Posted in Մասնագիտական կողմնորոշման նախագծեր, Առանց կարգի, Իրավունք 9

Իմ կարծիքը թեստի արդյունքի մասին

Դասի ժամանակ մենք մի հետաքրքիր թեստ գրեցին: Այդ թեստի արդյունքում մենք պետք է հասկանայինք արդյոք չիշտ մասնագիտություն ենք ընտրել, կամ եթե չենք կողմնորոշվել, ապա ինչ ընտրենք: Եվ այդ թեստի արդյունքումը ցույց տվեց ոու իմ պատասխաններում գերակշռում է մարդ-գեղարվեստական կերպար: Ճիշտ է ես դեռ չեմ կողմնորոշվել իմ մասնագիտության մեջ:

Posted in Առանց կարգի, Իրավունք 9

Բուլինգի տեսակ

Իմ ընկերուհին ինձ պատմել է, որ երբ նրանց դասարան մի երեխա էր եկել դասարանում բոլորը նրան բուլինգի էին ենթարկու, ծաղրում էին նրան: Լինում էր դեպքեր երբ նրան ձեռք էին առնում նա չէր նկատում և բոլորի հետ միասին ծիծաղում էր և մինչև վերջ մտածում էր, որ նրա մասին չէ:

Posted in Առանց կարգի, Իրավունք 9

Երեխայի իրավունքները ընտանիքում

Հարցեր

Ինչ է ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքը

Իմ կարծիքով սա հասարակ և նորմալ իրավունք է, քանի որ երբ երեխան ծնվում է և ծնողը գիտակցում է, երեխան պետք է ապրի նրանց հետ:

Ինչ է ազգականների հետ շփվելու երեխայի իրավունքը

Եթե ազգականը երեխային վատ բաներ չեն սովորեցնում կամ կյանքին վնասակար բաներ չեն անում, ապա նրանք իրար հետ շբվելու իրավունք ունեն: Բայց եթե ազգականը երեխայի հանդեպ իրեն վատ է պահում, ապա ծնողը կարող է արգելել նրա հետ շփումը:

Ովքեր են իրականացնում երեխայի պաշտպանության իրավունքը

Երեխայի պաշտպանությունը իրականացնում են լիազոր և պետական համապատասխան մարմինները

Ինչպես է երեխային տրվում անուն, ազգանուն, հայրանուն

Անունը ընտրում են ծնողները, իսկ ազգանունը երեխայի վկայականը լրացնելուց առաջ լռացնողը պետք է հարցնի ծնողներից և իմանա ազգանուն է մոր ազգանունն է թե հոր, քանի որ եթե ծնողներից մեկը դատարանի կամ ինչ-որ տեղի հետ խնդիր ունի ապա երեխան կարող է տարիներ հետո խնդրի առաջ կանգնել հոր ազգանունը կերոլու պատճառով, իսկ հայրանունը լինում է այն մարդու անունը, ով թղթով հաստատում էիր հայրությունը:

Ինչպես է կատարվում երեխայի անվան և ազգանվան փոփոխությունը

Երեխան մինչև չափահաս դառնալը կարող է իր անունը կամ ազգանունը փոխել միայն ծնողի թույլտվությամբ, իսկ չափահաս դառնալուց հետո անձը կարող է փոխել իր անունը առանց ծնողի թույլտվությամբ:

Ինչ գույքային իրավունքներներ ունի երեխան

Երեխան մինչև չափահաս դառնալը կարող է միայն թղթով լինել ինչ որ գույքի տեր, բայց նա երբ դառնա չափահաս

Որոնք են ծնողների իրավունքները և պարտականությունները երեխաների նկատմամբ

Ծնողների պարտականությունն է երեխային մեծացնել մինչև չափահա դառնալը: Եվ այդ տարիների ընթացքում ապահովել սնունդով և հագուստով:

Ինչպես է որոշվում երեխայի բնակության վայրը, եթե ծնողները ապրում են տարբեր վայրերում

Երեխայի բնակության վայրը որոշվում է ըստ դատարանի որոշման: Եթե ծնողը կարող է երեխային պահել, հատկացնել այն ամենը ինչը որ հարկավոր է նրան, ապա դատարանը թույլ է տալիս, որ միասին ապրեն:

Ինչ իրավունք ունի երեխայից առանձին ապրող ծնողը

Երեխայից առանձին ապրող ծնողը ունի շաբաթակն երկուսից երեք անգամ տեսնելու իրավունք

Ով և ինչ հիմքերով է զրկում ծնողական իրավունքներից

Posted in Իրավունք 9

Իրավունքների ոտնահարման դեպքեր

Այդ իրավունքի ոտնահարումը պատահել է իմ ընկերուհու հետ: Նա նստած է եղել տրանսպրտի մեջ և մի տատիկ է բարձրացել: Այդ տատիկը ցանկացել է նստել և իմ ընկերուհուն մունաթով ասել է ` չես տեսնում մեծ մարդ եմ վեր կաց նստեմ: Դա կոչվում է իրավունքների ոտնահարում:

Մի անգամ տրանսպրտի մեջ նստած էի, և մի աղջիկ կանգնեցրեց: Վարորդը պտտվեց և ինձ ասաց կանգնիր, որ նա նստի: Նրանք ոտնահարեցին իմ իրավուները, ինձ իմ տեղից հանելով:

Posted in Իրավունք 9

Սանտայի արհեստանոցը

Այս ֆիլմի գաղափարը այն է, որ չի կարելի անօրինական աշխատեցնել մարդկանց։ Չի կարելի անարդար աշխատեցնել իրենց գործարանը։ Այստեղ հիմնախնդիրը այն է, որ մարդիկ արագ աշխատելով ստանալու են ընդամենը 100֊200յեն ավելի գումար։ Գործատուները պայմանագրի խախտում են անում և հնարավոր է, որ նրանք մեծ գումար վճարեն այս խախտոների համար։

Posted in Իրավունք 9

Անչափահասի աշխատանը

Անչափահասը կարող է աշխատել միայն ծնողի թույլտվությամբ և համաձայնությամբ: Եթե անչափահասը աշխատում է ինչ որ տեղ և նրան բան է պատահում (օրինակ կոտրվածք, ջարդվածք կամ մահ) և ծնողը տեղյակ չի նրա աշխատանքի մասին, ապա գործատուին դատ է սպասվում, եթե իհարկե ծնողը բողոքի: Այսպիսով պետք է գործատուն ամեն դեպքում խոսի և տեղյակ պահի, որ երեխան աշխատում է իր մոտ, դրանից հետո հնարավոր է, որ ծնողները չդատապարտեն կամ ինչ որ հատուցումներ չուզեն գործատուից անչափահասի հետ պատահած դեպքի համար:

Posted in Իրավունք 9

Աղմուկը գիշերային ժամերին

Գիշերային ժամերին պետք է լռություն պահպանել ժամը 23։00֊ից մինչև 7։00։
Այո, իմ կարծիքով Հայաստանում նույնպես շատ են աղմուկ անող մարդիկ։ Գիշերային ժամերին շատ մարդիկ կան, որ անգիտակցորեն բարձր են խոսում։ Կամ օրինակ խմում են և փողոցներում բարձր բարձր երգելով քայլում են։ Դա շատ տարածված չէ, բայց կան մարդիկ ովքեր այդպիսին են։ Բայց իմ կարծիքով նրանք չեն տուգանվել, քանի որ եթե տուգանվեն նրանք էլ չեն անի։
Սկզբում (առաջին անգամ) մարդկանց զգուշացնում են, որ չի կարելի, իսկ արդեն երկրորդ երրորդ և մնացած դեպքերում տուգանում են։ Եթե զգուշացումից անեցել է մեկ տարի կամ մեկ տարի և ավելի ապա հնարավոր է որ այդ անգամ չտուգանեն այլ նորից զգուշացնենք։ Տուգանքի չափը կազմում է մոտավորապես 40.000 դրամ։
Իմ կարծիքով տուգանքի չափը մեծ է բայց միևնույն է մարդկանց դաս կլինի տուգանքը մուծելուց հետո չանել այդպիսի բարձր աղմուկ գիշերային ժամերին։

Posted in Առանց կարգի, Իրավունք 9

14 օրյա ժամկետում վերադարձ/ փոխանակում

Ապրանքի ետ վերադառցնումը դա օրենքով է։ Օրինակ կան խանութներ որտեղ հնարավոր է, որ գրավաց լինի <<Գնված ապրանքը ետ չի ընդունվում>>։ Ըստ օրենքը այս նախադասությունը ասացող խանութը կատարում է օրենքի խաղտում։ Ոչ միշտ է, որ կարող ենք հանդիպել այսպիսի խանութներ որտեղ գրված կլինի սա, բայց ցավոք այսօր կան այդպիսինները։

Ինչի իրավունք չունի հաճախորդը․
Հաճախորդը իրավունք չունի սուպերմարկետում չգնած ապրանքը փորձարկելու առանց տույլատվության։ Կամ առանց վճարելու ապրանքը վերցնել և դուրս գալ, դա կարող է համարվել գողություն։

Ինչի իրավունք ունի հաճախորդը․
Հաճախորդը իրավունք ունի ապրանքը հետ տալու, եթե ժամկետն անց է և նա ուշադիր չի եղել։ Հաճախորդը իրավունք ունի բողոքելու այն աշխատողի օգտին, որը վատ է սպասարկել, հարգանքով չի վերաբերվել հաճախորդին այլ բարձր տոնով/մունաթով։

Մարդիկ իրավունք ունեն մինչև 14 օրը լրանալը (ինչ նրանք ապրանք են գնել) վերադարձ կամ փոխանակում անեն։ Օրինակ եթե հագուստ ենք գնել այանց տվյալ մարդու փորձելը և գնելուց հետո երբ նա փորձեց և պարզվեց, որ սխալ չափի հագուստ ենք գնել մենք կարող ենք վերադարձնել կամ փոխանակել մեկ այլ հագուստով կամ չափսով։

Posted in Իրավունք 9

Ավտովթարի դեպք, երբ մեքենան վթարի է ենթարկում անցորդին

Պատկերացնենք որ անցորդը վազում է որպեսզի մինչ մեքենաների շարժվելը հասնի լուսացույցին և անցնի փողոց, բայց, քանի որ մեքնաների լույսն է արդեն և մեքենաները քշում են անցորդի հետ հավասար և չնկատելով գցում մեքենայի տակ: Իմ կարծիքով այս ավտովթարում մեղավոր էր անցորդը, քանի որ արդեն նրա լույսն չէր և չի թույլատրվում անցնել, բայց և միաժամանակ մեքենայի վորորդնել ունի փոքրիկ մեղավորություն քանի որ պետք է ուշադիր լիներ: Վարելուց պետք է վարորդները ուշադիր վարեն մեքենան, իսկ հետիոտնային անցումն անցնելուց պետք է ուշադիր լինի անցորդն:

Posted in Իրավունք 9

Իրավախախտում

Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խնդիրն է պահպանել ԽՍՀՄ հասարակարգը, սոցիալիստական սեփականությունը, քաղաքացիների սոցիալ-տնտեսական, քաղաքական և անձնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը, կառավարման սահմանված կարգը, պետական և հասարակական կարգը, ամրապնդել սոցիալիստական օրինականությունը, կանխել իրավախախտումները, քաղաքացիներին դաստիարակել ԽՍՀՄ Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և խորհրդային օրենքները ճշտիվ և անշեղորեն պահպանելու, մյուս քաղաքացիների իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու ոգով, հասարակության հանդեպ պատասխանատվության ոգով:

Այդ խնդիրն իրականացնելու համար վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը որոշում է, թե որ գործողությունը կամ անգործությունն է վարչական իրավախախտում, ինչպիսի վարչական տույժ, որ մարմնի (պաշտոնատար անձի) կողմից և ինչ կարգով կարող է նշանակվել վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ:

Posted in Իրավունք 9

Ֆիզիկական և իրավաբանական անձ

Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։
Իրավունքի տեսանկյունից ֆիզիկական անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝

  1. Քաղաքացիություն ունեցող,
  2. Քաղաքացիություն չունեցող,
  3. Օտարերկրյա քաղաքացիներ,
  4. Երկքաղաքացիներ ։
    Ֆիզիկական անձանց նման տարբաժանումը նրանում է, որ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք միայն կարող են ընտրել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։
    Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։ Իրավունակությամբ և գործունակությամբ օժտված ֆիզիկական անձինք ձեռք են բերում իրավասուբյեկտություն։ Ֆիզիկական անձանց մասին հիմնական դրույթները ամրագրում են ստացել Հայաստանի Սահմանադրությունում և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրյում:

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
Բացի քրեական իրավունքից մյուս բոլոր իրավունքի ճյուղերում իրավաբանական անձինք համարվում են իրավունքի սուբյեկտներ։
Իրավաբանական անձինք լինում են երկու տեսակի՝

  • Ոչ առևտրային՝ շահույթ չհետապնդող (Հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն)
  • Առևտրային՝ շահույթ ստանալու համար ստեղծված (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, լիարժեք պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական ընկերություններ և այլն)
    Իրավաբանական անձ անհրաժեշտ հատկանիշներն են։
  1. Սեփականության իրավունքով ունի գույք.
  2. Իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով.
  3. Իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ։
Posted in Առանց կարգի, Իրավունք 9

Ինչ է իրավունքը

Իրավունքը դա այն է երբ դու գիտես թե, որտեղ քեզ հատելու ինչ իրավունք ունես: Օրինակ մենք իրավունք չունենք խանութում ուտելիքը բացենք ուտենք, կամ բացենք խմենք: Կամ իրավունք չունենք ծանոթին կամ անծանոթին անիմաստ տեղը վիրավորենք կամ խփենք:

Մարդու իրավունքներ, բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։

Իրավունք, հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկը, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։
Այսօր, իրավունք ասելով, մարդիկ այն ըմբռնում են տարբեր ասպեկտներով՝

  1. Իրավունք ասելով՝ նկատի է ունեցվում սոցիալական, իրավական հավակնությունները։
  2. Իրավունքը դիտվում է որպես իրավական նորմերի համակարգ։
  3. Իրավունքի տակ նկատի է ունեցվում պաշտոնապես ընդունված հնարավորությունները, որոնցով օժտված են իրավաբանական և ֆիզիկական անձինք։
  4. Իրավունքը օգտագործվում է՝ ցույց տալու բոլոր իրավական երևույթները(ներառյալ բնական իրավունքը, օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքը)։

Տարբեր գիտնականներ առանձնացնում են իրավունքի տարբեր հատկանիշներ, դրանցից առավել տարածվածներն են.

  • Նորմատիվությունը
  • Համապարտադիր լինելը
  • Պետության կողմից երաշխավորված լինելը!
  • Մտակամային բնույթը