Posted in Հայոց լեզու 8

Դերանուններ

171.Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:

Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:

Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:

Այսինչ, այստեղ, այսպես, այսքան, այսպիսի
Այդտեղ, այդպես, այդքան, այդպիսի
այնինչ, այնտեղ, այնքան, այնպիսի
նույնտեղ, նույնպես, նույնքան, նույնպիսի
Որտեղ, որպես, որքան, որպիսի, որերորդ
Քանիերորդ
Ինչ-ինչ, ինչպես, ինչքան, ինչպիսի
Ոչինչ

172.Տրված դերանուններով բառեր կազմի՛ր:

Ես, ինքը (իր կամ յուր), այս, նույն, այլ, ամեն:
Եսասեր, եսապաշտ
ինքնավստահ, անինքնասեր
այստեղ, այսօր, այսուհետև, այսպես, այսքան
նույնքան, նույնպիսի, նույնպես
այլապես, այլազան այլատեսակ
ամենուր, ամենուրեք

173.Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:
Այս բոլոր կոնֆետները շատ համեղ էին։
Բոլորը վերադարձան իրենց տները։
Ամբողջ ուտելիքը սառել էր։
Նա ամբողջը բաժանեց կարիքավորներին։
Նրա երեխան ամեն ինչ տակն ու վրա էր արել։
Յուրաքանչյուր մարդ ունի իր ճաշակը։
Ամեն մի մարդ շատ է կարևորում իր ազատությունը։

174.Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:


ԻՆչ-որ մեկը նրան ամեն ինչ պատմել էր։
Արդեն մի քանի տարի է ինչ նա այստեղ չի ապրում։
Մեկ ուրիշ անգամ կհանդիպենք։
Նա այդ ուտելիքը ոչ մի անգամ չի փորձել։
Ոչ ոք այդ թեմայից չի խոսում։
Ոչինչ էլ առաջվանը չի։

175.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ սնունդը եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ գյուղին խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:

Իր կյանքի բոլոր տարիները անցկացրել է նույն գյուղում:

Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր բժիշկները ասել են, թե դա բացաոիկ ու անհավանական դեպք է:

Քնաբեր դեղերից ոչ մեկը չազդեց:

Քառասուն տարի է, որ իր բոլոր գիշերները նվիրել է իր անձի զարգացմանը:

Ամբողջ գիշերը կարդում է, գրում ու նկարում:

Այդ օրը ոչ մի վթար չգրանցվեց:

Նոր մեքենան առայժմ ոչ մի հաջողություն չունի:

Ամբողջ արձակուրդը նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:

Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:

Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց ….:

Ողջ գիշեր ծերունին աչք չկպցրեց:

Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:

Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում ամեն մի անցորդի վրա:

Մահը ամեն ինչ հաշտեցրել էր  նրա հետ, բոլորը աշխատում էին իրենց վշտակցությունը հայտնել ժառանգներին:

Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:

Գորշավուն ստվարաթղթի վրա մի քանի բան էր գրված:

Հասնելով որևէ շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:

Հյուրերից որոշը արդեն դուրս էին եկել  պատշգամբ` մաքուր օդ շնչելու:

Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:

Փոխադարձ դերանուններն են իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի

Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս  անծանոթ երիտասարդին, քչփչում… հետ:

Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր … ծովն ու երկինքը:

Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը իրար համար էին ստեղծվել:

Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում ….:

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s