Posted in Հայոց լեզու 8

Թվական անուն

1. Առածներում լրացնել թվականները:
Ուզողի մեկ  երեսն է սև, չուզողի  երկուսը :
Յոթ չափիր, մեկ կտրիր:
Գիտունին մեկ ասա, անգետին հազար ու մեկ։
Մի ունեցիր հարյուր դահեկան, ունեցիր հարյուր բարեկամ:
Տասը մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:
Մի խելքը լավ է, երկուսը` ավելի լավ
Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը` հազար։

2. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 69, 1988, 357, 2968, 99, 3-րդ, 10-րդ:
բ.  I,II,III,IV,V,VI,VII,VIII,IX,X:
ա. Վաթսունինը, հազար իննը հարյուր ութսունութ, երեք հարյուր հիսուն յոթ, երկու հազար իննը հարյուր վաթսուն ութ, իննսունինը, երրորդ, տասներորդ
բ. Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս

3. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ֊մեկական, մեկ֊մեկ, առաջին
չորս֊չորսական, չորս֊չորս, չորրորդ
հինգ֊հնգական, հինգ֊հինգ, հինգերորդ
ութ֊ութական, ութ֊ութ, ութերորդ
ինը֊իննական, ինը֊ինը, իներորդ
տաս֊տասական, տասը֊տասը, տասներորդ
տասնինը֊տասնինական, տասնինը֊տասնինը, տասնիններորդ
4. Ըստ վերը նշված աղյուսակի ` գրիր քո և ձեր ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը:
ՍԺԹ, ՍԸ, ՍԶ, ՌՋՁԴ, ՌՋԾ, ՌՋԾԷ, ՌՋԾ

Թվականներ կոչվում են այն բառերը որոնք ցույց են տալիս առարկայի թիվ կամ քանակ և թվային կարգ կամ դաս ցույց տվող բառերը կոչվում են թվականներ։ Թվականները լինում են ՝ քանակական, դասական, բաշխական և կոտորակային։ Քանակական թվականները ցույց են տալիս առարկայի քանակը, թիվը և պատասխանում են <<քանի>> հարցին օրինակ ՝ մեկ, տասը, քսանհինգ։ Դասական թվականները ցույց են տալիս առարկայի դասը կամ թվային կարգը և պատասխանում են <<որերորդ, քանիերորդ>> հարցերին օրինակ հինգերորդ, տասերորդ, տասնմեկերորդ։ Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների քանակի բաշխումը և կազմվում են ական վերջածանցով կամ թվի կրկնությամբ օրինակ տասական կամ տասը֊տասը։ Կոտորակային թվականները ցույց են տալիս ամբողջի մաս կազմող թվեր օրինակ երկու չորորդ։
Թվականների գրությունը
Թվականները գրվում են արաբական նիշերով, օրինակ 2,13,15,36,42,63,71,
Հռոմեական նիշերով, սրանցով գրվում են դասական թվականները:
II, XII, XV
Հայերենի այվուբենի թվային արժեքով, օրինակ
Ա֊1
Գ֊3
ճ֊100
Եվ հայերենի տառերով։
Երկու, տասներկու, տասնհինգ
Թվական կազմող ածանցները կոչվում են թվականակերտ ածանցներ դրանք երեքնեն՝սուն, րորդ, ական։
Օրինակ՝
Հիսուն, երկրորդ, հայուրական։
Տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միյասին։