Posted in Հայրենագիտություն, Առանց կարգի, Ես կարողանում եմ

Հին հայկական ավանդական հարսանիք

Հին հայկական ավանդական հարսանիք

Հնում հայկական հարսանիքներն ընդհանրապես սկսվում էին աշնան ամիսներին (որոշ շրջաններում Նավասարդից` օգոստոսի 11-ից սկսած) և ավարտվում Բարեկենդանի վերջին:Մեծ պասից մինչև հաջորդ աշուն հարսանիք չէր լինում;
Որոշ վայրերում հարսանիքների շրջանն ավարտվում էր Տըրընդեզին, այսինքն` այդ ժամանակ ավելի հստակ էր. Տեառնընդառաջից հետո հարսանիք չէին անում, թեպետ եկեղեցին թույլ էր տալիս;
Image result for Հին հայկական ավանդական հարսանիք
Հարսանիքին նախորդում է խնամախոսությունը, որին առաջ փեսացուն չէր մասնակցում, իսկ այժմ պատգամախոսների հետ հարսնացուի տուն է գնում նաև տղան։ Հրավիրվում են մոտիկ ավագ ազգականները, խոսք առնելուց հետո որոշվում է նշանդրեքի օրը։ Այդ օրը փեսայի հարազատները նվագախմբով ու նվերներով, զարդարված սկուտեղներով կամ զամբյուղներով (խոնչաներով) գալիս են աղջկա տուն։ Հարսը հարդարվում է ընկերուհիների օգնությամբ՝ մի մեկուսացված սենյակում։ Նշանդրման հանդեսը սկսվում է, երբ քավորի կամ սեղանապետի առաջնորդությամբ հարսնացուին ընկերուհիները բերում և նստեցնում են փեսայի մոտ՝ ամենապատվավոր տեղում։ Թամադայի օրվա խորհուրդը ներկայացնող կենացներից հետո փեսացուն իր ձեռքով նշանի մատանին հագցնում է հարսնացուի մատին։ Նշանակվում է հարսանիքի օրը։…
Դե, իսկ բուն հարսանիքին հարկավոր էր լուրջ նախապատրաստվել, քանի որ այն ներառում էր բավական ծախսատար ու ժամանակատար հետևյալ քայլերը.
Հարսնացուի հարսանեկան շորերը տղայի կողմն էր պատրաստում;
Տղայի կողմն էր տանում նաև հարսի քողը և կարմիր ոտնամանները, ուստի հարսանիքին նախորդող օրերից մեկում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք և կատարում «բոյչափեքի» ծեսը,
Եթե փեսացուի ազգականներից կամ դրացիներից մեկը սգավոր էր լինում, հայրը կամ մայրը պարտադիր գնում է նրանց տուն և հարսանիքը երաժշտությամբ անցկացնելու թույլտվություն էր խնդրում:
Բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն էին թխում:
Հաց թխելու հաջորդ առավոտյան տեղի էր ունենում «եզմորթեքի» ծեսը:Այդ ընթացքում փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու:Իսկ հրավերը յուրաքանչյուր շրջանում իր առանձնահատկություններն ուներ:
.Այդ օրը փեսացուն իր մի քանի ընկերների հետ գնում էր գերեզմանատուն, իր հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:
.Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, մի-մի վառած մեղրամոմ ձեռներին, դհոլ-զուռնայի և մի երկու ջահ բռնողների առաջնորդությամբ գնում էին քավորին բերելու:
.Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ:Երբ նա դհոլի  դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:
.Մինչև հարսանիքը հատուկ արարողակարգով ընտրվում էր չամուսնացած երիտասարդներից կազմված ազապների խումբ: Դրա ղեկավարը՝ ազապբաշին, միշտ պիտի փեսայի կողքին լիներ, իսկ ազապները՝ շարունակ շրջապատեին և պաշտպանեին ամուսնացող զույգին:
. Ազապներն ու ազապբաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո տեղի էր ունենում հինա — տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր:
. Հինա տանելուց հետո տեղի էր ունենում փեսացուի շնորհօրհնեքի, սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսերը:
19-րդ դարում ընդհուպ մինչև 20-րդ դարի սկզիբը հարսանեկան զգեստի համար կարևոր էր ոչ թե սպիտակ լինելը, այլ այդ շրջանին առավել բնորոշ տարազի մի նոր, հարուստ, ճոխ կարված տարբերակը: Դա պետք է լիներ հատուկ այդ օրվա համար կարված տարազ:
Մոտ 15-20 տարի առաջ կարելի էր որոշ գյուղերում գրանցել եզ մորթելու արարողությունը: Սա մեր հայկական հարսանիքի հնագույն ծեսերից մեկն է: Պահպանվել է և մեզ է հասել տան շեմի ծեսերը՝ ափսե կոտրելը, հարս ու փեսայի ուսին լավաշ գցելը, քաղցրով դիմավորելը, մեղր հյուրասիրելը և այլն:
Հայկական ամուսնական արարողությունը քրիստոնեության ընդունման օրից չի կորցրել իր կրոնական, ավանդական և իմաստային ձևը: :
Պսակադրության ընթացքում մատանիները, որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նրանց միության  նշանն են, իսկ վառվող մոմերը՝ հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհի:
Թագերը, որ դրվում են նորապսակների գլխինի նշան են նրանց ողջախոհության, քանզի Պսակը սուրբ է:
Գինի խմելը նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները և թե՛ դառնությունները միասին պետք է կիսեն և ճաշակեն: Եկեղեցին անհրաժեշտ է համարում, որպեսզի ամուսնանալ ցանկացող տղամարդն ու օրիորդը լինեն մկրտված: Պսակի խորհուրդն անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից խաչեղբոր և ժողովրդի ներկայությամբ:

Առաջադրանքներ

Ինչո՞վ են տարբերվում ավանդական և ժամանակակից հարսանիքները:

Հին հարսանիքներից  ի՞նչն  է պահպանվել  այսօր:
Մասնակցե՞լ ես ավանդական հարսանեկան ծեսին: Փորձիր պատմել:

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն