Posted in Հայրենագիտություն, Ես կարողանում եմ, Uncategorized

ՏՅԱՐՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏՐԸՆԴԵԶ

ՏՅԱՐՆԸՆԴԱՌԱՋ ԿԱՄ ՏՐԸՆԴԵԶ

trndez
Տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ դեռ ձմեռ է և սարերում ձյուն է նստած: Համընկնում է կաթոլիկ սբ.Վալենտինի տոնի հետ:
Տրնդեզ տոնն ավանդույթի շարունակման օրինակ է: Նախկինում այն հեթանոսական, կրակապաշտական տոն է եղել և քրիստոնեացվել է Հայ առաքելական եկեղեցու կողմից:
Տրնդեզը Հայաստանում նշում են արդեն մի քանի հազար տարի: Մի ավանդության համաձայն, ի սկզբանե այն նվիրված է եղել Տիրին` գրչության, դպրության, իմաստության, գիտելիքի, արվեստի հովանավոր աստծուն: Ընդունված է կարծել, որ տոնի անվանումը թարգմանվում էր` «խոտի դեզ վառել Տիրի պատվին»: Որոշ մասնագետներ կարծում են, որ Տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ: Հեթանոսական մի այլ  ավանդությամբ տոնը խորհրդանշել է Վահագն աստծու ծնունդը, երբ երկունքը տևել է քառասուն օր: Վահագնի ծնունդը տեղի է ունեցել բոցերի մեջ, որոնցից քուրմը կրակ է վերցրել եւ հեթանոս համայնքի համար խարույկ վառել: Խարույկի շուրջ հեթանոսների տոնակատարության ժամանակ նորահարսները թռչում են կրակի վրայով՝ Վահագնի նման արու զավակներ ծնելու ունակություն ձեռք բերելու ակնկալիքով: Մեկ այլ վարկածով՝ տոնը նվիրված է եղել Միհր աստծուն եւ կապված է կրակի պաշտամունքի հետ: Տոնի նպատակն է եղել կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ հմայական ճանապարհով ուժեղացնել արեւի ջերմությունը:
Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո տոնի անունը փոփոխություններ է կրել, «Տեարնընդառաջ»-ը թարգմանվում է` առաջ գնալ, հանդիպել Տիրոջը:

Տոնը նշում է Աստծո հետ հանդիպման հանդիսավոր ժամը: Երբ Հովսեփը և Մարիամը քառասնօրյա Հիսուսին տարան տաճար` Տիրոջը նվիրելու: Այնտեղ էր Սիմոն անունով մեկը, որին խոստացվել էր մահ չունենալ, մինչ Օծյալ Փրկչի գալը: Նա ընդառաջ եկավ և գրկեց ու օրհնեց մանուկ Հիսուսին:
Տոնը նշվում է փետրվարի 14-ին (հունվարի 6+40օր): Կատարվում են Գարնան Հրավերքի արարողություններ: Պատանի տղաներն ու աղջիկները նախօրոք պատրաստում են փայտ և վառելիք: Ամենամեծ խարույկը վառվում է նախօրեին եկեղեցու բակում: Այդ խարույկից տղաները կրակ են տանում իրենց բակերում խարույկ վառելու համար: Այնպես, ինչպես պայթում են առաջին բողբոջները և առաջին ծիլերը դուրս են գալիս հողից, բռնկվող կրակը բարձրանում է երկինք:
Արարողության իմաստը ապագա բերքին ճանապարհ հարթելն է: Որպեսզի դաշտերում ցորենն առատ լինի, այգիները պտղառատ լինեն, որպեսզի տնային կենդանիներն ու թռչունները շատ ձագեր ունենան: Տղաներն ու աղջիկները փայտ են գցում խարույկին և իրենց բարի մտքերը հաստատելու համար, թռչում են կրակի վրայով: Երիտասարդ հարսները թռչում են կրակի վրայով, որպեսզի տարին հաջող լինի և ծնվեն երեխաներ: Սա փորձություն է ոչ միայն համարձակների, այլ նաև մաքուրների և բարի սիրտ ունեցողների համար: Խարույկի վրայից չի հաջողվում թռչել նրանց, ում սիրտը բարի չի, իսկ մտքերը կեղտոտ են: Խարույկի մեջ են նետվում ամեն տեսակի անպետք իրեր և ամենազոր կրակը մաքրում է մարդկանց տները անպիտան իրերից, ոչնչացնում է օձերին և կարիճներին, ամոքում է կարիքավորներին, տաքացնում և ապաքինում հիվանդներին: Իսկ երեկոյան, արդեն մարող կրակի շուրջ պարում և զանազան խաղեր են խաղում տղաներն ու աղջիկները:
Տրընդեզի խարույկի մոխիրը թափում էին տան չորս անկյուններում, որ օջախը ‹‹բարաքյաթով›› լինի: Մոխիրը կարող էին լցնել կճուճների վրա, որ դրանք միշտ առատ լինեն, հավաբներում, որ հավերը ձու ածեն, գոմերում, որ անասունները չհիվանդանան: Մոխիրը շաղ էին տալիս արտերում, տանում էին այգի ու թաղում հողում, որ ծառերը պտղատու լինեն:
Այս տոնն այսօր էլ նշվում է մեծ շուքով, շարունակում է ապրել ի շնորհիվ հայի ազգայինը պահպանելու բնազդի, ընտանիքի և հավատի նկատմամբ հատուկ ակնածանքի և վերաբերմունքի: Պատահական չէ, որ բարեկամներն ու մտերիմները հավաքվում են նորապսակների տանը, ընծաներ են պարգևում և նվերներ, որոնք երիտասարդ զույգերը պետք է օգտագործեն համատեղ կյանքում:
Երջանիկ կհամարվի այն ճանապարհորդը կամ հնագույն երկրի այն հյուրը, ով իր այցելության համար կընտրի տարվա հենց այս ժամանակը: Եթե Դուք կտեսնեք բակերում այրվող խարույկներ և շուրջպար բռնած մարդկանց, իսկ կենտրոնում երիտասարդ զույգի, ապա կարող եք համարձակ մոտենալ: Տյարնընդառաջը հյուրաշատ տոն է, այստեղ ուրախ են ամեն եկողի համար: Հարազատներն ու բարեկամները շուրջպար են բռնում, երիտասարդներին առնելով շրջանի մեջ, ի նշան իրենց նվիրվածության ու հավատարմության: Իսկ երբ զույգի վրա հացահատիկի տարբեր տեսակներից «անձրև» կթափվի, մի զարմացեք: Սկեսուրն է այդ կերպ իր նորապսակներին առատ կյանք մաղթում:
Արարողության գագաթնակետը խարույկի վրայով երիտասարդների թռչելն է, և հաջողության նշան է, եթե հարսի կամ փեսայի զգեստին կրակ կպչի: Դա նշանակում է, որ բոլոր չար աչքերն ու մտքերը այրվեցին զգեստի հետ մեկտեղ:
Նրանցից հետո խարույկի վրայով թռչում են բոլորը: Եվ այդպիսով Դուք ոչ միայն ականատեսն եք դառնում, այլ նաև հնագույն արարողության մասնակիցը:

Advertisements
Posted in Մայրենի, Ես կարողանում եմ, Uncategorized

 

Ի՞նչ գիտեմ Հովհաննես Թումանյանի մասին-Հովհաննես Թումանյանը ունի 10երեխա 6աղջիկ և 4տղա, նա հայտնի գրող է, նա ծնվել է 1869թ փետրվարի 7-ին Դսեղ գյուղում, արաջին ստեղծագործությունը եղել է        «Շուն ու կատուն» Ի՞նչ եմ ուզում իմանալ Հովհաննես Թումանյանի մասին- Քանի տարեկանում է մահացել Թումանյանը, նար կինը քանի տարեկան էր երբ նա մահացավ, քանի տարեկանից է սկսել գրել

 

  • Սովորիր հետևյալ բառերի ուղղագրությունը՝ նրբորեն, քնքշորեն, օվկիանոս, հեքիաթ, օրական, օրեցօր, օրըստօրե, անընդհատ, անընդմեջ, ինքնըստինքյան:
Posted in Մայրենի, Ես կարողանում եմ, Uncategorized

ԳՐԱԴԱՐԱՆՍ

    Բազմած են շուրջըս նըրանք ամեն օր—
Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի,
Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր
Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի։
Ու էսպես՝ ինձ հետ, իմ տանն ամեն օր,
Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր։

Posted in Մայրենի, Ես կարողանում եմ, Uncategorized

ԿԱՍԿԱԾ

Ո՞վ ես, չար ոգի, դո՛ւ, որ իմ սրտում
Այսպիսի անխիղճ խոսքեր ես կարդում.
«Խղճալի՜, նույնիսկ այն շըրթունքները,
Որ համբուրում ես կախարդված մտքով,
Գաղտնի ծաղրում են քո անբիծ սերը,
Որ փայփայում ես այդքան խնամքով…»։

Posted in Մայրենի, Ես կարողանում եմ, Uncategorized

Հովհաննես Թումանյանի մասին

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Posted in Մայրենի, Ես կարողանում եմ, Uncategorized

Կախարդանքը

Կար-չկար մի աղջիկ: Այդ աղջկա անունը Վարդուհի է և նա 6տարեկան է: Վարդուհին չէր սիրում դպրոց գնալ: Բայց նա շատ-շատ էր սիրում բակում խաղալ, երբ նա վերադառնում է դպրոցից արագ գնում է բակ և ամբողջ օրը բակում խաղում է: Վարդուհին նաև սիրում է շատ ուտել: Նա չէր հասցնում <<Տնային աշխատանքներ>> -ը կատարել և անընդհատ երկուս էր ստանում: Մի անգամ Վարդուհու մայրիկը բարկացավ որպեսզի նա չգնա բակ և Վարդուհին սկսեց լաց լինել: Հաջորդ օրը Վարդուհին Արթնացավ և 

Posted in Մաթեմատիկա, Ես կարողանում եմ, Uncategorized

Մաթեմաթիկների ջոկատ

<<Երևան>> 2800
Հեղինակ՝ Շահանե Հովսեփյան

Ա 3 թաղամասում կար 4 շենք :

1 շենք-9 հարկ

2 շենք-8 հարկ

3 շենք-10 հարկ

4 շենք-7 հարկ

Քանի  հարկ կա 4 շենքերը միասին

                                                      Լուծում

1.10+8+7+9=34

 Ավտոբուսում կար 7 մարդ :

Իջան 3 և ավելացան 7

Քանի մարդ կա ավտոբուսում:

                                                              Լուծում

7-3+7=11

 Գումարտակում բոլոր զինվորմերը շարք կանգնեցին մեկը մյուսից 1 մետր հեռավորությամբ:Նրանց կազմած շարքի երկարությունը 89 մետր է:

Քանի զինվոր կա  գումարտակում:

                                                                 Լուծում

                                    Պատ.՝ 90  զինվոր

 Կոմիտասի  երորդ շենքում ապրում էր- 23 մարդ

Կոմիտասի չորորդ շենքում ապրում  էր- 35 մարդ

Կոմիտասի հինգերորդ շենքում ապրում էր-15 մարդ

Քանի մարդ կա  երեք շենքերում:

                                             Լուծում

1.35+15+23=73 մարդ
                                                                                    Պատ.՝ 73 մարդ

Posted in Մայրենի, Ես կարողանում եմ, Uncategorized

Լրացրու բաց թողած տառերը

Լրացրու բաց թողած տառերը

Գարնան ոսկեզօծ օր է։ Դու գնում ես փողոցով՝ անընդհատ շուրջդ նայելով։ Ծաղկած ծառերը իրենց ծաղկաբույլերով մեղմորեն գլխով են անում քեզ։ Օդի մեջ ելևէջում են քո սիրած երգի մեղմօրոր հնչյունները։  Նույն ակնթարթին դու տեսնում ես քեզ ընդառաջ եկող դասընկերոջդ։ 

Continue reading “Լրացրու բաց թողած տառերը”

Posted in Մայրենի, Ես կարողանում եմ, Uncategorized

Ավանդական հարսանիք

  • Հին հայկական հարսանիքներում կանայք ու տղամարդիկ ինչպե՞ս էին նստում, իսկ հարսը որտե՞ղ էր լինում իր հարսանիքին:

Ըստ հայկական հարսանիքի հին ավանդույթի` տղամարդիկ և կանայք պետք է առանձին նստեին, իսկ հարսն ընդհանրապես չպետք է նստեր սեղանի շուրջ, նրա համար առանձին սենյակ էր հատկացվում։

  • Արդյո՞ք հին ժամանակներում էլ ինչպես մեր օրերում հարսանիքն ընդունված էր անել շաբաթ կամ կիրակի օերերին:

Ոչ այն ժամանակ հարսանիքները անում էին աշնանը և ձմռանը:

  • Հին ավանդույթներից որոնք են, որ մինչ այժմ պահպանվել են:

Պահպանվել է սուր պահելը, ուսին լավաշ գցելը, մեղր ուտելը և դռան շեմին ափսե ջարտելը:

  • Փորձեք հիշել, թե նշանդրեքին ի՞նչ արարողություններ էին նախորդում:

«Նշանադրությունը», որի ընթացքում հարսն ընդունում է որևէ զարդ` ի նշան տվյալ երիտասարդի հետ ամուսնանալու համաձայնության:

  • Ո՞վ էր աղվեսը և ի՞նչ էր նա անում:

Հնում ընդունված էր, որ մինչև հարսանքավորները հասնեն աղջկա տուն մի մարդ, որին կոչում էին աղվես, լուր էր հասցնում աղջկա ընտանիքին հարսնաքավորների գալու մասին

  • Հայկական ավանդական հարսանիքներում ո՞ր բարեմաղթանք  է շատ հաճախ օգտագործվում:

«մի բարձի ծերանաք» արտահայտությունը:

  • Հնում հայերը տարվա ո՞ր եղանակներին էին նախընտրում հարսանիք անել:

Աշնանն և ձմռանն

  • Ինչո՞ւ էին կազմակերպում եզնմորթեքի արարողությունը:

Խոսքը «Եզնմորթեք»-ի մասին է , երբ մորթում են խոշոր եղջրավոր կենդանուն` հարսանեկան հանդիսության համար մսացու ապահովելու համար: