Posted in Առանց կարգի, Երկրաչափություն 8

Դաս 2.

Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը

Տեսական նյութ

Պարզաբանենք, թե քանի ընդհանուր կետ կարող են ունենալ շրջանագիծը և ուղիղը՝ կախված նրանց փոխադասավորությունից:

Դիցուք՝ p ուղիղը չի անցնում r շառավղով շրջանագծի O կենտրոնով: Տանենք p ուղղին OH ուղղահայացը և այդ ուղղահայացի երկարությունը նշանակենք d տառով: Ուղղի և շրջանագծի փոխադարձ դասավորությունը ուսումնասիրենք՝ համեմատելով d-ն և r-ը: Դիտարկենք երեք դեպք:

1. d<r այս դեպքում ուղիղն ու շրջանագիծը ունեն երկու ընդհանուր կետեր: Այդպիսի ուղիղը կոչվում է շրջանագծի հատող:

2. d=r դեպքում ուղիղը և շրջանագիծը ունեն մեկ ընդհանուր կետ, շոշափման կետ: 

3. d>r դեպքում ուղիղը և շրջանագիծը ընդհանուր կետ չունեն:

Առաջադրանքներ, հարցեր.

1) Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծին հատող:

Երբ նրանք ունենում են երկու ընդահանուր կետեր։

2) Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծի շոշափող: 

Երբ նրանք ունենում են մեկ ընդհանուր կետ։

3)Ո՞ր կետն է կոչվում շրջանագծի և ուղղի շոշափման կետ:

Դա այն կետն է որը և շրջանագծին և ուղղիին ընդհանուր կետ է

4) Դիցուք՝ d-ն r շառավղով շրջանագծի կենտրոնի հեռավորությունն է p ուղղից: Ինչպե՞ս են միմյանց նկատմամբ դասավորված շրջանագիծը և p ուղիղը, եթե՝

ա) r=16սմ, d=12սմ ֊ հատող

բ) r=5սմ, d=4,2 սմ ֊ հատող

գ) r=7,2 սմ, d=3,7դմ=37սմ շրջանագիծը չի հատում չչի շոշափում

դ) r=8սմ,d=1,2դմ ֊ շրջանագիծը չի հատում չի շոշափում

ե) r=5սմ, d=50մմ ֊ շոշափող

5) ABC եռանկյան մեջ AB=10սմ, <C=900, <B=300: Պահանջվում է տանել A կենտրոնով շրջանագիծ: Ինչպիսին պետք է լինի այդ շրջանագծի շառավիղը, որպեսզի BC ուղիղը՝

ա) շոշափի շրջանագիծը r=d=5

բ) շրջանագծի հետ չունենա ընդհանուր կետ r < 5

գ) շրջանագծի հետ ունենա ընդհանուր կետեր r > 5

6)Տրված է ABCD քառակուսին, որի անկյունագիծը

6 սմ է: Տանել շրջանագիծ, որի կենտրոնը լինի

A–ն: Ի՞նչ երկարություն պետք է ունենա շրջանագծի շառավիղը, որպեսզի BD անկյունագիծն ընդգրկող ուղիղը լինի՝ 

ա) շրջանագծի շոշափող r=d=3սմ

 բ) շրջանագծի հատող r > 3

7)AB և CD հատվածները O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են: Հաշվեք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB = 13 սմ, AB = 16 սմ:

AB=CD=16

CB=AD=13

16:2=8

p=13+8+8=29սմ

Posted in Երկրաչափություն 8

Առաջադրանքներ

1)Գծիր 2սմ շառավղով շրջանագիծ, նշիր կենտրոնը O տառով:

2) Որքա՞ն է շրջանագծի տրամագիծը, եթե նրա շառավիղը հավասար է 1դմ 8սմ:

3)A և B կետերը գտնվում են շրջանագծի վրա: Օ-ն շրջանագծի կենտրոնն է: Համեմատեք OA ևՕB հատվածները:

4)Aկետի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից յոթ է, իսկ շրջանագծի շառավիղը վեց է: Գտնվում է արդյոք A կետը շրջանագծի վրա: Գծիր գծագիրը:
Ոչ

5)A և  B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է: Ինչպիսին է AOB եռանկյունը:
Հավասարասրուն է

6)A և  B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է, <AOB=60աստ.: Ապացուցեք, որ այդ եռանկյունը հավասարակողմ է:

180-60=120
120։2=60

7)A և  B կետերը գտնվում են շրջանագծի վրա, O-ն շրջանագծի կենտրոնն է, <OBA=36աստ.,  Գտեք AOB եռանկյան բոլոր անկյունները:
36+36=72
180-72=108

Posted in Առանց կարգի

Թվական անուն

164.Տրված թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և  ածանցների հետ: 

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ: 
Երկճուղ, երկգլուխ, երկամ,
Եռագլուխ, եռակի, եռանի, եռյակ, եռապատիկ
քառագլուխ, քառամյան, քառակի, քառանի, քառյակ, քառապատիկ
յոթգլխանի, յոթամյակ, յոթամյա

165. Տեքստի թվականները բառերով գրի՛ր

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում: 

Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն հազար քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար քայլ է անում:
Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասներեք-ը ծախսում է խոսակցությունների, վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի մեկ երրորդ-ը քնած  է անցկացնում: 

166.Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

 Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր էր: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր: 

Կալիֆոռնիացի քառասուն-ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ իննսունինը օր տասներեք ժամ տասներեք րոպեում, վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը:  Ճանապարհի երկարությունը չորս հազար ինը հարյուր չորս կիլոմետր էր: Մեկ օրում անցնում էր միջին հաշվով հիսուն կիլոմետր: 

167.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով

Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ… (կետ), ստանալ 600 տոննա ճարպ, որը համարժեք է 2400 (հեկտար) տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին:
1961 թվականին արդեն Ասիայում 600 ռնգեղջյուր մնացել:
Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 ծովափիղ է խփվել:
Իրենց որսացած 900 ծովափղերն էլ թողել էին տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ նախագահները հետևել են կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց գյուղերում արդեն վերաբնակիչներ են ապրում:
Ժլատորեն (բաշխվել) թանկարժեք փոշու վերջին հիսուն (գրամ): 

169.Փոխի՛ր թվականների գրության ձևը

Բրազիլացի մի դերվիշ կարողացավ 115 օր սոված մնալ:
XIX դարի երրորդ քառորդին պեղումներն ավարտվեցին:
Ամբողջ XVII դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը:
Տաճարները 100-ական տարում էին կառուցվել:
 Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան 7-8 հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում:
Միայն Չինչա կղզում (Պերու) հինգից տասը միլիոն ջրագռավ կար:
Ամենամեծ որսը կատարվեց 1938 թվականին, երբ խփվեց ավելի քան 54 հազար կետ:

Բրազիլացի մի դերվիշ կարողացավ հարյուր տասնհինգ օր սոված մնալ:
Տասնինը դարի երրորդ քառորդին պեղումներն ավարտվեցին:
Ամբողջ տասնյոթ դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը:
Տաճարները հարյուրական տարում էին կառուցվել:
 Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան յոթ-ութ հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում:
Միայն Չինչա կղզում (Պերու) հինգից տասը միլիոն ջրագռավ կար:
Ամենամեծ որսը կատարվեց հազար իննհարյուր երեսուն ութ֊րդ թվականին, երբ խփվեց ավելի քան հիսունչորս հազար կետ:

170.Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսուն ինը անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:
Քսան-րդ դարն ավարտին է մոտենում:
Հազար ութ հարյուր ութսունվեց թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև հազար ութ հարյուր իննսունչորս թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը հազար իննը հարյուր քսանվեց թվականին է եղել:
 Օլիմպիական տասներկու և տասներեք-րդ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան: