Posted in Պատմություն 20թ․-21թ․

Ամփոփիչ աշխատանք փետրվար

1. Ներկայացնել Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և Հայկական հարցը;

Սան Ստեֆանոյի պայմանագիր,  Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878  թվականի փետրվարի 19 Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում կնքված նախնական հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1877 ֊ 1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսի արդյունքում ընդունված փաստաթղթում։

2. Ներկայացնել Հայկական հարցը Բեռլինի Վեհաժողովում:

Բեռլինի վեհաժողով, 1878 թ. հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-ը (13) կայացած միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։

3. Ներկայացնել Խրիմյան Հայրիկի դերը Բեռլինի վեհաժողովում, հերքել, կամ հիմնավորել նրա խոսքերի արդիական լինելը:

4. Պատմել «Մայիսյան բարենորոգումների ծրագրի» իրականացման մասին:

Մայիսյան բարենորոգումները Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական, և այլ վերափոխումների ծրագիր է։

Ծրագիրը կազմել էին ըստ Բեռլինի 1878 թվականի կոնգրեսի 61-րդ հոդվածի Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանները ու ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895 թվականի մայիսի 11-ին հենց այստեղից էլ առաջացել է «մայիսյան» անվանումը։ Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, Արևմտյան Հայաստանում սկսված ազատագրական շարժման դեմ թուրքական կառավարության գործադրած հալածանքների պայմաններում։


5. Ներկայացնել հայ ազգային կուսակցություններից մեկի գործունեությունը,  գնահատել այն:

Արմենական կուսակցություն (արմտ. հայ.՝ Արմենական կուսակցութիւն), նաև հայտնի է որպես «Արմենականներ», առաջին հայկական կուսակցությունը: Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։ Հայաստանի Հանրապետության անկումից հետո միավորվել է ձախ հնչակյանների հետ և ստեղծվել է Ռամկավար ազատական կուսակցությունը:
Արմենական կուսակցությունը մասնաճյուղեր ուներ Վասպուրականում (Վանի վիլայեթ), Մուշում ու Բաղեշում (Բիթլիսի վիլայեթ), Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս քաղաքներում։ Կուսակցության տեղական կազմակերպություններ էին հիմնվեցին նաև Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններում, Հարավային Կովկասում, ինչպես նաև Բուլղարիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Պարսկահայաստանի Թավրիզ և Սալմաստ հայաշատ քաղաքներում։ Կուսակցությունը, գտնվելով Վասպուրականում, առաջնային նպատակ ուներ զինել տեղի հայ բնակչությանը։ Զենքը փորձում էին անցկացնել հիմնականում Պարսկաստանից։ 1890-ականների սկզբներին Վանում և Շատախում գործում էին իննսունից ավելի մարտական խմբեր։ Արմենական կուսակցության կին քարոզիչներից հայտնի էին Եղիսաբեթ Կոնդակչյանը և Մարինա Ձարուխյանը։

6. Պատմել 1904թ.-ի Սասունի ապստամբության մասին:

1904 թ.ի գարունը քրդերի զինված զորքերը արշավել են Խիանք և Խուլփ բնակավայրերի ուղղությամբ, բայց ջախջախվել են։ Դրանից հետո թուրքական 10 հազարանոց և քրդական 5 հազարանոց զորքը Քեոսե Բինբաշու գլխավորությամբ հյուսիսից Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի վրայով ներխուժել է Սասուն, մտել Ալիանք և Շենիկ։ 


7. Պատմել Մշո Ս. Առաքելոց վանքի կռվի մասին:

Առաքելոց վանքի կռիվ, զինված հակամարտություն հայ ֆիդայիների և Օսմանյան բանակի միջև Մշո Սուրբ Առաքելոց վանքում 1901 թվականին։ Ռազմագործողությունը հղացել է Հ. Կոտոյանը որպես բողոք թուրքական կառավարության հարստահարիչ քաղաքականության դեմ։ 1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկային խումբը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ Սասունից իջել է Մշո Սուրբ Առաքելոց վանք և նոյեմբերի 6–ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։ Թուրքական 4000–անոց զորքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։ Պաշարման հաջորդ օրը բանակցություններ են սկսվել թուրքերի և Տարոնի առաջնորդ Խոսրով վարդապետ Պեհրիկյանի ու վանքի վանահայր Հովհաննես վարդապետ Մուրադյանի միջև։ Պաշարվածները պահանջել են քաղաքական բանտարկյալների ազատում, Մշո դաշտում հարստահարություններից և սպանություններից տուժած հայերի փոխհատուցում։ Սուլթանը խոստացել է ընդառաջել ֆիդայիներին միայն նրանց անձնատուր լինելու դեպքում։ Նոյեմբերի 27-ի գիշերը պաշարման 21-րդ օրը, երբ սպառվել է ռազմամթերքը, ֆիդայիները ճեղքել են պաշարումը և բարձրացել լեռները։

8. Ներկայացնել մեկ ֆիդայական շարժման ներկայացուցչի, կարևորել, կամ հերքել հայդուկային շարժման գործունեությունը:

Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման։ Հրայր Դժոխքին Ռումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ։ Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց։

Սերոբն առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Սերոբի ջոկատը գործ է ունեցել Թուրքիայի այլ շրջաններից Խլաթ եկած քրդական և թուրքական բանակի հետ, որոնք ծանոթ չէին տեղանքին։ Այդ հանգամանքը Սերոբը աշխատել է միանգամից օգտագործել և ժամանակ չտալ թշնամիներին, որ վերջիններս տեղացի քուրդ գտնեն իրենց ցուցումներ տալու համար։

Ի շնորհիվ Սերոբի, Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը։ Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»:

Բաբշենի մարտերից հետո Աղբյուր Սերոբի համար թուրքերը մեծ գլխագին են նշանակում և սկսում են հարձակվել անմեղ գյուղացիների վրա։ Դրա համար էլ Սերոբն իր ընտանիքի հետ գնում է Սասուն և գլխավորում է այնպիսի ֆիդայիների, որոնցից էին օրինակ Անդրանիկն ու Գևորգ Չաուշը:

Posted in Պատմություն 20թ․-21թ․, Առանց կարգի

Սերոբ Վարդանյան (Աղբյուր Սերոբ)

Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման։ Հրայր Դժոխքին Ռումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ։ Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց։

Սերոբն առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Սերոբի ջոկատը գործ է ունեցել Թուրքիայի այլ շրջաններից Խլաթ եկած քրդական և թուրքական բանակի հետ, որոնք ծանոթ չէին տեղանքին։ Այդ հանգամանքը Սերոբը աշխատել է միանգամից օգտագործել և ժամանակ չտալ թշնամիներին, որ վերջիններս տեղացի քուրդ գտնեն իրենց ցուցումներ տալու համար։

Ի շնորհիվ Սերոբի, Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը։ Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»[2]:

Բաբշենի մարտերից հետո Աղբյուր Սերոբի համար թուրքերը մեծ գլխագին են նշանակում և սկսում են հարձակվել անմեղ գյուղացիների վրա։ Դրա համար էլ Սերոբն իր ընտանիքի հետ գնում է Սասուն և գլխավորում է այնպիսի ֆիդայիների, որոնցից էին օրինակ Անդրանիկն ու Գևորգ Չաուշը:

Posted in Պատմություն 20թ․-21թ․
  • Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:
  • Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:
  • Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:
  • Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
  • Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:
  • Աշխարհում առաջին կին դեսպանը.Դիանա Աբգար
Posted in Պատմություն 20թ․-21թ․

Առաջադրանք 1

Հայկական Մարզը: 1836թ.-ի եկեղացական կանոնադրությունը:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:

• Արևմտյան Հայաստանը  19-րդ դարի առաջին կեսին

• Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումներըօգտ.քարտեզից/

• Օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժանված էր՝ Էզրումի, Վանի, Ախալցխալայի, Դիարբեքիրի և Սեբաստիա նահանգների։ Կիլիկիայի տարածքը հիմնականում ընդգրկված էր Ադանայի ու Մարաշի նահանգներում։ Նահանգապետ-փաշաներից ամենաազդեցիկը Էզրումի փաշան էր, որ կրում էր սերասկյար տիտղոսը։ Նա միաժամանակ կայսրության արևելյան շրջաններում տեղակայված թուրքական զորքերի հրամանատարն էր։ Յուրաքանչյուր նահանգ կամ բաժանված էր սանջակների: Հայ իշխանական տների շառավիղներն իրենց կիսանկախ վիճակը պահպանում էին Սասունում, Մուշում, Մոկսում և Զեյթունում։

• 1806-1812թթ.ռուսթուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

XIX դարի առաջին ռուս–պարսկական պատերազմի ժամանակ Ֆրանսիայի դրդմամբ Օսմանյան կայսրությունը 1806 թ. դեկտեմբերին պատերազմ սկսեց Ռուսաստանի դեմ։ Թեև ռուսական բանակները միաժամանակ ստիպված էին մարտեր մղել և՛ թուրքական, և՛ պարսկական զորքերի դեմ, միևնույնն է, լուրջ հաջողություններ ունեցան։ 1807 թ. հունիսի 18 – ին, Ախուրյանի մոտ՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղում, տեղի ունեցած ճակատամարտում նրանք պարտության մատնեցին թուրքական զորքերին։ Ռուսաստանի հաջողությունները ստիպեցին օսմանյան Թուրքիային, 1812 թ. մայիսին, մոլդովահայ դիվանագետ՝ Մանուկ Բեյի աջակցությամբ, Բուխարեստում կնքել հաշտություն: Սակայն, Անդրկովկասում ռուսների գրաված տարածքները վերադարձվեցին թուրքերին։

Բուխարեստի պայմանագիր

Բուխարեստի պայմանագիրը, ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո, Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքված հաշտության պայմանագիրն է։ Հաշտությունը մի կողմից ստորագրել է ռուս գեներալ Միխայիլ Կուտուզովը, իսկ մյուս կողմից՝ մոլդովահայ ազդեցիկ գործիչ Մանուկ Բեյը, 1812 թվականի հուլիսի 5-ին՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում։

Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները անցնում էր Ռուսական կայսրությանը: Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները։

Պայմանագրի 8-րդ հոդվածով, Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Մոլդովայի դիմաց, ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։

Posted in Պատմություն 20թ․-21թ․

Նապոլեոն Բուոնապարտ

Նապոլեոնե Բուոնապարտեն իր պրոֆեսիոնալ ռազմական կարիերան սկսել է 1785 թվականին որպես հրետանու կրտսեր լեյտենանտ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ստացել է բրիգադային գեներալի աստիճան 1793 թվականի դեկտեմբերի 18-ին Տուլոնի գրավումից հետո։ Դիրեկտորիայի օրոք դարձել է դիվիզիոնի գեներալ և թիկունքի ռազմական ուժերի հրամանատար այն բանից հետո, երբ վճռական դեր է կատարել 1795 թվականին վանդեմիերի 13-ի խռովության ճնշմանը։ 1796 թվականի մարտի 2-ին նշանակվել է Իտալական բանակի հրամանատար։ 1798-1799 թվականներին գլխավորել է ռազմական արշավանք դեպի Եգիպտոս։

1799 թվականի նոյեմբերին իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։

1804 թվականի մայիսի 18-ին հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները, 1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը դառնալուն։ 

Posted in Պատմություն 20թ․-21թ․, Աշխարհագրություն 8

Իմ դպրոցն իմ աչքերով

Կրթահամալիրի օրեր

Բարև👋։ Հիմա ես կպատմեմ դպրոցի իմ սիրել վայրի մասին։ Իմ սիրելի վայրը դպրոցի գրադարան է։ Այնտեղ շատ հանգիս միջավայր է և տիրում է լռություն։ Դաս սովորելի կամ տնային կատարելիս դու լինում ես ազատ և հանգիստ։ Գրադարանում ինչքան էլ մարդ գա միևնույնն է այնտեղ լռություն է ոչ մի աղմուկ չկա։ Այնտեղ աղմկել չի կարելի։ Գրադարանում կա շատ գրքեր։ Ոչ բոլոր գրքերնն են այնտեղ առկա, բայց մեծ տեսականի կա։

Posted in Պատմություն 20թ․-21թ․

Մարսելյեզ Ֆրանսիայի ազգային հիմն

Մարսելյեզ, Ֆրանսիայի ազգային հիմնը։ Մարսելցիները այդ երգը երգելով Ֆրանսիական Մեծ Հեղափոխության ժամանակ օգնության հասան Փարիզին։ Պատերազմական հիմն է, որ կոչ է անում կռվի դուրս գալ ժողովրդի և հայրենիքի թշնամիների դեմ։

Հեղինակն է Կլոդ Ժոզեֆ Ռուժե դը Լիլը։

La Marseillaise

Allons enfants de la Patrie
Le jour de gloire est arrivé!
Contre nous de la tyrannie
L’étendard sanglant est levé
L’étendard sanglant est levé
Entendez-vous dans nos campagnes
Mugir ces féroces soldats?
Ils viennent jusque dans vos bras.
Égorger vos fils, vos compagnes!

Aux armes citoyens
Formez vos bataillons
Marchons, marchons
Qu’un sang impur
Abreuve nos sillons

Que veut cette horde d’esclaves
De traîtres, de rois conjurés?
Pour qui ces ignobles entraves
Ces fers dès longtemps préparés?
Français, pour nous, ah! quel outrage
Quels transports il doit exciter?
C’est nous qu’on ose méditer
De rendre à l’antique esclavage!

Quoi ces cohortes étrangères!
Feraient la loi dans nos foyers!
Quoi! ces phalanges mercenaires
Terrasseraient nos fils guerriers!
Grand Dieu! par des mains enchaînées
Nos fronts sous le joug se ploieraient
De vils despotes deviendraient
Les maîtres des destinées.

Tremblez, tyrans et vous perfides
L’opprobre de tous les partis
Tremblez! vos projets parricides
Vont enfin recevoir leurs prix!
Tout est soldat pour vous combattre
S’ils tombent, nos jeunes héros
La France en produit de nouveaux,
Contre vous tout prêts à se battre.

Français, en guerriers magnanimes
Portez ou retenez vos coups!
Épargnez ces tristes victimes
À regret s’armant contre nous
Mais ces despotes sanguinaires
Mais ces complices de Bouillé
Tous ces tigres qui, sans pitié
Déchirent le sein de leur mère!

Nous entrerons dans la carrière
Quand nos aînés n’y seront plus
Nous y trouverons leur poussière
Et la trace de leurs vertus
Bien moins jaloux de leur survivre
Que de partager leur cercueil
Nous aurons le sublime orgueil
De les venger ou de les suivre!

Amour sacré de la Patrie
Conduis, soutiens nos bras vengeurs
Liberté, Liberté chérie
Combats avec tes défenseurs!
Sous nos drapeaux, que la victoire
Accoure à tes mâles accents
Que tes ennemis expirants
Voient ton triomphe et notre gloire!

Թարգմանություն

Մարսելիզը

Եկեք գնանք հայրենիքի զավակներ
Եկավ փառքի օրը:
Մեր դեմ բռնակալությունից
Արյունոտ դրոշը բարձրացված է
Արյունոտ դրոշը բարձրացված է
Լսո՞ւմ եք մեր գյուղում
Բռնեցրե՞լ եք վայրի զինվորներին:
Նրանք գալիս են անմիջապես ձեր գիրկը:
Սպանիր քո որդուն, քո ուղեկիցներին:

Armsենքին, քաղաքացիներին
Վերապատրաստեք ձեր գումարտակները
Քայլենք, քայլենք
Միայն անմաքուր արյուն
Waterրիր մեր ակոսները

Ի՞նչ է ուզում ստրուկների այս հորդան
Դավաճաններից, դավադիր թագավորներից:
Ում համար այս ստոր կապանքները
Այս արդուկները վաղուց պատրաստվա՞ծ են:
Ֆրանսերեն, մեզ համար, աhխ: ինչ վրդովմունք
Ի՞նչ տրանսպորտ է այն պետք է գրգռի:
Մենք ենք, որ համարձակվում ենք խորհել
Վերադառնալ հին ստրկությանը:

Ինչպիսի these այս արտասահմանյան համախոհները:
Նրանք օրենքներ կսահմանեին մեր տներում:
Ինչ! այս վարձկան ֆալանգները
Կհաղթեինք մեր մարտիկ որդիներին:
Բարի լորդ շղթայված ձեռքերով
Լծի տակ մեր ճակատները կծկվեին
Պիղծ բռնակալները կդառնային
Destակատագրերի տերը:

Դող, բռնակալներ ու դուք դավաճան
Բոլոր կողմերի խարանը
Դողալ ձեր նախախնամության նախագծերը
Վերջապես կստանան իրենց մրցանակները:
Ամեն ինչ զինվոր է, որ քեզ հետ կռվի
Եթե ​​ընկնեն, մեր երիտասարդ հերոսները
Ֆրանսիան արտադրում է նորերը,
Բոլորիդ դեմ պայքարելու պատրաստ:

Ֆրանսիացիներ ՝ որպես շքեղ մարտիկներ
Հագեք կամ հետ պահեք ձեր բռունցքները:
Խնայեք այս տխուր զոհերին
Անկամորեն զինվելով մեր դեմ
Բայց այս արյունարբու բռնակալները
Բայց Բուլիեի այս հանցակիցները
Բոլոր այս վագրերը, ովքեր անխնա
Պատռիր նրանց մոր կրծքը:

Մենք կմտնենք քարհանք
Երբ մեր մեծերը չկան
Նրանց փոշին այնտեղ կգտնենք
Եվ նրանց առաքինությունների հետքը
Շատ ավելի քիչ նախանձում է նրանց գոյատևելուն
Քանզի կիսել իրենց դագաղը
Մենք կունենանք վեհ հպարտություն
Վրեժ լուծել նրանցից կամ հետևել նրանց:

Հայրենիքի սուրբ սերը
Առաջնորդիր, աջակցիր մեր վրեժ լուծող բազուկներին
Ազատություն, նվիրական ազատություն
Պայքար ձեր պաշտպանների հետ:
Մեր դրոշների տակ ՝ այդ հաղթանակը
Վազիր դեպի տղամարդկանց շեշտադրումներ
Որ քո մեռնող թշնամիները
Տեսեք ձեր հաղթանակը և մեր փառքը:

Posted in Պատմություն 20թ․-21թ․

Ամփոփում

Անուն՝ Լիա

Ազգանուն՝ Համբարձումյան

Դասարան՝ 8-4

1.Տալ ազատագրական պայքար հասկացության բացատրությունը:

Այլ պետության դեմմղվող պայքար ազատության համար։

2. Ներկայացնել,գնահատել Իսրայել Օրու գործունեությունը ըստ հաջորդականության:

Իսրայել Օրին ազատագրական գործիչ է։ Ծագում էր Պռոշյանների իշխանական տոհմից։ Իսրայել Օրու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձեւավորման հարցում։ Օրին հիմնել է պայքարի ռուսական կողմնորոշումը։

3.Ներկայացնել զինված պայքարը Արցախում 18-րդ դարի առաջին կեսին:

Արևելյան Հայաստանի բնակչությունը 18-րդ դարի սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն  ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Արցախն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։

4.Հիմնավորելով գնահատել Դավիթ Բեկի գործունեությունը:

Դավիթ Բեկը սյունեցի է: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Դավիթ Բեկը 1722–28 թթ-ին գլխավորել է Սյունիքի ազատագրական պայքարը թուրք-պարսկական զավթիչների դեմ: Ստեղծել է անկախ հայկական իշխանապետություն, որը ճանաչել է Պարսից շահը և նրա հետ դաշինք կնքել:

5. Հիմնավորիր, որ Նադիր շահի և Դիզակի մելիք Եգանի ռազմավարական համագործակցությունը քաղաքական ազնիվ-փոխշահավետ հարաբերությունների դասական օրինակ է:

6. Լրացնել թվականները.

1677թ.
1677թ․ Հայաստանի ազատագրական հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ․ Ջուղայեցին Էջմիածնում գումարեց գաղտնի ժողով։

1699թ.
1699թ․ Որոշվում է լիազորել Օրուն շարունակել բանակցությունները արևելյանեվրոպական երկրների ինչպես և Ռուսաստանի։

1724թ. Հունիսի 12
Գերիշխանության համար ընթացող ռուս-թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724թ․ հունիսի 12ին Կոստանդնուպոլիսում կնքված պայմանագրով։

1724թ.
Դավիթ Բեկի գլխավորությամբ 1724թ․ ստեղծվեց հայկական իշխանություն, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։

1736թ.
Այս թվականին Նադիր հռչակվել է Պարսկաստանի շահ։

7. Անցած թեմաներից որն է ամենատպավորիչը:

Ինձ համար ամենատպավորիչ թեման եղել է Նադիր Շահին։ Այս թեման ինձ շատ է դուր եկել։

Posted in Պատմություն 20թ․-21թ․, Առանց կարգի

Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80 թվականներին

Փոքրիկ ուսումնասիրություն

  • Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:
  • Աֆղանների և թուրքերի դեմ պայքարում պարսից զորամանատար Նադիրը հաջողությունների հասավ։ Նա երկրից դուրս քշեց աֆղաններին և լուրջ հաղթանակներ տարավ թուրքական զորքի նկատմամբ։ Նա հմուտ դիվանագետ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Նադիրը 1736 թ. հռչակվել է Պարսկաստանի շահ։
  • Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական, բացասական կողմերը:
  • Հայ-իրանական գործակցությունը դրսևորում է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության նկատմամբ Նադիրի բարյացակամ վերաբերմունքով։ Նա ապօրինի հարկերից ազատեց Էջմիածնի կալվածքները, ըստ արժանվույն գնահատեց ու մեծարեց աշխարհիկ և հոգևոր հայ իշխանավորներին։ Լինելով հեռատես քաղաքական գիրծիչ ու հմուտ դիվանագետ՝Նադիրը հասկանում էր տեղական բնակչության կարևորությունը հակաթուրքական պայքարում։ Նրա բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ։ 1735թ. հունիսին Եղվարդի ճակատամարտում պարտության մատնելով թուրքերին՝ Նադիրը ստիպեց թուրքերին զորքերը դուրս բերել այսրկովկասյան տարածաշրջանից։ Նրա հաղթանակն ապահովվեց նաև հայկական ուժերի քաջության շնորհիվ
  • Հիմնավորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը:
  • Նադիր շահը Արցախը Գանձակի խանությունից, անջատելով, դարձրեց առանձին վարչական միավոր։ Նադիրը վերահաստատեց Արցախի ներքին բաժանումն, նաև մելիքների ժառանգական իրավունքները։ Արցախի մելիքությունները՝Ջրաբերդ, Գյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ։ Նրանք սկսեցին անվանել Խամսայի մելիքություններ։ Սահմանները ձգվում էին Գանձակի հարավային շրջաններից մինչև Արաքս գետը։