Posted in Մայրենի, Uncategorized

ՈՒ ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

մուր-մրոտ — ու դարձել է ը

մեղու-մեղվաբույծ — ու — ն սղվել է

նուռ-նռնենի — ու դարձել է ը

առու-առվակ — ու- ն սղվել է

աղմուկ-աղմկել —  ու դարձել է ը

սուր-սրամարտ- ու դարձել է ը

ծուխ-ծխախոտ —  ու դարձել է ը

ածուխ-ածխահանք — ու — ն սղվել է

մասուր-մասրենի — ու — ն սղվել է

բլուր-բլրակ — ու — ն սղվել է

թթու-թթվաշ — ու — ն դարձել է վ

ապուշ-ապշել — ու — ն սղվել է

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

լուռ — Լռություն, լռել

սուտ — ստել, ստախոս

ջուր — ջրել, ջրավազան

հուր — հրեղեն, հրաչյա

մութ — մթություն, մթնշաղ

ձուկ-ձկնեղեն, ձկնորս

տուն — տնակ, տնօրեն

սուրբ, սրբություն, սրբեր

3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ

լուր բերող — լրաբեր

սուտ խոսող — ստախոս

ձուկ որսացող — ձկնորս

տունը պահող — տնպահ

ծուխը տնից հեռացնող — ծխահան

ջուր կրող — ջրկիր

հաճախ լուռ մնացող — լռակյաց

թթի ծառ — թթենի

լեզվի մասնագետ — լեզվաբան

ձվի ձև ունեցող — ձվաձև

4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ:

մտամոլոր — միտք

վիրաբույժ — վերք

զինագործ — զինվոր

ըմպանակ — ումպ

գրադարակ — գիրք

երկնասույզ — երկիր

լծկան — լուծ

սրընթաց — սուր

կիսալուսին — կես

մրրկահույզ — մրրիկ

բուսաբան — բույս

5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝

ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել

բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել

6. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝
Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը)

գլխային — գլուխ, ու — ը

գարնանային — գարուն, ու — ն սղվել է

լեզվակ — լեզու — ու — ն սղվել է

ձվակեր — ձու, ու — վ

գնդաձև — գունդ, ու — ը

շնչավոր — շունչ, ու — ը

նռնենի — նուռ, ու — ը

խորհրդավոր — խորհուրդ, ու — ը

շրթնային — շուրթ,  ու — ը

բրդատու — բուրդ

նրբագեղմ — նուրբ, ու — ը

ամրացնել — ամուր, ու — ն սղվել է

թթվել — թթու, ու — վ

առվահան — առու, ու — վ

կատվախաղ — կատու, ու — վ

լծկան — լուծ, ու — ը

ձկներ — ձուկ , ու —  ն սղվել է

7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կուրծք(վանդակ) — կրծքավանդակ

ջուր(աման) — ջրաման

շուրջ(գիծ) — շրջագիծ

միս(գործ) — մսագործ

ուրու(ական) — ուրվական

տունկ(արան) — տնկարան

մածուն(աման) — մածնաման

չու(ցուցակ) — չվացուցակ

սնունդ(մթերք) — սննդամթերք

Advertisements
Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Ապրիլի 26. 2018թ.

Առաջադրանք 1.

Կոտորակներից ո՞րն է փոքր,  33/100, թե՞ 12/100:
Ընտրիր ճիշտ պատասխանը.
  • 33/100
  • 12/100

Առաջադրանք 2.

Ընտրիր այն կոտորակները, որոնք ընկած են 1/19 -ի և 8/19 -ի միջև:
  • 9/19
  • 4/19
  • 6/19
  • 10/19

Առաջադրանք 3.

Թվերը դասավորի՛ր նվազման կարգով՝

1/12, 1/261, 1/8, 1/9, 1/220, 1/16

1/261, 1/220, 1/161/12, 1/9, 1/8

Առաջադրանք 4.

852

165/193>163/193

5/9<7/9

37/5>8/5

13297/2<13397/2

15/4>6/4

187/56<200/56

Առաջադրանք 5.

фр.JPG
 
Խանութում կա 200 կգ միրգ՝ 2/5-ը սալոր է, մնացած մրգի 3/4-ը տանձ է, իսկ մնացածը՝ նարինջ: Գտի՛ր, թե քանի՞ կգ նարինջ կա:
Լուծում՝
 200:5*2=80կգ (սալոր)
200-80=120կգ (մնացած միրգ)
120:4*3=90կգ (տանձ)
120-90=110 (նարինջ)
 
Պատասխան՝ 110կգ
Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Ապրիլի 25. 2018թ.

Առաջադրանք 1.

Ո՞ր մասն է ավելի փոքր,
1/16, թե՞ 1/29:
Ընտրիր ճիշտ պատասխանը:
  • 1/29
  • 1/16

Առաջադրանք 2.

Համեմատի՛ր.

1/5>1/4

1/7<1/9

1/12<1/16

1/28>1/16

Առաջադրանք 3.

Թվերը դասավորի՛ր աճման կարգով.

1/16, 1/143, 1/9, 1/24, 1/142, 1/14

1/9, 1/14, 1/16, 1/24, 1/142, 1/143

Առաջադրանք 4.

8400 լ տարողությամբ երկու ջրավազաններից լցված են առաջինի 1/4 մասը և երկրորդի 1/5 մասը: Ջրավազաններից որում ավելի շատ ջուր կա: Որքա՞ն է նրանցում եղած ջրի քանակների տարբերությունը:

8400:4*1=2100լ ջուր (շատ)
8400:5*1=1680լ ջուր (քիչ)

2100-1680=420լ ջուր

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Ավանդություններ թռչունների և բույսերի մասին

Ձմերուկ։
Գագիկ թագավորի ծառաները պալատի առջև մի օձ են տեսնում, որն անհանգիստ գետնին է քսում իր եղջյուրները։ Թագավորն իմանում է այդ և հրամայում կտրել օձի եղջյուրները։ Երբ կտրում են եղջյուրները, օձը հանգստանում է և գոհ հեռանում։

Ժամանակ անց օձը կրկին է հայտնվում պալատի մոտ, բերանից մի կորիզ գցում գետնին և անհայտանում։ Գագիկ թագավորը խորհուրդ է տալիս կորիզը թաղել հողում և հետևել դրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Թագավորն ու պալատականները չեն համարձակվում այդ անծանոթ պտուղն ուտել։ Որոշում են այն փորձել մի մահամերձ ծերունու վրա։ Պտուղից մի կտոր են կտրում և տալիս ծերունուն։ Ծերունին պտուղն ուտում է թե չէ, անմիջապես կազդուրվում է, երիտասարդանում։ Գագիկն ու իր պալատականները ուտում են պտուղի մնացած մասը, իրենք էլ են կազդուրվում և ջահելանում։ Այդ օրվանից այդ պտուղի անունը դնում են չմեռուկ (= չմեռցնող), որը հետագայում բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։

Մանուշակը սկզբում եղել է գեղեցիկ, բայց շատ խաբարբզիկ աղջիկ, իրենց տան գաղտնիքները հաղորդել է ուրիշներին, ուրիշներինն էլ՝ տանեցիներին։ Մայրը շատ է խրատել աղջկան, բայց աղջիկը մնացել է անուղղելի։ Ստիպված անիծել է նրան՝ ասելով.
— Չոլերն ընկնես, լեզուդ ծոծրակիցդ դուրս գա։ Աղջիկն անմիջապես ընկել է ղաշտերը, ծաղիկ դարձել։

Լալան կամ կակաչը կարմիր, արյունագույն ծաղիկ է։
Քուրդ ավազակները սարերում սպանել են յոթ եղբայրների։ Նրանց թափված արյունից բուսել է տխուր ու արնագույն աղբրանց արյունը։ Նրա կողքին գրեթե միշտ բուսնում է լալան, որն իր զանգակաձև գլուխը կախած, ողբում է սպանված եղբայրներին։

Բուն առաջ ծույլ ու անպետք մարդ է եղել և չի կարողացել անգամ իրեն շոր ճարել։ Մոտիկ մարդիկ մի օր նրան շոր են տալիս և հետները եկեղեցի տանում։ Հանկարծ նրանք հարձակվում են ծույլի վրա, հետ վերցնում տված հագուստները և մերկ վիճակով թողնում բազմության մեջ։ Ծույլին օգնության են հասնում երկնքի թռչունները։ Ամեն մեկը մի-մի փետուր է տալիս նրան, ծածկում մերկությունը, դարձնում բու, թռցնում, տանում իրենց հետ։ Սակայն բուն ապերախտ է գտնվում թռչունների նկատմամբ, նա ամեն գիշեր ուտում է նրանցից մեկին։ Թռչունները որոշում են՝ նրան տեսնելուն պես, պատժել։ Դրա համար էլ բուն փախչում է լույսից, ցերեկները թաքնվում, գիշերներն է միայն դուրս գալիս։
Կաքավը սկզրում հարս է եղել։ Մի օր խմոր անելիս, սկեսուրը բարկանում է վրան, թե ինչու է խմորը պինդ հունցել։ Հարսը հակառակում է սկեսուրին, պնդելով, թե խմորը կակուղ է։ Սկեսուրը զայրացած՝ անիծում է հարսին։ Հարսն անմիջապես կաքավ է դառնում և մինչև այսօր էլ հակառակում սկեսրոջը, անդադար կրկնում է. «Կակուղ ա, կակուղ ա»։
Կկուն հարս է եղել։ Մի օր ծառից ճոճք է կապում, երեխային դնում մեջը, գնում քաղհան անելու։ Երբ քաղհանից վերադառնում է, երեխային ճոճում չի գտնում։ Ցավից ու սկեսրոջ վախից թռչուն է դառնում, «կո՛ւ-կո՛ւ» կանչելով, փնտրում երեխային։

Իշխան ձուկ։ Ժամանակին Սևանա լճից միայն մի տեսակ սև ձուկ էր դուրս գալիս, որը վնասում էր ուտողին։ Այդ կողմերում ապրում էր Իշխան անունով մի մարդ, որը թողել էր իր աշխարհիկ կյանքը, դարձել ճգնավոր։ Իշխանը փայտից ձուկ է շինում, գցում ջուրը։ Ժամանակ անց նույն գետից սկսում է դուրս գալ մի նոր հրաշալի ու համեղ ձուկ, որը ճգնավորի անունով կոչվում է Իշխան։
Կրիան առաջ եղել է գող և շատ վարձ առնող ագահ ջրաղացպան։ Նա մի աղքատ մարդուց անչափ շատ վարձ է վերցնում, որից զայրացած աղքատը անիծում է նրան, ասում.
— Քեզ տեսնեմ էդ կոկոշը (աղուն կամ ալյուր չափելու դմե աման) գլխիդ ման գալիս։
Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է, ջրաղացպանը դառնում է կրիա, գլխին՝ կոտ։
Կատու։ Նոյի տապանում գտնված ժամանակ առյուծը հանկարծ փռշտում է և քթից դուրս է ընկնում կատուն։ Դրա համար էլ կատուն շատ նման է առյուծի։
Արջը ժամանակին ջրաղացպան է եղել։ Բայց երբ շատ գողություններ է արել, աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։
Գայլ և շուն։ Կենդանիներին ստեղծելիս՝ աստված գայլին հոտառություն է տալիս, իսկ շանը՝ ուժ։ Գայլը հարձակվում է գոմեշի վրա, ուզում է նրան պատառոտել, բայց չի կարողանում։ Գայլը գնում է աստծո մոտ և հոտառության փոխարեն ուժ խնդրում։ Աստված առնում է գայլից հոտառությունը, տալիս է շանը, իսկ շան ուժն էլ տալիս է գայլին։
Սկզբում գայլերը բնակվելիս են եղել մարդկանց մոտ, իսկ շները՝ անտառում։ Մի անգամ շները խնդրում են գայլերին, որ թույլ տան իրենք մնան մարդկանց մոտ։ Գայլերը խղճում են հիվանդ շներին և թույլ են տալիս մարդկանց մոտ բնակվել։ Մարդիկ շներին շատ են դուր գալիս, և շներն այլևս չեն ուզում անտառ վերադառնալ։ Մինչև հիմա էլ գայլերը հարցնում են շներին.
— Առողջացաք, դե վերադարձեք։
Իսկ շները ոռնոցով պատասխանում են, որ իրենք դեռ չեն առողջացել և ուզում են մարդկանց մոտ մնալ։
Posted in Մայրենի

ի ձայնավորի հնչյունափոխությունը

1.Համեմատիր դեմ դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան — ի-ն սղվել է

միրգ-մրգատու-ի-ն դարձել է ը

ջիղ-ջղայինի-ի-ն դարձել է ը

կաղին-կաղնի -ի-ն սղվել է

որդի-որդյակ- ի-ն սղվել է

կռիվ-կռվել- ի-ն սղվել է

խիղճ-խղճալ- ի-ն սղվել է

կծիկ-կծկել-ի-ն սղվել է Continue reading “ի ձայնավորի հնչյունափոխությունը”

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Վարժություն 1.

1/4+5/6=6/12

1/6+8/15=9/90

9/7+3/14=11/7

8/3+7/12=15/3

17/8+3/6=20/24

1/45+15/72=16/3240

7/18+5/12=12/216

9/50+24/25=33/25

Վարժություն 2.

16/5+8/65=24/65

32/27+5/36=37/972

2/81+34/18=36/1458

15/90+16/72=31/6480

32/121+7/99=39/11979

16/35+11/42=27/1120

11/72+35/108=46/7776

29/56+9/28=38/28

Posted in Բնագիտություն

Մթնոլորտային տեղումներ

Անձրևն առաջանում է օդի միայն դրական ջերմաստիճանների դեպ­քում, երբ մթնոլորտում կա բավարար քանակությամբ ջրային գոլորշի:

Ձյունը, ի տարբերություն անձրևի, առաջանում է օդի 0 °0-ից ցածր ջերմաստիճանում: Այսինքն՝ ջուրր հեղուկ վիճակից անցնում է պինդ վի­ճակի, ուստի և կոչվում է մթնոլորտային պինդ տեղում:

Կարկուտը նույնպես մթնոլորտային պինդ տեղում է, սակայն առաջա­նում է տարվա տաք սեզոնում:

Ցողը Երկրի մակերևույթի, բույսերի և զանազան առարկաների վրա նստած ջրի մանր կաթիլներն են: 

Եղյամն առաջանում է տարվա ցուրտ եղանակին, պարզկա գիշերնե­րին, երբ օդի ջերմաստիճանր 0 °0-ից ցածր է:

Ինչպե՞ս են առաջանում մթնոլորտային տեղումները:

Մթնոլորտային տեղումների քանակր չափում են օդերևութաբանա­կան կայաններում տեղադրված տեղումնաչափ սարքով:

Մթնոլորտային տեղումների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկեք հե­ղուկ և պինդ տեղումները:

 Հեղուկ-անձրև, ցող
Պինդ-ձյուն, կարկուտ և եղյամ

Բացի այդ՝ մթնոլորտային տեղումների մի մասը թափվում է անմիջապես ամպերից (անձրև, ձյուն, կարկուտ), մյուսները (ցող, եղյամ) առաջանում են երկրամերձ շերտում:

Մթնոլորտային ո՞ր տեղումներն են առավել շատ դիտվում ձեր բնա­կավայրում:

Անձրև, ցող, ձյուն, կարկուտ, եղյամ, ապրոպ

 

Posted in Մայրենի

նամակ

Համացանցից գտիր և ծանոթացիր նշանավոր մարդկանց նամակներին: Քեզ դուր եկած մտքերը դուրս գրիր:

Չապլինի նամակն իր դստերը` Ջերալդինային

Դստրիկս…

Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդն արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին` մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այդտեղ` հեքիաթային Փարզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռային գիշերում: Ես լսել եմ, որ դու այդ տոնական ու շողշողուն ներկայացման մեջ կատարում ես դերը պարսկական գեղեցկուհու, որը գերված է թաթարական խանից:Գեղեցկուհի եղի’ր և պարի’ր, աստղ եղի’ր և փայլի’ր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվի’ր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղի’ր հորդ ձայնին.

Ես քո հայրն եմ, Ջերալդինա:

Ես`Չարլին, Չարլի Չապլինը:

Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Իսկ երբ քունը իջնում էր իմ ծերացող աչքերին, ես ծիծաղում էի նրա վրա ու ասում. << Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են>>:   Ես տեսնում էի քո այդ երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու:

Ես կարդացի Չարլի Չապլինի նամակը իր դստերը: Ես այս նամակից սովորեցի, որ պետք է քո հարազատի նկատմամբ լինես քատ բարեսիրտ, բարեհամբյայուր, և սիրալիր:

 

Պարույր Սևակի նամակը Սուլամիթային…

… Իմ վերջին սեր: Երբեք մի մոռացիր, որ ես քեզ հետ եմ, ես քոնն եմ: Ես սիրում եմ քեզ Մեծ սիրով: Եթե դու Այն ես, ում անվանում եմ Ինքը, ապա իմ սիրո համար ոչինչ չի նշանակում, թե դու ում կսիրես (չակերտների մեջ կամ առանց դրանց), ում հետ և ինչպես կամուսնանաս, քանի երեխա կունենաս և այլն: Միայն թե մնա այն, ում ես սիրեցի և սիրում եմ ու երբեք մի մոռացիր, որ ես քոնն եմ, որ ես քեզ հետ եմ լինելու, թեկուզ հեռվից, թեկուզ անջատված:

Դու գիտես, որ մեզ վիճակված չէ ապրել միասին: Ես գիտեմ, որ կլինեմ քեզ հետ. ահա այս դիլեման է հենց մեր ճակատագիրը: Ընդունիր նրան` այդ ճակատագրին ու ապրիր այդպես` դժվարին, բայց լուսավոր, սարսափելի, բայց հարուստ, խեղճ, բայց նախանձելի կյանքով:

Ես նույնիսկ չեմ արցնում.
– Դու համաձա՞յն ես:
Ես միայն ասում եմ Նրան (Աստծուն).
– Բարեգութ եղիր, թող ամեն բան այնպես, ինչպես կա, երևի մենք նրա հետ ավելիի համար ուժ չգտնենք:

 

Կան նաև նամակ-բանաստեղծություններ: Կարդա և մտածիր:

Ալիսիա Կիրակոսյան
Նամակ առ Հայաստան

Posted in Руски язик

Птица

Это птичка с округлой головкой, короткой шеей, короткими и округлыми крыльями. Клюв твëрдый и заострëнный к концу-воробей

В холодное время эти птицы сидят, тесно прижавшись друг к другу. Это очень красивая птица. На голове чёрная шапочка, щёчки белые, а на горле чёрная полоска – галстучек, крылья и хвост – серые, спина – жёлтозелёная, а брюшко – жёлтое-синица

У этой птицы красивое пёстрое оперение: верх тела – чёрный, на голове и на шее – белые пятна, клюв прочный и острый. Эту птицу называют лесным доктором-дятел

На снегу прыгает птичка с алой грудью, с белой под цвет снега спинкой, с тëмными крыльями и хвостом. Пение этой птички можно услышать в зимнем парке-снегирь

Голова, крылья, хвост у птицы – чёрные, по бокам – белоснежные пёрышки. Хвост длинный и прямой, будто стрела, а клюв прочный и острый-сорока

У этой птицы крупное туловище и большие сильные ноги. Ходит большими шагами. У неё очень большой и крепкий клюв. Голова и крылья – чёрные, а остальное тело – серое. Эта птица каркает. Да ещë любит воровать блестящие вещи-ворона

☺ Անահիտ Հովսեփյան☺

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 7-2 դասարան

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Հ․ Լիանա «Մ․ Սեբաստացի» կրթահամալիր 2017-2018

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Միջին դպրոց 6-4 դասարան

Խոշորացույց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

English Անի Մրտեյան

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր, Արևելյան Դպրոց

Լիա Համբարձումյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Միջին դպրոց 6-4 դասարան