1. Մտքի մարզանք: Նյութի պատրաստում:
2. Թեմա՝Լուծում ենք կենգուրույի խնդիրներից:
Խնդիր 1.
Լիլիթն ուզում է 5 ուտեստ պատրաստել գազօջախի վրա, որն ունի միայն 2 այրիչ: 5 ուտեստները պատրաստելու համար անհրաժեշտ է 40, 15, 35, 10 և 45 րոպե: Ամենաքիչը որքա՞ն ժամանակում Լիլիթը կարող է պատրաստել բոլոր 5 ուտեստները, եթե նա միայն այն ժամանակ կարող է վերցնել ուտեստը այրիչի վրայից, երբ այն արդեն պատրաստ է:
ա) 60 րոպե
բ) 70 րոպե
գ) 75 րոպե
դ) 80 րոպե
ե) 85 րոպե
Խնդիր 2.
4×4 չափի աղյուսակի վանդակներում գրված են թվեր, ինչպես ցույց է տրված նկարում: Այդ աղյուսակում Լևոնը գտնում է 2×2 չափի այն աղյուսակը, որի չորս վանդակներում գրված թվերի գումարն ամենամեծն է: Ո՞րն է այդ գումարը:
ա) 11
բ) 12
գ) 13
դ) 14
ե) 15
Խնդիր 3.
Լողավազանում կազմակերպվում է մրցաշար: Սկզբում մրցաշարին մասնակցելու համար գրանցվեց 13 երեխա, հետո՝ ևս 19-ը: Մրցաշարին պետք է մասնակցի վեց թիմ, որոնցից յուրաքանչյուրում պետք է լինեն միևնույն թվով մասնակիցներ: Ամենաքիչը քանի՞ երեխա պետք է հավելյալ գրանցվի՝ վեց թիմ ձևավորելու համար:
ա) 1
բ) 2
գ) 3
դ) 4
ե) 5
Խնդիր 4.
Ի՞նչ թիվ է գրված «?» նշանով շրջանակում:
ա) 14
բ) 13
գ) 12
ե) 11
զ) 10
Խնդիր 5.
Որքա՞ն է գնացքի երկարությունը:
ա) 55 մ
բ) 115 մ
գ) 170 մ
դ) 220 մ
ե) 230 մ