Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի

Գործնական աշխատանք

1. Օրիորդը տանջվում էր, որովհետև իր սրտով չէր հորեղբոր այդ չափ հոգացողությունը ուզում էր, որ նա հանգիստ թողնի իրեն իր վշտերի հետ, չխառնվի իր գործերին:

(խառնել, հորեղբայր, տանջել, հանգիստ թողնել)

2. Երկար մաքառելուց հետո աննկուն ճամփորդը կեսօրից առաջ հասավ ձիան սահմանին. հոգնաբեկ նայեց աջ. փոքր մասիսն իրենից ցածր էր մնացել:

(Կեսօր, ինքը, մաքառել , հասնել)

3. Մի անսովոր երևույթ գրավեց նրա ուշադրությունը. մի խումբ ձիավորներ մոտենում է իր բերդին, և որքան նրանք մոտենում էին, այնքան շտապեցնում էին իրենց երիվարների ընթացքը:

(երիվար, գրավել, շտապել, ձիավոր)

Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի

Ուղղագրական աշխատանք

1. Ձկնորս

2. Անորակ

3. Տափօղակ

4. Թթօղի

5. Ջրօրհնեք

6. Բնօրրան

7. Գիշերօթիկ

8. Գանգոսկր

9. Գաղթօջախ

10. Անօթևան

11. Անօրթի

12. Առօրյա

13. Արծաթազոծ

14. Հնաոճ

15. Մեղմօրոր

16. Զօրուգիշեր

17. Չարորակ

18. Նախօրոք

19. Յուրօրինակ

Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի

Ածանցները

Ածո-պահածո, հանածո, դրածո, չափածո

Ակ-գնդակ, լճակ, վտակ, զսպանակ, խողովակա, սոխակ

Ային-դասարանային, մրգային

Ան-ձգան, փական

Անդր-անդրկովկաս, անդրշիրիմ

Անիք-հարսանիք, արժանիք

Անոց-արհեստանոց, խոհանոց

Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի

Բառային աշխատան

Ախորժակ, ամպագոռգոռ, անձեռոցիկ, անկիրթ, արյունռուշտ, արշալույս, բարբառ, բրդել-բրթուջ, բրթել-հրել, բուրվառ, գանգուր, գոռգոռալ, գոլորշի , գորշ, դարչին, եռօրյա, երեսուն, զարթնել, զմրսել, թպրտալ, թրջել, թռչել, լպիրշ, լպրծուն, լրտես, խելագար, խորշակ, ծեծկռտուք, կարք, կառք, կոխքկռտել, կորնթարդ, կրթել, ձերբակալել, լեռնաշղթա, դռնեդուռ, դրկից, դրացի, մատռվակ, մռմռալ, մրմռալ, ոսկոր, որմնախորշ, սահմռկել, սարսուռ, սփրթնել, սպրդել, վագր, ուրց, բարձ, քռչոտ

Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի

Գործնական աշխատանք

Ծովը հանդարտեր, փչում էր մեղմ օրոր սյուքը` մանրիկ կողակներ առաջացնելով նրա հարթ մակերևույթին: Նավահանգստում կանգնած առագաստանավերը, վիթխարի շոգենավերը անշարժ էին: Աշխույժ նավաստիները անդրավարտիկի փոխքերը վեր քաշած ժրաջանորեն մաքրում էին տախտակամածները մանրազնին ստուգում և կարգի բերում ամեն անկյուն: Շոգենավերից մեկի առաջնամասում խրոխտ կանգնած հրամաններ է արձակում խոր ակնակապիճներով, պարթևահասակ, հաղթանդամ մի տղամարդ: Նրա մրկածեծ դեմքը բրոնզագույն էր: Ակներև էր, որ միջին տարիքի այդ ծովայինն անցել էր բազում փորձությունների, արհավիքների բովով և նրա համար որևէ նշանակություն չէին կարող ունենալ ոչ ահասարսուռ տարերքը, ոչ բարք արևի ճառագայթները: Մետաղահնչյուն ձայնի մեջ զգացվում էր անհորդողդ :::: Աչքերի յուրօրինակ փայլն ստիպում էր դիմացինին անվերապահորեն ենթարկվել այդ ամրակուր մարդու յուրաքանչյուր հրամաններին: Քիչ անց երբ սկսեցին խարիսպը բարձրացնել նավը մեղմորեն օրորվեց, ապա լսվեց շարժիչի մի օրինակ ու տախտկալի ձայնը: Ճամփորդությունը սկսվեց:

Բառարան

Սյուք-քամի, հովիկ, մեղմ քամի, զեփյուռ

Կողակ-ալիք

Posted in Հայոց լեզու 9

Տեսքստային աշխատանք

Թելադրություն և կետադրություն

Օրվա թագուհին աջ ու ձախ ծաղիկներ էր սփռում՝ իր բարձրությունից հաղթական ժպիտով նայելով շրջապատող ամբոխին:

Սարսռուն ցուրտ էր, բայց նա հագել էր մուգ վարդագույն մետաքսյա զգեստ, որի մեջ ընդգծվում էր նրա շնորհագեղ կառուցվածքը:

Գեղեցկության մրցույթում հաղթած այդ աղջիկը հազիվ կլիներ տասնինը տարեկան:

Երջանիկ ժպիտը զարդարել էր նրա զվարթ դեմքը:

Մաշկը նուրբ վարդագույն էր, շագանակագույն գանգուր մազերը սփռվել էին՝ ճերմակ ուսերին հազիվ սքողելով բաց կուրծքը:

Հոգեկան հաճույքից նրա այտերը շառագունել, իսկ երկնագույն աչքերը կայծկլտում էին:

Նա շնորհալի խոնարհումներով ողջունում էր շուրջը վխտացող ամբոխին, ընդունում նրա ծաղկեփնջերը և ափով օդային համբույրներ ուղարկում իր երկրպագուներին:

Շուտով գեղեցկուհու կառքը առաջ ընթացավ կառք, կառք շարված էլեկտրասյուների միջով և անհետացավ երեկոյան աղջամուղջի մեջ:

Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի

Գործնական աշխատանք

Տեքստ
Ազնվության, անկեղծության մասին աշխարհում ասված ու գրված խոսքերից հսկա լեռ է գոյացել, այնինչ դրանից, ցավոք, նրանք քիչ են շահել: Սակայն երբևէ չեն ընկրկել. շրջելով երկրով մեկ՝ անխոնջ շարունակում են իրենց առաքելությունը՝ հուսալով, որ մարդիկ, բանալով հոգու փակ դռները, ներս կառնեն իրենց: Ավա՜ղ, այդպես չէ: Իսկ գիտե՞ք՝ ինչու. մարդը վախենում է, որ անաչառ լինելու դեպքում կարող է զրկվել ունեցվածքից: Եվ քանի որ շատերի համար որկորը հագեցնելու անբավ նկրտումը վեր է ամեն ինչից, անսքող անտարբերությամբ աչք են փակում զազրելի արարքների վրա՝ հանդուրժելով անգամ անհանդուրժելին: Այդուհանդերձ պատեհապաշտ փարիսեցիներն առիթը բաց չեն թողնում, որ գործի դնեն արդարությունը՝ որպես դիմակ՝ դատապարտելու, այպանելու նույնիսկ անմեղսունակներին: Մինչդեռ ազնվությունն ու շիտակությունը բոլոր առաքինությունների հիմքն են: Դրանք հզոր ուժ են, և խարդախներն իզուր են արհամարհում նրանց: Ազնիվ, անկեղծ հոգին անձեռակերտ տաճար է, որտեղ ղողանջում է անկապտելի ճշմարտության ձայնը: Անկեղծությունը անխառն, անսեթևեթ ադամորդուն ավելի բարձր ու արժանավոր է դարձնում մարդկանց աչքում, քան քանքարավոր հացկատակը: Ով սովորաբար անկեղծ չէ ուրիշների հետ, ապա նա ինչ-որ չափով փակ մարդ է: Մեծագույն վիրավորանքը, որ կարելի է հասցնել ազնիվ մարդուն, դա այն որ նրան անվանում են՝ անազնիվ:

  1. Շարունակի՛ր անավարտ մտքերը:

Ով սովորաբար անկեղծ չէ ուրիշների հետ, ապա նա ինչ-որ չափով փակ մարդ է:

Մեծագույն վիրավորանքը, որ կարելի է հասցնել ազնիվ մարդուն, դա այն որ նրան անվանում են՝ անազնիվ:

2. Մեկնաբանի՛ր «Ազնվության, անկեղծության մասին աշխարհում ասված ու գրված խոսքերից հսկա լեռ է գոյացել, այնինչ դրանից, ցավոք, նրանք քիչ են շահել» և «Անկեղծությունը անխառն, անսեթևեթ ադամորդուն ավելի բարձր ու արժանավոր է դարձնում մարդկանց աչքում, քան քանքարավոր հացկատակը» նախադասությունները:

«Ազնվության, անկեղծության մասին աշխարհում ասված ու գրված խոսքերից հսկա լեռ է գոյացել, այնինչ դրանից, ցավոք, նրանք քիչ են շահել» Իմ կարծիքով այս նախադասությունով ուզում է ասել, թե մարդիկ ինչպես են վարվում անկեղծության և ազնվության հետ: Աշխարհում այնքան են խոսել ազնվության և անկեղծության մասին որ լեռ է դաձել, այսինքն կուտակվել է իրար վրա բայց ցավոք այդ անկեղծ ու ազնիվ մտքերից մարդիկ չեն օգտվում:

«Անկեղծությունը անխառն, անսեթևեթ ադամորդուն ավելի բարձր ու արժանավոր է դարձնում մարդկանց աչքում, քան քանքարավոր հացկատակը» Իմ կարծիքով այս միտքը նրա մասին է որ մերդ չպետք է լինի առաջին հայացքից հանճար տաղանդավոր, իսկ ներքուստ կեղծավոր, չար մարդ

3.Գրի՛ր որկոր, նկրտում, պատեհապաշտ, փարիսեցի, այպանել , անձեռակերտ, անկապտելի, անխառն, քանքարավոր, հացկատակ բառերի՝ տեքստում գործածված իմաստին համապատասխանող հոմանիշը կամ բացատրի՛ր բառակապակցությամբ:

որկոր-կոկորդ, նկրտում-ջանք, պատեհապաշտ-շահամոլ, փարիսեցի-երկերեսանի, այպանել-ծաղրել, անձեռակերտ-բնական, անկապտելի-անկորուստ, անխառն-անկեղծ, քանքարավոր-տաղանդավոր, հացկատակ-ձրիակեր

4. Դուրս գրի՛ր տեքստում գործածված անկանոն և պակասավոր բայերը:

Կառնեն, հուսալ, ասել, բանալ, առնել, գիտել, լինել, թողնել, դնել, դառնալ

5. Նշի՛ր՝ տեքստում թավ գրված բառերը որ խոսքի մասերի արժեքներով են գործածված: Ուրիշ ի՞նչ խոսքի մասային պատկանելություն ունեն:

6. Գրի՛ր Այդուհանդերձ պատեհապաշտ փարիսեցիներն առիթը բաց չեն թողնում, որ գործի դնեն արդարությունը՝ որպես դիմակ՝ դատապարտելու, այպանելու նույնիսկ անմեղսունակներին նախադասության շարահյուսական հոմանիշը՝ նշելով ստորադաս նախադասության և դերբայական դարձվածի բնույթը:
նպատակի պարագա ՝ գործի դնելու համար

7. Կազմի՛ր 4 նախադասություն ծառանալ բառի բազմիմաստություններով:

Ձին խրտնեց և ծառացավ:
Կատվի պատճառով շունը ծառացել էր:

8. Կազմի՛ր մեկական բառ առ-, ամենա-, հակ-, վեր-, տար-, հար-, փոխ-, բաց-, շար-, ստոր- նախածանցներով և դրանց համանուն արմատներով:

առհասարակ, ամենաբարձրակահաս, հակապատկեր, վերնահարկ, տարատեսակ, հարակից, փոխնախագահ, բացատ, շարհյուսություն, ստորակետ

Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի

Գործնական աշխատանք

Նախադասության գլխավոր անդամներ
• Ենթակա՝ նախադասության արտահայտած գործողության կատարող։
• Ստորոգյալ՝ այն գործողությունը, որ կատարում է ենթական։
Ստորոգյալի տեսակները
• Պարզ ստորոգյալ՝ արտահայտված է միայն խոնարհված բայով և հնարավոր է պարզել եղանակը։
• Բաղադրյալ ստորոգյալ՝ արտահայտված է այլ խոսքի մասով կամ անդեմ բայով (անկախ դերբայով)+ դիմավոր բայ (որպես կանոն՝ օժանդակ բայ, բայց որպես հանգույց հանդես են գալիս նաև լինել, դառնալ, համարվել, կոչվել, թվալ բայերը)։
Բաղադրյալ ստորոգյալների դիմավոր բայ բաղադրիչը կոչվում է հանգույց, մյուս բաղադրիչը՝ ստորոգելի։
• Բարդ նախադասությունների մեջ հաճախ կրկնվող ստորոգյալը զեղչվում է։
Օր.` Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը գնաց շուկա։ Կարող ենք երկրորդ բաղադրիչ նախադասության մեջ «գնաց»-ը զեղչել. Բոլորը գնացին տուն, իսկ Անահիտը՝ շուկա։

Զեղչված ստորոգյալի փոխարեն բութ է դրվում, պարզ ստորոգյալի դեպքում՝ եթե ենթական փոխվել է։
Օր.՝
• Թփերից դուրս թռավ մի եղնիկ։- պարզ ստորոգյալ
• Մենք անձայն նստած էինք սենյակում։ -բաղադրյալ ստորոգյալ։
Առաջադրանք. Գտիր ենթականերն ու ստորոգյալները, որոշիր ստորոգյալների տեսակները։
• Խոսակցությունն ավելի հաճելի էր նրան։ ( բաղադրյալ ստորոգյալ)
• Մարդիկ ու մեքենաները անցուդարձ էին անում։ ( բաղադրյալ ստորոգյալ)
• Անտառն ավելի գեղեցիկ էր թվում։ ( բաղադրյալ ստորոգյալ)
• Այժմ անձրևում է։ (բաղադրյալ ստորոգյալ)
• Վերջապես խախտվեց լռությունը։(պարզ ստորոգյալ)
• Բարակ անձրևը իր միլիոնավոր մատներով թակում էր հոգնած զինվորների վերարկուները։(պարզ ստորոգյալ)
• Այնուհետև ամբողջ օրը բանտի բոլոր խցերից լսվում էին անեծքի դառնաշունչ խոսքեր։ ( պարզ ստորոգյալ)
• Բեղանին դրված թույլ ճրագը հազիվ էր լուսավորում մռայլ սենյակի ծխոտ, սև պատերը։(պարզ ստորոգյալ)
• Ռուբենը մտքում նեղանում էր նրա այդ տարօրինակ հանգստությունից։(պարզ ստորագյալ)
• Դա մի չոր ու ցամաք, հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ, խստադեմ։(բաղադրյալ ստորոգյալ)


  1. Շարահյուսություն-նախադասություն, նախադասության կառուցվածք, բառակապակցություններ, բառերի տեղը և դերը նախադասության մեջ՝ նախադասության անդամներ։
  2. Բառերի կապակցման եղանակները՝
    • Առդրություն. Շունը շատ բարի է մարդկանցից։ Շունը բարի է շատ մարդկանցից։ Բառակապակցություն է կազմում այն բառի հետ, որի կողքին դրված է։
    • Խնդրառություն. Բացի Արմենից՝ բոլորը համաձայն են ինձ հետ։ Սովորողներն իրենք են ջրում ծառերը։ Որոշակի բառ՝ կապ, կամ որոշակի սեռի բայ, պահանջում է որոշակի հոլովով ուրիշ բառ բառակապակցություն կազմելու համար։
    • Համաձայնություն. Արևն ու Լուսինը երկնային մարմիններ են։ Խոսողները հանկարծ լռեցին։ Արտավազդը՝ հայոց արքան, պիեսներ էր գրում և բեմադրում էր դրանք։ Բառակապակցության բաղադրիչները համաձայնեցվում են դեմքով, թվով, հոլովով (որտեղ որը հարկավոր է)։

Առաջադրանք

  1. Լրացրու բաց թողած տառերը։
  2. Նշիր՝ ընդգծված բառակապակցություններն ինչ միջոցով են կապակցվել։
  3. Տեքստից գտիր.
    • մեկական բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ.
    Իմաստասեր, մթության, բանաստեղծությունը
    • երեք հնչյունափոխված բառ. վերականգնիր անհնչյունափոխ ձևը.
    Հոգեպարար – հոգի(ի-ե)
    Ձեռնափայտ – ձեռք (ք-ն սղվել է)
    Մթության -մութ (ու-ն սղվել է)
    • գտիր գաղտնավանկ ունեցող բառերը.
    Քնած
    • մեկական վա արտաքին, ու արտաքին և ա ներքին հոլովման ենթարկվող բառ.
    Գիշերվա, Աստված, բանաստեղծություն
    • դուրս գրիր կրավորական ածանց ունեցող բոլոր բայերը.
    Գիշերվա
    • գտիր մեկական հարաբերական, հարցական, ցուցական, անձնական դերանուններ.
    Ում, իր, երբ, այն
    • գտիր գավազան, հմայվել, արբեցուցիչ, մառախուղ բառերի հոմանիշները։
    Գավազան-ձեռնափայտ, հմայվել-հիանակ, արբեցուցիչ-չգլխիչ, մառախուղ-մշուշ
Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի

Գործնական աշխատանք

Դարպաս, աղբարկղ, աղբյուր

Խավիար, փասիան, հեքիաթային

Ֆիննական, քննախույզ, խորազնիվ

Միջօրեական, հրանոթ, անօթևան

Խոսափող-խոս+ա+փող

Ազատամիտ-ազատ+ա+միտ

Բազմաթիվ-բազմ+ա+թիվ

Դիմանկար-դիմ+ա+նկար

Ազգային հերոսի կոչում, Մուշեղ Սպարապետ, Արտաշես Առաջին, պետական դումա, Խոսրով կոտակ, Օրիօնի համաստեղություն, Թադեոս Առաքյալ, Մխիթարյան միաբանություն, Բայկալ լիճ, Համայնքների պալատ, Ոսկան Երևանցի, ասեղի հրվանդան

Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի

Հնչյունափոխություն

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի (ի-ն գաղտնավանկի ը)

բազուկ-բազկաթոռ (ու-ն սղվել է)

պատիժ-պատժել (ի-ն սղվել է)

ողջույն-ողջունել (ույ-ու)

աշխույժ-աշխուժություն (ույ-ու)

մատյան-մատենագիր (յա-ե)

պարտեզ-պարտիզան (ե-ի)

գլուխ-գլխավոր (ու-ն գաղտնավանկի ը)

էշ-իշամեղու (

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ-բրդյա, սիրտ-սրտաբաց, կույր, ճահիճ-ճահճապատ, ալյուր-ալրապատ, կեզ-կիզական, ատամնաբույժ-ատամնաբուժարան
բ) վիշտ-վշտություն, թույլ-թլամորթ, ծնունդ-ծննդավայր, հաշիվ-հաշվարկ, արթուն-արթնանալ, հույն-Հունաստան, տույժ

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

ձնծաղիկ-ձյուն, թխահեր-թուխ, սառցահատ-սառույց, երգչախումբ-երգիչ, կիսել-կես, ըմպանակ-ընպել, մեղվապահ-մեղու, հունական-հույն, կղզյակ-կղզի

Posted in Հայոց լեզու 9

Գոյական անուն

Գործնական աշխատանք
1․Տրված բառերից  որո՞նք են հոմանիշ փառաբանել բառին.
Ներբողել, նպաստել, գովաբանել, օժանդակել, օրհներգել, սատարել, բարեբանել, աջակցել, դրվատել, գովերգել:

   2. Ո՞ր շարքի  ոչ բոլոր  բառազույգերն են  կազմված հականիշներից:
1) վճիտ–  պղտոր, նենգ- ժպտադեմ, հնարամիտ  – անճար
2) համերաշխ- գժտված, առինքնել – վանել, օրինաչափ — պատահական
3) պիղծ–սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի –անջրդի

4) պատվարժան-անարգ, գեղատեսիլ – անհրապույր, եդեմ -դժոխք

  1. Ո՞ր շարքի  ոչ բոլոր  բառազույգերն են  հականիշներ:
    1) ոռոգելի – անջրդի, փառասեր- ինքնասեր, ապառիկ – կանխիկ, վեհանձն – փոքրոգի
    2) պիղծ- սուրբ,  ստվարաթիվ – փոքրաքանակ, կանուխ- ուշ, հաշտվել – գժտվել
    3) խոժոռվել–ժպտալ, անհյուրընկալ-վանատուր, ուռուցիկ –գոգավոր, թուլանալ – սաստկանալ
    4) սքողված-անթաքույց, վանել- առինքնել, առանցքային – երկրորդական , ընկնել- հառնել
  2. Ո՞ր նախադասության մեջ   սղոցել-ը   փոխաբերական իմաստով չի գործածվել:
    1) Միայն երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ-որ հնչյուններ՝ կանացի բարձր ծիծաղ, հարբածների վեճ:
    2) Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի:

    3) Երեխան իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը:
    4) Հունվարյան խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները:
  3. Ո՞ր նախադասության  մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա:
    1) Բարձրադիր սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով :
    2) Օրիորդն այնպես էր պճնվել, ասես զարդարված տոնածառ լիներ:
    3) Պողպատյա կամքի տեր այդ մարդը վշտից  կուչ էր եկել:

    4) Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ՝ խոր ընկած ակնակապիճներով։

1․ Ի՞նչ է ցույց տալիս գոյականը.
1) առարկա
2) գործողություն 
3) առարկայի հատկանիշ
4) գործողության հատկանիշ

2. Ո՞րը գոյականի քերականական հատկանիշներից չէ .
                1) թիվը, 2) հոլովը, 3) առումը, 4) դեմքը                    
            

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ.
                    1) խնդրագիրք, վեհապանծ, սովորույթ, բարություն
                    2) խռչակ, պատարագ, թուխպ, ճամփորդ
                    3) խոհուն, ուսմունք, բազկերակ, կաթսա
                    4) մթնշաղ, ընձուղտ, թմբիր, շինծու
  2. Ո՞ր շարքում գոյական չկա.
                    1) արևաշող, ամենուրեք, առաջին, վաղորդայն

                    2) ալեծածան, նկարագիր, մեծահամբավ, ժամանակավոր
                    3) երկարատև, շիկահեր, վարելահող, քինախնդիր
                    4)  բարեսիրտ, արծաթափայլ, կամարակապ, ազատախոհ
  3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրանիշ գոյական
                1) տոհմածառ, հենասյուն, պատվիրակ, պտուտակ

                2) հասմիկ, դիտորդ, կողմնակից, բաժակ
                3) չվերթ, սպա, անապատ, տառեխ
                4) հավատարմագիր, ծաղկատոն, կիզակետ
  4. Դուրս գրել այն բառերը, որոնց հոգնակի թիվը սխալ է կազմված․
    Ճամփեզրեր, մեծատուներ, անցագրեր, քարայծներ, սպունգներ, մանկագիրներ, սպիեր, վաճառականեր, դաշնագրեր, ֆիդայիններ:
  5. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -ներ վերջավորությամբ .
                1) սարդոստայն, զոհասեղան, գետնահոր, քաղաքադուռ
                2) հարսնաքույր, լուսանցք, ջրկիր, սպա
                3) վիպագիր, գնդացիր, կենսագիր, ոստայն
                4) սևագիր, լուսնագնաց, պատմագիր, պատմահայր
  6. Ո՞ր շարքի բոլոր բառերի հոգնակի թիվն է կազմվում -եր վերջավորությամբ.
                1) հարթավայր, զոհասեղան, գետնահոր, քարաժայռ
                2) հարսնաքույր, նավթահոր, անձրևաջուր, սարդ
                3) վիպագիր, երկրագունդ, սեպագիր, մարդ
                4) սևագիր, լուսնագնաց, ժամացույց, վանահայր
  7. Որոշել՝ գոյականներից քանի՞սը չունեն ներգոյական հոլովաձև, և դուրս գրել այդ գոյականները:
    Դուստր, ժամանակ, դասագիրք, շուն,մանուկ, հորեղբայր, տանտեր, համալսարան, քաջություն, աղջիկ:                                                      
  8. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դրված բացառական հոլովով.
                1) ձիուց, պատարագից, գոտուց, մարդուց
                2) եղևնուց, բարդուց, ոզնուց, կտուց
                3) Գուգարքից, Արփաչայից, Ակնաղբյուրից, զինակից
                4) անունից, օրվանից, սմբակից, կուսակից
  9. Ո՞ր  շարքի բոլոր բառերն են դրված ներգոյական  հոլովով.
                1) ձեռքում, պեղում, գրքում, մտքում
                2) երազում, բնում, այգում, կաթսայում
                3) գյուղում, մղում, ալբոմում, ցանցում
                4) անտառում, օջախում, սղում, նավակում
     
  10. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում վա հոլովման.
                1) գիշեր, ամիս, շաբաթ, ժամ
                2) րոպե, տարի, առավոտ, վաղը
                3) օր, վայրկյան, երեկ, կեսգիշեր
                4) ժամանակ, ցերեկ, դար, կեսօր
  11. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ենթարկվում ոջ հոլովման.
                1) քույր, աղջիկ, կին, ամուսին
                2) ընկեր, տատ, աշակերտ, տեր
                3) կնքամայր, հորաքույր, եղբայր, աներ
                4) տիկին, խաղընկեր, տալ, մորաքույր
  12. Ո՞ր նախադասության մեջ որոշիչ հոդի գործածության սխալ կա:
                  1) Ամռան երկար օրերին էլ արևն հազիվ մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին:
                 2) Նալբանդյանի կերպարը հայ գրականության մեջ պատկերել են Եղիշե Չարենցը, Րաֆֆին, Պետրոս Դուրյանը:
                3) Արքայադուստրն զգում էր այդ երկնային բուրմունքը, արբեցած էր նրանով:
                4) Աստղերն արշալույսին չքացան, սուզվեցին անհունի մեջ:
Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9

Տերյանական օրերի արդյունքների ամփոփում

Այսօր գրականության ժամին ամփոփեցինք Տերյանական օրերի նախագիծը։ Ամեն մեկսը բլոգի նախագծի արդյունքները ներկայացնելուց հետո, ասեցինք 1-2 հատ անգիր սովորած բանաստեղծություն։ Ես շատ եմ սիրում անգիրներ սովորել, և երբ իմացա, որ ամփոփելուց պետք է անգիր ասենք շատ ուրախացա։

Posted in Հայոց լեզու 9, Անձնանունների բառարան, Առանց կարգի, Գրականություն 9

Իմ բառարանը

Նախագծի նպատակը

  • ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ
  • բառարանից օգտվելու հմտությունների մշակում
  • բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն

Նախագծի խնդիրները

  • ծանոթացնել սովորողին բառարանի հետ
  • ուսումնասիրել բառարանների տեսակները
  • սովորողի մոտ զարգացնել բառարանից օգտվելու հմտություններ
  • խթանել, որ սովորողն ինքնուրույն բացի բառարանը (թղթային կամ էլեկտրոնային)
  • կարողանա գտնել իրեն հետաքրքրող լեզվական միավորի մասին տեղեկություններ

Արդյունքներ

Posted in Հայոց լեզու 9

Հետքրքիր բառեր իրենց բացատրություններով

Դագաղ – ննջատուփ
մենթ – ոստիկան
րոշ – մաքուր, մաքրափայլ
փսիխ – հոգեկան
շալե – շալ կտորից պատրաստված
ճախնոտ – ճախճախուտ
անեկդոտ – խնդուկ
նամյոկ – ակնարկ
Պիսոք – շաքարավազ
բիգուդի – վարսափաթթուկ,  մազագանգրիչ
իմպրովիզացիա – հանկարծաստեղծում
ակումուլյատոր – ուժկուտակիչ
բադմինտոն – փետրագնդակ
դելիկատես – նրբախորտիկ
լեքսիկոն – բառամթերք
դիսոնանս – անհամահունչություն
դիզայն – գեղատեսք
դեպրեսիա – ընկճախտ

Posted in Հայոց լեզու 9, Անձնանունների բառարան, Առանց կարգի, Գրականություն 9

Անունների նշանակության բառարան


Լիա-ավետաբեր
Անին- հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից։
Արփինե-արև
Նատալի-հարազատ
Սարգիս-ծիածան, հնազանդ
Արեգ-արև
Մանե-կույս
Հայկ-դյութազուն
Նանե-հին աստվածուհու անունից
Մաքս-լուրջ, ժամանակակից
Արսեն-մկնդեղ

Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի, Գրականություն 9

Բառարան

Ամենից շատ օգտագործում եմ` օնլայն բառարանը: Այս դարում արդեն կան շատ բառարաներ, բայց ինձ համար ամենահարմարը օնլայն բառարանն է: Շատ հեշտ է օգտվելը այդ բառարանից, քանի որ անտեղ բառը գրում ենք և նա մեզ ցուցադրում է թարգմանությունները, հականիշները, հոմանիշները և բացատրությունների լայնտեսականի: Նայիրին էլ է հարմար, բայց ես չեմ օգտվում:

Posted in Հայոց լեզու 9

Ուղագրական բառեր

Անախորժ
Խորշ
Դժկամ
Դժխել
Բուժքույր
Գժտվել
Նշխար
Նշտար
Ջեմմա
Ուղի
Ուղևոր
Ուղղաձիգ
Տարրական
Այբբենարան
Մայրուղի
Չորրորդ
Ուղեծիր
Ուղղանկյուն
Ուղղաթիռ
Ուղեգորգ
Ուղղափառ
Երթուղի
Ուղղախոսություն
Ուղեպարկ
Ուղարկել
Ուղղակի
Ուղեկալ

Ես վերրեցի ուղեպարկս և շտապելով վազեցի դուրս:
Գնացքի միջի ուղևորը ճանապարհին քնել էր:
Փոքրիկը վազում էր ուղեգորգի վրա:

Քամու պատճառով ուղղաթիռը չշարժվեց:
Նա դրսում ուղղակի քայլում էր:
Այն տունը ուղղանկյան տեսք ուներ:

Posted in Հայոց լեզու 9

Ուղագրական բառեր

Անախորժ
Խորշ
Դժկամ
Դժխել
Բուժքույր
Գժտվել
Նշխար
Նշտար
Ջեմմա
Ուղի
Ուղևոր
Ուղղաձիգ
Տարրական
Այբբենարան
Մայրուղի
Չորրորդ
Ուղեծիր
Ուղղանկյուն
Ուղղաթիռ
Ուղեգորգ
Ուղղափառ
Երթուղի
Ուղղախոսություն
Ուղեպարկ
Ուղարկել
Ուղղակի
Ուղեկալ

Կազմել 3-ական նախադասություն ՝ ուղի և ուղիղ արմատ ունեցող բառերով։

Ես վերրեցի ուղեպարկս և շտապելով վազեցի դուրս:
Գնացքի միջի ուղևորը ճանապարհին քնել էր:
Փոքրիկը վազում էր ուղեգորգի վրա:

Քամու պատճառով ուղղաթիռը չշարժվեց:
Նա դրսում ուղղակի քայլում էր:
Այն տունը ուղղանկյան տեսք ուներ:

Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9

Փոխադրություն

Զահրատ

Արևմտահայերեն

Կաղանդ Պապա մը գար
Նուէրներ բերէր
Տար տար չհատնէր
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ֊օրէ օր֊
Երկինք չհասնէր
Ինչ որ կեանք կ ՛ըսենք
Անուշապուր մը ըլլար֊ուտէինք֊
Կեր կեր֊ չհատնէր

Արևելահայերեն

Ձմեռ պապը գար
Նվերներ բերեր
Տար, տար չվերջանար
Օր, օր շարունակ
Երկինք չհասներ
Ինչ որ կամենանք ասենք
Անուշաբույր ուտելիք լիներ
Ուտենք, ուտենք չվերջանա

Posted in Հայոց լեզու 9

23.12.2021
Ուղղագրական բառեր

Սամվել
անփույթ
բամբակ
գամփռ
զամբյուղ
բամբասել
զամբիկ-ձի
բամբիշ-թագուհի
թմբուկ
Թմկաբերթ-թմուկ
սուսամբար
թմբլիկ
մարզպետ
քննախույզ
որպեսզի
վազքուղի
պատըշգամբ
դժխել-դաժան

Posted in Հայոց լեզու 9

Գործնական քերականություն

1․Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ: 
Սենյակ, հյուր, խաղ- հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ

Ձյուն, ծաղիկ, շատ — ձնծաղիկ, ծաղկաշատ, ձնաշատ
Սեր, ընկեր, զրույց — ընկերասեր, զրույցընկեր, զրույցասեր
Գիծ, ուղիղ, անկյուն — անկյունագիծ, ուղղագիծ, ուղղանկյուն
Երգ, պար, խումբ — խմբերգ, պարախումբ, պարերգ
Քաղաք, պետ, գյուղ — քաղաքապետ, գյուղապետ, գյուղաքաղաք

2․Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:
Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ:

3․Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:
Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:

4․Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:
Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:

5․Բառաշարքում ընդգծել —որդ վերջածանց ունեցող բառերը:
Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

6․Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:
Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակվրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ, բռնակ, բարակ:

7․Գրել  -գույն բաղադրիչով երեքական գունանուն` բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից,  մետաղների անուններից:
Նարնջագույն, վարդագույն, մանուշակագույն, փայտագույն, մարմնագույն, հողագույն, արծաթագույն, պղնձագույն, ոսկեգույն

8․Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն  ընդգծի՛ր: Նկարել-նկարիչ, գրել-գրիչ, զարթնել-զարթուցիչ, թափել-թափոն, ուսուցանել-ուսուցիչ, քերել-քերիչ, վարել-վարորդ, հաճախել-հաճախորդ, բախել-բախոց, հնչել-հնչյուն, վազել-վազորդ, հանել-հանածո, շարժել-շարժիչ, մոտենալ-մոտեցում, կոշտանալ-կոշտություն

9.Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:
դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:
Անք-տականք, տաքուկ ցի-տեղացի, ածո-պահածո, ք-վայք, ուկ-արջուկ, իք, իչ, ուտ- , ան-բանան, իկ-պոչիկ, մարդիկ, պան-պահապան, այգեպան ստան-այգեստան ուհի-թագուհի

10․ Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը: Կիրճի մեջ-կիրճում նորգոյական հոլով, հանրապետության մեջ-հանրապետությունում, ամպերի մեջ-ամպերում, գոմի մեջ-գոմում, օվկիանոսի մեջ-օվկիանոսում, գագաթի վրա-գագաթին, հողի վրա-հողին, այգիների վրա-այգում, սեղանի վրա-սեղանին, աստիճանների վրա-աստիճաններին

11․ Տրված բառերը հոլովիր․ գրիր՝ որ հոլովման են պատկանում։ տուն-տան, սեռական հոլով վարդ-վարդի, սեռական հոլով հայր-հոր, սեռական հոլով քույր-քրոջ, հայցական հոլով աշուն-աշնան, սեռական հոլով շուն-շան, սեռական հոլով օր-օրվա, սեռական հոլով մայր-մոր, տրական հոլով

12․Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները: Վստահել-վստահելի, համակրել-համակրելի, բացատրել-բացատրելի, դյութել-դյութալի, գրավել-գրվիչ, հուզել-հուզիչ, բարկանալ, վախենալ-վախենալու, ամաչել-ամաչկոտ, պարծենալ-պարծենկոտ:

13.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները: Յոթ գյուխ ունեցոդ, երկու երես ունեցող, երկու փող ունեցող, եռանդով օժտված, շատ բուրդ ունեցոդ, գույն ունեցող, թևեր ունեցող, մեծ ուժ ունեցող, երեք տարի (ամ) տևող, տասը տարեկան:,

14․Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով: Օրինակ` Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող, մեկուսի լեռների զանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթի  մասը նույնպես քարերով ծածկված է : Լանջերը կտրտված են  ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի: Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

15․Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր: Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր: Թմբկահար ձկան արձակած սարսափելի որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին: Դոդոշաձուկն էլ անհրապույր բոցմանի իսկական սուլիչի ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում: Մյուս բազմազան փոքրիկ ձկների արձակած սարսափազդու ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես սուր համր են: Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ: Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

16․Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր: Մագելանի արշավախմբի մնացորդները  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ: Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

Posted in Հայոց լեզու 9

Հոմանիշ և հականիշ բառեր

1. Լեզվում կան բառեր, որոնք իրար մոտ, երբեմն էլ նույն իմաստն են արտահայտում։
Օրինակ՝ մեծ-խոշոր-վիթխարի-հսկայական-ահագին-լայնատարած բառերն
արտահայտում են հարաբերակից իմաստներ, որոնք, սակայն, նույնը չեն։
Իսկ լուսամուտ-պատուհան, սպիտակ-ճերմակ, վախ-ահ, մայրաքաղաք-քաղաքամայր
բառազույգերից յուրաքանչյուրի անդամները նույն իրողությունն են անվանում
և իրարից տարբերվում են միայն կիրառական-ոճական նրբիմաստներով։ Հնչյունական կազմով տարբեր, բայց իմաստով իրար մոտ բառերը կոչվում են հոմանիշ։ Հոմանիշների մեջ առանձնացվում են համանիշներ և նույնանիշներ։ Համանիշ են իմաստով մոտ
հոմանիշները (օրինակ՝ մաքուր-վճիտ-հստակ)։ Նույնանիշ են նույն իրողությունն
արտահայտող հոմանիշները (օրինակ՝ աքլոր-աքաղաղ, լուսամուտ-պատուհան)։
2. Կան բառեր, որոնք իրար հակառակ իմաստներ են արտահայտում, օրինակ՝
լավ-վատ, մեծ-փոքր, շուտ-ուշ, սկիզբ-վերջ և այլն։ Ինչպես տեսնում ենք, այս
բառերը տարբեր են իրարից նաև իրենց հնչյունական կազմերով։ Այս ամենի
հիման վրա էլ սահմանվում են հականիշները։ Հնչյունական կազմով տարբեր և
իմաստներով հակադիր բառերը կոչվում են հականիշներ։

Գործնական աշխատանք

1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ, հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ, անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:
Հսկայական-վիթխարի
հմայիչ-դյութիչ
բիլ-ծավի
ժողովել-հավաքել
պարպել-դարկել
խրթին-դժվար
տամուկ-խոնավ
գովել-դրվատել
ստերջ-անպտուղ
հարթ-ողորկ

2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։

ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր:

փութաջան-ծույլ
նոսր-թանձր
ամպոտ-ջինջ
օրինական-ապօրինի
ողորկ-խորդուբորդ
տգետ-ուսյալ
անջրդի-ջրարբի
համարձակ-երկչոտ
անբասիր-արատավոր
ստորոտ-գագաթ

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային տարարմատ
զույգը և յուրաքանչյուր բառով կազմե՛լ մեկական նախադասություն։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
Մեր դասարանում մի տգետ մարդ կա:
Դիմացի շենքում մի գիտուն է ապրում։
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ  

Posted in Հայոց լեզու 9, Գրականություն 9

Ես սեբաստացի եմ․․․

Ես սեբաստացի եմ։ Ես սիրում եմ իմ կրթահամալիրը, կրթահամալիրի ծեսերը ՝ հարիսայի, խափամայի, թթու դրիկի և այլն չնայած, որ խափամա չեմ սիրում։ Դպրոցն ունի նաև այլ ծրագրով աշխատանքներ ՝ հեծանվաերթեր, քայլարշաներ, ֆլեշմոբներ, ճամփորթություններ և այլ հավես աշխատանքներ։ Ես շատ եմ սիրում հեծանվաերթերը։ Ես համարվում եմ Սեբաստացի մանկապարտեզային տարիքից, քանի որ մակապարտեզից մինչ այսօր ես այս կրթահամալիրում եմ սովորում։