Posted in Մայրենի, Uncategorized

Տնային աշխատանք

Գրի՛ր շարադրություն ,,Ուզում եմ ասել,, կամ ,,Ինչ կուզեի ասել,, վերնագրով:

  1. Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով՝ հարցական նշանով, կամ առանց դրա:

Ինչ, ուր, որքան, երբ:

Երբ ցանկանաս, արի՛, իմ դուռը միշտ բաց է քո առաջ:

Երբ կանչեցիր, որ չեկա:

Ուր է տանում այս քարքարոտ ու անհրապույր ճանապարհը:

Ուր տանես, կգամ քեզ հետ:

Ճամփորդն ինչ էր պատմում իր տեսած երկրների մասին:

Ես քեզ պատմում եմ, ինչ լսել եմ. ոչինչ չեմ հորինում:

Որքան է խորաթյունը, որ չես ուզում մտնել:

Քարանձավ չմտավ, որքան էլ համոզեցին ընկերները:

  1. Կետերը փոխարինի՛ր խաղալ բայից կազմված տրված դերբայներով:

Խաղալ, խաղալիս, խաղացող, խաղացած:

Ինձ թույլ են տալիս ամբողջ օրր բակում խաղալ:

Սիրում եմ նայել գնդակով խաղացող մեծահասակներին:

Շատ խաղացած խաղը նրան էլ չի հետաքրքրում. միշտ նոր բան է ուզում հորինել:

Երեկոյան՝ ընկերների հետ խաղալիս նորից հիշեց առավոտյան հանդիպումը:

Advertisements
Posted in Մայրենի, Uncategorized

Դասարանական աշխատանք

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած­, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
1. Բացատրի՛ր բառերը՝ կածան, քարավան, պատռած,մեծաժխոր, ապառաժ:
կածան-Ոտքի նեղ ճանապարհ, արահետ, շավիղ
քարավան-Բեռնատար գրաստների բեռներ ու մարդկանց փոխադրող սովորաբար երկար ճանապարհ
պատռած-պատռված, պոկված
մեծաժխոր-Մեծ ժխոր՝ աղմուկ բարձրացնող, մեծ ժխորով տեղի ունեցող աղմկալից
ապառաժ-Կարծր լերկ քարի զանգված, ժայռ, քարաժայռ, կարծր քարի մակերես
2. Ինչպե՞ս է նկարագրված կածանը, բանաստեղծության բառերն օգտագործելով ներկայացրո՛ւ:
Այս բանաստեղծությունում ասվում է, որ կածանը` հալված է, մաշված է, քայլեր հաշված, կողին խաչված, հոգնած, տանջված
3. Ի՞նչ է ասում կածանը, փորձի՛ր ներկայացնել ի՞նչ կասի: