Posted in Հաշվետվություն, Ձմեռային ճամբար, Առանց կարգի

Ձմեռային ճամբարի հաշվետվություն

Ձմեռային ճամբարի առաջին օրը մենք ունեինք Մետաքսագրության դասը։ Մենք այդ ժամին ծանոթացել ենք մետաքսների հետ։ Ընթերցում ենքնախագծով կարդացինք և վերլուծեցինք 3 հետաքրքիր առակ։ Փոքր դահլիճում դիտեցինք Սուրբ Ծննդի մասին հետաքրքիր մուլտֆիլմ։ Հայկական տարազ նախագծով ընտրել եմ Վասպուրականի տարազը: Երեքշաբթի օրը տեխնոլոգիայի դասին հայկական տարազների մի փոքր տարրեր նկարեցինք ազգագրական նախագծի համար։ Հաջորդ օրը երգի ժամին մենք նոր երգ սովորեցինք, հետո ընկեր Լուիզան և 8֊7ից մի քանի սովորողներ շատ գեղեցիկ երգի փորձ կատարեցին, և մենք լսեցինք։ Իսկ հետո նախագծի ժամին խաղացինք ժամանցի խաղ <<Դե խաղա>>։ Ռադիոի ժամին ընկեր Հայկազի հետ չհասցրեցինք ծանոթանալ։ Այլ լսեցինք մի քանի հետաքրքիր պատմություն ընկեր Հայկազի ընկերոջ մասին, ամենակարևորը ռադիոների մասին տեղեկություն ստացանք։ Անցած շաբաթվա ընթացքում մենք խաղացել ենք մի քանի խաղ դրանք են՝ դե խաղա, բառքամոցի, մաֆիա։ Իսկ ուրբաթ օրը մեր դասրանի Սոնայի ծննդյան օրն էր։ Մենք նրա համար փոքրիկ անակնկալ էինք պատրաստել։ Խմորեղեն գնեցինք և շնորհավորեցինք։ Իսկ վերջին ժամին ընկեր Լաերտի հետ մի քանի պար պարեցինք։ Լուսաբանել եմ մեր ճամբարային մեկ օրը:

Posted in Հաշվետվություն

Խոր Վիրապ

Այսօր 09.09.2020-ին գնացել էինք Խոր Վիրապ: Խոր Վիրապում մենք արեցինք շատ-շատ նկարներ: Իջանք այն փոսերը որտեղ պահել են Սուրբ Գրիգոր Լուսավորչին: Մտանք եկեղեցի աղոթեցինք: Քայլերթով շարժվեցինք դեպի դրոշը: Այնտեղ նույնպես նկարվեցինք: Ընկեր Գառնիկը մեզ պատմեց Խոր Վիրապի պատմության մասին: Հաց կերանք և շարժվեցինք դեպի հրեշտակների ձոր: մի քանի կիլոմետր քայլելուց հետո հասանք: Էլի նկարվեցինք շրջեցինք տարածքով և եկանք դեպի տուն: Անցկացրեցինք շատ լավ ժամանակ: Եվ ունեցանք հիանալի օր:

Posted in Հաշվետվություն

Երևանյան թափառումներ

Այսօր 01.09.2020-ին գնացել էի Երևանյան թափառումներ կոչվող նախագին մասնակցելու: Մենք Համալիրից քայլերթով գնացինք դեպի քանդակագործիչ Վիգեն Ավետիսի քանդակներից մեկի մոտ: Նա քանդակել էր Ծովինարին, Սանասարին, Բաղդասարին և 2 առյուծներին: Քանդակի մոտ կար ցայտաղբյուր այնտեղից ջուր խմեցինք: Գնացինք նստեցինք բնության գրկում լանջերի վրա և քանդակեցինք կավով: Մենք պետք է քանդակեինք <<Սասնա ծռեր>> կամ <<Սասունցի Դավիթ>> թեմայի շուրջ: Ես պատրաստեցի Դավիթի դուռը: Անցկացրեցինք շատ լավ ժամանակ: Ճաշեցինք և վերադարձանք տուն:

Posted in Հաշվետվություն, Առանց կարգի

Հաշվետվություն

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Իմ դպրոցը ինձ համար ամենալավն է: Եթե մարդիկ կան, որ ասում են թե ` «մեր դպրոցը շատ թերություններ ունի»: Այդ խոսքերը իմ համար միևնույն են: Երբ դու սովորում ես մի դպրոցում այդ դպրոցի բոլոր թերուցյուները աչքիցդ կորում են: Իմ առօրյան սկսում էր դասերով: Երբ ես այդ դասի նախորդ օրը չէի հասցնում կատարել առաջադրանքներս, ես հասցնում էի կատարել ընդմիջման ժամանակ: Մեր մոտ ընդմիջումը տևում է 30 րոպե: Ինձ դուր է գալիս հեռավար դպրոցը: Բայց ընդամենը մեկ բանի համար չէի ցանկանա հեռավար դպրոց: Դա ընկերների և դասատուներիս կարոտելն է: Այն ժամանակ ես ադքան չէի սիրում բոլոր առարկաները, սիրում էի միայն ` հայոց լեզուն և Մաթեմատիկան: Իսկ հիմա ես սիրում եմ իմ բոլոր առարկաները:

Posted in Հաշվետվություն, Առանց կարգի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Իմ օրը սկսում է դասերով։ Ինձ շատ է դուր գալիս հեռավար, այսպես շատ լավ է և հավես։ Ծնողներիս և տատիկ պապիկներիս հետ կատարում եմ տարբեր նախագծեր։ Մասնակցում եմ ՝ անգլերենի տնտրություն և ինչ կըսեմ, ինչ կըսես ակումբին, որը իրավիճակից ելնելով ստիպված կատարում եմ տանից։ Օրվա ազատ ժամանակս անցկացնում եմ իմ փոքրիկ եղբոր հետ։ Եղբորս հետ իմ օրը արագ և հավես անցնում է։ Խաղում և պատրաստում ենք շատ հետաքրքրիր և զարգացնող խաղեր։ Ես բոլորին կառաջարկ էի զբաղվեն նկարչությամբ, պատրաստեն հետաքրքիր զարգացնող խաղեր և ընտանիքի հետ միասին անցկացնեն լավ ժամանակ այլ ոչ թե մեկուսանան համացանցի մեջ։ Ես և ընտանիքս նայում ենք մի քանի սիթքոմներ օրինակ դրանցից են ՝ փափուկ խաղալիք, հարս չկա, կինստագրամ, երգիր թե կարող ես և այլն։ Նաև նայում ենք լուրեր որպեսզի իմանանք երկրի իրավիճակը։ Նաև դիտում ենք ուսուցողական կինոներ։ Մենք ունենք բակ այնտեղ պապիկիս հետ կատարել եմ բակային աշխատանք, հողը մշակել ենք և տնկիներ ենք տնկել։ Արդեն մեր բակում ծաղիկները և ծառերը ծաղկել են։ Իսկ արդեն երեկոյան օրս ավարտում եմ ընտանիքիս հետ միասին սեղանային խաղեր խաղալով օրինակ դրանցիցեն՝ լոտո, մրոցի, սեղանի թենիս և այլն։

Posted in Հաշվետվություն, Ճամփորդություն, Առանց կարգի

Զառ գյուղ

Այսօր 24.01.2020 թ. գնացելեինք Զառ գյուղ մինչ Զառ գյուղ գնալը գնացինք «Լևոն պապիկի քարանձավ Լևոն պապիկը արդեն 10 տար է ինչ մահացել է: Նա իր մահից 23տարի առաջ սկսել է փորել: Սկզբում նա մի նպատակ ուներ, որ նա մի փոս փորեր որպեսզի կարտոֆիլը այնտեղ պահեյին: Եվ նա այդպես շարունակ նա փորել է երբ արդեն ահագին փորում է նկատում է որ տուֆը վերջանում է ուրիշ քար է գալիս տեսնելով քարը նա մտածում է, որ չի կարող այդ քարը կոտրել գնում է քնում: Քնում է և երազ է տեսնում, որ պետք է շարունակի փորել նա երազին հավատալով նա գնում է և շարունակում փորել: Այդ պես փորելով նա 21մ փորում է և հանդիպում է շատ տարբեր քարերի: Այս ամենի մասին մենք իմացանք Լևոն ապիկի դուստրից: Այնտեղ նաև նկարահանել էին «Քավարան» -ը ես շրջելուց չեի հասկացել, որ այտեղ են նկարահանել, բայց երբ Լևոն ապիկի դուստրը ասաց ես նոր հասկացա: Պտտվելուց հետո գնացինք Զառ գյուղ սահնակ քշելու մի լավ քշեցինք, ընկանք, ուրախացանք, պարկեցինք ձյան մեջ և մի լավ ժամանակ անցկացրեցինք: Եվ ետ վերադարձանք դպրոց:

Posted in Հաշվետվություն, Առանց կարգի

Օրը Ջավախքցի ընկերի հետ

Դեկտեմբերի 10

 

Առավոտյան մեր ընկերները նախաճաշեցին և եկան Մայր դպրոց։

Ընդհանուր պարապմունքին մասնակցեցին Մայր դպրոցի Մարմարյա սրահում։ Գնացինք քիմիական և ֆիզիկական փորձեր իրականացնելու, որի պատասխանատուներն էին Սուսան Սահակյանը և Գայանե Մխիթարյանը: Իրականացրեցինք պարուսուցում, պատասխանատու` Աննա Երիցյան, մենք օգնեցինք մեր ընկերներին, որպեսզի սովորեն երգի բառերը, և պարելիս բառերը արդեն գիտեինք։ Այցելեցինք քանդակի դպրոց։ Այնտեղ ամանորյա տարբեր իրեր քանդակեցինք` տոնածառ, տարբեր զարդեր և վերադարձանք դպրոց, որտեղ և ճաշեցինք։ Հյուրասիրության պատասխանատուն մենք էին` Միջին դպրոցի աղջիկներս։ Մասնակցեցինք քաղաքագիտական ակումբի պարապմունքին։ Աշոտ Տիգրանյանը և ակումբի անդամները հետաքրքիր և իմ կարծիքվ շատ արդյունավետ քննարկում իրականացրեցին։ Ապա պետք է գնայինք երեկոյան Երևանով։ Բայց քանի որ կրթահամալիրում այդ օրը Ատամհատիկի ծես էր, և իմ եղբայրը նույնպես հրավիրված էր, ես չկարողացա մասնակցել զբոսանքին։ Այսպես էլ ավարտվեց այս օրը։
Posted in Հաշվետվություն, Առանց կարգի

Ինչպես անցավ օրս հյուրերի հետ

A Երեկ Ջավախքից հյուրեր էին եկել մեր կրթահամալիր: Սովորողները 21 հոգի էին։ Այսօր մենք նրանց հետ շրջեցինք Մայր դպրոցով: Նրանց ծանոթացրեցինք մեր ավագի և միջինի դպրոցների` դասասենյակների և դասերի հետ: Իսկ հետո գնացինք կավագործության լաբորատորիա, ծանոթացան կավերի և լաբորատորիայի հետ: Հետո գնացինք հայրենագիտական․ այնտեղ արեցինք տեխնոլոգիա, պատրաստեցինք տոնածառի խաղալիքներ: Իսկ դրանից հետո գնացինք պարի սենյակ և պարեցինք, որից հետո նրանք գնացին ճաշելու։ Հետո էլի գնացինք կավագործության լաբորատորիա, խաղացինք կավերով․ ամեն մեկը իր ցանկացած պատկերը պատրաստեց: Իսկ հետո նրանք ցանկացան գնալ քաղաք՝ զբոսնելու: Այսքանով ավատվեց մեր այս հրաշալի օրը:

 

This slideshow requires JavaScript.