- Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել:
Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս-Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ: Աղայանը բազմաժանր գրող է։
Պոեմներ, Մանկական բանաստեղծություններ, Հեքիաթներ և զրույցներ
- Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
Պատմվածքի սկզբում Արսենը շատ չարաճճի էր և առյուծի ձայներ էր հանում:
- Գրքից դուրս գրեք մեկ էջի սահմանում ձեզ դուր եկած հատվածը, որպեսզի դասարանում ընկերների համար ընթերցեք:Մեկ անգամ զբոսնելու էին դուրս եկել գետափը։ Աղջկերքը կժերով ջուր էին տանում գետիցը։ Նրանց մեջ կար և մի պառավ՝ նիհար ու կնճռոտ դեմքով։ Վուրգի մոտովանցնելիս պառավը խեթ աչքով նայեց Վուրգի վրա։ Վուրգին դուր չեկավ պառավի այս խոժոռ հայացքը։
— Այս պառավի կուժը պիտի կոտրեմ,— ասաց Վուրգն Արսենին և, դեռ ընկերոջ պատասխանը չառած՝ մի քար նետեց պառավի հետևից, որ ուղիղ կուժին դիպավ և կոտրեց։ Ջուրը թափվեց և ողողեց խեղճ պառավին։
Թրջված պառավը ետ նայեց և երբ տեսավ, որ թագավորի որդին էր այդ չարությունը անողը, ասաց.
— Ա՛յ որդի, ի՞նչ անեծք տամ քեզ… Անտես-Աննմանի սիրովը վառված տեսնեմ քեզ. նրա համար այրվիս, տանջվիս, որ սիրտս հովանա։
- Ի՞նչ սովորեցիք այս գրքից:Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ պետք չէ առյուծի ձայն հանել և մեղավորի պատճառով զայրանալ անմեղի վրա:
- Գիրքը ձեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնեք այս գիրքը, որ ձեր ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
Գիրքը ինձ շատ դուր եկավ, որովհետև շատ ուսուցողական էր:
Ավելի լավ է մեկ անգամ կարդալ քան տաս անգամ լսել:
Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի վերջում կա ուղղագրական բառարան, կարդացեք, անծանոթ բառերը բացատրեք, սովորեք, ուշադրություն դարձրեք բառերի ուղղագրությանը:
Սաղարթ- Ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը:
սանդուղք- Իրար վրա բարձրացող աստիճաններ:Ուսումնական աշուն
սեթևեթել- Պաճուճվել, պչրվել, ցուցամոլաբար զարդարվել:
սիգապանծ- Փառահեղ, վեհապանծ, հոյակապ, հպարտ:
սյուք — Մեղմ՝ դուրեկան քամի, հով, զով, զեփյուռ: