Posted in Առողջագիտություն, Uncategorized

Ականջների խնամք

doctors-am-earՄեր ականջը կազմված է երեք մասից արտաքին, միջին, ներքին: Արտաքին մասը կազմված է ականջախեցուց և արտաքին լսողական անցուղուց: Անցուղու մեջ աճում են շատ մանր մազիկներ և կա հատուկ նյութ ականջածծումբ, որոնք պաշտպանում են ականջը փոշուց և մանրեներից: Չոփիկով ականջը մաքրելիս մեխանիկորեն ծծումբը հրում ենք ներս, այն կուտակվելով կարող է առաջացնել ականջի խցանում: Ուստի ականջը չոփիկով խորը մաքրել խորհուրդ չի տրվում: Ականջը ինքնամաքրվում է խոսելու և ծամելու ժամանակ: Պետք է մաքրել միայն երևացող հատվածները և ականջի հետևը:

Advertisements
Posted in Առողջագիտություն, Uncategorized

Ձոն ստուգատեսին ընդառաջ

Պատրաստում ենք բնական դիմակներ, դեմքի և մարմնի խնամքի բնական քսուքներ, մայրիկներին նվիրելու համար:

Ընթացքը

  • Համացանցից ընտրում ենք բնական բաղադրիչներով դիմակներ
  • ուսումնասիրում բաղադրիչների բուժական հատկությունները, նշանակությունը
  • պատրաստում դիմակներ
  • փաթեթավորում և նվիրում

օգտակար հղում

Դիմակ չոր մաշկի համար

• 2 ճաշի գդալ ստեպղինի հյութը խառնել 1 թեյի գդալ կաթի սերին կամ թթվասերին, ավելացնել 1 ճաշի գդալ կաթնաշոռ: Ստացված զանգվածը քսել դեմքին եւ պարանոցին: 15-20 րոպե անց գոլ ջրով լվացվել: Իսկ եթե մաշկը թեփոտ է, դիմակը թողնել եւս 10 րոպե:

Դիմակ յուղոտ մաշկի համար

• 1 ճաշի գդալ քերիչով անցկացրած ստեպղինը խառնել նախապես լավ հարած մեկ ձվի սպիտակուցին: Ավելացնել մի քիչ ալյուր, որպեսզի զանգվածը շիլայի նմանվի: Դիմակը քսել դեմքին եւ պարանոցին, 15-20 րոպե անց սառը ջրով լվանալ:

Posted in Առողջագիտություն

Դաս 7

Դաս 7

Մարդու մազերը ունեն կարևոր, պաշտպանիչ նշանակություն: Պաշտպանում են շոգից, ցրտից, քամուց, խոնավությունից: Մազը աճում է մազարմատից, որը գտնվում է մաշկի մեջ: Մազերը սնվում են և աճում ամբողջ կյանքի ընթացքում: Փարթամ, փայլուն, առողջ, ամուր մազերը առողջության նշան են: Նորմայում ամեն օր մոտ հարյուր հատ մազ թափվում են, հատկապես գարնանը և աշնանը: Մազերի խնամքը կարևոր, պարտադիր հիգիենա:
Ըստ ճարպի արտադրության մազերը լինում են մազերը լինում են չոր, նորմալ և յուղոտ: Եվ ըստ այդ տարբերության պահանջում են խնամք:
Մազերը մաքրում լվանում ենք շամպույնով և ջրով, ջրի ջերմաստիճանը 38-40 C:
Չոր մազեր-6-8 օրը մեկ:
Նորմալ մազեր-4-6 օրը մեկ:
Յուղոտ մազեր-3-5 օրը մեկ:
Կամ ըստ անհրաժեշտության:
Լվանալու ընթացքում օճառում ենք 2 որից հետո լավ երկար պարզաջրում հոսող ջրի տակ: Լվանալուց հետո մազերը չորացնում ենք գլուխը փաթաթելով սրբիչով մինչև մազերը ցամքեն: Անմիջապես ֆենել չի կարելի, լավ է մազերը մի փոքր չորացնել բացոթյա և ֆենով հարդարել ըստ անհրաժեշտության: Մազերը սանրում հարդարում են սանրով, որը անձնական՛ հիգիենայի պարագա է: Մազերը պետք է սանրել ամեն օր, ընդորում երեկոյան մազերը մի 2, 3 րոպե պետք է սանրել: Մազերը պետք է սանրել աճմանը հակառակ: Մազերը երկար ձիգ կապած պահելը, մշտապես գլխարկ կրելը թուլացնում է մազարմատները և բերում մազաթափության:

Posted in Առողջագիտություն

Դաս 6

Դաս 6

Հագուստը և կոշիկները մեր կյանքի անբաժան մասն են: Նրանք մեզ պաշտպանում են շոքից, ցրտից, քամուց, խոնավությունից: Հագուստի գործվածքի ընտրությունը շատ կարևոր է առողջության համար: Արհեստական գործվածքները կարող են առաջացնել մաշկի բորբոքում, ալերգիկ ցան: Այդ պատճառով պետք է ընտրել բնական գործվածքներից կարված հագուստ/բանբակ, բուրդ/: Այդ մասին գրված է լինում պիտակի վրա: Հագուստը լինում է արտահագուստ և ներքնազգեստ: Հատկապես ներքնազգեսը պարտադիր պետք է լինի բամբակից: Հագուստը պահելու, մաքրելու, լվանալու, չորացնելու, արդուկելու մասին նույնպես գրված է պիտակների վրա պայմանական նշաններով:

Posted in Առողջագիտություն

Դաս 5

doctors-am-earՄեր ականջը կազմված է երեք մասից արտաքին, միջին, ներքին: Արտաքին մասը կազմված է ականջախեցուց և արտաքին լսողական անցուղուց: Անցուղու մեջ աճում են շատ մանր մազիկներ և կա հատուկ նյութ ականջածծումբ, որոնք պաշտպանում են ականջը փոշուց և մանրեներից: Չոփիկով ականջը մաքրելիս մեխանիկորեն ծծումբը հրում ենք ներս, այն կուտակվելով կարող է առաջացնել ականջի խցանում: Ուստի ականջը չոփիկով խորը մաքրել խորհուրդ չի տրվում: Ականջը ինքնամաքրվում է խոսելու և ծամելու ժամանակ: Պետք է մաքրել միայն երևացող հատվածները և ականջի հետևը:

Posted in Առողջագիտություն

Դաս 3

Տեսողություն

Համ

հոտառություն

Շոշոփելիք

լսողություն

Ականջը ունի բարդ կառուցվացք, որը երեք մասից առտաքին, միջին և ներքին:

Առտաքին ականջի անցուղու մեջ կան շատ մանր մազիկներ և առատադրվում է հատուկ կպչյուն դեղին նյութ՝ ականաջա ծծումբ:

Ականաջածծումբը շատ կարևոր նշանակություն ունի պաշտպանում է փոշուց և մանրէնրից:

Ականջի խնամքը շատ կարևոր է:

Ականջի չոփիկը խորը մցնել չի կարելի, որ խցանում չառաչանա ականջը ինքն իրեն մառրվում է ու ծծումբը կամաց, կամաց դուրս է գալիս պետք է մաքրել միայն երևացող մասը:

Posted in Առողջագիտություն

Դաս 2

ձեռքերի խնամք

Քանի որ մեր ձեռքերը, մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, նրանց պետք է հաճախակի լվանալ, հատկապես՝ դրսից տուն գալուց հետո, ճաշելուց առաջ, սնունդ պատրաստելուց առաջ, տունը մաքրելուց հետո, քիմիա օգտագործելուց հետո, առավոտյան, կենդանիների հետ խաղալուց հետո, քնելուց առաջ և պետքարանից հետո և այլն ըստ անհրաժեստության: Լվացվելու համար օգտագործվում են ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեկուկ: Ավելի նպատակահարմար է օգտագործել հեղուկ օճառը, քանի որ այն գտնվում է փակ ամանի մեջ և պինդ օճառի պես ձեռքից ձեռք չի անցնում: Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել՝ եղունգների տակին և մատների միջև տարածություններին: Լվացվելուց հետո ձեռքերը պետք է լավ չորացնել՝ անձնական սրբիչով կամ թղթե անձեռոցիկով:

Լվացվելու տեխնիկան տես այստեղ՝Սովորում ենք ճիշտ լվացվել: