Posted in Քիմիա 9, Առանց կարգի

Սպիտակուցների հայտնաբերման լաբորատոր փորձեր՝

Փորձ 1. Սպիտակուցի քսանտոպրոտոնային ռեակցիան.

Փորձանոթի մեջ լցրեցինք 10 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ և 2 կաթիլ խիտ ազոտական թթու: Փորձանոթի պարունակությունը զգուշությամբ տաքացրեցինք և թափահարեցկնք: Լուծույթը և նստվածքը ներկվում են դեղին գույնով: Սառեցնել փորձանոթը և զգուշորեն ավելացնել 1-3 կաթիլ NaOH-ի լուծույթ մինչև վառ նարնջագույնի առաջացումը:

Փորձ 2. Պեպտիդային կապի հայտնաբերումը բիուրետային ռեակցիայով

Ազդանյութեր՝ ձվի սպիտակուցի լուծույթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:

Փորձի ընթացքը: Փորձանոթի մեջ տեղավորել 10-12 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ, ավելացնել նույն ծավալով NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում:

Posted in Քիմիա 9, Առանց կարգի

Նախնական պատկերացումներ օրգանական նյութերի վերաբերյալ


Ուղղորդող  հարցեր.

  • քանի՞ միլիոն օրգանական նյութ է հայտնի մարդկությանը

30 միլիոն օրանական նյութ

  • որո՞նք են օրգանական նյութերի բազմաթվության պատճառները
  • ինչպիսի՞ քիմիական կապ է առկա օրգանական նյութերի մոլեկուլներում

Օուգանական նյութերի մոլեկուլներում առկա են իոնային, կովալենտային և մետաղական կապեր

  • որո՞նք են կենսական տարրերը, ինչու՞ են են այդպես անվանում

Կենսական տարերն են` C, N, H, O, P, S

  • ինչպիսի՞ օրգանական նյութեր են առաջացնում կենսական տարրերը

Կենսական տարրերը առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությանը

  • ի՞նչ նյութեր են պարունակվում մարդու կողմից ընդունած սննդամթերքը (անօրգանական և օրգանական), բերեք օրինակներ

Օուգանական` սպիտակուցներ, ճարպեր, ամինաթթուներ, ածխաջրեր, անօրգանական`

  • ի՞նչ է ֆոտոսինթեզը՝ լուսասինթեզը, ինչպիսի՞ նյութեր են ստացվում բույսերում լուսասինթեզի հետրանքով (անօրգանական և օրգանական)
  • որո՞նք են ածխաջրածինների բնական աղբյուրները

Ածուխ, բնական գազ և նավթ

  • ինչու՞ է նավթը համարվում <<սև ոսկի>>

Որովհետև նավթը միայն բենզին չէ, նավ

  • ինչպիսի՞ նյութեր են պոլիմերները, օրինակներ:
Posted in Քիմիա 9, Առանց կարգի

Ուղղորդող հարցեր.

  • Ո՞ր տարրերն են ավելի շատ, մետաղները, թե՞ ոչ մետաղները, ինչու՞:

Մետաղներն ավելի շատ են, ոչ մետաղները պարբերական համակարգում 22-ն են

  • Ո՞ր առանձնահատկություններն են բնորոշ բոլոր մետաղներին:

Նորմալ պայմաններում մետաղները լինում են պինդ

  • Մեկնաբանեք մետաղների ֆիզիկական հատկությունները:

Մետաղները սովորական պայմաններում գտնվում են պինդ ագրեգատնային վիճակում, բայց ունեն տարբեր կարծրություններ

  • Մեկնաբանեք մետաղների քիմիական հատկությունները, այսինքն մետաղների փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ ռեակցիաների հավասարումները:

Փոխազդեցությունը պարզ և բարդ նյութերի հետ

  • Որո՞նք են մետաղների ստացման ընդհանուր եղանակները, գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները:

Մետաղները ստանում են պիրոմետալուրգիա, հիդրոմետալուրգիա և էլեկտրամետալուրգիաներից

  • Ի՞նչ է Էլեկտրոլիզ՝ էլեկտրատարրալուծումը, ո՞ր մետաղներն են ստանում այդ եղանակով
Posted in Քիմիա 9, Առանց կարգի

Նատրիումի փոխազդեցությունը ջրի հետ

Վերցնում ենք ֆենոֆտալեինը և լցնում ջրի մեջ, որից հետո տարայի միջից վերցնում ենք նատրիում և հատուկ քիմական փորձի դանակով կտրում, որպեսզի դառնա փոքր կտոր: Եվ կտրելուց հետո պինցետով լցրեցինք ջրով և ֆենոֆտալեինով տարայի մեջ: Ահա թե ինչ եղավ կարող եք դիտել տեսանյութում:

Փորձը կատարեց ` Հայկ Ստեփանյանը և Արեգ Հակոբյանը

Posted in Քիմիա 9, Առանց կարգի

«Մետաղներ»

Բովանդակությունը.

*-Մետաղների ընդհանուր բնութագրումը` ֆիզիկական և քիմիական  հատկությունները

*-Մետաղների ստացման
ընդհանուր եղանակները: Էլեկտրոլիզ՝ էլեկտրատարրալուծում
*-Ալկալիական մետաղներ` նատրիում, կալիում
*-Մագնեզիում և հողալկալիական մետաղներ: Ջրի կոշտությունն ու դրա վերացման եղանակները:
*-Ալյումին: Ալյումինի օքսիդի և հիդրօքսիդի ամֆոտերությունը
*-Երկաթ: Երկաթի օքսիդները, հիդրօքսիդները և աղերը:

Առաջադրանքներ

*ØՄետաղների ընդհանուր բնութագրումը` ֆիզիկական և քիմիական հատկությունները:

* — Մետաղների ստացման    ընդհանուր եղանակները: Էլեկտրոլիզ:
*Ø Ալկալիական  մետաղներ` նատրիում, կալիում:
*Ø Բերիլիում, մագնեզիում և հողալկալիական մետաղներ: Ջրի կոշտությունն  ու  դրա     

     վերացման  եղանակները:
*Ø Ալյումին: Ալյումինի օքսիդի և հիդրօքսիդի  ամֆոտերությունը:
*Ø Երկաթ: Երկաթի օքսիդները, հիդրօքսիդները և աղերը:

Ուսուցումնառության ավարտին սովորողները կիմանան.
. Մետաղների ընդհանուր բնութագրումը` ֆիզիկական և քիմիական հատկությունները: Մետաղների ստացման
ընդհանուր եղանակները: Էլեկտրոլիզ:
. Ալկալիական մետաղներ` նատրիում, կալիում:
. Բերիլիում, մագնեզիում և հողալկալիական մետաղներ: Ջրի կոշտությունն ու դրա վերացման եղանակները:
. Ալյումին: Ալյումինի օքսիդի և հիդրօքսիդի ամֆոտերությունը:
. Երկաթ: Երկաթի օքսիդները, հիդրօքսիդները և աղերը:

Posted in Քիմիա 9, Առանց կարգի

Հաշվարկային լաբորատոր փորձեր

<<Մետաղների քիմիական հատկությունները>>

Լաբորատոր փորձ 1. Մետաղների օքսիդացումը թթվածնով՝ մագնեզիումի այրումը <<Հրավառություն>>:
ա) Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը և հավասարեցրեք
էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով՝՝ նշելով վերականգնիչը և օքսիդիչը:
բ) Կատարեք հաշվարկ. որքա՞ն ջերմություն կանջատվի ռեակցիայի
հետևանքով, եթե մագնեզիումի այրման ջերմությունը՝ Qm (Mg) = 570 կՋ/մոլ է, իսկ փորձի համար վերցվել է 2,4 գ մագնեզիում:


Լաբորատոր փորձ 2 Ալկալիական մետաղներից նատրիումի փոխազդեցությունը ջրի հետ

  աԳրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը,
հավասարեցրեք էլեկտրոնային  հաշվեկշռի    եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:

  բ)  Կատարեք  հաշվարկ.  որքա՞ն   է  լուծույթում  ստացված  նյութի  զանգվածային  բաժինը (%), եթե  փորձ  կատարելիս  վերցվել է 2,3 գ նատրիում, իսկ  ջուրը՝  50 մլ:

 Լաբորատոր  փորձ 3. Պղնձի  ստացումը  իր  աղից՝ պղնձարջասպից  CuSO4 ·  5H2O, ակտիվ մետաղով՝  երկաթով:
աԳրեք  ընթացող  ռեակցիայի   հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային  հաշվեկշռի   եղանակով,  նշեք  վերականգնիչը  և օքսիդիչը:
բ)  Կատարեք  հաշվարկ.  որքան  է ստացված  պղնձի  զանգված, եթե
ձողի  զանգվածի  փոփոխությունը  եղել  է  0,8 գ:


Լաբորատոր փորձ 4. Ակտիվ մետաղներից՝ ցինկի փոխազդեցությունը աղաթթվի հետ:
ա) Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը, հավասարեցրեք
էլեկտրոնային հաշվեկշռի եղանակով, նշեք վերականգնիչը և օքսիդիչը:
բ) Կատարեք հաշվարկ. որքան գազ կանջատվի մլ (ն.պ.),եթե
փորձի համար վերցվել է 2,6 գ ցինկ:

Posted in Քիմիա 9, Առանց կարգի

Ազոտ ֆոսֆոր

Մակրոտարեր`

C, H, O, N, P, S

Բույսերի բնական աճի և զարգացման աճի համար մոտ 22 քիմիական տարր է անհրաժեշտ: Առանձնապես կարևոր է կալիում, ազոտ, ֆոսֆոր, ածխածին, թթվածին և ջրածին տարրերի նշանակությունը: Պակաս քանակություններով, բայց` պարտադիր, պահանտվում են կալցիում, մագնեզիում, երկաթ և այլն տարեր: Իսկ որոշ տարրեր (պղնձի, կոբալտ` Co, ցինկ և այլն) չնչին քննություններով են անհրաժեշտ, սակայն հողում այդ տարրերի իսպառ բացակայությունը բույսերի համար կործանարար է:

Բույերն իրենց անհրաժեշտ տարրերը կլանում են հողից, իոնների ձևով`(NH4)+, (NO3)-, K+, (H2PO4)-, Fe3+, Cu2+ և այլն: Երեք կարևոր տարր` ազոտը, ֆոսֆորը և կալիումը, անհրաժեշտ են բույսերին մեծ քանակություններով, ուստիև այդ տարրերը պարունակող պարարտանյութերն ստանում են արդյունաբերական մասշտաբներով:

Posted in Քիմիա 9, Առանց կարգի

3\8 կանոն

Ես արթնանում եմ 7.30, պատրաստվում եմ և 8ին տանից դուրս գալիս: Մոտավորապես 8:40 հասնում եմ դպրոց 2:30 ավարտում եմ դասերս և դուրս եմ գալիս դպրոցից` գնում եմ պարապունքի: Պարապունքս ավարտում եմ 6.00 և մոտավորապես 7ին հասնում եմ տուն:

Posted in Քիմիա 9, Առանց կարգի

Կենսական տարրեր

<<Կենսական տարրեր: Սպիտակուցներ: Նուկլեինաթթուներ: Ածխաջրեր: Ճարպեր: Վիտամիններ>>

Ուղղորդող հարցերը`

• Որո՞նք են կենդանի օրգանիզմի հիմնական տարրերը

Կենդանի օրգանիզմի հիմնական տարրերն են՝ միկրոտարրեր, մակրոտարրեր և ուլտրատարրեր:

• Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, նրա բաղադրությունը

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունը՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 1-5% ճարպեր, 0.2-2% ածխաջրեր, 0,2-2% նուկլեինաթթուներ,

• Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը՝ սպիտակուցների գոյության ձևն  է»

Գիտնականներն այդպես են ասում, որովհետև սպիտակուցները մեծ դեր ունեն մեր կյանքում, մենք ապրում և շնչում ենք դրանց շնորհիվ:

• Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում

Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ: Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:

• Ինչպիսի՞ քիմիական ռեակցիայով կարելի որոշել օսլայի առկայությունը սննդանյութերում

• Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ բույսի աճի համար

Անհրաժեշտ է՝ ջուր, լույս, ջերմություն, կենսական տարրեր, պարարտանյութեր:

• Ի՞նչ է լուսասինթեզը 〈ֆոտոսինթեզը〉

Լուսասինթեզի բանաձևը՝ 6CO2+6H2O =C6H12O6+6O2

• Ո՞րն է վիտամինների դերը կենդանի օրգանիզմներում:

Վիտամինները կենդանի օրգանիզմում շատ մեծ դեր ունեն, նրանք հարկավոր են օրգանիզմի աճի, կայուն զարգացման և այլ ֆունկցիաների համար։

Posted in Քիմիա 9, Առանց կարգի

Լաբորատոր փորձեր

<<Աղաթթվի քիմիական հատկությունները>>

Փորձ  1.   Հայտանյութերի ( մեթիլնարնջագույն, լակմուս, ֆենոլֆտալեին)  գույնի  փոփոխությունը  թթվային  միջավայրում: 

Փորձ  2.   Ցինկի  քլորիդի  ստացումը`տեղակալման  ռեակցիայի   օգնությամբ` ցինկի  և  աղաթթվի  փոխազդեցությամբ: Գրեք  Ձեր  կողմից  իրականացրած  ռեակցիայի  հավասարումը  և  որոշեք.                                     ա) ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի  զանգվածը (գ), բ) անջատված  ջրածնի  ծավալը ( լ, ն.պ. ),եթե  փորձի  համար  վերցրել  եք   m գ  մետաղ:

Փորձ  3.   Իրականացրեք   չեզոքացման  ռեակցիա   նատրիումի  հիդրօքսիդի  և  աղաթթվի  միջև: Գրեք  համապատասխան  ռեակցիայի  հավասարումը և  որոշեք  ռեակցիայի  հետևանքով  ստացված  աղի՝ նատրիումի քլորիդի  զանգվածը (գ), եթե փորձի  համար  օգտագործել  եք  նատրիումի  հիդրօքսիդի  10 գ  10%-անոց լուծույթ:

Փորձ 4. Իրականացրեք փոխանակման ռեակցիա նատրիումի հիդրոկարբոնատի(խմելու սոդա) և աղաթթվի միջև: Գրեք ընթացող ռեակցիայի հավասարումը և հաշվեք ռեակցիան իրականացնելու համար անհրաժեշտ նատրիումի հիդրոկարբոնատի զանգվածը, որպեսզի ռեակցիայի հետևանքով անջատվի 0,05 մոլ ածխաթթու գազ:

Posted in Քիմիա 9

Քիմիա

Եթե մեր օրգանիզմում 80%-ը ջուր է, հաշվել մեր օրգանիզմի քանի կգ-ն է ջուր:

m(H2O)= 40կգ*80%/100%=40*0,8=32կգ

Պատ.` 40կգ

Ճարպեր 5%, Ածխաջրեր 2%

Մակրոտարրեր

C, H, O, N, P, S

Միկրոտարրեր

Fe, Na, K, Mg, Ca, Zn, Cu, Mn, F, Cl, Br, I

Posted in Քիմիա 9

Քիմիական փորձ օսլայով

Ածխատանքի  համար  անհրաժեշտ  է.* Օսլայի լուծույթներ* Յոդով գունավորված օսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում):* Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):* Գունավորման վերականգնում:Նյութեր և ռեակտիվներ: Կարտոֆիլ, սպիտակ  հաց, բրինձ, խնձոր, օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ՝ յոդի  ջրային  լուծույթ:Պարագաներ: Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի  բռնիչ:Աշխատանքի ընթացքը.Այսօր կատարեցինք շատ հետաքրքիր փորձ օսլայի շնորհիվ: Սկզբում փորձանոթի մեջ լցրեցինք փոքր քանակությամբ օսլայի լուծույթ և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ, որից հետը երբ խառնվեց իրար առաջացավ կարմրամանուշակագույն գունավորում։Համարակալված փորձանոթների մեջ տեղափոխել 0.5 գ տարբերթափահարել, ավելացրեցինք 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։Փորձանոթի մեջ օսլայի վրա ավելացրեցինք լվացած բրինձը լցրեցինք մեջ, և վրան լցրեցինք Եվ վերջում արդեն կտրատված կարտոֆիլի վրա օսլա լցրեցինք և կարտոֆիլի միջուկի գույնը փոխվեց, դեղինից վերածվեց սևի

Posted in Քիմիա 9

Սպիտակուցներ

Սպիտակուցները բարձրամոլեկուլային օրգանական միացություններ են, որոնք կազմված են պեպտիդային կապով իրար միացած ալֆա-ամինաթթուներից։ Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկական կոդով, սինթեզելիս հիմնականում օգտագործվում է ամինաթթուների 20 տեսակ։ Ամինաթթուների տարբեր հաջորդականություններն առաջացնում են տարբեր հատկություններով օժտված սպիտակուցներ։ Ամինաթթվի մնացորդները սպիտակուցի կազմում կարող են ենթարկվել նաև հետատրանսլյացիոն ձևափոխությունների, ինչպես բջջում ֆունկցիայի իրականացման ժամանակ, այնպես էլ մինչև ֆունկցիայի իրականացումը։ Հաճախ կենդանի օրգանիզմներում սպիտակուցի երկու տարբեր մոլեկուլներ միանում են միմյանց՝ առաջացնելով բարդ սպիտակուցային կոմպլեքսներ, ինչպիսին, օրինակ, ֆոտոսինթեզի սպիտակուցային կոմպլեքսն է։

Posted in Քիմիա 9

ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ

Այս ներկիս կյանքում կարելի է ասել հասարակությունը չի կորող ապրել առանց խմելու ջրի: Եվ երբ ջրերը կտրվում է մարդիկ խառնվում են իրար: Խմելու ջուր է համարվում այն ջուրը, որը անհոտ, անհամ և անգույն է։ Խմելու ջուրը մարդկանց և այլ կենդանի էակների ամենօրյա անսահմանափակ և անվտանգ սպառման համար նախատեսված ջուր է: Սեղանի և հանքային այլ ջրերից տարբերվում է նրանով, որ պարունակում է քիչ քանակությամբ աղ (չոր մնացորդ), ինչպես նաև տարբերվում է ընդհանուր կազմով և հատկությունների համար գոյություն ունեցող ստանդարտների առկայությամբ:Երկրագնդի վրա կյանքի կազմավորումն ու զարգացումը մեծապես կապված է ջրի հետ, առանց որի կյանքն անհնար է։ Ջուրը ապրելու ու տնտեսական գործունեություն ծավալելու կարևորագույն ու անփոխարինելի միջոց է, և պատահական չէ, որ մարդկային առաջին քաղաքակրթությունները ծագել են խոշոր գետերի ու ջրային ավազանների շրջակայքումԵրկրագնդի տարածքի ավելի քան 70 %-ը ծածկված է ջրով, սակայն խմելու համար պիտանի է միայն դրա չնչին մասը, որն էլ խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված ցամաքի վրա։Կան մի շարք աղբյուրներ, որոնց քաղցրահամ ջրերը պիտանի չեն, որ մարդիկ խմեն, քանի որ կարող են մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ և ջրի որակի չափանիշներին չհամապատասխանելու համար առաջացնել առողջական խնդիրներ։

Posted in Քիմիա 9

Թեմատիկ հարցեր և վարժություններ

1. Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար  մեկ  տարրը  Տիեզերքում…

Ջրածինը անգույն, անհոտ և անհամ գազ է: Ամենատարածված քիմիական տարրն է տիեզերքում, այն կազմում է աստղերի և Արեգակի զանգվածի մետ 84%-ը: Ջրածնի պարունակությունը երկրակեղևում 0,5% է, իսկ ընդհանուր պարունակությունը երկրի վրա կազմում է 1%:

2. Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. …

3. Բնութագրեք  ջրածին  քիմիական տարրի իզոտոպները.

ա) քիմիական նշանը. H                          

 բ) հարաբերական ատոմային զանգվածը.1                                                  

 գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ. 

դ) դիրքը պարբերական համակարգում այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է ՝ առաջին պարբերություն, առաջին խումբ, գլխավոր ենթախումբ

դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ՝ 1, միջուկում պրոտոների թիվը. .. էլեկտրոնների թիվը 1էներգետիկ մակարդակների թիվը ),իզոտոպների բաղադրությունը

4. Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում՝ գրեք պարզ և բարդ նյութերի օրինակներ և դրանցում որոշեք ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը…..

5. Գրեք ջրածին քիմիական տարր պարունակող պարզ  բարդ նյութերի բանաձևերը. և  որոշեք նրանց հարաբերական մոլեկուլային զանգվածները ` Mr, մոլային զանգվածները`M գ/ մոլ, նաև բարդ նյութերի որակական և քանակական բաղադրությունները…

6. Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. ..

7. Ինչպիսի ՞   ռեակցիաների օգնությամբ կարելի  է  լաբորատորիայում  ջրածին  ստանալ, գրեք համապատասխան  ռեակցիաների հավասարումները. …

8.  Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը տոկոսով արտահայտած։

9.  Որտե՞ղ են  կիրառում    ջրածինը….

Posted in Քիմիա 9

Այրման ռեակցիաներ

<<Թթվածին: Օքսիդներ: Այրման ռեակցիաներ>>
Բովանդակությունը.

* Թթվածնի  տարածվածությունը  երկրագնդի վրա
* Թթվածնի  դիրքը պարբերական համակարգում, ատոմի կառուցվածքը, իզոտոպների բաղադրությունը(պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների քանակը իզոտոպներում), վալենտականությունը և օքսիդացման  աստիճանը  միացություններում
* Թթվածնի  ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական  հատկությունները 
* Սահմանել  օքսիդները, դասակարգել, կազմել  օքսիդների բանաձևերը  և անվանել,  գրել օքսիդների ֆիզիկական և  քիմիական  հատկությունները
* Օդի բաղադրությունը:  Ինչպիսի՞   թունավոր  նյութեր կարող  են պարունակվել օդում(պինդ, հեղուկ,գազային)
* Օզոն,   Օզոնային ճեղքերի առաջացման պատճառները   որո՞նք  են 
* Օքսիդավերականգնման  ռեակցիաներ
* Որտե՞ղ  է  կիրառվում  թթվածնը:

Անհատական-հետազոտական  աշխատանքների  թեմաները՝

* Թթվածնի ամենակարևոր հատկությունների  մասին (շնչառություն, այրում)
* Ի՞նչ է մթնոլորտը, շերտերը * Թունավոր  նյութերը  օդում
* Օզոն, օզոնային շերտ, օզոնային ճեղքերի վտանգավորությունը և առաջացման պատճառները

Ինչ է մթնոլորտի շերտերը

Մթնոլորտային շերտը երկնային մարմնի գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ Մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն: Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար։ Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները։ Թթվածնի և ջրածնի մոլեկուլներն իրար հետ փոխազդելիս առաջացնում են ջրի մոլեկուլնե։ Ջերմաստիճանի նվազման տիրույթը՝ 0-ից մինչև 8-10 կմ բարձրությամբ ընկած շերտը անվանում են տրոպոսֆերա, իսկ 12-18 կմ ընկած շերտը անվանում են տրոպոպաուզա։

Առաջադրանքներ.

Կատարել դասագրքից՝ 17,18, 68 էջերի առաջադրանքները
Գրեք ներքոբերյալ  շղթաների  ռեակցիաների հավասարումները, հավասարեցրեք և նշեք  ռեակցիայի  տեսակը. ա) Մետաղ-հիմնային օքսիդ-հիմք-աղ` Ca→ CaO →Ca(OH)2→  CaCl2

բ) Ոչ մետաղ→ թթվային օքսիդ→ թթու→ աղ`P→P2O5→H3PO4 →Na3PO4 Իզոտոպների սահմանում: Իզոտոպները միևնույն տարրի ատոմններն են, որոնք միջուկում ունեն միևնույն թվով պրոտոններ սակայն տարբեր թվով նետրոններ հետևաբար տարբեր զանգվածային թվեր

Posted in Քիմիա 9

1֊5

Հեռավար ինքնակրթության առաջադրանքներ

Բովանդակությունը.<< Ատոմի կառուցվածքը: Քիմիական  տարրերի պարբերական  օրենքը  և համակարգը: Պարզ և բարդ նյութերի  բանաձևերի կազմումը  և  անվանակարգը: Քիմիական կապի տեսակները(կովալենտային, իոնային, մետաղային,ջրածնային): Բաղադրության  հաստատունության  օրենքը՝նյութի  որակական և քանակական բաղադրությունը: Նյութի քանակ՝մոլ,հաշվարկներ ըստ քիմիական բանաձևերի:
Առաջադրանքներ՝
Բնութագրեք   ՁԵՐ ընտրած  տարրի  ատոմը՝ պատասխանելով   հետևյալ  հարցադրումներին.
ա)  քիմիական  տարրի  նշանըSi բ)&nbsp;&nbsp;կարգաթիվը, միջուկի&nbsp; լիցքը՝ 14, Z=+14 գ)&nbsp;&nbsp;ատոմի&nbsp; բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների&nbsp; թիվը) +14p(14p, 15n) 14e
դ)  պարբերության  համարը, լրիվ լրացված էներգիական մակարդակների  թիվը 3 ե)&nbsp;&nbsp;խմբի&nbsp; համարը, ենթախումբը (գլխավո՞ր&nbsp; է, թե՞ երկրորդական), արտաքին էներգիական &nbsp;մակարդակում&nbsp; էլեկտրոնների&nbsp; թիվը 4, գլխավոր
զ)  էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների
3s^23p^2
է)  էլեկտրոնային  բանաձևը (էլեկտրոնների  բաշխումն ըստ էներգիական մակարդակների  և ենթամակարդակների), նաև  քվանտային բջիջներով 4, 8, 2
ը)  ո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞ ոչ մետաղական…                                                   
թ)  գրեք պարզ  և  բարդ  նյութերի  բանաձևեր, որոնց  բաղադրության  մեջ առկա  է  այդ   տարրի  ատոմներ  և  անվանեք  նյութերը
H2SiO3 սիլիկաթթու
ժ)  կատարեք  հաշվարկներ, որոշեք՝

  • տարրի  մեկ  ատոմի  զանգվածը՝ mo (գ)  և (կգ)
    m0=14x10x1,66-24=208,4
  • բարդ  նյութերի   հարաբերական  մոլեկուլային  զանգվածները`Mr
    Mr(H2SiO3)=2H+Si+3O=12+28+163=2+28+48=78
  •  տարրերի  զանգվածային   հարաբերությունները  բարդ  նյութերում զանգվածային  և մոլային բաժինները (%)-ով արտահայտված:

Անհատական-հետազոտական  աշխատանք՝<< Ձեր  տարրի  առաջացրած պարզ  և բարդ  նյութերի  կիրառման  բնագավառները>>

Posted in Քիմիա 9

Ռակցիաների տեսակներ

ԼԱԲԱՐԱՏՈՐ ՓՈՐՁԵՐ`
ՏԵՂԱԿԱԼՄԱՆ
ՄԻԱՑՄԱՆ
ՔԱՅՔԱՅՄԱՆ

Տեղակալման ռակցիան իրականացնում ենք
Zn+HCl ——> ZnCl+H2
Mg+HCl ——> MgCl+H2
Ae+HCl ——> AeCl+H2

Zn+2HCl ——> Zn(+2)Cl(-1)2+H2
Mg+2HCl ——> Mg(+2)Cl(-1)2+H2
2Ae+6HCl ——> 2Ae(+3)Cl3(-1)+3H2

Միացման ռակցիան իրականացնում ենք
H2+O2 ——> 2H2(+1)O(-2)+Q

Քայքայման ռակցիան իրականացնում ենք
Ջրածնի պերօքսիդի կակալինի քայքայում
H2O2 ———> կատալիզատոր MnO2 ———> 2H2O+O2

Posted in Քիմիա 9

Երևույթներ

Երևույթ: Երևույթները լինում են երկու տեսակի քիմիական և ֆիզիկականը:

Բնության մեջ ցանկացած փոփոխություն կոչվում ա երևույթ:

Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութ չի ստացվում: Այլ փոխվում է ագրեգատնային վիճակը, զանգվածը, ծավալը, կառուցվածքը:

Քիմիական երևույների, քիմիական փոխարկումների, քիմիական ռեակցյաի ժամանակ նյութերը փոխազդում են այն նյութերի, երբ առաջանում են նոր նյութեր և նոր ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական նյութեր:

Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթնեերն են.
 
Ջերմության անջատումը կամ կլանումը,
գույնի փոփոխությունը, համի փոփոխությունը, հոտի հայտնվելը կամ անհետանալը, գազի անջատումը կամ կլանումը, լույսի անջատումը, նստվածքի առաջացումը կամ անհետացումը:

Քիմիկան ռակցյաների դասակարգումը ըստ ելանյութերի, վերջանյութերի:
(սկզբանյութերի)
(ազդանյութերի)
(արգասիք)
A+B+C —> D մի քանի նյութերը միանում ենեն կազմում են բարդ նյութ

Բարդ նյութը քայքայվում է և առաջանում է մի քանի նյութեր:

D —> A+B+C

(բարդ) AB + (պարզ) C —> (բարդ) AC + (պարզ) B

ՓՈՂԱՆԱԿՄԱՆ ՌԱԿՑԻԱ
(բարդ) AB + (բարդ) CD —> (բարդ) AD + (բարդ) BC

Posted in Քիմիա 9

Սեպտեմբերի 1-10

Քիմիա

Նախագծային ուսուցումը ավագ դպրոց սեպտեմբերի 1-10

Ընթացքը. Սովորողները.

դասակարգելու  են  ցուցադրված  նյութերը`  պարզ(մեաղներ,  ոչմետաղներ),  բարդ՝ անօրգանական(օքսիդ, հիմք, թթու,աղ) և օրգանական

բնութագրելու  են  ցուցադրված  նյութերի ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական  հատկությունները՝ օգտվելով տեղեկատվական  աղբյուրներից

գրելու  են  նյութերի  անունները, մոլեկուլային, էլեկտրոնային, կառուցվածքային բանաձևերը, նշելով՝ քիմիական  կապի  բնույթը, կառուցելու  են մոլեկուլների գնդիկաձողիկային մոդելները

դիտարկելու և  համեմատելու  են  տարբեր  ագրեգատային  վիճակում  գտնվող նյութերի այրման  ռեակցիաների  լուցկու(փայտի), մագնեզիումի(հրավառություն), էթիլսպիրտի, մոմի, ջրածնի(պայթյունով), բացատրելու  են  բոցի  կառուցվածքը

կատարելու  են  լաբորատոր փորձեր և  դիտարկումներ  անօրգանական,  օրգանական  նյութերի  մասնակցությամբ  ընթացող  ռեակցիաների  ընթանալու  պայմանների  և  արտաքին  հատկանիշների վերաբերյալ

գրելու  են կատարած լաբորատոր փորձերի ռեակցիաների հավասարումները:

Տեղեկություններ  նախագծի վերաբերյալ.  

