Posted in Հանրահաշիվ, Առանց կարգի

Իմ առաջարկած խնդիրը

Վաչեն ունի 2 քույր։ Նրա հոր կողմից տատիկն ու պապիկը ունեն 5 թոռ, իսկ մոր կողմից տատիկն ու պապիկը` 7 թոռ։ Քանի՞ թոռնիկ ունեն երկու կողմի տատիկները և պապիկները միասին։

Լուծում ՝

Քանի որ Վաչեն ունի 2 քույր։ Վաչեի հետ միասին կստանանք 3 երեխա։

1 + 2 = 3

Իսկ հիմա մենք պետք է երկու կողմի տատիկների և պապիկների թոռնիկներին միացնենք։

7 + 5 = 12

12-ից պետք է հանենք 3, որովհետև մենք Վաչեին և իր երկու քույրիկներին հաշվում ենք երկու անգամ։ Այսինքն մենք հաշվում ենք համ հոր կողմից տատիկի ու պապիկի թոռ, համ մոր կողմից տատիկի ու պապիկի թոռ։

12 — 3 = 9

Եվ մեր լուծումը ամբողջական ստացվում է այսպես ՝

1 + 2 = 3

7 + 5 = 12

12 — 3 = 9

Պատասխան ՝ երկու կողմի տատիկները և պապիկները միասին ունեն 9 թոռ:

Posted in Հաշվետվություն, Առանց կարգի

Հաշվետվություն

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Իմ դպրոցը ինձ համար ամենալավն է: Եթե մարդիկ կան, որ ասում են թե ` «մեր դպրոցը շատ թերություններ ունի»: Այդ խոսքերը իմ համար միևնույն են: Երբ դու սովորում ես մի դպրոցում այդ դպրոցի բոլոր թերուցյուները աչքիցդ կորում են: Իմ առօրյան սկսում էր դասերով: Երբ ես այդ դասի նախորդ օրը չէի հասցնում կատարել առաջադրանքներս, ես հասցնում էի կատարել ընդմիջման ժամանակ: Մեր մոտ ընդմիջումը տևում է 30 րոպե: Ինձ դուր է գալիս հեռավար դպրոցը: Բայց ընդամենը մեկ բանի համար չէի ցանկանա հեռավար դպրոց: Դա ընկերների և դասատուներիս կարոտելն է: Այն ժամանակ ես ադքան չէի սիրում բոլոր առարկաները, սիրում էի միայն ` հայոց լեզուն և Մաթեմատիկան: Իսկ հիմա ես սիրում եմ իմ բոլոր առարկաները: