Posted in Պատնություն, Uncategorized

Տարեվերջյան Ամփոփում

1. Հայկական լեռնաշխարհը հայերի հայրենիք: «Հայրենիք» հասկացությունը: Հայկական լեռնաշխարհի դիրքն ու սահմաններ

Դա այն տարածքն է, որտեղ նա դարեր շարունակ ապրում էր և կարուցում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ: Այն ժամանակներում մարդիկ ապրում էին այն վայրերում, որտեղ եղել են կյանքի համար լավ պայմաններ:

10. Հայոց թագավորությունները Ք.ա. III դարում: Հայաստանը Ք.ա. IV դարի վերջին: ՀայկակQi ան թագավորությունները և Սելևկյան տերությունը Ք.ա. III դ.: 11. 1. Արտաշես I-ի բարենորոգումները: Վարչական և ռազմական բարեփոխումները: Արտաշես I-ի մյուս բարեփոխումները: Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը:

Երբ Ալեքսանդրը մահացավ աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի: Դիոդորոս Սիկիլիացու համաձայն, մակեդոնացիները 4-րդ դարի վերջին գրավում են Կապոդովիկիան: Թագավորի որդուն հաջողվում է վերականգնվել հայկական գահին:

12. Տիգրան II-ի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը: Տիգրան II-ի գահակալումը: Ծոփքի վերամիավորումը:  Տիգրան II Մեծի տերության ստեղծումը: Հայկական աշխարհակալության ընդլայնումը: Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը: Հայ-պարթևական պատերազմը: Սելևկյան պետության միացումը:

Հայաստանը Արտաշես I-ի հաջորդների օրոք: Արտաշես I-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ I-ը (Ք. ա. մոտ 160-115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ

Advertisements
Posted in Պատնություն, Uncategorized

Միջին դպրոցի յոթ հրաշալիքները.պատում

 

  1. Մեր դպրոցի առաջին հրաշալիքը դա  ազատ հագուստն է ։ Մենք հագնվում ենք ոչթե  սև և սպիտակ  այլ  գունավոր ։
  2. Դպրոցի եկրորդ հրաշալիքը դա մարմնամարզությունը է ։ Որովհետև  մեր  դպրոցի մարմնամարզությունը ուրիշ դպրոցների նման չի ։ Մենք կարող ենք ընտրել ինչ սպորտաձև որը ուզում ենք ։  Որինակ  սուսերամարտ , բոլեբոլ , նետազգություն , հրազգություն  և այլն ։
  3. Մեր դպրոցի երորդ հրաշալիաքը այն է որ մենք բացի մյուս առարկաներից նաև ունենք ընտրության գործունեություն, որի ընթացքում մենք առաջին կիսամյակում ընտրում ենք մի գրծունեություն իսկ մյուս կիսամյակում եթե ցանկանում ենք փոխում ենք եթե չենք ցանկանում ապա չենք փոխում:
    Ես ընտրության գործունեությունը համարում որպես մեր դպրոցի հրաշալիք, որովհետև միայն մեր դպոցում կա ընտրություն:
  4. Նաև մեր դպրոսի առավելությունն մեկն է առավոտյան պարապունքը ։ Մենք առավոտյան պարապունքին երքում ենք , պարում ենք և առտասանում ենք ։
  5.  Հինգերորդ հրաշալիքը դա ճամորդություններըն են ։ Մենք շատ – շատ ենք գնում ճամբարնների և ճամփորթությունների ։ Ճամբարնների և ճամփորթությունների շնորհիվ ես  և մնացած բոլորը կրողանում են ավելի շատը իմանալ  Հայաստանի մասին ։
  6. Վեցերորդ հրաշալիքը դա ինտերետն է և համակարգիչները ։ Մենք դրանք ոկտագործում ենք նրա համար որդաս անենք ։ Ուրիշ դպրոցներում գրգեր և տետրեր են ։
  7.  Եվ վերջին հրաշալիքը դա երեխաների ազատ խոսքն է ։ Մեր երեխաների խոսքը այս դպրոցում հաշվի են առնում ։ Մեր խոսքը կարև է ։
Posted in Մայրենի, Պատնություն, Uncategorized

Մերն դպրոցի 7 հրաշալիքները

  1. Մեր դպրոցի առաջին հրաշալիաքը այն է որ մենք բացի մյուս առարկաներից նաև ունենք ընտրության գործունեություն, որի ընթացքում մենք առաջին կիսամյակում ընտրում ենք մի գրծունեություն իսկ մյուս կիսամյակում եթե ցանկանում ենք փոխում ենք եթե չենք ցանկանում ապա չենք փոխում:
    Ես ընտրության գործունեությունը համարում որպես մեր դպրոցի հրաշալիք, որովհետև միայն մեր դպոցում կա ընտրություն:
Posted in Պատնություն, Uncategorized

Աթենաս տիրուհու մասին

Աթենաս[2] (հին հունարեն ՝ Ἀθηνᾶ կամ Ἀθηναία «երկրի տիրուհի»), Աթենաս-Պալլաս (Παλλὰς Ἀθηνᾶ), հունական դիցաբանության աստվածուհի, իմաստության, ողջախոհության, կանխամտածված պատերազմի դիցուհի, Օլիմպոսի տասներկու գերագույն աստվածներից, Աթենք քաղաքի էպոնիմ: Համարվում է Հին Հունաստանի ամենապաշտված աստվածուհիներից: Բացի դրանից՝ պաշտվել է որպես գիտելիքի, արվեստի և արհեստի, օրենքի և արդարության դիցուհի, համարվել է քաղաքների և պետությունների հովանավոր, գիտության և հմտության, խելքի և խորամանկամտության մարմնացում:

Posted in Պատնություն, Uncategorized

Մեր դպրոցի հրաշալիքները

Նախագծի վերնագիրը-Մեր դպրոցի հրաշալիքները
Նախագծի ժամկետը-2 Շաբաթ
Նախագծի մասնակիցները-Լիա Համբարձումյան և Շահանե Հովսեփյան
Նախագծի նպատակը-Բոլորը ծանոթանան մեր դպրցի հրաշալիքների մասին
Նախագծի իրականացման ընթացքը-
Նախագծի ամփոփում-

Posted in Պատնություն, Uncategorized

Դալմայի այգիների պատմություն

Այսօր մենք դասավանդողներ՝ ընկեր Տաթևի և ընկեր Ստելայի հետ գնալու ենք վվդալմայի այգիներ: Այնտեղ մենք համդիպելու ենք այգագրագետ՝ Սուրեն Հոբոսյանին:

Դալմայի այգիները, սակայն, միայն խաղողով չէ, որ հայտնի են։ Այգում մինչև օրս էլ պահպանվում է Դալմայի ջրանցքը, որը նույնպես կառուցվել է Ռուսա Բ-ի կողմից՝Հրազդան գետի վրա և հիշատակված է վերոնշյաթչլ սեպագիր արձանագրության մեջ Ումեշե անունով։ Այն ոռոգել է Դալմայի այգիներն ու շրջակա դաշտերը։ Ջրանցքն սկիզբ է առնում Դավթաշենի կամրջի մոտից, գետնի տակով անցնում մոտ երեք կիլոմետր, ապա դուրս է  րգալիս Հրազդան կամրջին հարող այգու տարածքում։ Ջրանցքն ունեցել է 8,5 կմ երկարություն։ Այն ջրի ամենամեծ պաշարն ունեցող ջրանքն է։

Դալմայի ջրանցքը

Ըստ Երվանդ Շահազիզի՝ Դալմայի ջրանցքը մեկն էր Երևանի այն գլխավոր առուներից, որոնք սնվում էին Հրազդան գետից։ Դրանք այնքան լայն ու երկար էին, որ գետի ջրերի մի մասը բերում էին քաղաք և հասցնում քաղաքի բոլոր հեռավոր անկյունները՝ լցնելով Թոխմախան գյոլ կոչվող լճակը, որից ջուր էր մատակարարվում Շահարի հանդին[5]։ Ըստ Շահազիզի՝ Դալմայի ջրանցքի մագիստրալի երկարությունը կազմել է 6 վերստ, իսկ ճյուղավորումը՝ 3 վերստ[5]։

Այսպես է նկարագրում Շահազիզը Դալմայի ջրանցքը.

«Դալման, հանված լինելով Հրազդանի աջ ափից, Երևանի «Այգեձոր» (Դարաբաղ) կոչված արվարձանի դեմ, մտնում է մի ներքնուղու մեջ, որ փորված է մի բավականին բարձր սարի կրծքում, և հակառակ կողմում, 300 սաժեն տարածություն անցնելուց հետո դուրս է գալիս գետնի տակից մի առատաջուր մեծ աղբյուրի նման։ Այդ առուն ոռոգում է «Դամլայի» կոչված այգիները, նրա մի մասն էլ անցնում է Նորագեղի այգիները, մի երրորդ մասն էլ հոսում է դեպի արևմուտք, որտեղից անցնում, ոռոգում է Էջմիածնի նախկին վանքապատկան հողերը»[5]։

Դալմայի ջրանցքի ցուցանակը

Հրազդանի աջ ափին գտնվող Դալմայի այգիները, սակայն, տնկվել են ավելի ուշ՝ Երևանի Հուսեյն Ղուլի խանի օրոք։ Հուսեյն Ղուլի խանի ապարանքը, որ գտնվել է Երևանի բերդին կից, նայել է այն մերկ ու չոր դաշտերին, որոնց տեղում գտնվել են այգիները։ Նա հրամայել է այդ դաշտն ամբողջությամբ վերածել այգիների։ Սակայն տեղանքն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ այդ տեղանքում ջուր չկա և հնարավոր չի լինի ամայի դաշտն այգու վերածել։

Posted in Պատնություն, Uncategorized

Տնային

Ք. Ա. 580-ից 570-ական թվականներ նշանավոր դարձավ Երվանդ I Սակավակյացը
Ք. Ա. 570-ից 525 Տիգրան արաջին Երվանդյանը
Ք. Ա. 550թվականին Տիգրան արաջինը և Կյուրոս մեծը տապալեցին Մարաստանը
Ք. Ա. 521թվականից Հայաստանը գտնվում էր Աքեմենյան գերիշխանության ներքո որոշակի արտոնություններով:
Ք. Ա. 520թվական Աքեմենյան տիրությունը բաժանվեց 20վարչական միավորների՝ սատրապությունների Հայաստանը 13-րդներ:
Ք. Ա. 401թվական Հույն զորավար և պատմիչ Քսենոփոնը անցել է Հայաստանի տարացքով, ըստ նրա այդ ժամանակ Հայաստանի սատրապն էր Երվանդ II:
Ք. Ա. 336թվական Աքեմենյան տերության վերջին տիրակալ Դարեհ III:
Ք. Ա. 336թվականին Մակեդոնյաում գահ բարցրացավ Ալեքսանդր Մակեդոնացին:
Ք. Ա. 334թվական Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմելյան տերության դեմ:
Ք. Ա. 331 Գավգամելայի ճակատամարտ, Դարեհ III պարտվեց: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Երվանդ III-ը փոքր Հայքինը՝ Միթրաուստեսը (Աքեմեդյան տերությունը կործանվեց, Երվանդ III-րդ հրչակվեց մեծ Հայքում Միթրաուստեսը՝ փոքր Հայքում):
Ք. Ա. 190թվական Մագնեսյաի ճակատամարտ Սելեևկյաները պարտություն կրեցին Հռոմից, միջազգային իրադրությունից օգտվելով, Ք. Ա. 189թվականին  Արտաշեսը մեծ հայքում և Զարեհը ծոփքում վերականգնեցի հայոց անկախությունը:

Posted in Պատնություն, Uncategorized

«Օրացույցի ստեղծման պատմությունը»

Օրացույցն օրերը խմբավորելու եղանակ է. այն  անհրաժեշտ է մարդկանց՝ գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում:
Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը: Եգիպտական քրմերը նկատել էին, որ ամառային արևադարձի ժամանակ, ամենակարճ գիշերվան հաջորդող լուսաբացից առաջ, երկնքում երևում է Սոտիս (Սիրիուս) պայծառ աստղը, և այդ օրն էլ սկսվում էր Նեղոսի վարարումը: Նրանք հաշվեցին և գտան, որ Սոտիսի մի երևալուց մինչև մյուսն անցնում է 365 օր: Այդ երկար ժամանակահատվածը նրանք բաժանեցին 12 մասի, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, իսկ մնացած 5 օրը, որպես «հավելում», զետեղեցին տարվա վերջում: Այդպես ծնվեց մեր օրացույցի (տոմարի) նախնական տարբեր-ակը: Այն պարզ էր ու հարմար, բայց… 
Շուտով քրմերը նկատեցին, որ 4 տարին մեկ Սոտիսն ուշանում էր 1 օրով, 8 տարին մեկ՝ ևս 1 օրով… Նրանք նորից հաշվեցին ու տեսան, որ տարին հավասար է 365 1/4 օրվա: Տարբերությունը կարծես մեծ չէր, բայց 4 տարում 1 օր էր դառնում: Սակայն եգիպտացիները չփոփոխեցին իրենց օրացույցը: Շատ տարիներ անց՝ մ. թ. ա. 46 թ-ին, եգիպտական օրացույցում ուղղում մտցրեց հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը: Հուլյան օրացույցում, ինչպես անվանեցին այդ օրացույցը, ամիսների տևողությունը միատեսակ չէր. մեկը 30 օր ուներ, մյուսը՝ 31, իսկ փետրվարը՝ ընդամենը 28: Որպեսզի օրացույցն «առաջ չվազեր», 4 տարին մեկ հենց այս ամենակարճ ամսին սկսեցին ավելացնել 1 հավելյալ օր՝ 29 փետրվարի, և տարին անվանեցին նահանջ տարի, որն ուներ 366 օր: 
Հայերեն առաջին տպագիր օրացույցը կոչվել է «Պարզատումար» և տպագրվել է 1513 թ-ին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի սարքավորած առաջին տպարանում:
Հայոց և աշխարհի ամենաերկարակյաց օրացույցը հրատարակում են Վենետիկի Մխիթարյան միաբանները (1775 թ-ից):
 
Շաբաթվա օրերը
Շատ վաղուց է, որ մարդիկ ամիսները բաժանել են 7 օրից կազմված շաբաթների: Ավելի ուշ դա պայմանավորվել է նաև աստվածաշնչյան իրողություններով` Երկրի արարչագործության հետ կապված: Հին հռոմեացիները շաբաթվա օրերն անվանում էին Արեգակի, Լուսնի և մոլորակների անուններով, որոնք իրենց հերթին անվանված էին հռոմեական աստվածների պատվին: Անգլո-սաքսերն այդ օրերն անվանում էին իրենց սկանդինավյան աստվածների անուններով: 
Անուններ են ունեցել նաև հայկական ամսվա բոլոր 30 օրերն ու օրվա 24 ժամերը:

Ամփոփում
Այն ժամանակ մարդիկ ամիսները բաժանել են 7 օրից կազմված շաբաթների: Հին հռոմեացիները շաբաթվա օրերն անվանում էին Արեգակի, Լուսնի և մոլորակների անուններով, որոնք իրենց հերթին անվանված էին հռոմեական աստվածների պատվին: Նաև անուներով են կոչվել  հայկական ամսվա բոլոր 30 օրերն ու օրվա 24 ժամերը:
Ըստ ավանդության՝ մ.թ.ա. 2492 թ-ի օգոստոսի 11-ին Վանա լճի արևելյան կողմում, Հայոց ձոր կոչվող գավառում, ճակատամարտի ժամանակ Հայկ Նահապետն սպանել է բռնակալ Բելին: Հաղթության այդ օրը հայերը համարել են տարեգլուխ՝ իրենց օրացույցի սկիզբը:
Posted in Պատնություն, Uncategorized

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։ Իր միակ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը:Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

Posted in Պատնություն, Uncategorized

Ամանորը Չինաստանում

Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրը ընկած է հունվարի 21-ից փետրվարի 21-ի միջև։

Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձի ծառի ծաղկած ճյուղեղ կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ։ Այդ ժամանակահատվածում ծաղկում են դեղձի և ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը։ Փողոցները զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով։

Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին դնում են ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։

Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառում։