Posted in Գրականություն, Uncategorized

Իմ ամանորյա փաթեթը

Ամանորյա գրքեր, ստեղծագործություններ, որ կառաջարկեի կարդալ……
10 գիրք ամանորյա հրաշքի մասին
Ամանորյա երգեր, որ կառաջարկեի երգել….
Դինգ դոնգ, տոնածառ ջան տոնածառ, զար զընգըն
Ամանորյա ֆիլմեր, որ կառաջարկեի դիտել….
Один дома

Posted in Գրականություն, Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ պատմվածքը:
Լուիս Ֆերնանդու Վերիսիմու ,,Քիթը,, 
Ո՞րն է հեղինակի ասելիքը:

Իմ կարծիքով հեղինակը ուզում էր ասել միշտ չէ, որ քոնը պետք է պնդես: Հատկապես դու չպետք է քոնը պնդես այն ժամանակ երբ քո ընտանիքը չի ցանկանում և հեռանում է քեզանից:
Ինչպե՞ս կբացատրես.

Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

Ես մտածում եմ, որ նա սխալ արեց և չհանձնվեց: Նրա կինը և աղջիկը ամանչում էին և իրենք ցանկանում էին որ հանի դա: Իսկ հիմա այնպիսի տպավորություներ, որ նա ամեն ինչ անում էր իր ընտանիքը քանդելու և իր ընտանիքին ամանչեցնելու համար: Դրա համար ես համաձայն չէի ատամնաբուժի հետ ես ավելի համաձայն եմ իր կնոջ և իր աղջկա հետ:

Posted in Գրականություն, Uncategorized

Պառավ ձին: Լև Տոլստոյ

Պառավ ձին: Լև Տոլստոյ

Իմ կարծիքով, այս պատմվածքի ասելիքը այն էր, որ եթե չես կարողանում պետք չէ այդքան ցավեցնել: Կապ չունի, որ դա ձի էր: Բոլոր կենդանիներնել են ցավ զգում: Բայց եթե քո եղբայրը կամ քույրիկը քեզանից շատ առավելություն, ունի ուրեմն դու չպետք է նախանձես: Ես մտածում եմ պետք չէ եսասեր լինել և պետք է անելուց առաջ մտածել, այլ ոչ թե անել հետո զղճալ:

Posted in Գրականություն, Uncategorized

Տնային աշխատանք

Դաշտ ու այգի  դեղին հագան,
Ծառ ու ծաղիկ մերկացան,
Թռչունները երամ-երամ
Մեր աշխարհից հեռացան:

Օրը մռայլ, ցուրտ ու տխուր,
Բարակ անձրև է մաղում
Մեգն է պատել դաշտ ու բոլոր,
էլ մարդ չկա դաշտերում:

E1240734-174B-4B1C-86DF-1BA5CC478F21

Չար ագռավը ծառի վրից
Ձմռան երգն է կռկռում,
Մարդ, անասուն տուն ու բնից
Ծերուկ հյուրին են սպասում:

Posted in Գրականություն, Uncategorized

Տնային աշխատանք

Կարդա՛ հեքիաթը
Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 
Անհասկանալի բառ չկա
Հեքիաթի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը: 
Ես այս հեքիաթի վերաբերյալ կասեմ, որ մարդուն արտաքինով կամ հյուսայիրությանբ պետք չի դատել:
Ի՞նչ է իսկական ընկերությունը. շարադրի՛ր մտքերդ: 
Իմ ընկերությունը դա համարյա նույն անկեղծություն է: Իսկական ընկերները նրանք են ովքեր ուրախ թե տխուր պահերին իրար հետ են լինում և իրար օգնում են: Իսկական ընկերները միշտ ամեն հարցում իրար օգնեն: Եթե քո ընկերը մի բան է արաել, բայց դա առանց հասկանալու է արել իսկական ընկերը պետք է նրա
Posted in Գրականություն, Uncategorized

Դասարանում

Զարմանալի աշուն

Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
Եկավ — ինչպես զինվոր ու ղեկավար.-
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:-
Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր:-
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հուշերը — և դառնան նո՛ր…
Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
1.Բացատրի՛ր բառերը՝ կորովի, մարտակոչ, շեփոր, մուժ, գուժել:

կորովի-Մտավորապես ֆիզիկապես ուժեղ, եռանդուն, հզոր
մարտակոչ-Կռվի՝ մարտի կոչ
շեփոր-Ազգանշանափող, սիգնալ
մուժ-Մառախուղ, մեգ, մշուշ
գուժել-Գույժ՝ վատ լուր հաղորդել

2.. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությունը արտահայտում է գունեղ և ուրախ տրամադրություն:

3. Գտի՛ր, թե ինչ բառով է բնութագրում աշունը:
4. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած քառյակը և մեկնաբանի՛ր:
5.  Մգեցված բառերը փոխարինի՛ր այլ բառերով, բայց այնպես, որ բանաստեղծության հանգավորումը պահպանվի:
6.. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը՝
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ կորովի գրեր — երգիս համար:
7. Ընդգծված հանգավոր բառերով հորինի՛ր նոր բանաստեղծություն և տեղադրի՛ր բլոգումդ:
Posted in Գրականություն, Uncategorized

Արևի մոտ

Արևի մոտ

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:

-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…

Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց:
-Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…

Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:

Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.
-Ո՞վ ես, ու՞ր ես գնում:
-Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ:
Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
-Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
-Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր…
-Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:

Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:

Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում : Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:

Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

Հեղինակ՝ Ավ. Իսահակյան

Առաջադրանքներ

  1. Մգեցված արտահայտությունները փոխարինիր համարժեք բառերով:
  2. Մանրամասն նկարագրի՛ր անծանոթ մարդու խրճիթը և ընտանիքը:
  3. Մեկնաբանի՛ր այս նախադասությունը՝

Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…

  1. Ինչո՞ւ անծանոթ մարդը որբ երեխային տարավ իր տուն:
  2. Կետերիփոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

  1. Տրվածբառերնըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, խայտաբղետ, ականավոր, բերրի, աժդահա, չալպտուրիկ, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

Posted in Գրականություն, Uncategorized

Դասարանական աշխատանք

Ի՞նչ է նշանակում պատրանք, գրի՛ր հոմանիշները:
Սուտ, խաբեությունՙ խաբկանք

Դուրս բեր անհասկանալի բառերը, բացատրի՛ր:
Անհասկանալի բառ չկար
Վերլուծի՛ր ստեղծագործությունը:
Գուսանը գնում էր մի գյուղից գյուղ և
Գրի՛ր քո կարծիքը հարցադրումների վերաբերյալ՝ պատրանքը որպես ինքախաբեություն, պատրանքը՝ ուղղակի երազ , երազկոտություն:

Posted in Գրականություն, Uncategorized

Գրականություն

Անգիր սովորի՛ր Կոմիտասի ,,Կյանք,, բանաստեղծությունը։

Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը։
Փորձի՛ր բացատրել ինչու է բանաստեղծությունը կոչվում ,, Կյանք,,։

Իմ կարծիքով Կոմիտասը ստեղծագործության անունը դրել է «Կյանք», որովհետև նա պատմում է իր կյանքի մասին ուղակի բանաստեղծության ձևով: