Posted in Պատմություն 20թ․-21թ․

Ամփոփիչ աշխատանք փետրվար

1. Ներկայացնել Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և Հայկական հարցը;

Սան Ստեֆանոյի պայմանագիր,  Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878  թվականի փետրվարի 19 Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում կնքված նախնական հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1877 ֊ 1878 թվականների ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսի արդյունքում ընդունված փաստաթղթում։

2. Ներկայացնել Հայկական հարցը Բեռլինի Վեհաժողովում:

Բեռլինի վեհաժողով, 1878 թ. հունիսի 1-ից (հունիսի 13) առ հուլիսի 1-ը (13) կայացած միջազգային կոնգրես, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերի արդյունքում հրավիրվել էր Սան-Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով Բեռլինում։ Մասնակից պետություններն էին՝ Ռուսաստանը, Օսմանյան կայսրությունը, Անգլիան, Ավստրո-Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։

3. Ներկայացնել Խրիմյան Հայրիկի դերը Բեռլինի վեհաժողովում, հերքել, կամ հիմնավորել նրա խոսքերի արդիական լինելը:

4. Պատմել «Մայիսյան բարենորոգումների ծրագրի» իրականացման մասին:

Մայիսյան բարենորոգումները Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական, և այլ վերափոխումների ծրագիր է։

Ծրագիրը կազմել էին ըստ Բեռլինի 1878 թվականի կոնգրեսի 61-րդ հոդվածի Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանները ու ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895 թվականի մայիսի 11-ին հենց այստեղից էլ առաջացել է «մայիսյան» անվանումը։ Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, Արևմտյան Հայաստանում սկսված ազատագրական շարժման դեմ թուրքական կառավարության գործադրած հալածանքների պայմաններում։


5. Ներկայացնել հայ ազգային կուսակցություններից մեկի գործունեությունը,  գնահատել այն:

Արմենական կուսակցություն (արմտ. հայ.՝ Արմենական կուսակցութիւն), նաև հայտնի է որպես «Արմենականներ», առաջին հայկական կուսակցությունը: Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։ Հայաստանի Հանրապետության անկումից հետո միավորվել է ձախ հնչակյանների հետ և ստեղծվել է Ռամկավար ազատական կուսակցությունը:
Արմենական կուսակցությունը մասնաճյուղեր ուներ Վասպուրականում (Վանի վիլայեթ), Մուշում ու Բաղեշում (Բիթլիսի վիլայեթ), Տրապիզոն ու Կոստանդնուպոլիս քաղաքներում։ Կուսակցության տեղական կազմակերպություններ էին հիմնվեցին նաև Արևմտյան Հայաստանի մյուս շրջաններում, Հարավային Կովկասում, ինչպես նաև Բուլղարիայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Պարսկահայաստանի Թավրիզ և Սալմաստ հայաշատ քաղաքներում։ Կուսակցությունը, գտնվելով Վասպուրականում, առաջնային նպատակ ուներ զինել տեղի հայ բնակչությանը։ Զենքը փորձում էին անցկացնել հիմնականում Պարսկաստանից։ 1890-ականների սկզբներին Վանում և Շատախում գործում էին իննսունից ավելի մարտական խմբեր։ Արմենական կուսակցության կին քարոզիչներից հայտնի էին Եղիսաբեթ Կոնդակչյանը և Մարինա Ձարուխյանը։

6. Պատմել 1904թ.-ի Սասունի ապստամբության մասին:

1904 թ.ի գարունը քրդերի զինված զորքերը արշավել են Խիանք և Խուլփ բնակավայրերի ուղղությամբ, բայց ջախջախվել են։ Դրանից հետո թուրքական 10 հազարանոց և քրդական 5 հազարանոց զորքը Քեոսե Բինբաշու գլխավորությամբ հյուսիսից Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի վրայով ներխուժել է Սասուն, մտել Ալիանք և Շենիկ։ 


7. Պատմել Մշո Ս. Առաքելոց վանքի կռվի մասին:

Առաքելոց վանքի կռիվ, զինված հակամարտություն հայ ֆիդայիների և Օսմանյան բանակի միջև Մշո Սուրբ Առաքելոց վանքում 1901 թվականին։ Ռազմագործողությունը հղացել է Հ. Կոտոյանը որպես բողոք թուրքական կառավարության հարստահարիչ քաղաքականության դեմ։ 1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկային խումբը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ Սասունից իջել է Մշո Սուրբ Առաքելոց վանք և նոյեմբերի 6–ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։ Թուրքական 4000–անոց զորքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։ Պաշարման հաջորդ օրը բանակցություններ են սկսվել թուրքերի և Տարոնի առաջնորդ Խոսրով վարդապետ Պեհրիկյանի ու վանքի վանահայր Հովհաննես վարդապետ Մուրադյանի միջև։ Պաշարվածները պահանջել են քաղաքական բանտարկյալների ազատում, Մշո դաշտում հարստահարություններից և սպանություններից տուժած հայերի փոխհատուցում։ Սուլթանը խոստացել է ընդառաջել ֆիդայիներին միայն նրանց անձնատուր լինելու դեպքում։ Նոյեմբերի 27-ի գիշերը պաշարման 21-րդ օրը, երբ սպառվել է ռազմամթերքը, ֆիդայիները ճեղքել են պաշարումը և բարձրացել լեռները։

8. Ներկայացնել մեկ ֆիդայական շարժման ներկայացուցչի, կարևորել, կամ հերքել հայդուկային շարժման գործունեությունը:

Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման։ Հրայր Դժոխքին Ռումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ։ Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց։

Սերոբն առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Սերոբի ջոկատը գործ է ունեցել Թուրքիայի այլ շրջաններից Խլաթ եկած քրդական և թուրքական բանակի հետ, որոնք ծանոթ չէին տեղանքին։ Այդ հանգամանքը Սերոբը աշխատել է միանգամից օգտագործել և ժամանակ չտալ թշնամիներին, որ վերջիններս տեղացի քուրդ գտնեն իրենց ցուցումներ տալու համար։

Ի շնորհիվ Սերոբի, Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը։ Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»:

Բաբշենի մարտերից հետո Աղբյուր Սերոբի համար թուրքերը մեծ գլխագին են նշանակում և սկսում են հարձակվել անմեղ գյուղացիների վրա։ Դրա համար էլ Սերոբն իր ընտանիքի հետ գնում է Սասուն և գլխավորում է այնպիսի ֆիդայիների, որոնցից էին օրինակ Անդրանիկն ու Գևորգ Չաուշը:

Posted in Հանրահաշիվ 8

Դաս 4․ Թեմա՝ Մեկ անհայտով առաջին աստիճանի անհավասարումներ

Օրինակ՝ x+7=11
x=11-7
x=4
Պատ․՝ 4

-2x<10
x>10: (-2)
x>-5

x-1>0
x>0+1
x>1
(1; +oo)

x+5<0
x<-5
x<-5
(-oo;-5)

x-0,5<0
x<0+0,5
x<0,5
(-oo;0,5)

3+x>0
x>0-3
x>-3
(-3;+oo)

7+x>0
x>0-7
x>-7
(-7;+oo)

x-1.1/3 < 0
x<0+4/3
x<4/3
(-oo;4/3)

405.
x+4>7
x>7-4
x>3
(3;+oo)

x-11<-7
x<-7+11
x<4
(-oo;4)

x+7>7
x>7-7
x>0
(0;+oo)

x-6<6
x<6+6
x<12
(-oo;12)

4+x >2
x>2-4
x>-2
(-2;+oo)

3+x<-6
x<-6-3
x<-9
(-9;+oo)

406.
x-2>0,2
x>0,2+2
x>2,2
(-oo;2,2)

x-3,5<4
x<4+3,5
x<7,5
(7,5;+oo)

2,1+x<7
x<7-2,1
x<4,9
(-oo;4,9)

x-2>-0,6
x>-0,6+2
x>2,6
(-oo;2,6)

x+10,7>7,9
x>7,9-10,7
x>-2,8
(-2,8;+oo)

5,013+x<0,13
x<0,13-5,013
x<-4,883
(-4,883;+oo)

409.
2x > 4
7x < -14
-5x < 100
-3x < 9
-2x > -2
-3x > —

Posted in Հայոց լեզու 8, Առանց կարգի

Գործնական աշխատանք

  1. Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
    Վարդանը հպարտությամբ էր նայում որդուն: Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքով ու կարճ շալվարով թռչկոտում էր պարտեզում, իսկ այսօր, իր բարեկազմ հասակը, վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով և աչքերի խելացի արտահայտությամբ արդեն հասուն տղամարդու կերպարանք էր ստացել: Նրանք գնում էին անտառում ձգվող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով ցույց տվեց բարձունքի ճեղքից բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչով ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում:
  1. Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
    Ջլատել, պառակտել, մասնատել
    վատաբանել, պախարակել, փնովել
    հանգցնել, մարել, շիջել
    վհատվել, հուսալքվել, հուսահատվել
    պղծել, ապականել, արատավորել
  2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
    Կեսօր, միջօրե
    հանդարտություն, խաղաղություն
    այգաբաց, արշալույս
    հավերժություն, հավիտենություն
    կատար, գագաթ
    Ավելորդ
    դայլայլ, փայփայանք
  3. Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
    Քնքուշ, բիրտ
    ազնիվ, նենգ
    փոթորկուն, հանդարտ
    դժոխային, եդեմային
    ողորկ, խորդուբորդ
  4. Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
    Ա. Հեռու, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
    Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ:
    հեռաստան, ջերմոց, արգելանոց, ավազուտ, ճահճուտ, գերեզմանոց, ամրոց, կտակարան, դարբնոց, հյուրանոց, ծառուտ, աղոթարան, աշխատանոց, ծիրանանոց, այգեստան, լվացարան, բուրաստան, դպրոց, արվեստանոց։
  5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
    Ջուր-անձրևաջուր, ջրաղաց
    լույս-լուսընկա, լուսամփոփ
    հաց-հացատուն, հացազգի
    որս-որսասեր, մարդորս
    երգ-երգահան, սգերգ
    արյուն-արյունատար, արյունակում
    արվեստ-արվեստաբան, գեղարվեստ
    աստղ-աստղանիշ,
    օգուտ-օգտակար,:
  6. Բառաշարքում նշեք թվականները:
    Չորս հարյուր քսանութ, տասանոց, տասնօրյակ, միլիարդ, եռյակ, երեք հարյուր, երեքական, քսանմեկերորդ, հնգապատիկ, առաջին, հազարավոր, վեց-վեց, մեկ հինգերերդ, հարյուրանոց, եռօրյա, երկու միլիոն, քառակողմ, երեք հարյուրերորդական;
Posted in Հասարակագիտություն

Ազգ, ընտանիք, մշակույթ

Ընտանիքը մի քանի հոգանոց փոքր խումբ է, որտեղ ապրում է հայր, մայր և զավակներ։ Ըստ կազմի ընտանիքը կարող է լինել մեծ և փոքր։ Նախկինում ընտանիքնդրը կազմված են եղել մի քանի փոքր ընտանիքներից։ Յուրաքանչյուր ընտանիք ունի իր ծախսերը և հաջողությունը։ Ընտանիքի հիմքը դրվում է կնոջ և տղամարդու ամուսնությամբ։ Ամուսնությամբ սկիզբ դրված ընտանեկան կյանքի բնականոն արդյունքը երեխայի ծնունդն ու դաստիրակությունն են։ Ամուսնալուծուփյունից հետո ծնողները կատարում են այն նույն գործառույթները որոնք կատարել են նախկինում մինչ ամուսնալուծվելը։ Ազգային կարևոր հատկանիշներից մեկը եթե ոչ ամենակարևորը, լեզուն է։ Լեզուն միավորում է տվյալ ազգությանը մարդկանց և միաժամանակ առանձնացնում մյուսներից։

Posted in Երկրաչափություն 8

Դաս. 4 խնդիրների քննարկում

Մենք պարզաբանեցինք, որ ուղիղը և շրջանագիծը կարող են ունենալ մեկ կամ երկու ընդհանուր կետ, կարող են նաև չունենալ որևէ ընդհանուր կետ: 

Սահմանում: Ուղիղը, որը շրջանագծի հետ ունի միայն մեկ ընդհանուր կետ, կոչվում է այդ շրջանագծի շոշափող, իսկ նրանց ընդհանուր կետը կոչվում է ուղղի և շրջանագծի շոշափման կետ: 

Թեորեմ շոշափողի հատկության մասին:

Թեորեմ: Շրջանագծի շոշափողն ուղղահայաց է շոշափման կետով տարված շառավիղին:

Թեորեմի հակադարձ թեորեմը (շոշափողի հայտանիշը):

Թեորեմ: Եթե ուղիղն անցնում է շառավիղի՝ շրջանա-

գծի վրա գտնվող ծայրակետով և ուղղահայաց է այդ շառավիղին, ապա այն շոշափող է:

Դիտարկենք O կենտրոնով շրջանագծի երկու շոշափողներ, որոնք անցնում են A կետով և շրջանագիծը շոշափում են B և C կետերում: AB և AC հատվածներն անվանենք A կետից տարված շոշափողների հատվածներ:
Դրանք օժտված են հետևյալ հատկությամբ, որը

բխում է վերը նշված  թեորեմից:

Պնդում: Միևնույն կետից շրջանագծին տարված երկու շոշափողների հատվածները հավասար են և կազմում են հավասար

անկյուններ այն ուղղի հետ, որն անցնում է այդ կետով և շրջանագծի կենտրոնով:

145. <A=<B=<C 90-60=30^o

146. 30^o, 30^o 120^o

Posted in Հայոց լեզու 8

Դերանուններ

171.Յուրաքանչյուր շարքից մեկական բաղադրիչ վերցնելով` բաղադրյալ դերանուններ կազմի՛ր:

Ա. Այս, այդ, այն, նույն, որ, քանի, ինչ, ոչ:

Բ. Ինչ, տեղ, պես, քան, պիսի, երորդ:

Այսինչ, այստեղ, այսպես, այսքան, այսպիսի
Այդտեղ, այդպես, այդքան, այդպիսի
այնինչ, այնտեղ, այնքան, այնպիսի
նույնտեղ, նույնպես, նույնքան, նույնպիսի
Որտեղ, որպես, որքան, որպիսի, որերորդ
Քանիերորդ
Ինչ-ինչ, ինչպես, ինչքան, ինչպիսի
Ոչինչ

172.Տրված դերանուններով բառեր կազմի՛ր:

Ես, ինքը (իր կամ յուր), այս, նույն, այլ, ամեն:
Եսասեր, եսապաշտ
ինքնավստահ, անինքնասեր
այստեղ, այսօր, այսուհետև, այսպես, այսքան
նույնքան, նույնպիսի, նույնպես
այլապես, այլազան այլատեսակ
ամենուր, ամենուրեք

173.Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:
Այս բոլոր կոնֆետները շատ համեղ էին։
Բոլորը վերադարձան իրենց տները։
Ամբողջ ուտելիքը սառել էր։
Նա ամբողջը բաժանեց կարիքավորներին։
Նրա երեխան ամեն ինչ տակն ու վրա էր արել։
Յուրաքանչյուր մարդ ունի իր ճաշակը։
Ամեն մի մարդ շատ է կարևորում իր ազատությունը։

174.Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:


ԻՆչ-որ մեկը նրան ամեն ինչ պատմել էր։
Արդեն մի քանի տարի է ինչ նա այստեղ չի ապրում։
Մեկ ուրիշ անգամ կհանդիպենք։
Նա այդ ուտելիքը ոչ մի անգամ չի փորձել։
Ոչ ոք այդ թեմայից չի խոսում։
Ոչինչ էլ առաջվանը չի։

175.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

ճապոնացի երկարակյաց ձկնորսն ասում էր, որ իր ամբողջ սնունդը եղել է ծովակաղամբն ու հում ձուկը: Նա ամբողջ գյուղին խորհուրդ էր տալիս նույն ձևով սնվել:

Իր կյանքի բոլոր տարիները անցկացրել է նույն գյուղում:

Քնելու ընդունակությունը կորցրած երեխային քննելով`բոլոր բժիշկները ասել են, թե դա բացաոիկ ու անհավանական դեպք է:

Քնաբեր դեղերից ոչ մեկը չազդեց:

Քառասուն տարի է, որ իր բոլոր գիշերները նվիրել է իր անձի զարգացմանը:

Ամբողջ գիշերը կարդում է, գրում ու նկարում:

Այդ օրը ոչ մի վթար չգրանցվեց:

Նոր մեքենան առայժմ ոչ մի հաջողություն չունի:

Ամբողջ արձակուրդը նվիրեց երեխայի ասած մեքենան գտնելուն:

Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:

Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց ….:

Ողջ գիշեր ծերունին աչք չկպցրեց:

Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:

Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում ամեն մի անցորդի վրա:

Մահը ամեն ինչ հաշտեցրել էր  նրա հետ, բոլորը աշխատում էին իրենց վշտակցությունը հայտնել ժառանգներին:

Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:

Գորշավուն ստվարաթղթի վրա մի քանի բան էր գրված:

Հասնելով որևէ շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:

Հյուրերից որոշը արդեն դուրս էին եկել  պատշգամբ` մաքուր օդ շնչելու:

Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:

Փոխադարձ դերանուններն են իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի

Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս  անծանոթ երիտասարդին, քչփչում… հետ:

Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր … ծովն ու երկինքը:

Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը իրար համար էին ստեղծվել:

Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում ….:

Posted in Քիմիա 8

Քիմիա

1.Գրե’ք հետեւյալ աղերի բանաձեւերը` ըստ անվանումների , հաշվեք դրանց հարաբերական մոլեկուլայի զանգվածը Mr ,ա) ցինկի քլորիդ, բ) մագնեզիումի բրոմիդ, գ) երկաթի (III) յոդիդ
դ) ալյումինի յոդիդ, ե) երկաթի(II) ֆտորիդ, զ) պղնձի (II) սուլֆիդ

ZnCl2
Mr(ZnCl2)=Zn+Cl*2=136

MgBr
Mr(MgBr2)=Mg+Br=104

Fe3I
Mr(Fe3I)=Fe*3+J=437

AlJ3
Mr(AlJ3)=Al+J*3=408


2.Գրե’ք աղերի բանաձեւերը` Na2SO4-ի օրինակով.

NaCl, FeCl2, AlCl3
Na2SO4, Fe2(SO4)2, Al2(SO4)3
Na3PO4, Fe3(PO4)3, Al3PO4

3.Որոշե’ք թթու առաջացնող տարրի օքսիդացման աստիճանը հետեւյալ
թթուներում.
HNO2, H2SiO3, HNO3=+1;+5;+6, HCIO4

4.Սովորե՛ք

5.Առանձնացրեք միացման և քայքայման ռեակցիաները.

AI(OH)3 =AI2O3 +H2O
P+S=P2S3
Fe+Cl2=FeCl3
NaHCO3 =Na2CO3 + CO2 + H2O

Ընտրե՛ք ա) միացման, բ) քայքայման ռեակցիաների հավասարումները. C2H2 =2C+H2 Fe+2HCl=FeCl2 +H2
3H2 +N2 =2NH3 2KMnO4 =K2MnO4 +MnO2 +O2

Գրե՛ք բրոմի հետ կալցիում, ալյումին եւ երկաթ մետաղների միացման ռեակցիաների հավասարումները՝ իմանալով, որ արգասիքները CaBr2, AlBr3, FeBr3 աղերն են։

Գտե՛ք համապատասխանություն ռեակցիայի հավասարման եւ ռեակցիայի տեսակի միջեւ :Առանձնացրե ́,տեղադրե ́ք 1.Мg(OH)2 = MgO + H2O 2. CuO + H2 = Cu + H2O 3 CaO + P2O5 = Ca3(PO4) 2 ա) միացման բ) փոխանակման գ) տեղակալման դ) քայքայման

10*****Գրե՛ք հետեւյալ տարրերի քիմիական նշան­ ները՝ ալումին, կալցիում, սիլիցիում եւ ֆոսֆոր: Բացատրե՛ք, թե դրանք ինչ են արտահայտում

11******Տարրի հարաբերական ատոմային զանգվածը 16 ,և 14 է: Որոնք են այդ տարրերը
ա. ածխածին, բ. ջրածին,
գ. թթվածին, դ. ազոտ:

12******Հաշվել տրված նյութերի հարաբերական մոլե­կուլային զանգվածները.
ա) CO2, բ) CaO, գ) NaOH, դ) ZnO, ե) Al2O3,

13******Առանձնացրու օքսիդները
ա) CO2, բ) CaO, գ) NaOH, դ) ZnO, ե) Al2O3, զ) H2CO3, է) (NH4)2SO4, ը) KMnO4:

14****Քանի՞ հիմք կա հետեւյալ շարքերում՝
ա) CaO, HCl, NaOH, P2O5, KOH, Ca(OH)2, H2SO4, Mg(OH)2, Fe(OH)2, CO2, HF.
բ) H2SO4, HNO3, Cu(OH)2, NO2, Al2O3, Ni(OH)2, Fe2O3:

15****Լրացրե՛ք աղյուսակը .HCl,HNO3,H2SO4,H3PO4.

Posted in Պատմություն 20թ․-21թ․, Առանց կարգի

Սերոբ Վարդանյան (Աղբյուր Սերոբ)

Վաղ տարիքում ընդհարվելով քրդերի հետ սպանել է նրանցից մեկին ու անցել արտասահման։ Հրայր Դժոխքին Ռումինիայում հանդիպելուց հետո որոշել է վերադառնալ Արևմտյան Հայաստան և զբաղվել իր հայրենիքի պաշտպանությամբ։ Հայաստան իսկ մտնելու պահին նա հանդիպել է թշնամու ջոկատին և կարողացել է իր խմբով հակահարված տալ նրանց։

Սերոբն առավել աչքի է ընկել իր հայրենի Սողորդ գյուղի պաշտպանության, իսկ այնուհետև Բաբշենի ինքնապաշտպանության ժամանակ։ Սերոբի ջոկատը գործ է ունեցել Թուրքիայի այլ շրջաններից Խլաթ եկած քրդական և թուրքական բանակի հետ, որոնք ծանոթ չէին տեղանքին։ Այդ հանգամանքը Սերոբը աշխատել է միանգամից օգտագործել և ժամանակ չտալ թշնամիներին, որ վերջիններս տեղացի քուրդ գտնեն իրենց ցուցումներ տալու համար։

Ի շնորհիվ Սերոբի, Արևմտյան Հայաստանում ամենաքիչ ջարդերը տեղի են ունենում Խլաթ գավառում, որի համար էլ ժողովուրդը նրան տալիս է Աղբյուր անունը։ Իր կատարած քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»[2]:

Բաբշենի մարտերից հետո Աղբյուր Սերոբի համար թուրքերը մեծ գլխագին են նշանակում և սկսում են հարձակվել անմեղ գյուղացիների վրա։ Դրա համար էլ Սերոբն իր ընտանիքի հետ գնում է Սասուն և գլխավորում է այնպիսի ֆիդայիների, որոնցից էին օրինակ Անդրանիկն ու Գևորգ Չաուշը:

Posted in Առանց կարգի, Երկրաչափություն 8

Դաս 2.

Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը

Տեսական նյութ

Պարզաբանենք, թե քանի ընդհանուր կետ կարող են ունենալ շրջանագիծը և ուղիղը՝ կախված նրանց փոխադասավորությունից:

Դիցուք՝ p ուղիղը չի անցնում r շառավղով շրջանագծի O կենտրոնով: Տանենք p ուղղին OH ուղղահայացը և այդ ուղղահայացի երկարությունը նշանակենք d տառով: Ուղղի և շրջանագծի փոխադարձ դասավորությունը ուսումնասիրենք՝ համեմատելով d-ն և r-ը: Դիտարկենք երեք դեպք:

1. d<r այս դեպքում ուղիղն ու շրջանագիծը ունեն երկու ընդհանուր կետեր: Այդպիսի ուղիղը կոչվում է շրջանագծի հատող:

2. d=r դեպքում ուղիղը և շրջանագիծը ունեն մեկ ընդհանուր կետ, շոշափման կետ: 

3. d>r դեպքում ուղիղը և շրջանագիծը ընդհանուր կետ չունեն:

Առաջադրանքներ, հարցեր.

1) Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծին հատող:

Երբ նրանք ունենում են երկու ընդահանուր կետեր։

2) Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծի շոշափող: 

Երբ նրանք ունենում են մեկ ընդհանուր կետ։

3)Ո՞ր կետն է կոչվում շրջանագծի և ուղղի շոշափման կետ:

Դա այն կետն է որը և շրջանագծին և ուղղիին ընդհանուր կետ է

4) Դիցուք՝ d-ն r շառավղով շրջանագծի կենտրոնի հեռավորությունն է p ուղղից: Ինչպե՞ս են միմյանց նկատմամբ դասավորված շրջանագիծը և p ուղիղը, եթե՝

ա) r=16սմ, d=12սմ ֊ հատող

բ) r=5սմ, d=4,2 սմ ֊ հատող

գ) r=7,2 սմ, d=3,7դմ=37սմ շրջանագիծը չի հատում չչի շոշափում

դ) r=8սմ,d=1,2դմ ֊ շրջանագիծը չի հատում չի շոշափում

ե) r=5սմ, d=50մմ ֊ շոշափող

5) ABC եռանկյան մեջ AB=10սմ, <C=900, <B=300: Պահանջվում է տանել A կենտրոնով շրջանագիծ: Ինչպիսին պետք է լինի այդ շրջանագծի շառավիղը, որպեսզի BC ուղիղը՝

ա) շոշափի շրջանագիծը r=d=5

բ) շրջանագծի հետ չունենա ընդհանուր կետ r < 5

գ) շրջանագծի հետ ունենա ընդհանուր կետեր r > 5

6)Տրված է ABCD քառակուսին, որի անկյունագիծը

6 սմ է: Տանել շրջանագիծ, որի կենտրոնը լինի

A–ն: Ի՞նչ երկարություն պետք է ունենա շրջանագծի շառավիղը, որպեսզի BD անկյունագիծն ընդգրկող ուղիղը լինի՝ 

ա) շրջանագծի շոշափող r=d=3սմ

 բ) շրջանագծի հատող r > 3

7)AB և CD հատվածները O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են: Հաշվեք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB = 13 սմ, AB = 16 սմ:

AB=CD=16

CB=AD=13

16:2=8

p=13+8+8=29սմ