մտագրոհի  ռազմավարությամբ  ‹‹ստուգել››  յուրաքանչյուր  սովորողի պատրաստվածության  մակարդակը, մնացորդային  գիտելիքները` ֆիզիկական  մարմին  և  նյութ; պարզ (մետաղներ  և  ոչմետաղներ)  և  բարդ` անօրգանական  և  օրգանական նյութերի վերաբերյալ

 փորձեր  կատարելու  հմտությունները

ծանոթացնել լաբորատոր սարքավորումների և քիմիական ամանեղենի(տեսակները, անունները, լվանալը  և  չորացնելը) հետ

պահպանել անվտանգության  կանոնները ալկալիների, թթուների, թունավոր, այրվող(բռնկվող)  և  պայթյունավտանգ նյութերի հետ  աշխատելիս; բացատրել սպիրտայրոցի  կառուցվածքը, լիցքավորումը, ինչպես  վառել և հանգցնել, փորձանոթում  ջուրը տաքացնել, հանձնարարել նույնը  կատարեն մասնակիցները` բոլոր  կանոնները  պահպանելով;  հաջորդ  կարևոր  աշխատանքը  լաբորատոր  կալանի  հետ  վարվելու  ձևերն  են` ճիշտ  օգտվել սեղմակների  պտուտակներից, սեղմել կամ  թուլացնել  թաթն  ու օղակը, որ  ապակեղենը  չկոտտրվի):

Արդյունքները.  Ստուգատեսի  մասնակիցը.

գիտի  նյութերի  ֆիզիկաքիմիական և ֆիզիոլոգիական հատկությունները

գրում  է  նյութերի  մոլեկուլային, էլեկտրոնային, կառուցվածքային բանաձևերը, նշելով՝ քիմիական  կապի  բնույթը, կառուցում է  մոլեկուլների գնդիկաձողիկային մոդելները

տարբերում  է  ֆիզիկական  և  քիմիական  երևույթները

գիտի քիմիական  ռեակցիաների  տեսակները, հատկանիշները և գրում  է կատարած լաբորատոր փորձերի ռեակցիաների հավասարումները

պահպանում  է լաբորատորիայում  աշխատելիս  անվատանգության  կանոնները ուտիչ, այրվող, շուտ  բռնկվող, թունավոր  նյութերի  հետ  աշխատելիս, նաև  առօրյա  կյանքում  օգտագործվող  նյութերի  հետ

ծանոթ  է  լաբորատոր սարքերին, սպիրտայրոցի կառուցվածքին  և ամանեղենին

Համար մեկ նյութը բնության մեջ

ՋՈՒՐ

ԲԱՆԱՁԵՎԸ H2O

Ֆիզիկական հատկություններ 

Ջուրը, ի տարբերություն մյուս նյութերի, չի ենթարկվում ֆիզիկայի և քիմիայի մի շարք օրենքների։ Այն օժտված է, այսպես կոչված, անոմալ հատկություններով՝

Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային:

Քիմիական հատկությունները 

Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000° տաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է՝ առաջացնելով ջրածին և թթվածին:

Անօրգանական և բարդ նյութ

Անհատական հետազոտական աշխատանք ջրի կիրառությունը առանց ջրի կյանք չկա

Ջուրը բարդ նյութ է որովհետև կազմված է ջրածին և թթվածին քիմիական ատոմներից

ԹԹՎԱԾԻՆ

Բանաձևը O2

ՊԱՐԶ ՆՅՈՒԹ

Անօրգանական նյութ

Ծավալային բաժինը օդի բաղադրության մեջ 20%

Ֆիզիկական հատկությունները

Թթվածինը սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է: Ջրում քիչ է լուծվում, սովորական պայմաններում մեկ լիտր ջրում 30մլ թթվածին է լուծվում

Քիմիական հատկությունները

Թթվածինը քիմիապես ակտիվ նյութ է: Այն փոխազդում է պարզ նյութերի հետ՝ ոչ մետաղների և մետաղների, ինչպես նաև` բարդ նյութերի: