- Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը հպարտությամբ էր նայում որդուն: Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքով ու կարճ շալվարով թռչկոտում էր պարտեզում, իսկ այսօր, իր բարեկազմ հասակը, վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով և աչքերի խելացի արտահայտությամբ արդեն հասուն տղամարդու կերպարանք էր ստացել: Նրանք գնում էին անտառում ձգվող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով ցույց տվեց բարձունքի ճեղքից բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչով ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում:
- Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել, պառակտել, մասնատել
վատաբանել, պախարակել, փնովել
հանգցնել, մարել, շիջել
վհատվել, հուսալքվել, հուսահատվել
պղծել, ապականել, արատավորել - Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, միջօրե
հանդարտություն, խաղաղություն
այգաբաց, արշալույս
հավերժություն, հավիտենություն
կատար, գագաթ
Ավելորդ
դայլայլ, փայփայանք - Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ, բիրտ
ազնիվ, նենգ
փոթորկուն, հանդարտ
դժոխային, եդեմային
ողորկ, խորդուբորդ - Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հեռու, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ:
հեռաստան, ջերմոց, արգելանոց, ավազուտ, ճահճուտ, գերեզմանոց, ամրոց, կտակարան, դարբնոց, հյուրանոց, ծառուտ, աղոթարան, աշխատանոց, ծիրանանոց, այգեստան, լվացարան, բուրաստան, դպրոց, արվեստանոց։ - Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր-անձրևաջուր, ջրաղաց
լույս-լուսընկա, լուսամփոփ
հաց-հացատուն, հացազգի
որս-որսասեր, մարդորս
երգ-երգահան, սգերգ
արյուն-արյունատար, արյունակում
արվեստ-արվեստաբան, գեղարվեստ
աստղ-աստղանիշ,
օգուտ-օգտակար,: - Բառաշարքում նշեք թվականները:
Չորս հարյուր քսանութ, տասանոց, տասնօրյակ, միլիարդ, եռյակ, երեք հարյուր, երեքական, քսանմեկերորդ, հնգապատիկ, առաջին, հազարավոր, վեց-վեց, մեկ հինգերերդ, հարյուրանոց, եռօրյա, երկու միլիոն, քառակողմ, երեք հարյուրերորդական;