Posted in Մայրենի

Գրավոր աշխատանք

Այսօր  առանց էլեկտրական հաշվիչ մեքենաների անհնար է պատկերացնել  արդյունաբերությունը և կրթությունը, սովորողների առօրյան: Ճարտարագետ ծրագրավորողի մասնագիտությունը ամենաօգտակար ու բարձր վարձատրվող  մասնագիտություններից մեկն է դարձել: Սկսած կրտսեր  դպրոցից սովորողի կապը  համակարգչի հետ շատ սերտ  պետք է լինի: Երեխան պիտի կարողանա ազատորեն օգտվել համակարգչից, ինչպես ամբողջ աշխարհում է: Պիտի կարողանա համապատասխան գիտելիքներ ստանալ:

Advertisements
Posted in Մայրենի

Թեստ 3

Պատմում է ինքը՝ Չարլին Չապլինը

Ես ծնվել եմ 1889-ի ապրիլի 16-ին, երեկոյան ժամը 8-ին, Ուոլվորթի շրջանում, Իսթ-լեյն փողոցում: Ես լրագիր եմ վաճառել, խաղալիքներ սոսնձել, աշխատել եմ տպարանում, ապակի փչողի արվեստանոցում, բայց գիտեի, որ դրանք ժամանակավոր են, ի վերջո, դերասան եմ դառնալու:

… Հինգ տարեկան հասակում իմ առաջին ելույթի համար ես պարտական եմ մորս… Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը (տանել)  թատրոն: Հիշում եմ, թե ինչպես կանգնած էի բեմի հետևում, երբ հանկարծ մորս ձայնը խզվեց: Հանդիսականներն սկսեցին ծիծաղել, բղավել. ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ աղմուկը գնալով մեծանում էր, և մայրիկս ստիպված եղավ բեմից հեռանալ: Նա սաստիկ հուզված էր, վիճում էր տնօրենի հետ: Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու (թողնել ) այնտեղ մենակ:

Ահա բեմեզրի  լապտերների վառ լույսի տակ նվագախմբի նվագակցությամբ  ես սկսեցի երգել այն ժամանակ շատ տարածված փողոցային մի երգ: Չէի հասցրել երգի կեսն էլ երգել, երբ բեմի վրա անձրևի պես սկսեցին տեղալ մանր դրամներ:Ես ընդհատեցի երգը և (հայտարարել), որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ: Իմ ռեպլիկն առաջ բերեց քրքիջ: Տնօրենը բեմ եկավ՝ թաշկինակը ձեռքին, և օգնեց ինձ՝դրամները հավաքելու: Ես վախեցա որ նա դրանք իրեն է պահելու: Հանդիսականները նկատեցին իմ երկյուղը, և դահլիճում քրքիջը սաստկացավ: Համոզվելով, որ նա փողը հանձնեց մորս, ես նոր միայն վերադարձա բեմ և ավարտեցի երգը: Երբ մայրս բեմ եկավ ինձ տանելու, նրան դիմավորեցին որոտընդոստ ծափահարություններով: Այդպիսին էր իմ առաջին, իսկ մորս՝ վեր ջին ելույթը: «Նոր դռնապանը» ֆիլմում կա մի դրվագ, ուր տնօրենն ինձ դուրս է անում աշխատանքից: Պաղատագին խնդրելով խղճալ ինձ՝ ես սկսեցի ձեռքի շարժումներով ցույց տալ, որ շատ երեխաներ ունեմ՝ մեկը մեկից փոքր: Ես խաղում էի խեղկատակային հուսալքման այդ տեսարանը, իսկ մեր տարեց  դերասանուհին, մի կողմ կանգնած, նայում էր մեզ: Պատահաբար նայեցի նրա կողմը, և, ի զարմանս ինձ, նրա աչքերում արցունք տեսա:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և (արտասվել) ահա: Նա հաստատեց այն, ինչ ես արդեն վաղուց էի զգում. ես օժտված էի ոչ միայն ծիծաղ, այլև արցունքներ առաջ բերելու ունակությամբ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:0,4միավոր

տնօրենի, երգել, վերադարձա, առաջին

  1. Ի՞նչ է նշանակում պաղատագին բառը. 0,4 միավոր

ա/ ստիպված
բ/բարձրաձայն
գ/ թախանձագին
դ/ սառնասրտորեն

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.0,4 միավոր

ա/ բնակարան — պարզ
բ/ դռնապան — բարդ
գ/ ունակություն — ածանցավոր
դ/ մայրիկ — ածանցավոր

4.Տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով. 0,4 միավոր
ա/ լապտերների

բ/ ծափահարությունների

գ / աչքերում

դ/ դերասանուհին

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. 0,4 միավոր

ա/ քրքիջ-ածական
բ/երգ-գոյական
գ/ելույթ-գոյական
դ/տեսարան-գոյական

6.Տեքստի մեջ փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին և ներկիր կարմիր: 0,4 միավոր                                                                                      Նա ինձ մենակ չէր թողնում վարձով բնակարանում և սովորաբար հետը տանում էր թատրոն:

Հանկարծ տնօրենն ասաց, թե կարելի է նրա փոխարեն ինձ թողնել բեմ, և ձեռքիցս բռնած՝ ինձ բեմ տարավ ու թողեց այնտեղ մենակ:

Ես ընդհատեցի երգը և հայտարարեցի , որ նախ կհավաքեմ փողը, ապա կերգեմ:

— Ես գիտեմ, որ դա պետք է ծիծաղ առաջ բերի,- ասաց նա,- բայց նայում եմ ձեզ և արտասվում ահա:

7.Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը. 0,4 միավոր

Մայրիկս ինձ սովորաբար հետը տանում էր թատրոն:
ենթակա- Մայրիկս

ստորոգյալ — տանում էր թատրոն:

8.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ. 0,2 միավոր

Ես վախեցա, որ նա դրանք իրեն է պահելու:

  1. Ո՞ւմ էր պարտական Չապլինն իր առաջին ելույթի համար: 0,5 միավոր
    Չարլն Չապլինն իր առաջին ելույթին պարտական էր իր մայրիկին:
    10. Ե՞րբ տնօրենը որոշեց Չապլինին թույլ տալ բեմ բարձրանալ: 0,5միավոր
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————11. Ինչո՞ւ Չապլինը ընդհատեց երգը.0,5 միավոր

ա/ձայնը խզվեց
բ/վախեցավ, թե տնօրենը հավաքած դրամները պահելու է իրեն
գ/ փողերը հավաքելու նպատակով
դ/մոռացավ երգի բառերը

12.Ինչպե՞ս տարեց դերասանուհին ընդունեց Չապլինի «Նոր դռնապանը» ֆիլմում խաղացած դերը.0,5 միավոր

ա/ նրան բոլորովին դուր չէր եկել

բ/ անվերջ ծիծաղում էր

գ/աչքերում արցունքներ էին հայտնվել

դ/ ձանձրույթից հորանջում էր

13.Ո՞րն էր Չարլի Չապլինի հավատը իր դերասանական տաղանդի նկատմամբ: 1միավոր

——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. 10-15 նախադասությամբ գրիր շարադրություն «Առաջին անգամ» վերնագրով: Պատմիրորևէ դեպք քո կյանքից, երբ ինչ-որ բան արել ես առաջին անգամ՝ օրինակ՝ օրիգամի պատրաստել, դահուկ վարել, թատրոն գնացել և այլն, կամ կարող է առաջին անգամ վատ բան ես արել՝ թեկուզ չուզելով, մի խոսքով՝ ցանկացած բան՝ լավ, թե վատ, որ արել ես առաջին անգամ: միավոր

 

Posted in Մաթեմատիկա, Ընտրություն

Ընտրություն

1.Գծիր 3×3 աղյուսակ, ամենաքիչը քանի՞ տարբեր գույնով կարող ես ներկել աղյուսակը, որ հարևան քառակուսիները ներկված լինեն տարբեր գույներով (ընդհանուր գագաթ ունեցող քառակուսիները համարվում են հարևան քառակուսիներ):

քառակուսի

2. Գծիր 8×8 աղյուսակ, ամենաքիչը քանի՞ տարբեր գույնով կարող ես ներկել աղյուսակը, որ հարևան քառակուսիները ներկված լինեն տարբեր գույներով (ընդհանուր գագաթ ունեցող քառակուսիները համարվում են հարևան քառակուսիներ):

 

 

 

 

Posted in Մայրենի

Թեսթ 1

Ջաննի Ռոդարի
Տարօրինակ հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեցերկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ. մաս 2-րդ

1.Տեքտից դուրս գրիր մեկ հարցական և մեկ պատմողական նախադասություն:

Հարցական նախադասություններ

Ինչո՞ւ ստվերը բարդի ունի:

Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում:

Պատմողական նախադասություններ

Ես տեսել եմ, որ ստվերը բարդի ունի:

Ես հեքիաթում կարդացել եմ, որ ամպերը նամակ չեն գրում:

Ես գիտեմ նամականիշները գարեջուր չեն խմում:

  1. Տրվածնախադասությանը ավելացրու կոչական:
    Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.
    -Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:                                                                                                                 Մայրիկ, ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Ինչո՞ւ, մայրի՝կ, պոչըձուկ ունի:

ինչո՞ւ պոչը ձուկ ունի, մայրի՝կ:

Հիշեցում՝ այն բառը, որ ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղվում խոսքը, կոչվում է կոչական:
Օրինակ՝ Արա′մ, տուն արի: Արամ բառն այստեղ կոչական է:

3.Տեքստի տրված բառերից որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր
4. Կազմիր բառեր (որքան հնարավոր է` շատ) հետևյալ վերջածանցներով՝

ական-գրական, բնական, 

իկ-ճարպիկ

ովին-լիովին 

  1. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

  1. Հետևյալ բառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով -եր կամ -ներ վերջավորությունը:

սեղան, պատառաքաղ, դարակ, պատասխան, գուլպա, ձուկ, կատու, պահարան

սեղան-սեղաններ

պատառաքաղ-պատառաքաղներ

դարակ-դարակներ

պատասխան-պատասխաններ

գուլպա-գուլպաներ

ձուկ-ձկներ

կատու-կատուներ

պահարան-պահարաններ

  1. Առանձնացրու և առանձին խմբերով գրիր առարկա ցույց տվող բառերը, առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը և գործողություն ցույց տվող բառերը:

տղա,  հարց, վատ, հնարել, աչքեր, երկար, հեռանալ, պոչ, կատու, մեծանալ, պատախանել, շինել, զարմանալի, հիմար

Առարկա ցույց տվող բառեր՝ գոյական Առարկայի հատկանիշ ցույց տվող բառեր՝ ածական Գործողություն ցույց տվող բառեր՝ բայ
 տղա  հնարել
 աչքեր  վատ  պատախանել
 պոչ  երկար  հեռանալ
 կատու  զարմանալի  մեծանալ
 հարց  հիմար  շինել

8.Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական, ածական և բայ:

գոյական

խրճիթ     

ձուկ

ածական

զանազան

երկար

բայ

հուսահատվել

պատասխանել

Posted in Մաթեմատիկա

Ինքնաստուգում 5.


Posted in Մայրենի, Uncategorized

Թեսթ 1

Gianni-RodariՋաննի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա՜ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գիծ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ամբողջ, անգամ, երբեք, դարձավ

2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա) երեսառած
բ) կամակոր
գ) հակառակ կողմով
դ) բոլորին հակառակ

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:

վատ-լավ

սովորական-անսովոր

պարզ-պղտոր

երկար-կարճ

  1. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/տարվա կեսը

5.Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
սոխ, կաղամբ

6. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Հարցասեր տղան այնքա շատ տարօրինակ հարցեր էր մտածում, որ ինքն էլ չգիտեր այդ  հարցերի պատասխանները:
7. Ինչո՞ւ էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

8. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ պատրաստեց և այնտեղ հնարեց նոր հարցեր:

9.Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

Ինչու թվեը հեռախոս ունեն-Թվերը հեռախոս ունեն նրա համար, որովհետև պետք է թվանշաններով զանգահարել:

Ինչու ակնոցները աչքեր ունեն-ակնոցները աչքեր ունեն նրա համար, որովհետև պետք է դրանցով նայել:

Ինչու թևերը թռջուններ ունեն-թևերը թռջուններ ունեն նրա համար, որովհետև պետք է թևերով թրջեն:

10.Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

Ինչու ոտքերը սեղան ունեն:

Ինչու է տունը տանիքի վրա:

Ինչու տերևները ծաղիկներ ունեն:

Ինչու թևերը թռջուններ ունեն:

Ինչու թվեը հեռախոս ունեն:

Ինչու ակնոցները աչքեր ունեն:

Posted in Մայրենի

Արձակուրդի առջադրանքներ

1.Ստուգիր արձակուրդի ընթացքում  տրված առաջադրանքներից 2-րդը և 3-րդը: Ուղղիր սխալներդ:

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեք,  երգ, զուգել, թագավոր, թարգմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ,  ճրագ, մարագ, մարգարե, մարգարիտ, փեղկ,  նորոգել, շոգ, պատարագ, պարգև, սուգ, արտասուգ, փակցնել, թաքցնել, ուրագ, օգնել, վարուցանք,  օգուտ։
Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք,  արդուկ, բարդ, բերդ, բուրդ, դաթար, երդում, զարդ,  զվարթ,  լյարթ, խնդիր,  թուղթ, կարդալ, կենդանի, մարդ,  Նվարդ, որդ (ճիճու), որթ (խաղողի վազ),  վարդ, Վարդան,  օդ, օրիորդ, գնորդ, ժողովուրդ,  ընդամենը, ընդհակառակը, փարդամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել։

Posted in Մաթեմատիկա

Կրկնում ենք անցածը

Առաջադրանք 1:

Գտիր, թե որ բաժանումն է սխալ կատարված:
416:4=100 (16)                       816:4=204
416:20=20 (16)                       815:10=81 (5)
416:10=41 (6)                         815:100=81 (5)
Առաջադրանք 2.
 Արտահայտիր նշված միավորներով:
ա/    3600 վ =60 ր                          բ/ 800 ր =13 ժ 20 ր
80 ր = 1 ժ (20ր)                                 74 ժ = 3 օր 2 ժ
120 ժ = օր                                     384 տարի = 3 դար 84 տարի
220 վ = ր 40 վ                                 216 տարի = 2 դար 16 տարի
Առաջադրանք 3.
 Հաշվիր  մինչև 100 – ը  7 – ի բազմապատիկների քանակը, և գրառիր:
Առաջադրանք 4.
 Արտահայտիր նշված միավորով:
օրինակ`
1 սմ – ը  մետրով 
1/100 մ
ա/  1 սմ – ը մետրով-1/100 մ                      բ/   1 կգ – ը ցենտներով-1/100 ց
1 դմ – ը մետրով-1/1000մ                           1 գ -ը կիլոգրամով-1/1000 կգ
1 մ -ը կիլոմետրով-1/1000կմ                    1 ժ – ը օրով-1/24 օր
1 մմ – ը սանտիմետրով-1/10սմ              1 ր -ն ժամով-1/60ժ
1 կգ – ը տոննայով-1/1000տ                     1 վ – ը րոպեով-1/60ր
Առաջադրանք 5.
 Աննան գնել էր 800 գ կարագ, որի 1/5 մասն օգտագործեց թխվածքի համար:  Որքա՞ն կարագ նա օգտագործեց թխվածքի համար:
Լուծում
1. 800:5=16գ
2. 16×1=16գ                                                                                          Պատ.՝16գ