Posted in Հայոց լեզու 8

Դերանուններ

171.Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:

Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:

Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:

Այսինչ, այստեղ, այսպես, այսքան, այսպիսի
Այդտեղ, այդպես, այդքան, այդպիսի
այնինչ, այնտեղ, այնքան, այնպիսի
նույնտեղ, նույնպես, նույնքան, նույնպիսի
Որտեղ, որպես, որքան, որպիսի, որերորդ
Քանիերորդ
Ինչ-ինչ, ինչպես, ինչքան, ինչպիսի
Ոչինչ

172.Տրված դերանուններով բառեր կազմի՛ր:

Ես, ինքը (իր կամ յուր), այս, նույն, այլ, ամեն:
Եսասեր, եսապաշտ
ինքնավստահ, անինքնասեր
այստեղ, այսօր, այսուհետև, այսպես, այսքան
նույնքան, նույնպիսի, նույնպես
այլապես, այլազան այլատեսակ
ամենուր, ամենուրեք

173.Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:
Այս բոլոր կոնֆետները շատ համեղ էին։
Բոլորը վերադարձան իրենց տները։
Ամբողջ ուտելիքը սառել էր։
Նա ամբողջը բաժանեց կարիքավորներին։
Նրա երեխան ամեն ինչ տակն ու վրա էր արել։
Յուրաքանչյուր մարդ ունի իր ճաշակը։
Ամեն մի մարդ շատ է կարևորում իր ազատությունը։

174.Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:


ԻՆչ-որ մեկը նրան ամեն ինչ պատմել էր։
Արդեն մի քանի տարի է ինչ նա այստեղ չի ապրում։
Մեկ ուրիշ անգամ կհանդիպենք։
Նա այդ ուտելիքը ոչ մի անգամ չի փորձել։
Ոչ ոք այդ թեմայից չի խոսում։
Ոչինչ էլ առաջվանը չի։

175.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ սնունդը եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ գյուղին խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:

Իր կյանքի բոլոր տարիները անցկացրել է նույն գյուղում:

Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր բժիշկները ասել են, թե դա բացաոիկ ու անհավանական դեպք է:

Քնաբեր դեղերից ոչ մեկը չազդեց:

Քառասուն տարի է, որ իր բոլոր գիշերները նվիրել է իր անձի զարգացմանը:

Ամբողջ գիշերը կարդում է, գրում ու նկարում:

Այդ օրը ոչ մի վթար չգրանցվեց:

Նոր մեքենան առայժմ ոչ մի հաջողություն չունի:

Ամբողջ արձակուրդը նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:

Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:

Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց ….:

Ողջ գիշեր ծերունին աչք չկպցրեց:

Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:

Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում ամեն մի անցորդի վրա:

Մահը ամեն ինչ հաշտեցրել էր  նրա հետ, բոլորը աշխատում էին իրենց վշտակցությունը հայտնել ժառանգներին:

Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:

Գորշավուն ստվարաթղթի վրա մի քանի բան էր գրված:

Հասնելով որևէ շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:

Հյուրերից որոշը արդեն դուրս էին եկել  պատշգամբ` մաքուր օդ շնչելու:

Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:

Փոխադարձ դերանուններն են իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի

Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս  անծանոթ երիտասարդին, քչփչում… հետ:

Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր … ծովն ու երկինքը:

Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը իրար համար էին ստեղծվել:

Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում ….:

Posted in Քիմիա 8

Քիմիա

1.Գրե’ք հետեւյալ աղերի բանաձեւերը` ըստ անվանումների , հաշվեք դրանց հարաբերական մոլեկուլայի զանգվածը Mr ,ա) ցինկի քլորիդ, բ) մագնեզիումի բրոմիդ, գ) երկաթի (III) յոդիդ
դ) ալյումինի յոդիդ, ե) երկաթի(II) ֆտորիդ, զ) պղնձի (II) սուլֆիդ

ZnCl2
Mr(ZnCl2)=Zn+Cl*2=136

MgBr
Mr(MgBr2)=Mg+Br=104

Fe3I
Mr(Fe3I)=Fe*3+J=437

AlJ3
Mr(AlJ3)=Al+J*3=408


2.Գրե’ք աղերի բանաձեւերը` Na2SO4-ի օրինակով.

NaCl, FeCl2, AlCl3
Na2SO4, Fe2(SO4)2, Al2(SO4)3
Na3PO4, Fe3(PO4)3, Al3PO4

3.Որոշե’ք թթու առաջացնող տարրի օքսիդացման աստիճանը հետեւյալ
թթուներում.
HNO2, H2SiO3, HNO3=+1;+5;+6, HCIO4

4.Սովորե՛ք

5.Առանձնացրեք միացման և քայքայման ռեակցիաները.

AI(OH)3 =AI2O3 +H2O
P+S=P2S3
Fe+Cl2=FeCl3
NaHCO3 =Na2CO3 + CO2 + H2O

Ընտրե՛ք ա) միացման, բ) քայքայման ռեակցիաների հավասարումները. C2H2 =2C+H2 Fe+2HCl=FeCl2 +H2
3H2 +N2 =2NH3 2KMnO4 =K2MnO4 +MnO2 +O2

Գրե՛ք բրոմի հետ կալցիում, ալյումին եւ երկաթ մետաղների միացման ռեակցիաների հավասարումները՝ իմանալով, որ արգասիքները CaBr2, AlBr3, FeBr3 աղերն են։

Գտե՛ք համապատասխանություն ռեակցիայի հավասարման եւ ռեակցիայի տեսակի միջեւ :Առանձնացրե ́,տեղադրե ́ք 1.Мg(OH)2 = MgO + H2O 2. CuO + H2 = Cu + H2O 3 CaO + P2O5 = Ca3(PO4) 2 ա) միացման բ) փոխանակման գ) տեղակալման դ) քայքայման

10*****Գրե՛ք հետեւյալ տարրերի քիմիական նշան­ ները՝ ալումին, կալցիում, սիլիցիում եւ ֆոսֆոր: Բացատրե՛ք, թե դրանք ինչ են արտահայտում

11******Տարրի հարաբերական ատոմային զանգվածը 16 ,և 14 է: Որոնք են այդ տարրերը
ա. ածխածին, բ. ջրածին,
գ. թթվածին, դ. ազոտ:

12******Հաշվել տրված նյութերի հարաբերական մոլե­կուլային զանգվածները.
ա) CO2, բ) CaO, գ) NaOH, դ) ZnO, ե) Al2O3,

13******Առանձնացրու օքսիդները
ա) CO2, բ) CaO, գ) NaOH, դ) ZnO, ե) Al2O3, զ) H2CO3, է) (NH4)2SO4, ը) KMnO4:

14****Քանի՞ հիմք կա հետեւյալ շարքերում՝
ա) CaO, HCl, NaOH, P2O5, KOH, Ca(OH)2, H2SO4, Mg(OH)2, Fe(OH)2, CO2, HF.
բ) H2SO4, HNO3, Cu(OH)2, NO2, Al2O3, Ni(OH)2, Fe2O3:

15****Լրացրե՛ք աղյուսակը .HCl,HNO3,H2SO4,H3PO4.

Posted in Պատմություն 20թ․-21թ․, Առանց կարգի

Սերոբ Վարդանյան (Աղբյուր Սերոբ)

Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման։ Հրայր Դժոխքին Ռումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ։ Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց։

Սերոբն առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Սերոբի ջոկատը գործ է ունեցել Թուրքիայի այլ շրջաններից Խլաթ եկած քրդական և թուրքական բանակի հետ, որոնք ծանոթ չէին տեղանքին։ Այդ հանգամանքը Սերոբը աշխատել է միանգամից օգտագործել և ժամանակ չտալ թշնամիներին, որ վերջիններս տեղացի քուրդ գտնեն իրենց ցուցումներ տալու համար։

Ի շնորհիվ Սերոբի, Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը։ Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»[2]:

Բաբշենի մարտերից հետո Աղբյուր Սերոբի համար թուրքերը մեծ գլխագին են նշանակում և սկսում են հարձակվել անմեղ գյուղացիների վրա։ Դրա համար էլ Սերոբն իր ընտանիքի հետ գնում է Սասուն և գլխավորում է այնպիսի ֆիդայիների, որոնցից էին օրինակ Անդրանիկն ու Գևորգ Չաուշը: