Posted in Հայոց լեզու 8, Հաշվետվություն, Գրականություն 8

Երկրորդ շաբաթ հաշվետվություն

Այս շաբաթ սովորել ենք պատրաստել թելից ծիսական տիկնիկներ։ Գրել ենք հաշվոտվություն։ Համացանցից գտանք ամենա ամենա վերնագրով տեղեկություններ։
Երեքշաբթի օրը ընտրության ժամին խաղացինք խաղ և գնացինք հանդիպման։ Հադիպեցինք վրացուհու հետ նա մեզ պատմեց վրացական կինոների մասին։ Ռադիոի ժամին ընկեր Հայկազը կիսով չափ ծանոթացավ մեզ հետ և դասը ավարտվեց։ Ունեցել ենք համեղ օր և պատրաստել ենք պիցցա։ Նաև մասնակցել ենք քաղաքագիտական ակումբին։ Նախագծերի ժամին արել ենք շատ տարբեր օնլայն թեստ էր։ Ընթերցել ենք տարբեր հետաքրքիր ստեղծագործություններ։ Իսկ հինգշաբթի օրվա ընտրության ժամին հանդիպել ենք վրացի բանաստեղծուհու հետ։ Նա մեզ պատմել է վրացական ավանդույթները։ Ուրբաթ օրը կար ճամփորդություն ես, չեմ մասնակցել

Posted in Ձմեռային ճամբար, Գրականություն 8

Իտալո Կալվինո: Խիղճը

Երբ պատերազմ սկսվեց, մի ոմն Լուիջի ասաց, թե ինքն ուզում է կամավոր գնալ պատերազմ: Բոլորը նրան շատ-շատ գովեցին: Լուիջին գնաց այնտեղ, ուր հրացաններ էին բաժանում: Դրանցից մեկը վերցնելով, ասաց.
-Հիմա գնամ ու սպանեմ Ալբերտոյին:
-Ալբերտոն ո՞վ է, -հարցրին նրան:
-Թշնամի է,-պատասխանեց նա, -իմ թշնամին:

Նրան հասկացրին, թե նա պետք է սպանի որոշակի թշնամիների, և ոչ թե նրան, ում ինքն է ուզում:
-Ի՞նչ է, -ասաց Լուիջին,-ինձ անգետի տեղ եք դրե՞լ: Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գալիս, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են: Եթե չեք հավատում , մանրամասն կպատմեմ ամեն ինչ …

-Ուրեմն, -ասաց Լուիջին,-բացատրեք ինձ որտեղ է Ալբերտոն, որ գնամ ու նրան սպանեմ:
Նրանք ասացին, թե չգիտեն:
-Ոչինչ,-ասաց Լուիջին,-կգտնեմ: Վաղ թե ուշ, հո՛ կգտնեմ:
Նրանք ասացին, թե այդպես չի կարելի, թե նա պետք է պատերազմի այնտեղ, որտեղ իրենք նրան կուղարկեն, և պետք է սպանի, ում պատահի.դա Ալբերտոն կլինի, թե մեկ ուրիշը, կարևոր չէ:
-Տեսե՛ք,- իրենն էր պնդում Լուիջին,-պետք է, որ ես ձեզ պատմեմ: Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է, ու լավ եք անում, որ պատերազմում եք նրա դեմ:
Բայց նրանք չուզեցին լսել: Լուիջիին չէր հաջողվում նրանց համոզել իր իրավացիությունը:
-Ներեցեք, ձեր ասելով, եթե սպանեմ մի թշնամու կամ մեկ ուրիշի, նույն բա՞նն է: Իսկ ինձ դուր չի գալիս սպանել մի մարդու, ով գուցե Ալբերտոյի հետ ոչ մի կապ չունի:
Նրանք համբերությունը կորցրին: Ինչ-որ մեկը նրան բացատրեց շատ պատճառներ և թե ինչպես են պատերազմները լինում, թե որևէ մեկը չի կարող գնալ պատերազմ միայն փնտրելու համար իր ուզած թշնամուն:Լուիջին թոթվեց ուսերը:
-Եթե այդպես է,- ասաց,- դա ինձ ձեռք չի տալիս:
-Լա՛վ էլ ձեռք տալիս է,-գոռացին նրանք,-առա՜ջ, մար՜շ, մե՛կ-երկու, մե՛կ-երկու: Ու նրան ուղարկեցին պատերազմի դաշտ:Լուիջին գոհ չէր: Սպանում էր թշնամիների հենց այնպես, տեսնելու, թե արդյո՞ք կհանդիպի նաև Ալբերտոյին, ում կարող էր սպանել, կամ նրա ազգականերից մեկին: Ամեն մի թշնամու համար, որ սպանում էր, մի մեդալ էին տալիս նրան, բայց ինքը գոհ չէր: «Եթե Ալբերտոյին չսպանեմ,- մտածում էր,- դուրս է գալիս, այսքան մարդու անտեղի սպանեցի»: Ու խղճի խայթ էր զգում: Մինչ այդ, նրան տալիս էին մեդալ մեդալի հետևից, որոնք ձուլված էին զանազան մետաղներից: Լուիջին մտածում էր. «Էսպես սպանելով, այսօր չէ, վաղը, թշնամիները կպակասեն ու էդ սրիկայի հերթն էլ կհասնի»: Սակայն, նախքան Լուիջին Ալբերտոյին կգտներ, թշնամիները հանձնվեցին: Խղճի խայթ էր զգում, որ զուր տեղն այդքան մարդ է սպանել, ու քանի որ խաղաղություն էր կնքվել, իր բոլոր մեդալները լցրեց մի տոպրակի մեջ և պտտվեց թշնամիների երկրում և դրանք նվիրեց մեռածների զավակներին ու կանանց: Այդպես շրջելով, մեկ էլ, հանկարծ, գտավ Ալբերտոյին:
-Լավ,- ասաց,- լավ է ուշ, քան երբեք: Ու սպանեց նրան:
Նրան ձերբակալեցին, դատեցին մարդասպանության մեղադրանքով ու կախեցին: Դատի ժամանակ նա անընդհատ կրկնում էր, որ այդ մարդուն սպանել է իր խղճի հանգստության համար, բայց նրան ոչ ոք չլսեց:

Մեղադրիր Լուիջիին կամ արդարացրու:

Ինչ է խիղճը ըստ քեզ

Ըստ ինձ խիղճը դա այն է երբ մեկը քեզ վատություն է անում ոու դու ցանկանում ես նրանից վրեժ լուցես։

Posted in Ձմեռային ճամբար, Գրականություն 8

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

images

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Աղբյուրը

Posted in Առանց կարգի, Գրականություն 8

Առակներ

Գյուղացին ու իր որդիները

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: 
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:

Այս առակը սովորեցնում է, որ չպետք է միանգամից գնալ գանձի ետևից կարելի է նաև քո երկիրը մշակելով և բերգատու սարքելով գտնել այդ գանձը։

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:

Հասկացա որ Աստված պատժում է նրանց

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Կարդա՛ հեքիաթը:

Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսի, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։  Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։

Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։

Վատ ընկերը

Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանք:
Ի՞նչ է առակը:

Առակում հեքիաթների նման երկար և մանրամանսն չի խոսվում։ Առակում ստեղծվում է է մի քանի տողով և բուն իմաստն է արտահայտում։

Ուրիշ ի՞նչ առակներ գիտես:

Posted in Առանց կարգի, Գրականություն 8

Եղևնի

Առաջադրանքներ:
1.Պատմվածքը բաժանիր հատվածների և վերնագրիր:
2.Քո կարծիքով, որ հատվածն էր
ա) ամենագեղեցիկը
բ) ամենահուզիչը:
3. Բացատրիր միտքը:
Դու քո ջահելությամբ ուրախացիր,- ասում էին արեգակի ճառագայթները եղևնուն։- Ուրախացի՛ր քո առողջ, քո ջահել կյանքով։

Նրանք ցանկանում էին եղևնուն զգուշացնել, որ նա ուրախանա ապրի իրա կյանքով հետո նոր մտածի, որ քեզ կտրեն և ուրախանան քեզանով, ապրիր ինչքան կարող ես ուրախությամբ։
Լեզվական աշխատանք:
1. Հատվածում ընդգծիր բարդ բառերը:
Եկան երկու զուգված ծառաներ, եղևնին վերցրին ու տարան մի հիանալի մեծ դահլիճ։ Այստեղ պատերին դիմանկարներ էին կախված, իսկ հախճասալե մեծ վառարանի որմնախորշերում դրված էին չինական սափորներ, որոնց կափարիչներին առյուծներ էին նկարված։ Ամենուրեք շարված էին ճոճաթոռներ, մետաքսով ծածկված բազմոցներ և խոշոր սեղաններ, որոնց վրա լցված էին նկարազարդ գրքեր ու խաղալիքներ՝ «հարյուրավոր թալեր արժողությամբ». համենայն դեպս, այդպես էին ասում երեխաները։
2. Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը: 

Որմնախորշ֊պատի մեջ սարքված փոքրիկ խորշ

Ձեղնահարկ֊ձեղունի և առաստաղի միջի հարկը

Ճրագալույց֊վառվող ճրագներ

Սպասավոր֊ծառա

Ողորմելի֊խեղճ, անշուգ

Posted in Գրականություն 8

Հ. Թումանյանի թարգմանություններից

https://karinepetrosyan.wordpress.com/2020/11/30/%d5%b0%e2%80%a4%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a9%d5%a1%d6%80%d5%a3%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d6%81/#more-5770

Մ․Բրոուն  Արծիվը

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Հետզհետե ֊ աստիճանաբար, կամաց֊կամաց

2. Բարձը՜ր, բարձը՜ր անմատչելի ժայռերում արծիվը հյուսել էր իր բունը։ Այնտեղ, ժայռի բարձունքին, մի պատռվածքում, մի ծերպում ծեփված կպած էր նա և սառը հողմից, հյուսիսի սառցեղեն շնչից նրան պաշտպանում էր ժայռը իր քարեղեն կրծքով։ Նա շինված էր ուռենու ոստերից ու փաթաթված-պատած ամուր ձիու մազով։ Մայր արծիվը խնամքով օթևան էր շինում իր սերնդի համար։ Եվ ջանում էր շինել հաստատուն, հարմար ու տաք։ Հատվածում ընդգծիր ածանցավոր բառերը:
3.Համաձա՞յն  ես այս մտքին` Դու կլինես հզոր ու գեղեցիկ նրա պես, բայց լսիր, զավակս, չմոտենաս, երբեք չմոտենաս մարդկային բնակարանի, որովհետև մարդ ասված հրեշի չարությանն ու խորամանկությանը չափ ու սահման չկա: Հիմնավորիր պատասխանդ:

Ես մարդ եմ, բայց միևնույնն է համաձայն եմ, այսինքն ինչպես նշվում է այստեղ մարդ ասվածը հրեշի չուրությանն ու խորամանկությանը չափ ու սահման չունի, այո այս կյանքում ինչպես ապրում են մարդիկ այնպես էլ ապրում են կենդանիները և թռչունները։ Ուղակի մարդիկ ունեն խելք ունեն ուղեղ իսկ կենդանիները և թռչունները չունեն։ Ճիշտ է ասացի մարդիկ ունեն ուղեղ բայց մարդիկ ոչ միայն սպանում են կենդանիներին այլ նաև մարդկանց, այսպիսով միևնունն է թռչունները ունեն ուղեղ թե ոչ միևնույն է մարդը և ֆիզիկապես և հոգեպես ավելի ուժեղ է։

Posted in Գրականություն 8

Հոր նամակը որդուն

Ինչ՞ի մասին էր հոր նամակը:

Հոր նամակը իր և իր ուսուցչում մասին էր։ Հայրը ցանկանում էր տղային ասել որ տղան շատ սիրի իր ուսուցչուն։

Ինչ՞ էր ուզում ասել հայրը այդ նամակով:

Հայրը ուզում էր ասել որ տղայի ուսուցիչը չունի ոչ մի հարազատ բացի իր սովորողներից։ Որ երեխաները պետք շատ սիրեն իրենց ուսուցչուն։
Ինչ՞ ասաց ուսուցիչը իր խիստ, բայց բարի ձայնով։
Ո՞վ է քեզ համար լավ ուսուցիչը։

Ինձ համար լավ ուսուցիչը նա է որ քեզ սովորեցնում է մանրակրկիտ և սիրով է քեզ բացատրում։

Ի՞նչ կյանքի դասեր էս քաղել քո ուսուցիչներից։
Ո՞վ է քո սիրելի ուսուցիչը, և ինչու՞։
Ո՞ր առարկան ես ամենաշատը սիրում, և արդյոք դա պայմանավորված է ուսուցչով:

Ես ամենաշատը սիրում եմ մայրենի և մաթեմատիկա առարկաները։

Քեզ ինչ օգուտ տվեց այս պատմությունը։

Ես հասկացա, որ ուսուցիչը ունի միայն քեզ և

Քո կարծիքով հոր նամակը տղային ինչպիսի՞ դաս տվեց։

Իմ կարծիքով հար նամակը կարդալուց հետո տղան ուրիշ վերաբերմունք կունենա իր ուսուցչի հանդեպ։ Եվ ավելի սիրով կնայի իր ուսուցչին։

Ինչպե՞ս կբացատրես նամակի իմաստը։

Այս նամակի իմաստը այն է, որ այն երեխաները ովքեր սովորում են և կարդացին այս նամակը պետք է իրենց վերաբերմունքը փոխեն իրենց ուսուցիչների հանդեպ։ Եվ ավելի շատ սիրեն իրենց։