Posted in Առանց կարգի, Կենսաբանություն

Կենգուրուներ

                         Լեռնային կենգուրուներ

Լեռնային կենգուրուները ագեվազների ընտանիքի պարկավոր կաթնասուն:

Կենդանու մարմնի երկարությունը հասնում է 134-ից 220 սմ-ի, իսկ հասակը 75-ից 140 սմ։ Կենդանին կշռում է մոտավոր 36-40 կգ։ Արուները ի տարբերություն էգերի ավելի մեծ են։ Վերնամաշկը պատված է հաստ, կոպիտ մորթիով։ Կենգուրուների այս տեսակը ագեվազների ընտանիքի ամենամուգ գունավորում ունեցող կենդանին է։ Վերնամաշկը մուգ մոխրագույն է և հաճախ նաև սև։ Հետի մասում գտնվում է երկար պոչը, որը ունի մուգ շագանակագույն գունավորում։

Լեռնային կենգուրուները ապրում են Ավստրալիայի լեռնոտ և չոր շրջաններում, սակայն նրանք տարածված են գրեթե երկրի բոլոր հատվածներում։ Բացառություն է կազմում միայն Թասմանիան: Նրանք գերադասում են բնակվել այնպիսի վայրերում, որտեղ բուսականությունը քիչ է և քիչ են տեղումները; Այդպիսի վայր կարող է հանդիսանալ Ավստրալիայի ստվերոտ քարանձավային վայրերը։

 

                                            Ագեվազ

Ագեվազները ծնվում են փոքրիկ՝ ընդամենը 2-2.5 սանտիմետր և ամբողջ կյանքի ընթացքում շարունակում են աճել։ Մայր ագեվազը փորին ունի հարմարավետ պարկ, որտեղ էլ պահում է իր ձագին։

<<Ագեվազ>> կենգուրուների առանձնահատկությունները։

  • Ունեն պարկեր
  • Ստորին ծնոտի յուրահատուկ կառուցվածք
  • Նոր ծնված ագեվազի մոտ իմունային համակարգը լրիվ զարգացած չէ
  • Պարկ ունեն միայն էգ ագեվազները
  • Ագեվազները տեղաշարժվում են ցատկերով
Posted in Առանց կարգի, Կենսաբանություն

Կրիաներ

Կա սողունների 4 խումբ։ Դրանք են ՝ կրիաներ, մողեսներ, օձեր, կոկորդիլոսներ։

Կրիաները սողունների դասին պատկանող ցամաքային և ջրային կենդանիներ են։ Տարածված են համարյա ամբողջ երկրագնդով մեկ։ Հայտնի է, որ կրիաները գոյություն են ունեցել 220 միլիոն տարի առաջ և հանդիսանում են սողունների դասի ամենահին խումբը, ավելի հին, քան մողեսներիօձերի կամ կոկորդիլոսների խմբերը։

Կրիաները սերում են ցամաքային հնագույն, անհետացած սողունների մի ճյուղից՝ կատիլոզավրերից։ Դարավոր զարգացման ընթացքում նրանցից շատերն աստիճանաբար հարմարվել են անուշահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին։
Ներկայումս հայտնի է կրիաների 215 տեսակ, որոնցից երեքը՝ միջերկրածովյան, կասպիական և ճահճային կրիաները՝ հանդիպում են Հայաստանի տարածքում։

Կրիաները երկարակյաց կենդանիներ են։ Առանձին տեսակների կյանքի տևողությունը հասնում է մինչև 120 տարի։ Ամենաերկարակյացները գալապագոսյան կրիաներն են, որոնք անազատության մեջ կարող են ապրել մինչև 170 տարի։

Կրիաների սնունդը մեծապես կախված է այն միջավայրից, որտեղ նրանք ապրում են։ Ցամաքային և ծովային կրիաներն առավելապես բուսակեր են, բայց ծովային կրիաները երբեմն նաև ձուկ են որսում։ Նրանք ուտում են նաև սպունգներ և այլ փափկամարմիններ։ Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել։

Posted in Առանց կարգի, Կենսաբանություն

Իշխան ձուկ

Ծիածանափայլ իշխանն ամենաառողջարար ձկնատեսակներից է, որը պարտադիր պետք է ներառել սննդակարգում: «ԱՄՆ սրտի ասոցիացիան» խորհուրդ  է տալիս շաբաթական առնվազն երկու անգամ սննդի մեջ ներառել 100 գ ձկնեղեն՝ խաշած, խորոված կամ գոլորշու վրա պատրաստած:

Իշխան ձուկն ունի տարբեր անուններ. բախտակ, բոջակ, գեղարքունի, Սևանի իշխան։
Հայ ժողովուրդն այդ ձկանը տվել է «իշխան» հնչեղ անունը. իր վայելուչ արտաքին տեսքով, գրեթե անփուշ, համեղ մսով և կենսապայմանների նկատմամբ ունեցած բծախնդրությամբ իշխանն արդարացնում է իր ազնվացեղությունը։

Իշխան տեսակը ընդունված է բաժանել 4 ցեղերի ՝ ձմեռային բախտակ, ամառային բախտակ, գեղարքունի, բոջակ։ Որոնք միմյանցից տարբերվում են ձվադրման տեղերով ու ժամկետներով։ Երբեմն դրան ավելացնում են 5-րդ սեռը՝ ալաբալախ՝ գետայինը։ Ձմեռային բախտակն ու բոջակը լճի ձկներ են, իսկ մյուսները՝ անցողիկ։

Իշխանը սաղմոնաձկների ընտանիքի միջին մեծության ձուկ է։ Մարմինը գլանաձև է կամ իլիկաձև՝ ամբողջ երկարությամբ արծաթափայլ թեփուկներով պատված, խոշոր, սև, երբեմն՝ նարնջագույն կամ բաց վարդագույն պուտերով։

Գեղարքունի սեռին բնորոշ է սուր դունչ և իլիկաձև մարմին։ 3-5 տարեկան հասակում ձկան միջին երկարությունը կազմում է մոտ 40 սմ, քաշը՝ 400-600 գ։ Գեղարքունիի և բախտակի առավելագույն չափը կարող է հասնել մինչև 90 սմ, քաշը՝ 16 կգ, իսկ բոջակի և ալաբալախի՝ մինչև 35 սմ։ Հիմնական սնունդն են խեցգետնազգիների որոշ տեսակները, օրինակ՝ Amphipoda։

Posted in Առանց կարգի, Կենսաբանություն

Ոսկե ձուկ

Ոսկե ձուկը ծածանների ցեղի ձկների ենթատեսակ է։ Նրա նախահայրը մարդու կողմից ընտելացվել է դեռևս մեր թվարկության VII դարում և հանդիսանում է ակվարիումային ձկների ամենահայտնի ցեղերից մեկը, որն ներառում է ակվարիումային ձկների մի քանի տեսակներ, որոնք ստացվել են բազմադարյա հիբրիդացման ու սելեկցիայի արդյունքում, ինչն էլ իր հերթին մուտացիայի արդյունք է։ Տնային ու առվային «ոսկե ձկների» հին անվանումներից է «ոսկե ծածաները», որն առաջացել է ընդհանուր համակարգային գիտական անվանումից՝ Ծածաններ:

Չինաստանում ձկների բուծման մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 10-12-րդ դարերում։ 1611 թվականին այն տարվել է Պորտուգալիա, 1728 թվականին՝ Անգլիա: Ճապոնիայում ձկներին սկսել են բուծել 16-րդ դարում, իսկ Ռուսաստան է բերվել 17-րդ դարի վերջին։ Մուտացիոն ընտրության և հիբրիդացման շնորհիվ ստացվել են ձկների մեծ թվով ցեղեր, որոնք տարբերվում են գեղեցիկ գունավորմամբ, մեծ, երկար լողակներով, խոշոր աչքերով և այլն։ Բարենպաստ պայմաններում ձկները սեռահասուն է դառնում կյանքի երկրորդ տարում։ Էգը ձվադրում է մինչև 2-3 հազար ձկնկիթ։ Կյանքի տևողությունը ակվարիումում 15-35 տարի է։ Սնվում է թրթուրներով, ջրալվերով, մսի փոքրիկ կտորներով, անձրևորդերով, զանազան շիլաներով և հացով։