Posted in Հանրահաշիվ, Առանց կարգի

Առաջադրանքներ

1.Գրիր  առաջին աստիճանի հավասարման օրինակներ  /հինգ հատ/:

x + 6 = 0

x + 15 = 0

x — 7 = 0

x — 4 = 0

x + 9 = 0

Փորձիր գտնել  ընդհանուր տեսքը:

2.Քո հորինած  օրինակներում ցույց տուր x-ի գործակիցը, ազատ անդամը:

Գործակիցը նշված է՝ կապույտ գույնով
Իսկ ազատ անդամը նշված է ՝ կարմիր գույնով
3x + 46 = 0

  1. 1, 2, 3, 4, 5 թվերից ո՞րն է այս  հավասարման արմատը, ինչու՞:

x-5=0
x=5
Ստուգում ՝ 5-5=0

  1. Գտիր հավասարման արմատը՝
  •         x+5=0

x = -5

  •         x-4=0

x = 4

  •       2x-8=0

x + x — 8 = 0
x=4

  •         3y-3=0

y + y + y — 3 = 0
y = 1

  •         15x+15=0

(-x) + (-x) + (-x) + (-x) + (-x) + (-x) + (-x) + (-x) + (-x) + (-x) + (-x) + (-x) + (-x) + (-x) + (-x) 
x = -1

  •         x-2=0
    x = 2

 

5.Կրկնողության համար առաջադրանքներ:

Դասագրքից՝  593, 594, 595

Posted in Քիմիա, Առանց կարգի

Գործնական աշխատանք`հաշվարկներ ըստ բանաձևերի Գործնական աշխատանք՝ Հաշվարկներ ըստ քիմիական բանաձևերի՝

1.Նյութի անվանումը
H2SO4 — ծծմբական թթու
NaNO3Նատրիումի նիտրատ
FeSO4— Երկաթի տուֆլատ
KMnO-  Մարգանցովկա
SiO2 — Ավազ

2.Ինչ տարրերից է կազմված տրված նյութը
Կազմված է H-ջրածնից, S-ծծումբից, O-թթվածնից
Կազմված է  Na — Նատրիում, N — ազոտ, O-թթվածնից
Կազմված է Fe-երկաթ, S-ծծումբից, O-թթվածնից
Կազմված է K-Կալիում  Mn-մանգան, O-թթվածնից
Կազմված է Si-Կալիում, O-թթվածնից

3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում
Մեկ մոլեկուլում կա 2ջրածնի, 1ծծումբի և 4 թթվածնի ատոմներ
Մեկ մոլեկուլում կա 1 — Նատրիում, 1 — ազոտ, 3 — թթվածնի ատոմներ
Մեկ մոլեկուլում կա 1երկաթիի, 1ծծումբի և 4 թթվածնի ատոմներ
Մեկ մոլեկուլում կա 1Կալում, 1Մանգան և 4 թթվածնի ատոմներ
Մեկ մոլեկուլում կա 1Կալում, 1Մանգան և 4 թթվածնի ատոմներ

4.Հաշվել՝Mr
Mr (H2 SO4) = 2 Ar (H) + Ar (S) + 4 Ar(O) = 2 • I + 32 + 4•16 = 985. Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m
NaNO3)
6.Հաշվել տարրերի զանգվածային բաժինները`w
7.Նյութը բարդ է, թե պարզ
8.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը

Աղյուսակ

Քիմիական տարրերի

հայերեն

անվանումը

Քիմիական

տարրերի

լատիներեն

անվանումը

Լատինական

անվան արտա- 

սանությունը

Քիմիական

նշանը

Քիմիական

նշանի

արտասանու-

թյունը

1 Թթվածին Oxygenium Օքսիգենիում O O
2 Ջրածին Hydrogenium Հիդրոգենիում H Հաշ
3 Ազոտ Nitrogenium Նիտրոգենիում N Էն
4 Ածխածին Carboneum Կարբոնեում C ցե
5 Ֆոսֆոր Phosphorus Ֆոսֆորուս P Պէ
6 Ֆտոր Fluorum Ֆլուորում F Ֆտոր
7 Յոդ Jodum Իոդում J Յոդ
8 Կալիում Kalium Կալիում K Կալիում
9 Բրոմ Bromum Բրոմում Br Բրոմ
10 Սիլիցիում Silicium Սիլիցիում Si Սիլիցիում
11 Նատրիում Natrium Նատրիում Na Նատրիում
12 Կալցիում Calcium Կալցիում Ca Կալցիում
13 Բարիում Barium Բարիում Ba Բարիում
14 Ալյումին Aluminium Ալյումին Al Ալյումինիում
15 Երկաթ Ferrum Ֆեռում Fe Ֆեռում
16 Ծծումբ Sulphur Սուլֆուր S Սուլֆուր
17 Պղինձ Cuprum Կուպրում Cu Կուպրում
18 Ոսկի Aurum Աուրում Au Աուրում
19 Քլոր ChIorum Քլորում Cl Քլոր
20 Մագնեզիում Magnezium Մագնեզիում Mg Մագնեզիում
21 Արծաթ Argentum Արգենտում Ag Արգենտում
22 Մանգան Manganum Մանգանում Mn Մանգանում
23 Ցինկ Zincum Ցինկում Zn Ցինկում
24 Կապար Plumbum Պլյումբում Pb Պլյումբում
25 Սնդիկ Hydrargyrum Հիդրարգիրում Hg Հիդրարգիրում
Posted in Հայոց լեզու, Առանց կարգի, Գրականություն

Մարտի 28

1. Կարդա՛ ստեղծագործությունը.
2. Paint ծրագրով նկարի՛ր մի հատված պատմությունից:
3. Պատմություններից մեկը կարդա և ձայնագրի՛ր քեզ կամ խնդրի՛ր որևէ մեկին ձայնագրել, ոչինչ , եթե ընթերցանությունը պարզ չլինի:
4. Պատմության մեջ ի՞նչ կենդանիների մասին է խոսում,  դուրս գրի՛ր և յուրաքանչյուրին նկարագրող մի բառ գրի՛ր: 
1 ստեղծագործության մեջ խոսում է ձիու մասին: 
Գլուխս բարձրացրի ու տեսա, որ ձիով կախված է զանգակատան խաչից: Կախվել է, քացի-քացի է տալիս ու կամաց վրնջում:
Նկարագրող բառ — Վախկոտ
2 ստեղծագործության մեջ խոսում է շան մասին
Ինչպես հայտնի է կատաղած շան կծելուց ահավոր տհաճություններ են լինում, այդ էր պատճառը, որ վազում էի ամենամեծ արագությամբ:
Նկարագրող բառ — Կատաղած
5. Բառերը խառնվել են, ճիշտ դասավորի՛ր և ստացի՛ր նախադասություններ:
Իսկ դուք գիտե՛ք, որ ձմռանը Ռուսաստանում շատ ձյուն է լինում:
Մի անգամ ինձ վրա կատաղած շուն հարձակվեց:
Մի անգամ պատերազմի օրերին, ես արաջինը ներխուժեցի թուրքական բերդաքաղաք:
Posted in Պատնություն, Առանց կարգի

Բագրատունիների թագավորություն

Բագրատունիների թագավորություն /885-1045թթ./Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, համացանց/

  • Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:
    VIII դարի և IX դարի երկրորդ կեսին Հայաստանի անկախության վերականգման համար կային նպաստավոր պայմաններ: Թուլացել էր Արաբական խալիֆայությունը, նրա հակառակորդ Բյուզանդիան ամեն կերպ խրախուսու էր Հայաստանի անջատողական քայլերը: Անկախությունը վերականգնելու հարցում միակամ էին հայ հասարակության բոլոր խավերը: Այդ գործում մեծ հետաքրքրություն հանդես բերեց և ջանքեր գործադրեց Հայ եկեղեցին: 869թ. հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հրվիրվեց հայ իշխանների հատուկ ժողով: Այն որոշեց Աշոտ Բագրատունուն հռչակել արքա և Հայաստանը թագավորություն ճանաչելու նպատակով դիմել Խալիֆայությանը:
  • Թվարկիր  Բագրատունյաց Հայաստանի անկախության համար նպաստավոր պայմանները:
    Արշակունյաց տոհմի թագավորության անկումից հետո հաջորդում է Բագրատունիների տոհմը որը, աստիճանաբար հզորանալով պայքարից դուրս է մղում իր ոխերիմ թշնամի-հակառակորդներին՝ Մամիկոնյաններին և Կամսարականներին, ովքեր 7-8-րդ դարերում Հայաստանում շարունակ ապստամբություններ էին կազմակերպում արաբական տիրակալության դեմ: Բագրատունիները, հատկապես Աշոտ Մսակեր իշխանը, բավականին ընդարձակեցին իրենց տերության սահմանները Այրարատում և դառնալով ամենաազդեցիկ ու ամենահզոր տոհմը Հայաստանում։
    Բագրատունիների ծագման մասին պատմաբանները միակարծիք չեն: Իրարամերժ տեսակետները Բագրատունիներին տալիս են հայկական, եբրայական, երբեմն՝ պարսկական ծագում:
    Թյուրիմացությունը գալիս է Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», համաձայն որի՝ Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի հայորդներից Շամբատ-Բագրատին հայոց թագավոր Վաղարշակը տվել է թագադիր ասպետի պաշտոն, նշանակել Հայաստանի արևմտյան կողմի իշխան և տոհմը նրա անունով կոչել Բագրատունի։ Սակայն այս դեպքում պատմիչի մատյանին վստահել չի կարելի: Նախ՝ մեզ հասած նրա ամենահին մատյանը թվագրվում է IX դարով՝ պատմիչի մահից գրեթե կես հազարամյակ անց, և վստահ չենք, թե այն չի խմբագրվել:
  • Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշի, զինանշանի պատմությունը:
    Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են Արատտապետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտուկամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագարմատից։
    Բագրատունյաց նախարարական ապա արքայական տոհմի անունը կապված է նաև Մեծ Հայքի Բագրևանդ կամ Բագրավանդանե գավառի անվան հետ։ Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության», Բագրատունիները, սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադիր և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։
  • Գրավոր ներկայացրու 9-րդ դարի երկրորդ կեսից 10-րդ դարի երկրորդ կեսի իրադարձությունների ժամանակագրությունը:
    9-րդ դարում, այս հզոր իշխանական տոհմերի դաշինքը Հայաստանում անվանական դարձրեց արաբական տիրապետությունն ու Աշոտ Ա Բագրատունին 869 թվականին հռչակվեց հայոց թագավոր՝ (869-890) հիմք դնելով Բագրատունիների արքայական հարստությանը (869-1045): Նրա թագավորությունը Արաբական խալիֆայությունն ու Բյուզանդիան ճանաչեցին 885 թվականին: Հատկանշական է Բյուզանդիայի Վասիլ Ա հայազգի կայսեր դիվանագիտական նուրբ խաղը: Վասիլը հաստատվելով բյուզանդական գահին՝ իրեն Արշակունի հռչակեց և Աշոտ Ա թագ խնդրեց, ինչպես կարգն էր վաղ միջնադարում, երբ Բագրատունի ասպետները թագադրում էին Արշակունիներին:
  • Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականություն։

Աշոտ Առաջին9-րդ դարում, այս հզոր իշխանական տոհմերի դաշինքը Հայաստանում անվանական դարձրեց արաբական տիրապետությունն ու Աշոտ Ա Բագրատունին 869 թվականին հռչակվեց հայոց թագավոր՝ (869-890) հիմք դնելով Բագրատունիների արքայական հարստությանը (869-1045): Նրա թագավորությունը Արաբական խալիֆայությունն ու Բյուզանդիան ճանաչեցին 885 թվականին: Հատկանշական է Բյուզանդիայի Վասիլ Ա հայազգի կայսեր դիվանագիտական նուրբ խաղը: Վասիլը հաստատվելով բյուզանդական գահին՝ իրեն Արշակունի հռչակեց և Աշոտ Ա թագ խնդրեց, ինչպես կարգն էր վաղ միջնադարում, երբ Բագրատունի ասպետները թագադրում էին Արշակունիներին:,

Սմբատ Առաջինի

Միակ հիշատակումը Սմբատ Ա-ի մասին վերագրվում է 314 թվականին՝ Տրդատ Մեծ թագավորի օրոք (287-330), երբ իրեն տրվում է թագադիր ասպետի կոչում։ Ըստ պատմահայր Մովսես Խորոնացու, նա ուներ հրեական ծագում։ Բյուզանդական կայսր, ծագումով հայազգի Կոստանդին Ծիրանածինր իր ծագումը հասցնում է հրեական արքաներին՝ իրեն համարելով Դավիթ և Սողոմոն թագավորների ժառանգ։

892թ․ Սմբատը գրավեց Հայաստանում արաբների վերջին հենակետը ՝ Դվինը, ձերբակալեց արաբ ամիրաններին և շղթայական ուղարկեց Կոստանդուպոլիս:Սմբատն ավարտեց հայկական հողերի միավորման գործը,թագավորությանը միացրեց,Տայք,Տարոն,Աղձնիք,Բարձր Հայք նահանգները,Գուգարքի և Ջավախքի գավառը:Սմբատի օրոք Հայաստանի սահմանները հասան մինչև արևելքում Ատրպատական,արևմուտքում Եփրատ, հյուսիսում-Վիրք, Հարավում Տավրոսի լեռներ:893թ Սմբատը բարեկամության և առևտրի պայմանագիր կնքեց Բյուզանդիայի հետ:Նույն թվականին Դվինում տեղի ուղեցավ ուժեղ երկրաշարժ և զոհվեցին շատերը: Սաջյան տոհմի առաջնորդ ամիրան ներխուճեց Հայաստան գրավեց Դվինը,Նախճավանը:Հայոց զորքերը տարան փայլուն հաղթանակ և արաբներին վտարեցին Հայաստանից:

Ամիրա Յուսուֆը պարտության մատնվելով, որոշեց օգտվել հայ կուսակալների միջև ծագած անհարթությունները։ X դ. սկզբին Վասպուրականի Արծրունի
և Սյունիքի Սյունի նախարարական տների միջև վեճ էր ծագել Նախճավան գավառի պատկանելության
շուրջ։ Սմբատն այդ վեճը լուծեց հօգուտ Սյունյաց նախարարների.Նախճավանը հանձնվեց Սյունիքին։ Օգտվելով առիթից՝ 908 թ. Յուսուֆը թագ ուղարկեց դժգոհ Գագիկ Արծրունուն և նրան ճանաչեց
Հայաստանի թագավոր։ Շուտով Յուսուֆը Գագիկի հետ ներխուժեց Հայաստանի կենտրոնական գավառներ ։ Տեղի ունեցած ճակատամարտում Սմբատի բանակն անհաջողություն կրեց։
Հայոց թագավորը ստիպված փակվեց Կապույտ բերդում։ Համառ պաշտպանությունից հետո հայերի ուժերը սպառվեցին. Սմբատը ստիպված եղավ դադարեցնել դիմադրությունը։ Հակաարաբական
պայքարը շարունակեց Նախճավանի Երնջակ բերդի կայազորը։ Յուսուֆը Հայոց թագավորին բերեց
Երնջակի պարիսպների մոտ և պահանջեց հրամայել զենքը վայր դնել ու հանձնվել։ Բայց քաջարի
արքան պաշտպաններին կոչ արեց շարունակելու դիմադրությունը ։ Գազազած Յուսուֆը Սմբատին
մահապատժի ենթարկեց և նրա մարմինը խաչեց Դվինի դարպասներին ։ Երկրի վրա կախվեց պետականությունը կորցնելու լուրջ վտանգ։ Ուներ մեկ որդի՝ Բագարատ Ա ։

Արքայացանկ

    1. Աշոտ Ա  885-890
    2. Սմբատ Ա 890-914
    3. Աշոտ Բ Երկաթ 914-928
    4. Աբաս 928-953
    5. Աշոտ Գ Ողորմած953-977
    6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
    7.  Գագիկ Ա 990-1020
    8.  Հովհաննես-Սմբատ 1020-1041
    9.  Գագիկ Բ 1042-1045
Posted in Հայոց լեզու, Առանց կարգի, Գրականություն

Մարտի 19

Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը:

1. Ո՞ւմ է նվիրված շարքը, անունից բացի նշել մի քանի տեղեկություն:
Շարքը նվիրված է Արփիկին, Արփիկը եղել է Եղիշե Չարենցի առաջին կինը։ Նրանք իրար հետ են ապրել 1921-1927թ․։ Արփիկը ծնվել է  1899թ։ 
2. Բանաստեղծությունների մեջ ինչո՞ւ է հաճախ նշվում Սայաթ-Նովայի անունը, ինչպե՞ս է դա հիմնավորվում:  
3. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր անգիր, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ այդ բանաստեղծության ասելիքը: 

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։

Այս բանաստեղծության ասելիքը այն է, որ մեր բնությունը չի կարող ավարտվել հազար վարդ և  շուշան կբացվի վարդերի տունկը կբացվի,  աչք կթացվի, սիրտ կխոցվի։ Հետո Գյոզալը կլացի և արցունքը կմնա գերեղմանի կարի վրա։

Posted in Պատնություն, Առանց կարգի

«Երևան քաղաքի գույնները»

Երևանը իմ ամենասիրելի քաղաքն է քանի որ ես այստեղ եմ ծնվել և այստեղ մեծացել: Երևանը ինձ համար ամենագույներով լի քաղաքն է: Երևանը ունի շատ ու շատ գույներ: Այդ գույները երևում են հատկապես այն ժամանակ երբ նկարում ես թղթի կամ կտավի վրա: Երեկոյան ժամերին շատ գեղեցիկ գույներով են լցվում այգիները, բայց ամենից գեղեցիկը դա Հրապարակն է: Երբ երեկոյան ժամերին վառվում են շատրվաների լույսերը, Հրապարակում շատ գեցեցիկ է: Շատ մարդիկ ուրիշ երկրներից գալիս են տեսնելու մեր Երևանի գույնները: Գույներով լի էր այս տարի նաև Հյուսիսային պողոտան, քանի որ այնտեղ կային տարբեր գույներով և պատկերներով պատրաստված տոնածառեր: Այս ամանորին էլի ու էլի գույներով լի էր մեր Հրապարակը: Մեր քաղաքում ամեն ինչ շատ գույներ է պարունակում:

This slideshow requires JavaScript.

Posted in Առանց կարգի, Երկրաչափություն

Պարապմունք 11- հեռավար աշխատանք:

Առաջադրանքներ:

/ Կրկնիր պարապմունք 10-ի տեսական մասը, որ խնդիրները չդժվարանաս լուծել/:

1) Գտեք ABC եռանկյան անկյունները, եթե <A:<B:<C=2:3:4

C4A410A4-9BF4-4D0F-B5C5-C21240FBAE04

3) Գտնել եռանկյան անհայտ անկյունը.

DBC12DF4-6683-4C0E-9E0F-4402F80A2F2B

4) Գտնել եռանկյան անհայտ անկյունը.

F4E0D2E2-8F80-4956-A7F5-34399073E589

5) Գտնել եռանկյան անհայտ անկյունը.

70790C57-91CC-465E-982E-4DCD6BB52FBD

6) Գտնել եռանկյան անհայտ անկյունը.

236BF4EC-7484-4CEB-AB30-0D000D4606BC

7) Գտնել եռանկյան անհայտ անկյունը, եթե AK-ն A գագաթից տարված կիսորդ է:

70790C57-91CC-465E-982E-4DCD6BB52FBD

Posted in English, Առանց կարգի

Without internet my vacations

If it weren’t for the internet I would still be spending my vacation with my little brother. When I play with my brother, the day is over. I like to go down and play with my friends. But since it is raining now and there is a Cronavirus in our country we are all afraid of leaving home. I couldn’t imagine my vacations without the internet, you can spend your homework sending, you can really see and improve without the internet. If not these tasks I can imagine my vacation without the internet. This is how I imagine my vacations without the Internet.