Posted in Մայրենի, Uncategorized

Տեքստային աշխատանք

 

Լինում է, չի լինում, մի շահ է լինում: Մի անգամ այս շահը իր շքախմբով շրջելիս է լինում, տեսնում է ՝ մի ծերունի ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.
-Ո՜վ ալևոր, այդ ինչո՞վ ես զբաղված այս շոգ կեսօրին:
Հանգստանալուդ ժամանակը վաղուց հասել է, իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե՞ս մինչև այս ծառը պտուղ տա:
-Ո՜վ ամենակարող տեր, չէ՞ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս ունեմ մնիչև այն օրը, որ ծառն սկսի պտուղ տալ:
Շահին դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով լի քսակ է տալիս:
-Ա՛յ, տեսնում ես՝ ծառն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին:
_Ո՜վ մեծ շահ, ուշադրություն դարձրու, որ մյուս ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ:
Այս կատակ ավելի է դուր գալիս շահին: Նա ծերունուն է տալիս երրորդ քսակն ու ասում իր ուղեկիցներին.
_Գնանք, բարեկամներ, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ կանգնենք, բոլորովին կսնանկանանք:

  1. Բացատրի՛ր տրվածբառերը:

Շքախումբ- Բարձրաստիճան անձանց և պետության ղեկավարներին

Շահ- Որևէ գործունեությունից՝ ձեռնարկությունից ևն ստացվող օգուտ:

Ամենակարող- Ամեն բանի կարող, ամենազոր, ամեն բանի ընդունակ:

ալևոր- Ծեր, ծերունի

տնկի- Առհասարակ՝ մատղաշ ծառ, տունկ, նոր տնկած ծառ՝ խաղողի մատ ևն:

սնանկանալ- Սնանկ դառնալ

  1. Վերնագրի՛ր պատմությունը:

Բարի ծերունին

  1. Բնութագրի՛ր ծերունունև շահին:

Ծերունին շատ բարի էր և նա ուզում է հյուրասիրել իր տանջանքներով տնկած ծառի պտուղները:

  1. Քո կարծիքովո՞րն է այս պատմության ասելիքը:

Այս պատմության ասելիք այն է, որ պետք է ագահ չլինես և բոլորին տաս քո տանջանքներով աճեցրած բերքը:

  1. Տեքստի ասելիքինհամապատասխան առած-ասացվածք գրի՛ր:

Եթե դու ազնիվ ես, շահն էլ քեզ համար սարսափելի չէ:

  1. Տեքստից դուրս գրի՛ր ուրիշի ուղղակի խոսքով նախադասություն, ապա դարձրու անուղղակի:

Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.
-Ո՜վ ալևոր, այդ ինչո՞վ ես զբաղված այս շոգ կեսօրին:

Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում, հարցնում է ալևորին, թե ինչո՞վ ես զբաղված այս շոգ կեսօրին:

  1. Տեքստում գտի՛րկոչական ունեցող նախադասություն և ընդգծիր:

-Ո՜վ ամենակարող տեր, չէ՞ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ տնկի, մյուսը ճաշակի
դրա պտուղները:

Գնանք, բարեկամներ, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ կանգնենք, բոլորովին
կսնանկանանք:

 

Advertisements

Հեղինակ՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s