Posted in Մայրենի

Օրագիր

1. Տիար Բլեյանի օրագրից ընտրիր որևէ օրվա գիր: Ընտրածդ գիրը կարդա մենակ, կամ ում հետ կցանկանաս:

 

Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,
Հոս է սրտիս մեջ դիւթանքիդ ալիք․
Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ
Պուտ-պուտ կաթեցուր հոգւոյս սիրաջեր։

Այգ-ցայգի սահմանին, գիշերվա ժամը 3-ն է, ու իմ հարավ-արևմուտք նայող պատուհանը բաց է։ Իսկ Ճապոնիայում ծաղկել է սակուրան…  այ այսպես՝ ջերմ ու լուսավոր հիացումով… երկար ու սպասված գարնան խորհրդանի՞շ, թե՞ կյանքի ու անխուսափելի մահվան…  Մենք էլ Հայաստանում, Արարատյան դաշտում, Բանգլադեշի կրթական պարտեզում մեր խորհրդանիշ ծիրանենիներն ունենք, որ սկսում են ծաղկել մարտի վերջի՞ն… ապրիլի սկզբի՞ն… Երեկ` օրվա վերջում, մի փոքր խմբով ընդհուպ մոտեցանք ծիրանենուն… Մատներով իմ շոշափեցի արթնացա՞ծ ծառի ճյուղերի ծայրի բողբոջիկները… Զննեցի… Ձայն տվեցի… Է´յ, դուք, ներսում` այդտեղ, ինչո՞վ եք զբաղված… Այսպես ամեն օ՞ր…

-Ու կը լըսեմ ծաղիկներուն ալ երգը
Աղաղակ մը սիրածուփ՝
Սահած ծոցէն դաշտերուն՝
Ուր ցաները կը վէտվէտին սիրատարփ,
Ուր երկինքն ալ կը քնանայ,
Կապոյտներու խորհուրդին մէջ երազելով
Վաղորդայններն* երջանիկ:

Չարենցի օրագրից է. 1934թ. մարտի 15-ին է սա գրել… «Պուշկինը-ռուսական կուլտուրայի միակ դրական, շինարար սկզբունքն է- մնացել է մենակ… Բոլորը նրան երկրպագում են, բայց ոչ ոք նրան չի հետևում…»

Իսկ տեսեք` ինչի վրա ու ինչպես է զարմանում Չարենցի ժամանակակից, համաերևանցի Մարտիրոս Սարյանը մեր․ «Այ, ես մտածում եմ Չարենցի մասին ու զարմանում, որ այդ հրաշքը մեզ հետ միասին ապրում էր նույն քաղաքում, որ նստել, վեր եմ կացել նրա հետ ու նկարել եմ նրան…»։

«Չարենցի կրակոցը»․ գիրք, որտեղ նույնիսկ մե՞կ նախադասություն հորինված չէ, սեբաստացիներիս լավ բարեկամ Հովիկ Չարխչյանի փաստագրական վեպն է, որը լույս տեսավ 2010-ի դեկտեմբերին… Շնորհակալ եմ «Հարթակ գեղարվեստում»  ակումբի համակարգող Ելենա Խոդիկյանին, գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանին, գրական ակումբի ղեկավար Մարիետ Սիմոնյանին, ովքեր իմ միջնորդությամբ տեղափոխեցին հանդիպումը մեկ շաբաթով` հնարավորություն տալով շատերիս կարդալ եզակի-յուրահատուկ գիրք-փաստագրությունը Չարենցի կյանքի 1926 թվականի մասին… Մեկը՝ ես: Այո, ամեն ինչ Չարենցի մասին ու Չարենցի գրած ամեն մի տողը… Ինչպես այս մեկը.
– Գիտե՞ս ինչ,- ավելացրեց Չարենցը,- երևի իսկապես իմ սերը, իմ մեծ սերը հետո է գալու:

Եկավ: Արփի՞կն էր` Արփենիկ Աստվածատրյանը, որ մահացավ հենց 1926-ին. նաև դրա փաստագրությունն է Չարխչյանի գիրքը, Արփիկը, ում սիրո չարենցյան խոստովանությունը, շնորհակալությամբ մեր ուսուցիչ Երանուհի Խլղաթյանին և Չարենցի ընկեր Աղասի Ալայանին, Երանուհու բլոգում կարդացեք

Սեբաստացի TV-ի Անի Սարգսյանի «Շրջանավարտը» շարքը հավանում եմ՝ ամբողջական ներառական… ու իրար կողքի` մերը դարձած Մարտին Մկրտչյանը, Դիանա Զորյանը, Արման Պետրոսյանը … Իսկապես որ սերը, մեծ սերը հետո, բայց անպայման գալիս է… քո ընտրության հետ:

Իսկ ընտրել-ընտրո՞ւմ են սեբաստացի համարվող սաները մեր աշխարհը կրթական, նրա այս կամ անունով դպրոցը, ո՞ր տարիքից, ինչպե՞ս… Եթե ընտրել են, ու կյանքն այս՝ Բանգլադեշով-ընկերներով-ուսուցումով հեղինակային կազմակերպմամբ իրենց սերը չէ՞, մեծ սերը չէ՞, հետո ո՞նց են գնում-ո՛ւր են գնում… Իրենց մեծ սիրո ետևի՞ց… Իրենց մեծ սերը գտնելու-ճանաչելու-ընտրելու հնարավորություն տանք յուրաքանչյուրին, թե չէ` ես պանդուխտ աշխարհի տիարը հո չե՞մ…

Գիտեք, կրթահամալիրի տնօրենի պաշտոնը թափուր է, ու այն կզբաղեցվի 2017-ի ապրիլի 4-ին, կրթահամալիրի խորհրդի ընտրությամբ: Կներեք, բայց ես այդպես թափուրը չեմ լրացնի, այլ դիմող լինի-չլինի… Դեռ ես պիտի դիմեմ… Կներեք, ինչո՞ւ ես… Իմ տեղը չգիտե՞ք, հեղինակային մանկավարժության հեղինակ-պատվիրատու սովորող և ուսուցիչ, սովորողի լիազոր ներկայացուցիչ, կրթահամալիր-կազմակերպության լիազոր խորհրդի հարգելի նախագահ ու անդամներ…

«Տարիքի հետ մենք նոր դերեր ենք ստանում: Ինձ դուր է գալիս մայր լինելը, և ես ուրախ կլինեմ դառնալ տատիկ: Մշտապես սեքսուալ գեղեցկուհի լինելը շատ ձանձրալի է», – հայտարարել է դերասանուհի Սալմա Հայեկը, որ համարվում է ամենագեղեցիկ և մեծ պահանջարկ ունեցող դերասանուհիներից մեկը: Չգիտեի։ Ժամանակ գտնեմ` մի ֆիլմ նայեմ այս հերոսուհով… Օգնեք։

Օգնեք նաև իմ այս գրի վերնագրի հեղինակին գտնել։ Ես այն վերցրել եմ իմ մի նոթատետրից, որտեղ այս գրառման հեղինակը նշված չէր։

2. Ինչպե՞ս կատարեցիր ընտրությունդ՝

ա. Վերնագիրը հավանեցիր
բ. Նախապես ծանոթ էր քեզ
գ. Ընտրեցիր որևէ օր, ապա նայեցիր այդ օրվա գիրը
դ. այլ տարբերակ

3. Ի՞նչ նոր բառ կամ բառեր կարդացիր այդ օրվա գրում, որը մինչ այդ չէիր հանդիպել:

Վաղորդայններն, լուսածածան,  ցայտքերէն

4. Այդ օրվա գրում ո՞ւմ մասին էր գրել տիար Բլեյանը, ո՞ւմ ես դու ճանաչում:

Եղիշե Չարենցին, տիար Բլեյանին 

5. Ո՞ր նախադասությունը, միտքը քեզ ամենաշատը դուր եկավ, դուրս գրիր այդ տողերը:

Օգնեք նաև իմ այս գրի վերնագրի հեղինակին գտնել։ Ես այն վերցրել եմ իմ մի նոթատետրից, որտեղ այս գրառման հեղինակը նշված չէր։

6. Քեզ դուր եկավ վերնագիրը, դու ինչպե՞ս կվերնագրեիր այդ օրվա գիրը:

Վերնագիրն ինձ դուր եկավ, կվերնագրեի <<մենք վախենում ենք սիրուց>>

7. Կա՞ այնպիսի բառ, որ տիար Բլեյանը շատ է սիրում գործածել:

չգիտեմ

8. Օրվա ֆոտոպատումից ո՞ր նկարն ես հավանում, ինչո՞ւ:

IMG_2174-e1489655680624.jpg

9. Եթե դու լինեիր օրվա ֆոտոխմբագիրը, ի՞նչ ֆոտոշարք կառաջարկեիր, տեղադրիր այստեղ:

10. Ո՞ւմ հետ կարդացիր նյութը:

նյութը կարդացի մայրիկիս հետ:

11. Գրիր քո կարծիքը նյութի վերաբերյալ, գրիր և քո կարծիքը և նրա կարծիքը, ում հետ կարդացիր նյութը:

իմ կարծիքը-Շատ հետաքրքիր նյութ էր ֆատոշարքով լի:

մայրիկիս կարծիքը-Շատ գեղեցիկ նյութ էր և գեղեցիկ նկարն էր:

Հեղինակ՝

Թողնել մեկնաբանություն