Posted in Հայոց լեզու, Առանց կարգի, Գրականություն

Իմ ձեռքբերումները հայոց լեզու և գրականություն առարկաներից

Իմ ամենասիրելի առարկան հայոց լեզուն է, որովհետև այն իմ մայրենի լեզուն է։ Քանի որ հիմա համաճարակ է և ինչ- որ վիրուս է տարածված, այդ  պատճառով մենք դասերը կատարում ենք հեռավար։ Եվ այս հեռավար դասերի ընթացքում մեզ հանձնարարվեցին շատ հետաքրիքրիր և տարբեր նախագծեր։ Ես շատ եմ սիրում կատարել նախագծային աշխատանքեր։ Իմ ամենասիրելի նախագծը <<Սասնա ծռեր 1  2>> էպոսի ընթերցումներն են։ Իմ հաջողված նախագիծը ընտանիքիս հետ կատարած <<Տերն ու ծառա>> ընթերցումը։ Ինձ համար առցանց ուսուցման լավ կողմն այն է, որ մենք, եթե նույնիսկ չենք գնում դասի և չենք տեսնում իրար, գոնե այսպես ընկերների և դասատուների ձայները լսում ենք։ Իսկ վատ կողմը միայն այն է, որ իրար չենք տեսնում և կարոտում ենք։ Ես այս տարվա ընթացքում չեմ ունեց  դժվարություններ։ Իսկ եթե նույնիսկ ունեցել եմ դժվարություն, ապա  հաղթահարել եմ։ Եվ այս ընթացքում ես շատ ձեռքբերումներ և հաջողություններ ունեցա հայոց լեզվից և գրականությունից։ Ես հիմա կարդում եմ <<Հարրի Փոթեր>> գիրքը։ Դա գրել է Ջոան Ռոուլինգը։ Գիրքը կարդաու հարցում ինձ օգնել է իմ եղբայրը։ Երբ նա գալիս է մեր տուն, անպայման իր հետ բերում է իր գիրքը, որպեսզի միասին ընթերցենք։ Եվ երբ նա մեր տանն է լինում, մենք միշտ դիտում ենք <<Հարրի Փոթեր>> -ը ։

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն