
Կենսագրություն
Արքիմեդես նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ։ Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի։ «Տվեք ինձ հենման կետ, և ես կշրջեմ Երկիրը» այս թևավոր խոսքը Արքիմեդի մտքերից է։ Արիքմեդը մահացել է հռոմեական զորականի սրի հարվածից։ Նա խորասուզված էր աշխատանքով և չէր նկատել, որ քաղաքը գրավված էր հռոմեացիների կողմից։ Երբ զինվորը հայտնվում է նրա մոտ և պահանջում, որ նա անհապաղ ներկայանա Մարցելիին, Արքիմեդը կնճռոտվում է, աչքը գծագրից չբարձրացնելով, թափ է տալիս ձեռքը և մռթմռթում. «Մի՛ խանգարի, ես հաշվում եմ»։ Զինվորը հանում է սուրը և սպանում նրան։
Արքիմեդի հայտնագործությունները
Հեղուկի կողմից մարմնի վրա ազդող բոլոր ուժերը փոխարինենք մի ուժով, որը մարմնի վրա նույն ազդեցությունն է գործում, ինչ որ այդ ուժերը միասին վերցրած։ Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այն անվանում են դուրս հրող ուժ։ Այդ ուժն այլ կերպ անվանում են արքիմեդյան ուժ: Արքիմեդյան ուժը մարմնի վրա ազդում է ոչ միայն ջրում, այլև կամայական այլ հեղուկում, քանի որ հիդրոստատիկ ճնշումն առկա է բոլոր հեղուկներում և տարբեր խորություններում տարբեր արժեքներ ունի։ Ավելին, այդ ուժը գործում է նաև գազերում, որի շնորհիվ էլ թռչում են օդով լցված օդապարիկները։
Լոգանք ընդունելիս նա նկատեց որ տաշտակում ջրի մակարդակը բարձրացավ, հասկացավ, որ այս ազդեցությունը կարելի է օգտագործել թագի ծավալը հաշվելու համար։ Գործնականում ջուրը չի սեղմվում, ուստի ընկղմված թագն իր ծավալին հավասար ջուր է դուրս մղում։ Դուրս մղված ջրի ծավալը բաժանելով թագի զանգվածի վրա, կստանանք թագի խտությունը։ Այդ խտությունը ոսկու խտությունից ցածր կլինի, եթե ավելի էժան և ավելի ցածր խտությամբ մետաղ են ավելացրել։ Արքիմեդեսն իր հայտնագործությունից այնքան էր հուզվել, որ մոռանալով հագնվել` բոլորովին մերկ, “Էվրիկա!” գոռալով վազեց փողոց։ Արքիմեդեսը, կարող էր կիրառել Հիդրոստատիկայում հայտնի Արքիմեդի օրենքը, որը նա նկարագրել էր Լողացող մարմինների մասին աշխատությունում։ Օրենքը պնդում է, որ հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է մի ուժ, որը հավասար է դուրս մղվող հեղուկի կշռին։
Հեղինակներ՝
Նատալի Նահապետյան
Լիա Համբարձումյան
Արփինե Խաչատրյան