Posted in Մայրենի, Իմ գրադարանը

«Թող գա սեպտեմբերը»

Ես կարդացել եմ «Թող գա սեպտեմբեր»-ը հեքիաթը: Այդ հեքիաթը գրել է Գուրգեն Գալստյանը: Գրքի հերոսներն էին՝ Լուսիկը, Արամը և նրանց մայրը: Գիրքը ինձ շատ դուր եկավ, որովհետև շատ ուսոցողականեր:

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից և այլն:
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
  • Աշխատանքդ վերնագրիր, տեղադրիր բլոգում՝ անպայման նշելով « Մայրենի լեզու» և  «Իմ գրադարանը» բաժինները, ապա հղումն ուղարկիր ինձ:
Posted in Հայրենագիտություն, Իմ գրադարանը, Uncategorized

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը:

Շարունակել կարդալ “Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը”

Posted in Մայրենի, Իմ գրադարանը, Uncategorized

Ցանկությունների ծառը համառոտ

Լինում է մի ծառ, այս ծառը կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էր նրա վրա, իսկ տերևները շշնջում էին։ «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր։Ծառի կողքին մի տնակ կար: Շարունակել կարդալ “Ցանկությունների ծառը համառոտ”

Posted in Մայրենի, Ուսումնական աշունը, Իմ գրադարանը, Uncategorized

Ասլան-բալա

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել:

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս-Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ: Աղայանը բազմաժանր գրող է։

Պոեմներ, Մանկական բանաստեղծություններ, Հեքիաթներ և զրույցներ

  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Պատմվածքի սկզբում Արսենը շատ չարաճճի էր և առյուծի ձայներ էր հանում:

  • Գրքից դուրս գրեք մեկ էջի սահմանում ձեզ դուր եկած հատվածը, որպեսզի դասարանում ընկերների համար ընթերցեք:Մեկ անգամ զբոսնելու էին դուրս եկել գետափը։ Աղջկերքը կժերով ջուր էին տանում գետիցը։ Նրանց մեջ կար և մի պառավ՝ նիհար ու կնճռոտ դեմքով։ Վուրգի մոտովանցնելիս պառավը խեթ աչքով նայեց Վուրգի վրա։ Վուրգին դուր չեկավ պառավի այս խոժոռ հայացքը։

— Այս պառավի կուժը պիտի կոտրեմ,— ասաց Վուրգն Արսենին և, դեռ ընկերոջ պատասխանը չառած՝ մի քար նետեց պառավի հետևից, որ ուղիղ կուժին դիպավ և կոտրեց։ Ջուրը թափվեց և ողողեց խեղճ պառավին։

Թրջված պառավը ետ նայեց և երբ տեսավ, որ թագավորի որդին էր այդ չարությունը անողը, ասաց.

— Ա՛յ որդի, ի՞նչ անեծք տամ քեզ… Անտես-Աննմանի սիրովը վառված տեսնեմ քեզ. նրա համար այրվիս, տանջվիս, որ սիրտս հովանա։

  • Ի՞նչ սովորեցիք այս գրքից:Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ պետք չէ առյուծի ձայն հանել և մեղավորի պատճառով զայրանալ անմեղի վրա:
  • Գիրքը ձեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնեք այս գիրքը, որ ձեր ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
    Գիրքը ինձ շատ դուր եկավ, որովհետև շատ ուսուցողական էր:
    Ավելի լավ է մեկ անգամ կարդալ քան տաս անգամ լսել:

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի վերջում կա ուղղագրական բառարան, կարդացեք, անծանոթ բառերը բացատրեք, սովորեք, ուշադրություն դարձրեք բառերի ուղղագրությանը:

Սաղարթ- Ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը:
սանդուղք- Իրար վրա բարձրացող աստիճաններ:Ուսումնական աշուն
սեթևեթել- Պաճուճվել, պչրվել, ցուցամոլաբար զարդարվել:
սիգապանծ- Փառահեղ, վեհապանծ, հոյակապ, հպարտ:
սյուք — Մեղմ՝ դուրեկան քամի, հով, զով, զեփյուռ: