Տրված բառերով կամ նրանց բառակազմական հիմքերով կազմել նախածանցավոր և վերջածանցավոր ածականներ:
Նուրբ-աննուրբ
ողբալ-ողբացող
քաղաք-քաղաքականություն, քաղաքավարի
կարմիր-կարմրավուն,
ուժ-անուժ
հուր-
թախիծ-թախծոտ
աղետ, բույր, փառք, պողպատ, ածել, հարմար, արևմուտք, վախ, մեղմ, համ, վճար, պոչ, վստահել, լեզու, գրավել, զրնգալ, ձև:
Հետևյալ բառակապակցություններից կազմել ածականներ և դրանք գործածել գոյականի հետ:
Վեճ հարուցող
հյուրին մեծարող
միշտ բխող
սիրտ կեղեքող
լուրջ մտածող
բույնն ավերված
աշխարհով մեկ սփռված
նոր տնկված
զարդերով նախշված
երկնքի մեջ մխրճված:
Լրացնել հետևյալ առածների ածականները` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, լավ, ոսկե:
Լեզու կա անուշ է, լեզու կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը ․․․․․․ կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
․․․․․․ աղջիկը յոթ տղա արժե:
․․․․․․ խոսքը հանաքով կասեն:
․․․․․․հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ:
․․․․․․ ապուր, շան կերակուր:
Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:
…… աչքով աղջիկ առ, ահելի աչքով` ձի:
Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը`կարճ:
Թոկի երկարն է լավ , խոսքի` կարճը:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար … չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը ՝անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև …… բարակի հոգին դուրս կգա:
Թանկից ….. էժան չկա: