Հոլովումը գոյականի փոփոխման կամ ձևն է։Հայերենում գոյականները երկու ձևով են հոլովվում։ Առաջինը հոլովիչներով, որոնք ավելանում են բառի վերջից, այդ հոլովումը կոչվում է արտաքին, իսկ երկրորդը` բառի ներսում և կոչվում է ներքին հոլովում: Բառի հոլովումը որոշելու համար, այն պիտի լինի եզակի թվով և ստանա սեռական հոլով։
Արտաքին հոլովումներն են` ի, ու, ան, ոջ, վա, ց։
Ի հոլովման պատկանում է բառերի մեծ մասը, և դա համարվում է ընդհանրական։ Օրինակ` սովորող-սովորողի:
Ու հոլովման սովորաբար պատկանում են ի-ով վերջացող բառերը, օր ` գինի-գինու, այգի-այգու, մատանի-մատանու։Ի հոլովման են պատկանում մարդ, ամուսին, անկողին բառերը:
Ան հոլովման սովորաբար ենթարկվում են այն միավանկ գոյականները, որոնք հոգնակիում ներ վերջավորություն էին ստանում և ում-ով վերջացող գոյականները։
Ոջ հոլովման ենթարկվում են ազգակցական կապ ունեցող բառերը, նաև ընկեր և տեր բառերը։ Օր.` քրոջ, սկեսրոջ, ընկերոջ։
Վա հոլովման ենթարկվում են ժամանակ ցույց տվող բառերը։Օր.` տարի-տարվա, օր-օրվա, ամիս-ամսվա։
Ց հոլովման ենթարկվում են հավաքականություն ցույց տվող գոյականները։Օր.` Արմենենք-Արմենենց։Ներքին հոլովման երկու ձև կա։ Մեկը, որ վերջին ձայնավորը փոխվում է ա-ի, մյուսը` օ-ի։Օր.` տուն-տան, խաղաղություն-խաղաղության, անկյուն-անկյան, հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր։
Մնացած բոլոր հոլովումները, որոնք այս օրինաչափություններին չեն ենթարկվում, կոչվում են այլաձև հոլովումներն։ Օր.` աղջիկ-աղջկա, դուստր-դստեր, սեր-սիրո։
Սրանցից բացի՝ կան
նաև հոլովման զուգաձևություններ, օրինակ` հուսո-հույսի, լուսո-լույսի, սգո-սգի, պատվո-պատվի, հանգստյան-հանգստի, կորստյան-կորստի
Առաջադրանքներ:
1.Կազմիր տրված գոյականների սեռական հոլովաձևերը:
Ապարանք-ապարանքի
ամառ-ամռան
տարի-տարվա
հարսնաքույր-հարսնաքրոջ
ձի-ձիու
ընկերուհի-ընկերուու
կնքահայր-կնքահոր
աղջիկ-աղջկա
բնություն-բնության
մարդիկ-մարդկանց
կանայք-կանանց
մորաքույր-մորաքրոջ
գործընկեր-գործընկերոջ
ամուսին-ամուսնու
ամպ-ամպի
լեռ-լեռան
այգի-այգու
տանտիկին-տանիկնոջ
օգնություն-օգնության
աշուն-աշնան
սեր-սիրո
կորուստ-կորստյան, կորստի
գառ-գառան
ցերեկ-ցերեկվա
Արամենք-Արամենց
մարդ-մարդիկ
2.Կազմիր բառակապակցություններ`ընդգծելով հոլովական զուգաձևությունները:
Շուշիի ազատագրում, Շուշվա կոլոլակ
սուգի մեջ լինել, սուգո թափոր
անկյան գագաթ, անկյունի խանութ
Լոռու մարզ, Լոռվա բնություն
ձյան փաթիլ, ձյունի պես ճերմակ
հեռացումի խոսքեր, հեռացման հրաման
մահու չափ, մահվա մասին:
3. Գոյականները խմբավորել ըստ հոլովումների։
Քաղաք, սյուն, երկիր, գինի, ժամ, ուրախություն, հայր, բեռ, հորաքույր, դուռ, փողոց, լեռ, սիրտ, ամիս, անկյուն, կնքամայր, ձյուն, գործընկեր, ցասում, գիշեր, գարուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի, հորեղբայր, կալվածատեր, շարժում, պատանի, կին, Վարդանանք
խաղող, զարգացում, խնձորենի, Սահակենք։
ի —
ու —
ան —
ոջ —
վա
ց —
ա —
ո —