Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Մայիսի 15-ը ՄաքԴոնալդսի հիմնադրման օրն է

Без названияՄաքԴոնալդսը աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն է և գործում է աշխարհի 119 երկրներում։ Այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ տարբեր երկրներից։  Այն հիմնադրվել է 1940 թվականին մայիսի 15-ին ԱՄՆ-ում որպես խորովածի թոնրատուն երկու եղբայրների՝ Ռիչարդ և Մորիս ՄաքԴոնալդների կողմից։ Ավելի ուշ՝ 1948 թվականին նրանց է միանում բիզնեսմեն Ռեյ Քրոքը, ով էլ հենց  Կալիֆորնիա նահանգի Բեռնարդինո քաղաքում հիմնում է համբուրգերի առաջին  ռեստորանը ։ Հետագայում ճաշացանկը համալրվում է նոր ուտեստներով։ Դրանցից էին չիսբուրգերները,  ֆրիները, տապակած ճուտը, ըմպելիքներն ու այլ մթերքներ։
Որպես անվանում «ՄաքԴոնալդս»-ը ամերիկյան առևտրի շուկայում առաջին անգամ հայտնվել է 1961 թվականի մայիսի 6-ին։ Նույն տարվա սեպտեմբերի 13-ին ստեղծվեց նաև լոգոն՝ «M»-տառի գծապատկերով և 1968 թվականի 18-ին այն դարձավ ոսկեձույլ կամարիկ։

Հետաքրքիր փաստեր

  • Հիմնադիր Ռեյ Քրոքը ստեղծել է հատուկ հիմնադրամ։ Այն աջակցում է ալկոհալային կախյալ հիվանդների, շաքարախտի պայքարի և բուժման միջոցներ ձեռք բերելու գործում։ Այն կից է գործում Դորդմունդի բշժկական համալսարանին։
  • ՄաքԴոնալդսի ռեստորաններ օրական այցելում է 68 միլիոն մարդ, դա ավելի մեծ թիվ է, քան Մեծ Բրիտանիայի բնակչությունը։
  • Այն աշխարհում խաղալիքների արտադրության ամենամեծ տարածող կազմակերպությունն է։
  • Անգլիայի թագուհին ունի սեփական ՄաքԴոնալդս իր Բեքինգհեմ պալատի մոտ։
  • Տարեկան ավելի քան 80,000 ուսանող է ավարտում ՄաքԴոնալդսի Համբուրգեր համալսարանը՝ Համբուրգերոլոգ մասնագիտությամբ բակալավրի աստիճան ստացած։
  • ՄաքԴոնալդսի ռեստորանը մեկ վայրկյանում վաճառում է 75 համբուրգեր։
  • Ամեն 8 ամերիկացուց մեկը  աշխատել է ՄաքԴոնալդսում։
  • Ամեն տարվա հոկտեմբերի 16-ին ՄաքԴոնալդսի դեմ բողոքի ակցիա է իրականացվում Անգլիայի Գրինփիսի (London Greenpeace) կողմից։
  • Երկրի բնակչության 50%-ը դեմ է ՄաքԴոնալդսի աշխատանքին և գոյությանը, իսկ մյուս 50%-ը հաճելիորոն համաձայն է համբուրգերների գոյությանը։
Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Ավանդություններ թռչունների և բույսերի մասին

Ձմերուկ։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առջև մի օձ են տեսնում, որն անհանգիստ գետնին է քսում իր եղջյուրները։ Թագավորն իմանում է այդ և հրամայում կտրել օձի եղջյուրները։ Երբ կտրում են եղջյուրները, օձը հանգստանում է և գոհ հեռանում։

Ժամանակ անց օձը կրկին է հայտնվում պալատի մոտ, բերանից մի կորիզ գցում գետնին և անհայտանում։ Գագիկ թագավորը խորհուրդ է տալիս կորիզը թաղել հողում և հետևել դրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Թագավորն ու պալատականները չեն համարձակվում այդ անծանոթ պտուղն ուտել։ Որոշում են այն փորձել մի մահամերձ ծերունու վրա։ Պտուղից մի կտոր են կտրում և տալիս ծերունուն։ Ծերունին պտուղն ուտում է թե չէ, անմիջապես կազդուրվում է, երիտասարդանում։ Գագիկն ու իր պալատականները ուտում են պտուղի մնացած մասը, իրենք էլ են կազդուրվում և ջահելանում։ Այդ օրվանից այդ պտուղի անունը դնում են չմեռուկ (= չմեռցնող), որը հետագայում բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։

Մանուշակը սկզբում եղել է գեղեցիկ, բայց շատ խաբարբզիկ աղջիկ, իրենց տան գաղտնիքները հաղորդել է ուրիշներին, ուրիշներինն էլ՝ տանեցիներին։ Մայրը շատ է խրատել աղջկան, բայց աղջիկը մնացել է անուղղելի։ Ստիպված անիծել է նրան՝ ասելով.
— Չոլերն ընկնես, լեզուդ ծոծրակիցդ դուրս գա։ Աղջիկն անմիջապես ընկել է ղաշտերը, ծաղիկ դարձել։

Լալան կամ կակաչը կարմիր, արյունագույն ծաղիկ է։
Քուրդ ավազակները սարերում սպանել են յոթ եղբայրների։ Նրանց թափված արյունից բուսել է տխուր ու արնագույն աղբրանց արյունը։ Նրա կողքին գրեթե միշտ բուսնում է լալան, որն իր զանգակաձև գլուխը կախած, ողբում է սպանված եղբայրներին։

Բուն առաջ ծույլ ու անպետք մարդ է եղել և չի կարողացել անգամ իրեն շոր ճարել։ Մոտիկ մարդիկ մի օր նրան շոր են տալիս և հետները եկեղեցի տանում։ Հանկարծ նրանք հարձակվում են ծույլի վրա, հետ վերցնում տված հագուստները և մերկ վիճակով թողնում բազմության մեջ։ Ծույլին օգնության են հասնում երկնքի թռչունները։ Ամեն մեկը մի-մի փետուր է տալիս նրան, ծածկում մերկությունը, դարձնում բու, թռցնում, տանում իրենց հետ։ Սակայն բուն ապերախտ է գտնվում թռչունների նկատմամբ, նա ամեն գիշեր ուտում է նրանցից մեկին։ Թռչունները որոշում են՝ նրան տեսնելուն պես, պատժել։ Դրա համար էլ բուն փախչում է լույսից, ցերեկները թաքնվում, գիշերներն է միայն դուրս գալիս։
Կաքավը սկզրում հարս է եղել։ Մի օր խմոր անելիս, սկեսուրը բարկանում է վրան, թե ինչու է խմորը պինդ հունցել։ Հարսը հակառակում է սկեսուրին, պնդելով, թե խմորը կակուղ է։ Սկեսուրը զայրացած՝ անիծում է հարսին։ Հարսն անմիջապես կաքավ է դառնում և մինչև այսօր էլ հակառակում սկեսրոջը, անդադար կրկնում է. «Կակուղ ա, կակուղ ա»։
Կկուն հարս է եղել։ Մի օր ծառից ճոճք է կապում, երեխային դնում մեջը, գնում քաղհան անելու։ Երբ քաղհանից վերադառնում է, երեխային ճոճում չի գտնում։ Ցավից ու սկեսրոջ վախից թռչուն է դառնում, «կո՛ւ-կո՛ւ» կանչելով, փնտրում երեխային։

Իշխան ձուկ։ Ժամանակին Սևանա լճից միայն մի տեսակ սև ձուկ էր դուրս գալիս, որը վնասում էր ուտողին։ Այդ կողմերում ապրում էր Իշխան անունով մի մարդ, որը թողել էր իր աշխարհիկ կյանքը, դարձել ճգնավոր։ Իշխանը փայտից ձուկ է շինում, գցում ջուրը։ Ժամանակ անց նույն գետից սկսում է դուրս գալ մի նոր հրաշալի ու համեղ ձուկ, որը ճգնավորի անունով կոչվում է Իշխան։
Կրիան առաջ եղել է գող և շատ վարձ առնող ագահ ջրաղացպան։ Նա մի աղքատ մարդուց անչափ շատ վարձ է վերցնում, որից զայրացած աղքատը անիծում է նրան, ասում.
— Քեզ տեսնեմ էդ կոկոշը (աղուն կամ ալյուր չափելու դմե աման) գլխիդ ման գալիս։
Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է, ջրաղացպանը դառնում է կրիա, գլխին՝ կոտ։
Կատու։ Նոյի տապանում գտնված ժամանակ առյուծը հանկարծ փռշտում է և քթից դուրս է ընկնում կատուն։ Դրա համար էլ կատուն շատ նման է առյուծի։
Արջը ժամանակին ջրաղացպան է եղել։ Բայց երբ շատ գողություններ է արել, աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։
Գայլ և շուն։ Կենդանիներին ստեղծելիս՝ աստված գայլին հոտառություն է տալիս, իսկ շանը՝ ուժ։ Գայլը հարձակվում է գոմեշի վրա, ուզում է նրան պատառոտել, բայց չի կարողանում։ Գայլը գնում է աստծո մոտ և հոտառության փոխարեն ուժ խնդրում։ Աստված առնում է գայլից հոտառությունը, տալիս է շանը, իսկ շան ուժն էլ տալիս է գայլին։
Սկզբում գայլերը բնակվելիս են եղել մարդկանց մոտ, իսկ շները՝ անտառում։ Մի անգամ շները խնդրում են գայլերին, որ թույլ տան իրենք մնան մարդկանց մոտ։ Գայլերը խղճում են հիվանդ շներին և թույլ են տալիս մարդկանց մոտ բնակվել։ Մարդիկ շներին շատ են դուր գալիս, և շներն այլևս չեն ուզում անտառ վերադառնալ։ Մինչև հիմա էլ գայլերը հարցնում են շներին.
— Առողջացաք, դե վերադարձեք։
Իսկ շները ոռնոցով պատասխանում են, որ իրենք դեռ չեն առողջացել և ուզում են մարդկանց մոտ մնալ։
Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Մի իրի պատմություն: Ձեռնոց

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Զատիկը մեր ընտանիքում

Այս տարի սուրբ Զատկի ժամանակ ընտանիքով գնացինք Նորավանք: Մենք մտանք այնտեղի  եկեղեցի և տերհայրը մեզ օրհնեց: Այնտեղ մի փոս կար որտեղ մետաղադրամներ էին գցում ես և քույրիկս իջանք այդ փոսը մետաղադրամ գցեցինք և դուրս եկանք փոսից մի տնակ էլ կար

Posted in Հայրենագիտություն

IMG_5570.JPG

Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:
Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտը` ներս:
Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Մի ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)
Զատիկ բառը հատանել` Զատել կամ բաժանել կամ էլ անջատել բայից բխեցնելն է:
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:
Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է Ավետարանի հայերեն թարգմանությունում`  որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: (Եբրայերեն` բասխ կամ բեսախ), որը նշանակում է ելք, անցք:

Հայերի մոտ Զատիկը մշտապես տոնվել է մեծ ճոխությամբ. Տոնական ուտեստներից մինչեւ հագուստ ու նվերներ կազմել են զատկական օրերի կարեւոր մասերը: Տոնի պատրաստությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շաբաթ երեկոն: Տանտիկինները օրեր առաջ «ածիկ» են աճեցրել` տոնին ներկած ձվերը դրա մեջ դնելու նպատակով: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը  համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է, ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը եղել է համայնական մատաղը,  որ «ախառ» էր կոչվում ու համարվում էր տարվա ամենաթանկ մատաղը:  Ողջ գիշեր մատաղի եփման արարողությունը ուղեկցվել է զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն է համարվել, երբ  այդ գիշեր տղա էր ծնվում. լուրն  արագորեն տարածվում էր, ու զատկական Կիրակին նորածնի ընտանիքի համար սովորականից ավելի մարդաշատ էր լինում:
Ի հիշատակ դրախտի Կենաց Ծառի` Զատկի առթիվ ընդունված է եղել տներում նաև Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարելը: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած  ճյուղեր են դրել երիտասարդները  և դրանց  վրա կախել են զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:
Տոնական սեղանը
Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերևս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը  Քրիստոսի արյամբ գնվեց, և դրանով քարոզում ենք մեր փրկությունը: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ, երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Ձու ներկելու ամենատարածված գույնը կարմիրն է, բայց, ազգագրագետների վստահեցմամբ,  հնում հայերը ձվերը ներկել են «գարնան բոլոր գույներով»:
Զատկի տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաև բրնձով, չամիչով ու չրերով  փլավը,  ձուկը, գինին ու  կանաչեղենը:  Այդ ցանկում կարեւոր է նաեւ տոնական գաթան, որը խորհրդանշում է արեւը:
Խաղաշատ Զատիկ
Սուրբ Զատիկն անհնար է պատկերացնել առանց ձվախաղերի, որոնք տարբեր են եղել հայոց տարբեր գավառներում, բայց ընդհանուր առմամբ առանձնացվում են հետևյալ ամենատարածվածները.
1. Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, եւ որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երևացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն` խաղընկերն իրավունք ունի մրցելու նաև ձվի բութ գագաթով: Եթե ջարդվում է նաև երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին: Եթե խփողը ձուն ջարդում է, ապա նա ջարդված ձվի տիրոջից ստանում է մի ամբողջական, չխփված ձու: Եթե ջարդվում է  խփողի ձուն, ապա նա պարտված կողմն է եւ անիջապես խաղընկերոջն է հանձնում իր ջարդված ձուն կամ, ըստ պայմանավորվածության, մեկ ամբողջական չջարդած ձու:
2.  Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետեւից գլորում են իրենց ձվերը թեքության վրա եւ ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորածներից որեւէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
3. Մի քանի հոգի միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ եւ երկար է գնում` նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
4. Մի քանի  հոգի միաժամանակ, հրահանգով պտտեցնում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտվվող ձվերը:
Ժողովուրդն ասում է
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձուն Զատկին կսազե:
Կարմիր ձու տուր, կամիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հենց սովածանան, Զատկի փլավը միտքը կբերեն:
Պաս չբռնողը զատկի համը չի գիտենա:
Աղտոտ մարդը զատկին էլ աղտոտ կլինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծող ձմեռնե կելնի զատիկ:
Զատիկն ասել ա` հենց գամ արմանա, հենց գնամ` զարմանա:
Զատիկն եկավ, չունի կապա, ով նվիրի ինձ մի կապա, նրան ասեմ` Հաջի պապա:

Ֆիլմը դիտել այստեղ

Օգտագործված գրականություն` Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոները», Եր., 2005

Posted in Հայրենագիտություն

Ծիսական տիկնիկ, Համբարձման տոնի տիկնիկ

Ծիսական ամենագեղեցիկ տիկնիկներից է Համբարձման տոնի տիկնիկըՎիճակիԱրուսը: Համբարձումը ևս մեր ցնծագին տոներից էր: Տոնածիսական արարողությունները սկսվում էին տոնի նախորդ`չորեքշաբթի օրվանից: Այդ օրը աղջիկների մի խումբ գնում էր սար ու ձորից ծաղիկ հավաքելու: Եվ ոչ միայն ծաղիկ: Սափորի մեջ յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր էին վերցնում, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Հավաքված ծաղիկներից մեծ քանակությամբ ծաղկեփնջեր էին սարքում, որպեսզի հաջորդ օրը բաժանեին: unnamed_13 (2)Պատրաստում էին նաև հատուկ մի ծաղկեփունջ, խաչի ձև տալով նրան, և անվանում էին Ծաղկամեր: Սա դրվում էր այն փարչի մեջ, որի մեջ հավաքել և լցրել էին յոթ աղբյուրից ջուր, յոթ ծաղկից տերև, յոթ աղբյուրից` ջուր: Այս ամենը միասին կոչվում էր Վիճակ: Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները իրենց զարդերն էին լցնում`հաջորդ օրվա գուշակության ծեսի համար: Ծաղկամոր մյուս տեսակն է պճնված, զարդարված տիկնիկը` Վիճկի Արուսը: Աղջիկները վերցնում էին մի կանգուն երկարությամբ ճիպոտ, վերևի մասում կապում էին մի թզաչափ փայտիկ, արդյունքում  ստացվում էր խաչանման հարմարանք, որի վրա հագցնում էին կանացի զգեստներ, գլխի հարմարանք, նկարում էին քիթ, բերան, աչքեր, բերան, հոնքեր:

Տիկնիկն ունենում էր ճակտնոց, ոսկեշար մանյակ, կրծքի շռայլ զարդեր: Վիճկի Արուսն ամրացնում էին փարչի բերանին: Վիճակը պիտի ամբողջ գիշեր մնար երկնքի տակ: Դա կոչվում էր «աստղունք դնել»: Մեր ժողովուրդն այս տոնին տան մրոտված երդիկին հաճախ աստղեր է նկարել:

Հինգշաբթի առավոտյան Վիճակը տեղափոխվում էր բախտագուշակության հրապարակ: Այստեղ տիկնիկը անջատում էին փարչից, համբուրում և դնում էին մի բարձր, պատվավոր տեղ: Ապա մի անմեղ աղջնակի քողավորում էին`«հարս» էին սարքում: Նա փարչից հատ-հատ հանում էր աղջիկների զարդերն ու գուշակության խաղիկներն էր երգում:

Posted in Հայրենագիտություն

Ակլատիզ

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիկները: Նրանց կերպարների և գործառույթների մեջ առավել խոսուն ձևով է խտացվել և մարմնավորվել ժողովրդի անհատակ մտածողությունը: Հատուկ ծեսերով և հմայական բանաձևերով են ուղեկցվել տիկնիկի խորհրդանշական ծնունդը և մահը: Ժողովուրդը նրանց օժտել է կախարդական  ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատությունը, պտղաբերությունը, արգասաբերությունը, ընտանեկան և անձնական հաջողությունները:Մեծ պասի ծիսական տիկնիկը` Ակլատիզը կամ Պաս պապը, արական տիրապետության և պաս օրերի շրջանը: Image result for ակլատիզՏարբեր գավառներում տարբեր էին Ակլատիզի անվանումները` Ախլոճ, Ախացել, Ախելուծ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպաս, Ֆռիկ, Որոջբեկ և այլն: Նա հայտվում էր պասի առավոտյան`իր հետ բերելով ծիսական գործողությունների մի ամբողջ շարան, որոնք դարձյալ պիտի ապահովեին պտղաբերությունն ու արգասաբերությունը: Ակլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը` բոլորից թաքուն: Ասում են՝ այն ժամանակներում, երբ օրացույց չկար, Մեծ պասի յոթ շաբաթների փոխարեն մամիկները յոթ փետուր են խփել երդիկից կախված մի մեծ սոխի և անունը կնքել ակլատիզ: Եվ ահա ակլատիզը, յոթ փետուրները չորս կողմ տարածած, պտտվել է թոնրից եկող տաքությունից: Պտտվել է մեկ աջ, մեկ ձախ և այսպես հոգի է ձեռք բերել, կենդանացել: Մամիկներն ամեն օր այս պտտվող ակլատիզի աչքի առաջ տուն ու տեղ են մաքրել, եփել-թափել, քուրսին նստած հեքիաթ պատմել, հիվանդի գլխին Նարեկ կարդացել, որ չարը խափանվի, իսկ շաբաթը լրանալիս մի փետուր են նրանից պոկել: Վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելուն պես եկել է Սուրբ Զատիկն ու բոլորն իրար ողջունել են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և պատասխան ստացել՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Յոթ շաբաթվա ընթացքում ակլատիզը հատ-հատ կորցնում է փետուրներն իր, շաբթեշաբաթ հյուծվելով, փետուրները քամուն տալով՝ ընդառաջ է գնում մահվան, բայց դա խաբկանք է միայն: Վերջին փետուրը պոկվելուն պես ծնվում է նա վերափոխված ու ծնունդն այդ պերճ գարունն է, բնությունը զարթոնք ապրած, որ տոնվում է՝ Կարմիր Զատիկ անուն առած: Ասում են, թե ամեն տարի Զատիկի շաբաթ օրը վերսկսվում է ակլատիզ կամ Մեծ պաս պապի և Ուտիս (ամեն բան ուտել թույլատրող) տատի կռիվը: Եթե բարեկենդանի վերջում հաղթել էր Մեծ պաս պապը և երդիկից հաղթական կախ ընկնելով՝ հսկել պասի պահպանությունը, ապա Զատկի շաբաթ օրը ակլատիզ պապի վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելով՝ հաղթում է արդեն Ուտիս տատը: Պարտված ակլատիզ պապը, մամիկներին ճլպուր ապուր եփելու համար թողնելով իր հարության նշանը՝ յոթ շաբաթում թոնրի ջերմությունից ծլարձակած սոխը, այդ օրը թռչուն է դառնում ու թևին տալիս՝ ետ դառնալու իրավունքով: Ասում են, թե իբր ակլատիզն առասպելական հրեշ է և պատահական չէ, որ մեծերը դրանով են վախեցրել պաս չպահող երեխեքին՝
-Ձու չուտես, տե՛ս, թե չէ վերևից կիջնի ակլատիզն ու կհանի քո աչքերը:
-Մսեղեն էլ չպահանջես, թե չէ ակլատիզը կմրմռացնի քո աչքերը, դեռ բերանդ էլ տաքդեղ կածի:
Եվ ահա Զատիկի շաբաթ օրը ակլատիզի՝ այդ հրեշի դեմ ոխ պահած երեխաները վար են բերում երդիկից նրան, ոտնատակ տալիս, ճիպտում, քարծեծ անում, վերջին՝ յոթերորդ փետուրն էլ ջարդում, դեն նետում ու ասում. «Ճիճու ճիճվանքը՝ դուրս, ցորեն գարին՝ ներս»: Վերջում էլ ակլատիզին տանում նետում են հոսող ջուրը՝ասելով.Related image
Ձմեռն անցավ, գարունն եկավ,
Պասը գնաց, ուտիսն եկավ,
Քաշվի, կորի, Զատիկն եկավ:
Ասում են նաև, որ ակլատիզը կերպարանափոխված թռչուն է, որն ամեն տարի մի ձու է ածում: Յոթ փետուր, այսինքն՝ յոթ շաբաթ, նա մարդկանց օջախներում, թոնիրների վերևում պտույտ տալով տաքացնում է իր ձուն, ահա և յոթերորդ փետուրը կորցնելու օրը թռչնի կերպարանք ստանում թռչում, հեռանում է, որ երկնքի մեջ բաց թողնի իր ձուն: Ու հենց գցի երկնքից ցած, ձուն այս իսկույն ճաքեր կտա կայծակների որոտումով, ու անշնչից ծնունդ կառնի շնչավորը: Բոլոր փետուրները պոկելուց հետո միոտանի ակլատիզ պապը թռչուն դառած թռչում հեռանում է, նրան դեռ երկար հիշում են երեխաները: Սրած փայտի բութ ծայրին ամրացնում են նրանք վերջին փետուրն ակլատիզի և վեր ու առաջ նետելով՝ գոռում-գոչում.
Տի՜զ-տի՜զ,
Ակլատի՜զ…
Եվ պոչին փետուր ամրացված փայտիկը թռչում ու սուր ծայրով հողի մեջ է ցցվում՝ ճիշտ խատուտիկի կողքին, որի սպիտակ փուփուլներն ու միակ ոտքը այնքան հիշեցնում են գարուն բերող ակլատիզին:
Ասում են՝ ակլատիզ-բռնեբիբիզ պապի յոթերորդ փետուրը ընկնելով գետին՝ վերածվում է խատուտիկի: Սոխն՝ արմատն է հողում, փետուրները՝ տերևներն են՝ գետնի վրա սփռված, միակ ոտքը՝ երկար ցողուն է ահա, որ ճոճվում է անընդհատ, իսկ գլուխը՝ գլուխ է սովորական, միայն վրան մազի տեղակ փուփուլներ կան բազմահազար: Ու երբ մարդիկ շատ են ուզում հեռվում ապրող հարազատին մի բարի լուր ուղարկել, դիմում են միշտ խատուտիկին: Հենց փչում են ու թռցնում փուփուլիկները նրա, հովի թևով, քամու բերնով արագ թռչում, տեղ են հասնում, բարի լուրը ավետում: Ակլատիզը նաև հուսաբեր էր: Նա կարող էր խեր բերել, ուրախ տարի ապահովել, դուրս վռնդել չարիքը և ապահովել բարին: Շիրակում , օրինակ, հավաքում էին Ակլատիզի փետուրները , խուրձ անում և հաց թխելիս այդ խրձով մաքրում սեղանի ալյուրը: Փետուրները երբեմն պահում էին ներքնակի տակ` մինչև հաջորդ Մեծ պաս: Հավատում էին, որ դրանք կապահովեն բարեկեցությունը: Ակլատիզին էին դիմում նաև անհատական խնդրանքներով.`«Սուրբ Ակլատիզ, կատարիր խնդրանքս, ես քեզ մատաղ կանեմ»: Նրա վերջին փետուրով ալաշկերտցիները գուշակություն էին անում: Փետուրը երդիկից վայր էին նետում, եթե մեջքի վրա էր ընկնում, լավ նշան էր համարվում, եթե կոր մասով վայր` հավատում էին, որ տան երեխաներից մեկը հիվանդանալու է: Միաժամանակ Ակլատիզը տառապյալ կերպար էր: Նա գիտեր իր կյանքի կարճատևությունը և «չվանը վզին» սպասում էր իր «գանահարմանն» ու դուրս վռնդմանը:
Աղբյուրը
աղբյուրը
Posted in Հայրենագիտություն, Uncategorized

«Երևանյան բլուրներ» շարքից,Կոնդի բլուր

1.jpgԿոնդի բլրի վրա գտնվում է Երևանի  հին թաղամասերից մեկը`Կոնդը: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այղ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է ։ Կոնդի մասին պատմող ֆիլմը` այստեղ:
Առաջադրանք:
Ի՞նչ իմացաք Կոնդի մասին:
Ո՞ր եկեղեցին է գտնվում Կոնդում:
Երևանի քարտեզով գտեք Կոնդ թաղամասի փողոցները: