Posted in Հայոց լեզու, Առանց կարգի, Գրականություն

Մարտի 16

«Խոսացող ծառ»

Մի անգամ մայրը տղային ասում է, որ տղան գնա խնձորի ծառը կտրի և փայտ բերի, որպեսզի կրակ վառեն։ Տղան հասավ, երբ ուզում էր կտրել, ծառը շարժվեց։ Տղան վախեցավ և զարմացած նայեց ծառին՝ հետևում թաքցնելով կացինը։ Հանկարծ տեսավ մի հրաշք. նա տեսավ, որ ծառը ունի աչք, քիթ, բերան, ձեռքեր և խոսում էր։Ծառը նրան ասաց․
— Ես տեսա քո ձեռքի կացինը, ինչո՞ւ ես ուզում կտրել այսպիսի բերքատու ծառը, ախր ես մեղկ եմ, եթե դու կտրես, ապա այս այգին կկորցնի ամենամեծ և ամենաբերքատու ծառերից մեկին։
Իսկ տղան նրան պատասխանեց շատ ուրախ և ժպիտով․
-Իսկ եթե ես չկտրեմ քեզ, ապա ես և մայրս ցրտից կսառչենք։
Ծառը պատասխանեց․

— Շատ լավ , ես քեզ կասեմ մի ծառի տեղը, որը արդեն վաղուց չորացել է և բերք չի տալիս, դու կարող ես դա կտրել և տանել տուն, որպեսզի դու և մայրդ տաքանաք և ցրտից չսառեք։

Տղան ասաց․
-Շնորհակալ եմ շատ, եթե դու չլինեիր մենք կարող էինք սառել։

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն