Posted in Առանց կարգի, Գրականություն 9

Տոմս 16

Փոքր քայլերի արվեստը։ Անտուան դե Սենտ Էքզյուպերի

Աստված իմ, ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին: Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները: Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո՛չ անցյալի, և ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը: Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում: Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ: Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով: Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում: Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:

Առաջադրանքներ

3-1. Առանձնացրե՛ք երեք միտք, որոնց հետ հատկապես համաձայն եք։ Հիմնավորե՛ք մտքերի Ձեր ընտրությունը։

1. Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը:

2. Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

3. Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

3-2. Շարունակե՛ք 3 մտքով՝ հավատարիմ մնալով հեղինակի ոճին և ասելիքին։

1. Սովորեցրու ինձ կյանքս անիմաստ բաների վրա չվատնել:

2. Օգնիր հասկանամ, թե որն է իմ կյանքի ամենալավագույն պահը, որպեսզի ես այն վայելեմ:

3. Օգնիր կյանքս կառուցեմ այնպես, որպեսզի կյանքում չզջամ:

Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի

Գործնական աշխատանք

1. Օրիորդը տանջվում էր, որովհետև իր սրտով չէր հորեղբոր այդ չափ հոգացողությունը ուզում էր, որ նա հանգիստ թողնի իրեն իր վշտերի հետ, չխառնվի իր գործերին:

(խառնել, հորեղբայր, տանջել, հանգիստ թողնել)

2. Երկար մաքառելուց հետո աննկուն ճամփորդը կեսօրից առաջ հասավ ձիան սահմանին. հոգնաբեկ նայեց աջ. փոքր մասիսն իրենից ցածր էր մնացել:

(Կեսօր, ինքը, մաքառել , հասնել)

3. Մի անսովոր երևույթ գրավեց նրա ուշադրությունը. մի խումբ ձիավորներ մոտենում է իր բերդին, և որքան նրանք մոտենում էին, այնքան շտապեցնում էին իրենց երիվարների ընթացքը:

(երիվար, գրավել, շտապել, ձիավոր)

Posted in Ֆիզիկա 9, Առանց կարգի

Խնդրի լուծում

Հեծանվորդը շարժվում է վերելքաշատ և վայրէջքաշատ ճանապարհով: Վերելքներում նրա արագությանը v1 է, իսկ վայրէջքներում` v2: Վերելքների ընդհանուր երկարությունը հավասար է վայրէջքների ընդհանուր երկարությունը: Ինչպիս՞ին է հեծանվորդի միջին արագությունն ամբողջ ճանապարհին:

Vմիջ= Sլր/tլր

S1=S2 = S

Vմիջ= Sլր/tլր=…,

Շարունակելի

Posted in Առանց կարգի, Գրականություն 9

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

  • Ո՞րն է հեղինակի ասելիքը, ի՞նչ կավելացնես:

Ես կարծում եմ հեղինակի ասելիքը այն է, որ միշտ պետք է հույսը չկորցնել: Պետք է միշտ հույս ունենալ և նույնիսկ կյանքի վերջին պահը հույս ունենալով ապրել:

  • Պատմի՛ր՝ ինչ է հուսահատությունը։

Հուսահատությունը այն է երբ ինչ որ մի բան անում ես բայց չի ստացվում և մարդը հուսահատվում է ու էլ ցանկություն չի ունենում այդ բանը կրկին փորձել:

Անծանոթ բառեր

Հյուսնը-փայտի վարպետ, ատաղձագործ

Սղոցուք-Սղոցելուց գոյացած թեփ:

Գրել բառերի հոմանիշներ

Թագավոր-արքա

Խավար-մթություն

Հորդորել-համոզել

Posted in Առանց կարգի, Գրականություն 9

Մայիսի 23-27

1․ Հաշվետվություն-պատումներ-գրավոր ներկայացնել բլոգում (հայոց լեզու, գրականություն)

2․ Գրականություն

Posted in Առանց կարգի, Կենսաբանություն 9

Սելեկցիա

Սելեկցիան զբաղվում է տարբեր օրգանիզմների, բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։ Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով:

Սելեկցիայի գիտատեսական հիմքը գենետիկան է։ Այն սերտորեն կապված է կարգաբանության, անատոմիայի, մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, բույսերի և կենդանիների էկոլոգիայի, կենսաքիմիայի, իմունոլոգիայի, բուսաբուծության, անասնաբուծության, ֆիտոպաթոլոգիայի, միջատաբանության և այլ գիտությունների հետ, օգտագործում է դրանց հետազոտման մեթոդները և եղանակները։

Սելեկցիան ծագել է բույսերի մշակության և կենդանիների ընտելացման հետ միաժամանակ։ Մարդը մշակելով բույս և բազմացնելով կենդանիներ, սկսել է ընտրել և բազմացնել առավել մթերատուներին, որը նպաստել է դրանց ակամա բարելավմանը։ Այդպես հազարամյակներ առաջ ստեղծվել է հասարակ սելեկցիա։ Հին սելեկցիոներներն ստեղծել են պտղատու բույսերի, խաղողի շատ սորտերև կենդանիների ցեղեր։ Նրանց հայտնի էր ժամանակակից սելեկցիայի մի շարք մեթոդներ և գործադրաձևեր օրինակ արհեստական փոշոտում:

Սելեկցիայում կիրառվող հիմնական մեթոդներն են. ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը, ինցուխտը, պոլիպլոիդան և այլն։ Հաճախ այս մեթոդները համատեղ են կիրառվում։ Բույսերի սելեկցիան տարվում է բերքատվության բարձրացման, որակի լավացման, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն սորտերի, իսկ անասնաբուծության մեջ՝ մթերատվության և արտադրանքի որակի, պտղաբերության, մորթու գույնի, տեղական պայմաններին հարմարած ցեղերի ստեղծման ուղղությամբ։

Posted in Հաշվետվություն, Աշխարհագրություն 9, Առանց կարգի

Ռազմամարզական ճամբար

Ես առաջին անգամ էի Արատեսում գտնվում և ինձ դուր եկավ այս ճամփորդությունը: Քանի որ ձեռք բերեցի նոր ընկերներ ինչի համար շատ ուրախ եմ: Կեսին ճանաչում էի, կեսին ոչ, բայց երբ շփվեցինք ավելի լավ ճանաչեցինք իրար: Ճամփորդությունը մարդկան սովորեցնում է ծանոթություններ: Սկզբում գնացինք սուրբ երրորդություն եկեղեցի, մասնակցեցինք պատարագին և շարժվեցինք դեպի Սմբատաբերդ: Մինչ Սմբատաբերդ հասնելը Երասխում կանգ առանք մի փոքր հանգստացանք ընդմիջում արեցինք և շարժվեցինք դեպի Սմբատաբերդ: Երբ հասանք շարժվեցինք դեպի քայլարշավի հաղթահարմանը: Որոշ ժամանակ քայլելուց հետո նկատեցինք ջուր որտեղ կանգ առանք, հանգստացանք և սկսեցինք միմյանց ջրել, որպեսզի հովանանք: Եվ հետո նորից շարժվեցին դեպի վերև: Երբ հասանք, շատ գեղեցիկ տեսարան երևաց:

Ուրախ եմ, որ գնացի այս ճամփորդությանը, քանի որ շատ բաներ սովորեցի:

Posted in Քիմիա 9, Առանց կարգի

Սպիտակուցների հայտնաբերման լաբորատոր փորձեր՝

Փորձ 1. Սպիտակուցի քսանտոպրոտոնային ռեակցիան.

Փորձանոթի մեջ լցրեցինք 10 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ և 2 կաթիլ խիտ ազոտական թթու: Փորձանոթի պարունակությունը զգուշությամբ տաքացրեցինք և թափահարեցկնք: Լուծույթը և նստվածքը ներկվում են դեղին գույնով: Սառեցնել փորձանոթը և զգուշորեն ավելացնել 1-3 կաթիլ NaOH-ի լուծույթ մինչև վառ նարնջագույնի առաջացումը:

Փորձ 2. Պեպտիդային կապի հայտնաբերումը բիուրետային ռեակցիայով

Ազդանյութեր՝ ձվի սպիտակուցի լուծույթ, CuSO4 2%-անոց լուծույթ և NaOH 10%-անոց լուծույթ:

Փորձի ընթացքը: Փորձանոթի մեջ տեղավորել 10-12 կաթիլ ձվի սպիտակուցի լուծույթ, ավելացնել նույն ծավալով NaOH-ի 10%-անոց լուծույթ և զգուշորեն պատով սահեցնելով՝ ավելացնել 2-4 կաթիլ CuSO4-ի լուծույթ: Նկատվում է կապտամանուշակագույն գունավորում:

Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի

Ուղղագրական աշխատանք

1. Ձկնորս

2. Անորակ

3. Տափօղակ

4. Թթօղի

5. Ջրօրհնեք

6. Բնօրրան

7. Գիշերօթիկ

8. Գանգոսկր

9. Գաղթօջախ

10. Անօթևան

11. Անօրթի

12. Առօրյա

13. Արծաթազոծ

14. Հնաոճ

15. Մեղմօրոր

16. Զօրուգիշեր

17. Չարորակ

18. Նախօրոք

19. Յուրօրինակ

Posted in Ֆիզիկա 9, Առանց կարգի

Դաս30. (16.05- 20․05)

Թեմա.  ՏԻԵԶԵՐՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

1.Քվազերներ:

2.Մետագալակտիկա:

Մեր Գալակտիկայի կամ Ծիր կաթինի համակարգի ամենամոտ հարևաններն են Մագելանի մեծ և փոքր ամպեր կոչվող գալակտիկաները, որոնց հեռավորությունը շուրջ 160․000 լս.-տ. Է, իսկ հայտնիներից ամենահեռավորներինը`   ավելի քան 10 միլիարդ լս․-տ․ (հեռավորությունները որոշվում են գալակտիկաների սպեկտրներում գծերի կարմիր շեղման միջոցով)։ 

Մետագալակտիկայում նյութը բաշխված է խիստ անհավասարաչափ, հիմնականում կենտրոնացած է գալակտիկաներում, որոնք կազմում են տարբեր չափերի ու բարդության համակարգեր՝ սկսած կրկնակի, եռակի և բազմակի գալակտիկաներից մինչև գալակտիկաների կույտերը (պարունակում են մինչև մի քանի հազար բաղադրիչներ)։

3.Հաբլի օրենքը:

Հաբլի օրենքը գալակտիկայի կարմիր շեղման և գալակտիկայից ունեցած հեռավորության միջև գծային կապով տրվող օրենք է։ Ձևակերպել է Էդվին Հաբլը՝ 1929 թ․։ Տրվում է հետևյալ բանաձևով՝cz=H0D,cz=H_{0}D,

որտեղ z -գալակտիկայի կարմիր շեղումն է, D-նրանից ունեցած հեռավորությունը,H0-համեմատականության գործակից է, որը անվանում են Հաբլի հաստատուն։ H0-ի միավորը Միավորների միջազգային համակարգում վ−1 է, սակայն ավելի հաճախ բերվում է (կմ/վ)/Մպկ տեսքով՝ այսպիսով տալով գալակտիկայի՝ 1 Մպկ հեռանալու արագությունը կմ/վ-ով։ H0-ի հակադարձ մեծությունը Հաբլի ժամանակն է։

4. Տիեզերքի առաջացման Մեծ պայթյունի վարկածը:

Մեծ պայթյունը տիեզերքի սկզբնական պայմանների և հետագա զարգացման տիեզերագիտական մոդել, որը հիմնավորվում է ընթացիկ գիտական փաստերի և դիտարկումների ամենահամապարփակ և ճշգրիտ բացատրություներով։ Ըստ տիեզերագետների՝ Մեծ պայթյուն եզրն ընդհանրապես անդրադառնում է այն գաղափարին, որ աշխարհը ընդարձակվել է նախնական խիտ և տաք սկզբնական պայմաններից՝ անցյալի որոշ սահմանափակ ժամանակում (ներկայիս հաշվարկներով՝ մոտավորապես 13.7 միլիարդ տարի առաջ), և մինչ օրս էլ շարունակում է ընդլայնվել։

Մեծ պայթյունի տեսությունը զարգացել է աստիճանաբար։ Առաջին անգամ այդ միտքն արտահայտել է բելգիացի հոգևորական և ֆիզիկոս Ջորջ Լեմետրը 1927 թ.։ Տեսական հիմք հանդիսացող հավասարումները ձևակերպել է Ալեքսանդր Ֆրիդմանը 1922 թ.։ Մեծ պայթյունի մոդելը հիմնվում է Ալբերտ Այնշտայնի ընդհանուր հարաբերականության (1916 թ.) վրա՝ ընդունելով, որ տիեզերքը համասեռ է և իզոտրոպ։ 1929 թվականին Էդվին Հաբլը հայտնաբերեց, որ հեռու գալակտիկաների հեռավորությունը համեմատական է իրենց կարմիր շեղմանը։ Ինչպես Լեմետրը առաջարկել էր 1927-ին, այս դիտարկումը օգտագործվեց մատնանշելու, որ բոլոր գալակտիկաներն ու աստղաբույլերը հեռանում են մեզանից, և որքան հեռու է գալակտիկան, այնքան մեծ է հեռանալու արագությունը:

Posted in Առանց կարգի, Կենսաբանություն 9

Գոյության կռիվ

Գոյության կռիվը կամ գոյության պայքարը բնության մեջ օրգանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների միջև ընթացող պայքար է, որի նպատակը կյանքի և սերունդների պահպանումն է։ Գոյության պայքար հասկացությունը, որն առաջարկել է Չարլզ Դարվինը, սերտորեն կապված է բնական ընտրության հետ։ Գոյության պայքարը առաջ է գալիս օրգանական աշխարհում օրգանիզմների ինտենսիվ բազմացման և գոյության միջոցների սահմանափակության հետևանքով։

Շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում Դարվինն ուշադրություն դարձրեց օրգանիզմների բազմացման առանձնահատկությունների վրա։ Բոլոր օրգանիզմները բազմանում և սերունդ են թողնում բավականին մեծ քանակով։ Լուսնաձուկը դնում է մոտ 300 միլիոն ձկնկիթ, թառափը՝ մինչև 1 միլիոն ձկնկիթ, դոդոշը՝ մոտ 10 հազար գորտնկիթ։

Անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ ընթացող գոյության կռվին Դարվինը մեծ դեր էր հատկացնում։ Այդ կռիվը նկատվում է տեսակի արեալիցանկացած մասում՝ կապված արտաքին պայմանների փոփոխման հետ։ Դարվինը նշում էր, որ, օրինակ, Անգլիայում խիստ ձմռան պատճառով ոչնչացան թռչունների մոտ 80%-ը։ Ջերմության կամ խոնավության տատանումները լուրջ ազդեցություն են ունենում պոպուլյացիայի առանձնյակների վրա։ Ձմեռային քուն մտնող շատ կենդանիներ՝ երկկենցաղներ, սողուններ, կրծողներ, սակավաձյուն ձմռանը կարող են ցրտահարվել, ոչնչանալ։

Posted in English 9, Առանց կարգի

Topic

I would love to chose volleyball because I love coach and that sport. But I chose table tennis, because when we participated in the January camp, our team got this sport. And a few times when we went to the gym we decided that when we completed the curriculum in the third semester we would choose tennis. I wanted to play volleyball, but since my friends chose tennis, I chose tennis with them. It is true that it is fun there, but I think if I chose volleyball it would be more enjoyable for me.

Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի

Ածանցները

Ածո-պահածո, հանածո, դրածո, չափածո

Ակ-գնդակ, լճակ, վտակ, զսպանակ, խողովակա, սոխակ

Ային-դասարանային, մրգային

Ան-ձգան, փական

Անդր-անդրկովկաս, անդրշիրիմ

Անիք-հարսանիք, արժանիք

Անոց-արհեստանոց, խոհանոց

Posted in Առանց կարգի, Կենսաբանություն 9

Կենսոլորտ

Կենսոլորտը Երկրի թաղանթ է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։

Կենսոլորտի սահմաններ

Կենսոլորտը տեղակայված է քարոլորտիվերին մասի, մթնոլորտի ստորին մասը՝ տրոպոսֆերան, և զբաղեցնում է ողջ ջրոլորտը։

  • Կենսոլորտի վերին սահմանը մթնոլորտում` 15-20 կմ է։ Այն որոշվում է օզոնային շերտով , որը կասեցնում է կենդանի օրգանիզմների համար մահաբեր կարճալիքային ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
  • Կենսոլորտի ներքին շերտ քարոլորտում` 3,5-7,5կմ է։ 3,5 կմ խորության վրա հանդիպում են օրինակ՝ նավթի մեջ ապրող բակտերիաներ։ Սակայն կենդանի օրգանիզմների կենսագործունեության հետքեր, մնացորդային ապարների տեսքով, կարելի է հանդիպել նույնիսկ 7,5 կմ խորության վրա։ Այն որոշվում է ջրի գոլորշիացման ջերմաստիճանով և սպիտակուցների դենատուրացիայի ջերմաստիճանով, սակայն հիմնականում կենդանի օրգանիզմների տարածումը սահմանափակվում է մի քանի մետր խորությամբ։
  • Կենսոլորտի ստորին շերտը ջրոլորտում` 10-15 կմ։ Այն որոշվում է Համաշխարհային օվկիանոսի հատակով, ներառյալ հատակային կուտակումները

Կենդանի օրգանիզմների կյանքը և տարածումը կարող են սահմանափակել շատ բարձր կամ շատ ցածր ջերմաստիճանը, բարձր ճնշումը, թթվածնի կամ ջրի բացակայությունը։ Կենսոլորտի ծայրային սահմանները հասնում են միայն ստորակարգ օրգանիզմները։ Ստորին սահմաններում հանդիպում են բակտերիաներ, սպորներ, ծաղկափոշի, մանր միջատներ։

Posted in Հայոց լեզու 9, Առանց կարգի

Բառային աշխատան

Ախորժակ, ամպագոռգոռ, անձեռոցիկ, անկիրթ, արյունռուշտ, արշալույս, բարբառ, բրդել-բրթուջ, բրթել-հրել, բուրվառ, գանգուր, գոռգոռալ, գոլորշի , գորշ, դարչին, եռօրյա, երեսուն, զարթնել, զմրսել, թպրտալ, թրջել, թռչել, լպիրշ, լպրծուն, լրտես, խելագար, խորշակ, ծեծկռտուք, կարք, կառք, կոխքկռտել, կորնթարդ, կրթել, ձերբակալել, լեռնաշղթա, դռնեդուռ, դրկից, դրացի, մատռվակ, մռմռալ, մրմռալ, ոսկոր, որմնախորշ, սահմռկել, սարսուռ, սփրթնել, սպրդել, վագր, ուրց, բարձ, քռչոտ

Posted in Մասնագիտական կողմնորոշման նախագծեր, Առանց կարգի, Իրավունք 9

Իմ կարծիքը թեստի արդյունքի մասին

Դասի ժամանակ մենք մի հետաքրքիր թեստ գրեցին: Այդ թեստի արդյունքում մենք պետք է հասկանայինք արդյոք չիշտ մասնագիտություն ենք ընտրել, կամ եթե չենք կողմնորոշվել, ապա ինչ ընտրենք: Եվ այդ թեստի արդյունքումը ցույց տվեց ոու իմ պատասխաններում գերակշռում է մարդ-գեղարվեստական կերպար: Ճիշտ է ես դեռ չեմ կողմնորոշվել իմ մասնագիտության մեջ:

Posted in Ֆիզիկա 9, Առանց կարգի

Դաս 29.

Թեմա.  ՏԻԵԶԵՐՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

1.Մեր գալակտիկան. Կառուցվածքը

Գալակտիկաներն իրենց արտաքին տեսքով բաժանվում են 3 հիմնական դասերի՝ պարուրաձև, էլիպսաձև և անկանոն:

  • Մեր Գալակտիկան պարուրաձև գալակտիկա է, տրամագիծը 100 հզ. լուսատարի է (1 լուսատարին հավասար է 9,5.1012 կմ. դա այն տարածությունն է, որ լույսն անցնում է 1 տարում): Բազմաթիվ մեծ գալակտիկաներ ունեն շատ գեղեցիկ պարուրաձև տեսք:
  • Էլիպսաձև գալակտիկաներն աստղերից կազմված թանձր գնդեր են: 
  • Անկանոն գալակտիկաները որևէ որոշակի տեսք չունեն:

Մեր՝ Տեղական խմբի ամենամեծ գալակտիկան Անդրոմեդայի գալակտիկան է: Այն անզեն աչքով երևում է մշուշաբծի տեսքով: Անդրոմեդան 130 հզ. լուսատարի տրամագծով պարուրաձև գալակտիկա է, որը մեզանից հեռու է ավելի քան 2 մլն լուսատարի:

2. Աստղակույտերը:

Աստղակույտերը միմյանց հետ ֆիզիկապես կապված աստղերի համեմատաբար սեղմ խմբեր են, որոնք աչքի են ընկնում աստղային մեծ խտությամբ։

Գոյություն ունեն երկու տիպի աստղակույտեր՝ բաց (ցրված կամ գալակտիկ) և գնդաձև։ Բաց աստղակույտերը կազմված են մի քանի տասնյակ կամ հարյուրավոր աստղերից, իսկ գնդաձև աստղակույտերը մի քանի հազար կամ տասնյակ հազարավոր աստղերից։

Հայտնի են շուրջ 600 բաց և 120 գնդաձև աստղակույտեր, որոնց ընդհանուր հավանական թիվը Գալակտիկայում գնահատվում է համապատասխանաբար՝ 30000 և 250։ Աստղակույտերի աստղերը տարածության մեջ շարժվում են միևնույն մեծություն և ուղղություն ունեցող արագություններով։

Բաց և գնդաձև աստղակույտերը իրարից խիստ տարբերվում են ինչպես ֆիզիկական առանձնահատկություններով (աստղերի քանակ, զանգված, աստղային բնակչության բնույթ, չափեր և այլն), այնպես էլ տարածական բաշխման բնույթով։

Գնդաձև աստղակույտերը Գալակտիկայում կազմում են ոլորտային ենթահամակարգ, մինչդեռ բաց աստղակույտերը, ցուցաբերելով դեպի Գալակտիկայի հարթությունը ուժեղ կուտակման տենդենց, կազմում են հարթ ենթահամակարգ։

3. Աստղասփյուռները

Հայտնագործել է Վիկտոր Համբարձումյանը 1947 թվականին։ Աստղերի շարժման արագությունները աստղասփյուռներում բավարար են, որպեսզի նրանք հեռանան իրարից։ Աստղասփյուռները այդ պատճառով աստիճանաբար ընդարձակվում են և քայքայվում։

Վ. Համբարձումյանի կանխագուշակմամբ աստղասփյուռների ընդարձակման արագությունը 10 կմ/վրկ կարգի է, որը հետագայում հաստատվեց անմիջական չափումներով։ Ըստ հաշվարկների, ընդամենը մի քանի տասնյակ միլիոն տարվա ընթացքում աստղասփյուռները պետք է քայքայվեն, իսկ նրանց մեջ մտնող աստղերը խառնվեն շրջապատի աստղերին։

4.Միգամածություններ:

Posted in Հանրահաշիվ 9, Առանց կարգի, Երկրաչափություն 9

ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆ

Մաթեմատիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ,
ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս

Ծնվել է 1928թ. մայիսի 19-ին Սիմֆերոպոլում: 1947թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1949թ.` ԽՍՀՄ ԳԱ Վ.Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի ասպիրանտուրան: Գիտությունների թեկնածուի աստիճանի հայցման ներկայացրած նրա ատենախոսությունը մասնագիտական խորհուրդը գնահատել է որպես դոկտորական, և 1949թ. Ս.Մերգելյանին շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 1951թ.` պրոֆեսորի կոչում: 1953թ. Ս.Մերգելյանն ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1956թ.` ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:

1956-1960թթ. Ս.Մերգելյանը եղել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրենը: 1962-1965թթ. և 1971-1979թթ. նա ղեկավարել է ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ միացյալ հաշվողական կենտրոնը: 1963-1971թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ և ԽՍՀՄ ԳԱ Վ.Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության բաժնի վարիչ, 1971-1974թթ.` ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ: 1972-1979թթ. նա ղեկավարել է ԵՊՀ թվային անալիզի ամբիոնը, 1979-1982թթ.` ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի կոմպլեքս անալիզի բաժինը: 1982-1986թթ. նա Կիրովականի (այժմ` Վանաձոր) պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորն էր: 

Ս.Մերգելյանի հետազոտություններն ընդգրկում են ժամանակակից անալիզի մի շարք բնագավառներ: Նա հիմնարար արդյունքներ է ստացել կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսության բնագավառում: Իր կողմից ստեղծված նոր մեթոդով սպառիչ կերպով լուծել է կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաները բազմանդամներով հավասարաչափ մոտարկելու հնարավորության պրոբլեմը` ավարտելով մոտավորությունների տեսության զարգացման` 1930-ականներին Մ.Լավրենտևի և Մ.Կելդիշի հետազոտություններով սկսված փուլը: 

Ս.Մերգելյանը մեծ վաստակ ունի միջազգային ճանաչում ստացած հայկական մաթեմատիկական գիտական դպրոցի կայացման և հետագա զարգացման, ինչպես նաև Հայաստանում հաշվողական տեխնիկայի ու կիբեռնետիկայի զարգացման գործում:

1952թ. Ս.Մերգելյանին շնորհվել է ԽՍՀՄ Պետական մրցանակ: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Մեսրոպ Մաշտոց» (2008) շքանշաններով:

Վախճանվել է 2008թ. օգոստոսի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ), աճյունն ամփոփված է Մոսկվայում:

Աղբյուրը այստեղ

Posted in Քիմիա 9, Առանց կարգի

Նախնական պատկերացումներ օրգանական նյութերի վերաբերյալ


Ուղղորդող  հարցեր.

  • քանի՞ միլիոն օրգանական նյութ է հայտնի մարդկությանը

30 միլիոն օրանական նյութ

  • որո՞նք են օրգանական նյութերի բազմաթվության պատճառները
  • ինչպիսի՞ քիմիական կապ է առկա օրգանական նյութերի մոլեկուլներում

Օուգանական նյութերի մոլեկուլներում առկա են իոնային, կովալենտային և մետաղական կապեր

  • որո՞նք են կենսական տարրերը, ինչու՞ են են այդպես անվանում

Կենսական տարերն են` C, N, H, O, P, S

  • ինչպիսի՞ օրգանական նյութեր են առաջացնում կենսական տարրերը

Կենսական տարրերը առաջացնում են բարդ օրգանական նյութեր, որոնք ապահովում են կենդանի օրգանիզմի կենսագործունեությանը

  • ի՞նչ նյութեր են պարունակվում մարդու կողմից ընդունած սննդամթերքը (անօրգանական և օրգանական), բերեք օրինակներ

Օուգանական` սպիտակուցներ, ճարպեր, ամինաթթուներ, ածխաջրեր, անօրգանական`

  • ի՞նչ է ֆոտոսինթեզը՝ լուսասինթեզը, ինչպիսի՞ նյութեր են ստացվում բույսերում լուսասինթեզի հետրանքով (անօրգանական և օրգանական)
  • որո՞նք են ածխաջրածինների բնական աղբյուրները

Ածուխ, բնական գազ և նավթ

  • ինչու՞ է նավթը համարվում <<սև ոսկի>>

Որովհետև նավթը միայն բենզին չէ, նավ

  • ինչպիսի՞ նյութեր են պոլիմերները, օրինակներ:
Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ-ի տնտեսական սպասարկման ոլորտ

Սպասարկման ոլորտը տնտեսության մի հատված է, որը ներառում է իր մեջ կոմերցիոն և ոչ կոմերցիոն ծառայություններ։
Հին ժամանակներում տնտեսական սպասարկումներրի մատուցումը զարգացած չէր դրա համար ապրանքափոխանակությունը և առևտուրը գոյություն են ունեցել հիմնականում գյուղատնտեսական և արհեսագործական աշխատանքների պատրաստի արդյունքների տեսքով։

Մարդկային հասարակության զարգացմամբ, գիտատեխնիկական զարգացմամբ, ֆիզիկական աշխատանքի մեխանիզացմամբ և ավտոմատացմամբ՝ ծառայությունների մատուցման ոլորտը հավաքում է աճի տեմպեր և դառնում է տնտեսության նոր ոլորտի բանալի։ Հետինդուստրյալ տնտեսությունում չպարզաբանված խնդիրները հիմնականում գտնվում են հենց տեխնիկայի, կազմակերպությունների, պատրաստի արտադրանքի բաշխման կառավարման ոլորտներում։

21-րդ դարում հիմնական զարգացումը և արժեքը ներկայացնում է մարդկային ինտելեկտուալ աշխատանքը։ Ինտելեկտուալ աշխատանքի տարբերակումը ստեղծում է մեծ թվով մասնագիտություններ և մասնագիտացումներ, որոնք պահանջում են բարձր գիտական պատրաստվածություն, մեծ թվով աշխատատեղեր, մարդկային համատեղ ջանքերի ինտեգրման բարձր աստիճան և ընդհանուր բարեկեցության աճ։

Posted in Առանց կարգի, Գրականություն 9

Ի՜նչ կ՚ըսեն

Ինծի կ՛ըսեն — ինչո՞ւ լուռ ես».—
«Ո՛հ, միթե բառ կամ խոսք ունի՞
Արշալույսը, որ կը բռընկի,
Զի անհուն է այն ալ ինձ պես»։

Ինծի կ՚ըսեն — միշտ տխուր ես».—
«Ի՞նչպես չըլլամ, մեկիկ մեկիկ
Թոթափեցան գլխուս աստղիկք…
Արշալույս մը չ՚անցավ սըսրտես»։

Ինծի կ՚ըսեն — կրակոտ չ՚ես,
Լըճակի մը պես ես մեռած,
Դալկահա՛ր դեմքդ ու հայեցված»։—
«Ո՜հ, հատակն են իմ փրփուրներս»։

Ես ինձ կ՚ըսեմ — ժամդ է հասեր,
Քու երկրորդ սև մորդ գընա գոգ,
Գերեզմա՛ն, հո՛ն գտնես դու գոգ
Վարդեր, թրթռում, թռիչ ու աստղեր…»։

Փոխադրություն

Ինձ ասում են — ինչո՞ւ ես լուռ».—
«Օ՛հ, բառ կամ խոսք ունի արդյոք
Արշալույսը, որ բացվի,
Զի անհուն է այն էլ ինձ պես»։

Ինձ ասում են — միշտ տխուր ես».—
«Ի՞նչպես չլինեմ, մեկիկ մեկիկ
Թոթափեցան գլխուս աստղիկները…
Արշալույսը չանցավ սրտովս»։

Ինձ ասում են — կրակոտող չես,
Լճակի պես մեռած ես
Դալկահա՛ր դեմքդ ու հայեցված»։—
«Օ՜հ, հատաիկն են իմ փրփուրներս»։

Ես ինձ ասում եմ — ժամդ է հասել,
Քո երկրորդ սև մորդ գընա գոգ,
Գերեզմա՛ն, հո՛ն գտնես դու գոգ
Վարդեր, թրթռում, թռիչ ու աստղեր…»։

Posted in Առանց կարգի, Գրականություն 9

Դուրյանի կենսագրությունը

Ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում, երկաթագործի ընտանիքում: Մանկության և պատանեկության տարիներն անցել են բավականին աղքատ պայմաններում։ 1857 թվականին` 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։

Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր և կատարել է թարգմանություններ։ 1867 թվականին Դուրյանն ավարտել է այդ ճեմարանը:

Պետրոս Դուրյանի իսկական ազգանունը եղել է Զըմպայան: Պետրոսը ճեմարանական բառարանում գտավ զըմպա բառի հայերեն տարբերակը և իր ազգանունը փոխեց Դուրյան:

Posted in Русский язык 9, Առանց կարգի

Домашнее задание

19 Восстановите текст, вставив пропущенные глаголы движения. Мой старший брат очень любит природу. Обычно в воскресенье, особенно летом и осенью, он ходит в лес. Целый день он может гулять по лесу, по полям или сидеть на берегу лесного озера. Однажды я пошел с ним и увидел, как утки летают над озером, как они потом садятся на воду, как плывут по озеру. Часами он мог бродить по лесу и смотреть, как прыгают белки по деревьям, летают птицы, бегают муравьи. От брата я узнал много интересного о жизни леса, научился понимать и любить природу.

21 Скажите, что было дальше, используя глаголы движения.

  1. Мы сели в автобус и поехали . 2. В магазине мы купили хлеб и пошли. 3. Кончились занятия, и я пошёл. 4. Антон сдал экзамен и поехал. 5. Дождь кончился и мы с Антоном пошли.

Posted in Առանց կարգի, Գրականություն 9

Լճակի փոխադրություն

Լճակ, ինչու՞ են ապշած
Ու չեն խայտում քո ալիքները,
Միթե՞ հայելուդ մեջ կարոտով
Մի գեղեցկուհի նայեց:

Եվ կամ միթե զմայլվում են
Ալիքներդ երկնքի կապույտից,
Եվ այն ամպերով լուսափթիթ,
Որ նման են փրփուրիդ:

Մելամաղձոտ իմ լճակ,
Քեզ հետ լինեմ մտերիմ,
Սիրեմ ես էլ քեզ նման,
Գրավել, լռել ու խոկալ:

Որքան ալիք ունես դու
Այնքան կնճիռ ճակատս ունի
Որքան փրփուր դու ունես
Այնքան սիրտս խոցեր ունի:

Եվ եթե գոգիդ վրա թափվեն
Բույլերը աստղային երկնքի,
Դու չես կարող նմանվել,
Հոգուս, որ անհուն բոց է:

Այնտեղ աստղերը չեն մեռնի,
Ծաղիկները այնտեղ չեն թառամի,
Այնտեղ ամպերը չեն թրջի,
Երբ խաղաղ եք դու և օդը,

Լճակ, դու ես թագուհիս,
Եթե անգամ քամուց կնճռոտվես,
Դարձյալ խորքիդ մեջ խռով ես
Ինձ դողդողալով կպահես

Շատերն ինձ մերժեցին,
Ասացին «քնար ունեմ սոսկ
Մեկը՝ դողդոջ է, գույն չունի,
Մյուսնել ասաց՝ կմեռնի:

Ոչ ոք չասաց՝ Հե՜յ տղա,
Ինչու՞ ես մարում արդյոք
Դեռ երիտասարդ ես,
Սիրեմ, չմեռնի:

Ոչ ոք չասաց՝ Այս տղային
Պատռե՛նք սիրտը տրտում,
Նայեք ինչե՜ր գրված կան
-Այնտեղ հրդեհ կա, ոչ թե մատյան:

Այնտեղ մոխիր կա… հիշատակ…
Ալիքներդ թող հույզեն, լճակ,
Ու քո կարոտած խորքի մեջ
Հուսահատ նայեց…

Posted in Նախագիծ, Առանց կարգի, Գրականություն 9

Արևմտահայ գրականություն

Նպատակը`

• Արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցում

Ժամկետը`

Մայիսի 2-ից — մայիսի 11

Ընթացքը`

• կարդալ, վերլուծել, փոխադրել արևելահայերեն, ձայնագրել, սովորել անգիր ընտրած ստեղծագործության

Միսաք Մեծարենց

Պետրոս Դուրյան

Վահան Թոթովենց

Դանիել Վարուժան