Posted in Կենսաբանություն 8

Կենսաբ

Ի՞նչ կլիներ մարդու հետ, եթե միջին ուղեղ չունենա։
Եթե չլիներ միջին ուղեղը,ապա մարդու գլխուղեղըի բաժինները չէին կարող միանալ իրար։ Մարդը չէր ունենա լույսի և ձայնի ռեփլեսների նկատմամբ կողմնորոշում։ Մարդու մկանները չի կարող երբևիցէ լարված լինի, եթե չլինի միջին ուղեղը։

Ինչ կլիներ մարդու հետ, եթե կամուրջ չունենա։
Եթե մարդու մոտ չլինի կամուրջը ա։ Եթե չլինի կամուրջը ապա նաև չի լինի նրա մեջ գտնվող կորիզները այսինքն մարդը չի կարողանա ղեկավարել գլխի դիմային մասի մկանաների աշխատանքը և գեղձերի հյութազատությունը։

Posted in Կենսաբանություն 8

Նյարդային համակարգ

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը․ որոշում է մկանների կծկումների հաջորդականությունը, շնչառության և սրտի գործառույթների ուժգնությունը, վերահսկում և շտկում օրգանիզմի գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։ Եվ վերջապես, նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։

Posted in Կենսաբանություն 8

Գեղձեր

Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ։ Դրանք սպիտակուցային,ճարպային կամ այլ բնույթի նյութեր են։ Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը, բջջաթաղանթների թափանցելիությունը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի սինթեզը, դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,բջիջների ու հյուսվածքների ձևավորումը, օրգանիզմի աճը, զարգացումը և այլն։

Posted in Կենսաբանություն 8

Օրգան

Օրգան, բազմաբջիջ օրգանիզմների Ֆունկցիոնալ և անատոմիական կառուցվածքային միավոր, որը կազմված է առնվազն երկու տեսակի (հաճախ բազմաթիվ) հյուսվածքներից, որը ունակ է կատարել մեկ կամ մի քանի գործողություններ օրգանիզմում։ Որպես օրինակ կարող է հանդիսանալ արմատը, ցողունը, տերևը և այլն՝ բույսերի մոտ և երիկամը, լյարդը, մաշկը և այլն՝ կենդանիների մոտ։

Posted in Կենսաբանություն 8

Հյուսվածք

Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։

Posted in Կենսաբանություն 8

Բջիջ

Բույսերի և կենդանիների բջիջների մեծ մասը տեսանելի են միայն մանրադիտակի տակ և ունեն 1-100 միկրոմետր չափեր։
Բջիջը հայտնաբերել է Ռոբերտ Հուկը 1665 թվականին։ Բջջային տեսությունն առաջին անգամ զարգացրել են Մաթիաս Յակոբ Շլեյդենը և Թեոդոր Շվանը 1839 թվականին։ Այս տեսությունը պնդում է, որ բոլոր օրգանիզմները կազմված են մեկ կամ ավելի բջիջներից։ Բջիջները Երկրի վրա առաջացել են նվազագույնը 3,5 միլիարդ տարի առաջ:
Բջիջները լինում են երկու տեսակ՝ էուկարիոտներ, որոնք ունեն կորիզ և պրոկարիոտներ՝ որոնք չունեն։ Պրոկարիոտները միաբջիջ օրգանիզմներ են, իսկ էուկարիոտները կարող են լինեն միաբջիջ և բազմաբջիջ։