Posted in Հայոց լեզու 8, Առանց կարգի

Գործնական աշխատանք

  1. Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
    Վարդանը հպարտությամբ էր նայում որդուն: Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքով ու կարճ շալվարով թռչկոտում էր պարտեզում, իսկ այսօր, իր բարեկազմ հասակը, վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով և աչքերի խելացի արտահայտությամբ արդեն հասուն տղամարդու կերպարանք էր ստացել: Նրանք գնում էին անտառում ձգվող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով ցույց տվեց բարձունքի ճեղքից բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչով ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում:
  1. Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
    Ջլատել, պառակտել, մասնատել
    վատաբանել, պախարակել, փնովել
    հանգցնել, մարել, շիջել
    վհատվել, հուսալքվել, հուսահատվել
    պղծել, ապականել, արատավորել
  2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
    Կեսօր, միջօրե
    հանդարտություն, խաղաղություն
    այգաբաց, արշալույս
    հավերժություն, հավիտենություն
    կատար, գագաթ
    Ավելորդ
    դայլայլ, փայփայանք
  3. Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
    Քնքուշ, բիրտ
    ազնիվ, նենգ
    փոթորկուն, հանդարտ
    դժոխային, եդեմային
    ողորկ, խորդուբորդ
  4. Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
    Ա. Հեռու, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
    Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ:
    հեռաստան, ջերմոց, արգելանոց, ավազուտ, ճահճուտ, գերեզմանոց, ամրոց, կտակարան, դարբնոց, հյուրանոց, ծառուտ, աղոթարան, աշխատանոց, ծիրանանոց, այգեստան, լվացարան, բուրաստան, դպրոց, արվեստանոց։
  5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
    Ջուր-անձրևաջուր, ջրաղաց
    լույս-լուսընկա, լուսամփոփ
    հաց-հացատուն, հացազգի
    որս-որսասեր, մարդորս
    երգ-երգահան, սգերգ
    արյուն-արյունատար, արյունակում
    արվեստ-արվեստաբան, գեղարվեստ
    աստղ-աստղանիշ,
    օգուտ-օգտակար,:
  6. Բառաշարքում նշեք թվականները:
    Չորս հարյուր քսանութ, տասանոց, տասնօրյակ, միլիարդ, եռյակ, երեք հարյուր, երեքական, քսանմեկերորդ, հնգապատիկ, առաջին, հազարավոր, վեց-վեց, մեկ հինգերերդ, հարյուրանոց, եռօրյա, երկու միլիոն, քառակողմ, երեք հարյուրերորդական;

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s