Posted in Ֆիզիկա 8, Առանց կարգի

Էներգիա։ Մեխանիկական էներգիա

Դաս 10.    (30.11-04.12)

Թեմա՝

§14. Էներգիա: Մեխանիկական էներգիա

§15.Կինետիկ էներգիա

§16.Պոտենցիալ էներգիա

1.Որ մեծությունն է կոչվում էներգիա:

Էներգիա կոչվում է այն ֆիզիկական մեծությունը որը բնութագրում է մարմի աշխատանքը կատարելու ունակություն։

2.Բերել օրինակներ, որոնք ցույց են տալիս էներգիայի և աշխատանքի կապը:

3.Ինչ միավորով է չափվում էներգիան ՄՀ-ում:

Ջոուլ

4.Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք:

Պոտենցյալ էներգիա և կինետիկ էներգիա

5.Որ էներգիան են անվանում կինետիկ:

Կինետիկ է կոչվում մարմնի

6.Ինչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան:

Զանգվածի և արագության կեսին։

7. Ինչ բանաձևով է որոշվում մարմնի կինետիկ էներգիան:

Eկ=mv2/2

8. Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո:

Երբ մարմինը գտնվում է դադարի վիճակում։

9.Ինչպես է փոխվում մարմնի կինետիկ էներգիան ՝

   ա. հավասարաչափ շարժման դեպքում,

   բ.  հավասարաչափ արագացող շարժման դեպքում,

Հավասար ժամանակում արագությունը մեծանում թ։

   գ.  հավասարաչափ դանդաղող շարժման դեպքում:

Երբ արագությունը նվազում է կինետիկ էներգիան քչանում է։

10.Որ էներգիան են անվանում պոտենցիալ:

Մարմինների փոխաազդեցությամբ պայմանավորված էներգիան կոչվում է պոտենցյալ էներգիա։

11.Բերեք պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ:

Eպ=mgh

12.Ինչ բանաձևով է որոշվում Երկրից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան:

13.Փոխվում է արդյոք Երկրի մակերևույթին զուգահեռ թռչող մարմնի պոտենցիալ էներգիան:

Այո փոխվում է։

14.Մարմինն ընկնում է որոշակի բարձրությունից: Ինչպես է փոխվում նրա պոտենցիալ էներգիան անկման ընթացքում:

15.Ինչպես կարելի է համոզվել, որ սեղմված զսպանակն օժտված է պոտենցիալ էներգիայով:

16.Կատարելով անհրաժեշտ չափումներ՝ հաշվեք սեղանին դրված որևէ առարկայի պոտենցիալ էներգիան հատակի նկատմամբ:

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից (էջ 43-50):

Posted in Ֆիզիկա 8, Առանց կարգի

Մարմնի իմպուլս

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:

2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:

P=mv

3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:

1կգմ•վ

4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:

Վեկտրական։

5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:

Բոլոր իր մեջ գտնվող իմպուլսների գումարը։

6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանք

 շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:

7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:

Միմյանց հետ փոխազդող մարմինների համակարգը և եթե արտաքինից այլ ուժեր չեն ազդում։

8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:

Փակ համակարգի մարմինների իմպուսների գումարը անկախ փոխազդեցությունից չի փոխվում։

9. Նկարագրել իմպուլսի պահպանման օրենքն հաստատող փորձ:

10. Որ շարժումն է կոչվում ռեակտիվ։                      

Ռեակտիվ անվանում են այն շարժումը, որն առաջանում է երբ մարմնից անջատվում է նրա մի մասը որոշակի արագությամբ որի հետևանքով մնացած մասը ձեռք է բերում հակառակ ուղված արագություն։

11.Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:

Օրինակ ութոտնուկը կաղամար է և

12. Ինչ կառուցվածք ունի հրթիռը:

Պատյանից և վառելանյութից։

13. Կարող է արդյոք հրթիռն արգելակել  տիեզերքում (անօդ տարաությունում): Ինչպես:

Ոչ։

14. Կարող է արդյոք իդեալական հարթ հորիզոնական սառույցի վրա կանգնած մարդը տեղիcց շարժվել՝ որևէ ձևով չհրվելով սառույցից:  

Ոչ։                                                                    шарик.png                                                            giphy.gif                                 

Թեմային կցվող տեսանյութ՝

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից (էջ 31-41):

jellyfish2.gif
Posted in Ֆիզիկա 8

Նոյեմբեր 16-20

1․ Ո՞րն է չորրորդ «ավելորդ» տարրը` F,Cl,Mn,Br

2.Քանի՞ քիմիական տարրից է կազմված հետևյալ նյութը ՝ZnS
Zn և S
նշիր այդ նյութը կազմող քիմիական տարրերի անվանումները
Zn=Ցինկ
S=Ծծումբ
Հարաբերական ատոմային զանգվածները
Ar(Zn)=65
Ar(S)=32

3.Լրացրե ́ք բաց թողնված քիմիական նշան­ները.

ա)Ar(Co) = 59

գ)Ar(F) = 19

բ)Ar(Be)= 9

4.Որոշեք օքսիդացման աստիճանը հետևյալ օքսիդներում  և անվանել` N2O,MgO,Fe2O3,MnO2,Cl2O7,P2O3,SO3,SO2,K2O,FeO:

N2=+1,      O=-2
Mg=+2,    O=-2
Fe2=+3,    O3=-2
Mn=+4,    O2=-2
Cl2=+7       O7=-2
P2=+3,       O3=-2
S=+6,         O3=-2
S=+4,         O2=-2
K2=+1         O=-2
Fe=+2         O=-2


5.Հաշվել  մեկ SO3 —ի հարաբերական մոլեկուլային զանգվածը,զանգվածային հարաբերությունները և զանգվածայն բաժինները:

Ar(S)=32
Ar(O)=16
16×3=48
32+48=80
Mr=80
W=32×1=32:80×100%=40%
W=48×1:80×100%=60%


Ar=32 ; Ar=16×3
     32  ;  48
     16  ;   24
     8    ;   12
     4    ;    6
     2     ;   3

  • Ո՞ր զույգի երկու միացություններում են բոլոր կապերը կովալենտային.

1) NaCl HCl
2) CO2 CaO2
3) CH3Cl NaH
4) SO2 NO2

Նոր թեմա.

Posted in Ֆիզիկա 8

Դաս 2.    (22.09.2020 09.09,2020)

Թեմա՝

§ 2. Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում:

§ 3. Հավասարաչափ արագացող շարժման արագություն:

§ 4. Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ անհավասրաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:

Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում փոփոխվում է նույն չափով։

2. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում

3.Ինչ է ցույց տալիս արագացումը: Որն է արագացման միավորը, և ինչպես է այն սահմանվում: Գրել բանաձևը:

Հիշեցնենք, որ <<արագության փոփոխություն>> ասելով հարկավոր է հասկանալ, թե շարժման արագությունը որքա՞ն է աճել կամ նվազել որոշակի ժամանայամիջոցում։ Եթե, օրինակ, գնացքի շարժման արագությունը 10 վ-ում 20մ/վ-ից աճել է մինչև 25մ/վ, ապա արագության փոփոխությունը յուրաքանչյուր վարկյանում կլինի (25մ/վ-20մ/վ):10=0,5մ/վ:
Արագությունը սովորաբար նշանակում են a տառով (լատիներեն <<ակսելերատիո>>՝արագացում բառից)։
Եթե մարմնի արագությունը, աճելով 0-ից, t ժամանակի տնթացքում հավասարվում է v-ի,ապա այդ մարմնի շարժման արագացումը ՝ a=v/t:
Ցույց է տալիս արագության փոփոխությունը։

4.Ինչպես է ուղղված հավասարաչափ արագացող շարժման արագացումը  երբ՝

ա. մարմինը շարժումն սկսում է դադարի վիճակից,

a=v/t

բ. մարմնի արագությունը, նվազելով դառնում է զրո:
a=v0/t

5.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը:
ա) v0-v
բ)v-v0

6.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևը,:

7.Որքան է հավասարաչափ շարժման արագացումը:

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից.  §2; §3;  §4  (էջ 6-12)  Լուծել խնդիրներ՝ Վ. Ի. Լուկաշիկ. Մեխանիկական շարժում (էջ 14-18): 

Posted in Ֆիզիկա 8, Առանց կարգի

Կինեմատիկա։ Ներածություն: Անհավասարաչափ շարժում: Միջին արագություն։

Թեմա՝

ԿԻՆԵՄԱՏԻԿԱ

Ներածություն: Անհավասարաչափ շարժում: Միջին արագություն։

1. Շարժում: Ինչ է մեխանիկական շարժումը: (Անցյալ տարվա դասընթացի կրկնություն):
Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

2.Ինչ է ուսումնասիրում կինեմատիկան:
Կինեմատիկան ուսումնասիրում է մարմինների շարժումն ու փոխազդեցությունը։

3. Շարժման հարաբերականությունը: 

4.Ինչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:

Իներցիալ հաշվարկման համակարգ, հաշվարկման համակարգ, որում բոլոր ազատ մարմինները շարժվում են ուղղագիծ և հավասարաչափ կամ գտնվում են դադարի վիճակում։ Այն հաշվարկման համակարգը, որում տեղի ունի Նյուտոնի առաջին օրենքը, կոչվում է հաշվարկման իներցիալ համակարգ։ Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմիններ:

5.Ինչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):

Նյութական կետի շարժման հետագիծ կոչվում է այն կետերի բազմությունը (կետերի երկրաչափական տեղը) , որոնցով տվյալ հաշվարկման համակարգում անցնում է մարմինը շարժման ընթացքում:

6.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Ճանապարհի միավորը:
Մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

7.Ինչով է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:
Մարմնի հետագիծը այն գիծն է, որով շարժվել է մարմինը, իսկ մարմնի անցած ճանապարհը որոշակի ժամանակամիջոցում անցած հետագծի երկարությունն է:

8.Որ շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ: (Բերել ձեր շուրջը առօրյայում, կենցաղում հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ):
Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ, իսկ անհավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անհավասարաչափ ժամանակամիջոցում անցնում է անհավասարաչափ ճանապարհ։

9.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

10. Արագություն, արագության միավորը: Բացի թվային արժեքից էլ ինչով է բնութագրվում մարմնի արագությունը: Վեկտորական և սկալյար մեծություններ;

10.Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ:
Անհավասարաչափ է կոչվում այն շարժումը, որի ընթացքում հավասար ժամանակամիջոցում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ:
Օրինակ՝ մեքենայի սլանալը, հեծանվի սլանալը, տերևի ընկնելը, մարդու քայլելը և այլն։
Նկարում խոսքը գնում է մեքենայի սլանալու մասին։

11.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի երկարության և այդ անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է միջին արագություն:

12.Գրել միջին արագության բանաձևը:
v={\frac  {s}{t}}

13.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:
Մարմնի անցած ճանապարհի և այդ ճանապարհն անցնելու ժամանակի հարաբերությունն անվանում են մարմնի անհավասարաչափ շարժման միջին արագություն:

14.Ինչ է ակնթարթային արագությունը:
Ժամանակի տվյալ պահին մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն: