Posted in Руски язик, Uncategorized

Повторяем местоимения

Чей? МОЙ, ТВОЙ, НАШ, ВАШ учебник, друг, класс
Чья? МОЯ, ТВОЯ, НАША, ВАША сестра, книга
Чьё? МОЁ, ТВОЁ, НАШЕ, ВАШЕ платье, письмо, село
Чьи? МОИ, ТВОИ, НАШИ, ВАШИ учебники, сёстры, платья

Выполните здание:
Вставьте вместо точек нужное слово.
Образец: Это … книга. – Это моя книга.
а) мой, моя, моё
1. Это мая ручка. 2. Это май карандаш. 3. Это май стол. 4. Это маё платье. 5. Это
мая мама. 6. Это маё окно.
б) наш, наша, наше
1. Это наш класс. 2. Это наша комната. 3. Это наше окно. 4. Это наша учительница.
5. Это наша школа. 6. Это наш словарь.
в) твой, твоя, твоё
1. Это твой дом. 2. Это твая бабушка. 3. Это твой дедушка. 4. Это твой учебник. 5.
Это твоя подруга. 6. Это твоё письмо.
г) ваш, ваша, ваше
1. Это ваш журнал. 2. Это ваша семья. 3. Это ваш кабинет. 4. Это ваша библиотека.
5. Это ваш учитель. 6. Это ваше письмо.
Вместо точек вставьте он, она, оно.
Образец: Это мой словарь. … лежит на парте. – Это мой словарь. Он
лежит на парте.
1. Это мой брат. Он учится в школе. 2. Это моя мама. Она дома. 3. Это наше
окно. Oно там. 4. Это твой друг. Он слушает музыку. 5. Это наша учительница.
Она проверяет тетради. 6. Это твоя сестра. Она учит слова. 7. Это наш учитель.
Он читает текст. 8. Это моё письмо. Оно лежит на столе. 9. Это наша подруга. Она
повторяет урок. 10. Это твоё кресло. Оно стоит в углу.

Прочитайте 1-ую часть рассказа «Вишнёвая ветка»   (учебник стр. 116.) попробуйте пересказать.

Advertisements
Posted in Մայրենի, Uncategorized

Գործնական քերականություն

Սուսան Մարկոսյանի Գործնական քերականություն գրքի հոմանիշ բաժինը, էջ 14, առ.`47, 48, 49, 55:

Ընթերցարանից՝ էջ 127, կարդա Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»-հեքիաթի 4-5-րդ հատվածները, դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր, վերնագրիր յուրաքանչյուր հատվածը: Բանավոր պատասխանիր հեքիաթից հետո տրված հարցերին:

47.

Ջարդել հավաքել հասկանալ պահել
փշրել ամբարել պարզել ծածկել
կոտրել ժողովել գլխի ընկնել քողարկել
Կտրատել գումարել կռահել թաքցնել
կտոր կտոր անել կուտակել պատսպանել

48.

Երկիր Մազ Դեպք Արշալույս
Թագավորություն Հյուսք  Եղելություն Ծեգ
Պատմություն Ծամ Իրադարձություն լուսաբաց
Կայսրություն Հեր Միջադեպ այգաբաց
 Տերություն Վարս

49.

Ընդգծված բառերն ու արտահայտություններըփոխարինիր տրված հոմանիշներով:

55.

Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտիր և ողղիր դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ (նոր) աշակերտ կա մեր դասարանում:
Հիվանդին լավ դիտիր (նայրի), որ շուտ լավանա:
Տարվա ծայրին (վերջին) մի անակնկալ էլ կար:
Մատանու ակը գլորվեց միչև անծանութի կոշիկը ու հանգստացավ (կանգնեց):

 

Posted in Հայրենագիտություն

Ակլատիզ

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիկները: Նրանց կերպարների և գործառույթների մեջ առավել խոսուն ձևով է խտացվել և մարմնավորվել ժողովրդի անհատակ մտածողությունը: Հատուկ ծեսերով և հմայական բանաձևերով են ուղեկցվել տիկնիկի խորհրդանշական ծնունդը և մահը: Ժողովուրդը նրանց օժտել է կախարդական  ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատությունը, պտղաբերությունը, արգասաբերությունը, ընտանեկան և անձնական հաջողությունները:Մեծ պասի ծիսական տիկնիկը` Ակլատիզը կամ Պաս պապը, արական տիրապետության և պաս օրերի շրջանը: Image result for ակլատիզՏարբեր գավառներում տարբեր էին Ակլատիզի անվանումները` Ախլոճ, Ախացել, Ախելուծ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպաս, Ֆռիկ, Որոջբեկ և այլն: Նա հայտվում էր պասի առավոտյան`իր հետ բերելով ծիսական գործողությունների մի ամբողջ շարան, որոնք դարձյալ պիտի ապահովեին պտղաբերությունն ու արգասաբերությունը: Ակլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը` բոլորից թաքուն: Ասում են՝ այն ժամանակներում, երբ օրացույց չկար, Մեծ պասի յոթ շաբաթների փոխարեն մամիկները յոթ փետուր են խփել երդիկից կախված մի մեծ սոխի և անունը կնքել ակլատիզ: Եվ ահա ակլատիզը, յոթ փետուրները չորս կողմ տարածած, պտտվել է թոնրից եկող տաքությունից: Պտտվել է մեկ աջ, մեկ ձախ և այսպես հոգի է ձեռք բերել, կենդանացել: Մամիկներն ամեն օր այս պտտվող ակլատիզի աչքի առաջ տուն ու տեղ են մաքրել, եփել-թափել, քուրսին նստած հեքիաթ պատմել, հիվանդի գլխին Նարեկ կարդացել, որ չարը խափանվի, իսկ շաբաթը լրանալիս մի փետուր են նրանից պոկել: Վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելուն պես եկել է Սուրբ Զատիկն ու բոլորն իրար ողջունել են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և պատասխան ստացել՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Յոթ շաբաթվա ընթացքում ակլատիզը հատ-հատ կորցնում է փետուրներն իր, շաբթեշաբաթ հյուծվելով, փետուրները քամուն տալով՝ ընդառաջ է գնում մահվան, բայց դա խաբկանք է միայն: Վերջին փետուրը պոկվելուն պես ծնվում է նա վերափոխված ու ծնունդն այդ պերճ գարունն է, բնությունը զարթոնք ապրած, որ տոնվում է՝ Կարմիր Զատիկ անուն առած: Ասում են, թե ամեն տարի Զատիկի շաբաթ օրը վերսկսվում է ակլատիզ կամ Մեծ պաս պապի և Ուտիս (ամեն բան ուտել թույլատրող) տատի կռիվը: Եթե բարեկենդանի վերջում հաղթել էր Մեծ պաս պապը և երդիկից հաղթական կախ ընկնելով՝ հսկել պասի պահպանությունը, ապա Զատկի շաբաթ օրը ակլատիզ պապի վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելով՝ հաղթում է արդեն Ուտիս տատը: Պարտված ակլատիզ պապը, մամիկներին ճլպուր ապուր եփելու համար թողնելով իր հարության նշանը՝ յոթ շաբաթում թոնրի ջերմությունից ծլարձակած սոխը, այդ օրը թռչուն է դառնում ու թևին տալիս՝ ետ դառնալու իրավունքով: Ասում են, թե իբր ակլատիզն առասպելական հրեշ է և պատահական չէ, որ մեծերը դրանով են վախեցրել պաս չպահող երեխեքին՝
-Ձու չուտես, տե՛ս, թե չէ վերևից կիջնի ակլատիզն ու կհանի քո աչքերը:
-Մսեղեն էլ չպահանջես, թե չէ ակլատիզը կմրմռացնի քո աչքերը, դեռ բերանդ էլ տաքդեղ կածի:
Եվ ահա Զատիկի շաբաթ օրը ակլատիզի՝ այդ հրեշի դեմ ոխ պահած երեխաները վար են բերում երդիկից նրան, ոտնատակ տալիս, ճիպտում, քարծեծ անում, վերջին՝ յոթերորդ փետուրն էլ ջարդում, դեն նետում ու ասում. «Ճիճու ճիճվանքը՝ դուրս, ցորեն գարին՝ ներս»: Վերջում էլ ակլատիզին տանում նետում են հոսող ջուրը՝ասելով.Related image
Ձմեռն անցավ, գարունն եկավ,
Պասը գնաց, ուտիսն եկավ,
Քաշվի, կորի, Զատիկն եկավ:
Ասում են նաև, որ ակլատիզը կերպարանափոխված թռչուն է, որն ամեն տարի մի ձու է ածում: Յոթ փետուր, այսինքն՝ յոթ շաբաթ, նա մարդկանց օջախներում, թոնիրների վերևում պտույտ տալով տաքացնում է իր ձուն, ահա և յոթերորդ փետուրը կորցնելու օրը թռչնի կերպարանք ստանում թռչում, հեռանում է, որ երկնքի մեջ բաց թողնի իր ձուն: Ու հենց գցի երկնքից ցած, ձուն այս իսկույն ճաքեր կտա կայծակների որոտումով, ու անշնչից ծնունդ կառնի շնչավորը: Բոլոր փետուրները պոկելուց հետո միոտանի ակլատիզ պապը թռչուն դառած թռչում հեռանում է, նրան դեռ երկար հիշում են երեխաները: Սրած փայտի բութ ծայրին ամրացնում են նրանք վերջին փետուրն ակլատիզի և վեր ու առաջ նետելով՝ գոռում-գոչում.
Տի՜զ-տի՜զ,
Ակլատի՜զ…
Եվ պոչին փետուր ամրացված փայտիկը թռչում ու սուր ծայրով հողի մեջ է ցցվում՝ ճիշտ խատուտիկի կողքին, որի սպիտակ փուփուլներն ու միակ ոտքը այնքան հիշեցնում են գարուն բերող ակլատիզին:
Ասում են՝ ակլատիզ-բռնեբիբիզ պապի յոթերորդ փետուրը ընկնելով գետին՝ վերածվում է խատուտիկի: Սոխն՝ արմատն է հողում, փետուրները՝ տերևներն են՝ գետնի վրա սփռված, միակ ոտքը՝ երկար ցողուն է ահա, որ ճոճվում է անընդհատ, իսկ գլուխը՝ գլուխ է սովորական, միայն վրան մազի տեղակ փուփուլներ կան բազմահազար: Ու երբ մարդիկ շատ են ուզում հեռվում ապրող հարազատին մի բարի լուր ուղարկել, դիմում են միշտ խատուտիկին: Հենց փչում են ու թռցնում փուփուլիկները նրա, հովի թևով, քամու բերնով արագ թռչում, տեղ են հասնում, բարի լուրը ավետում: Ակլատիզը նաև հուսաբեր էր: Նա կարող էր խեր բերել, ուրախ տարի ապահովել, դուրս վռնդել չարիքը և ապահովել բարին: Շիրակում , օրինակ, հավաքում էին Ակլատիզի փետուրները , խուրձ անում և հաց թխելիս այդ խրձով մաքրում սեղանի ալյուրը: Փետուրները երբեմն պահում էին ներքնակի տակ` մինչև հաջորդ Մեծ պաս: Հավատում էին, որ դրանք կապահովեն բարեկեցությունը: Ակլատիզին էին դիմում նաև անհատական խնդրանքներով.`«Սուրբ Ակլատիզ, կատարիր խնդրանքս, ես քեզ մատաղ կանեմ»: Նրա վերջին փետուրով ալաշկերտցիները գուշակություն էին անում: Փետուրը երդիկից վայր էին նետում, եթե մեջքի վրա էր ընկնում, լավ նշան էր համարվում, եթե կոր մասով վայր` հավատում էին, որ տան երեխաներից մեկը հիվանդանալու է: Միաժամանակ Ակլատիզը տառապյալ կերպար էր: Նա գիտեր իր կյանքի կարճատևությունը և «չվանը վզին» սպասում էր իր «գանահարմանն» ու դուրս վռնդմանը:
Աղբյուրը
աղբյուրը
Posted in Uncategorized

Մարտի 1. 2018թ.

Թեմա՝ 3-ի և 9-ի բաժանման հայտանիշները: Բաժանելիությունը 4-ի, 25-ի, 8-ի

3-ի և 9-ի բաժանման հայտանիշները

Առաջադրանք 1.

Գրիր 46-ը 3-ի բաժանելուց առաջացած մնացորդը:

Առաջադրանք 2.

Համակարգիչներ նորոգող ձեռնարկությունը շաբաթական ստանում է 26 կանչ: Կարելի է արդյո՞ք այդ կանչերը հավասար բաշխել ինը բրիգադների միջև:

Առաջադրանք 3.

C-ն երկնիշ թիվ է, որի վերջին երկու թվանշանները 6-ն ու 2-ն են: Արդյո՞ք C-ն անմնացորդ բաժանվում է 4-ի:

Առաջադրանք 4.

Որոշիր, թե ի՞նչ թիվ պետք է գրել  -ի փոխարեն, որպեսզի 4647 թիվը բաժանվի 3-ի:
Պատասխան (թվերը գրիր աճման կարգով, առանց բաց տեղերի, դրանք անջատելով ; նշանով)`
 -ի փոխարեն պետք է գրել (            ) թվերը:

Առաջադրանք 5.

Երեք խոզուկները՝ Նիֆ-Նիֆը, Նաֆ-նաֆը և Նուֆ-Նուֆը անտառում կաղիններ հավաքեցին և որոշեցին դրանք հավասար բաժանել: Կարող են արդյո՞ք նրանք դա իրականացնել, եթե Նուֆ-Նուֆը հավաքեց 252 կաղին, Նաֆ-Նաֆը հավաքեց 2 անգամ շատ, իսկ Նիֆ-Նիֆը հավաքեց 102-ով քիչ կաղին, քան՝ Նուֆ-Նուֆը:  Պարզիր, թե ընդամենը քանի՞ կաղին նրանք հավաքեցին:

Առաջադրանք 6.

Առաջին կայանավայրում կա 48 մեքենա, երկրորդում՝ 15-ով պակաս, երրորդում 2 անգամ ավելի, քան առաջինում: Ընդամենը քանի՞ մեքենա կա երեք կայանավայրերում:
Հնարավո՞ր է այդ մեքենաները երեք կայանավայրերում բաշխել այնպես, որ յուրաքանչյուրում լինի հավասար թվով մեքենա:

Առաջադրանք 7.

Որոշիր այն եռանիշ թիվը, որի առաջին թվանշանը 6-ն է, և այն բաժանվում է 3-ի և 5-ի, բայց չի բաժանվում 2-ի և 9-ի:
Պատասխան՝ (թվերը գրիր աճման կարգով, առանց բաց տեղերի՝ դրանք իրարից անջատելու համար օգտագործիր ; նշանը)
Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Մարտի 1. 2018թ.

Առաջադրանք 1.
Գրիր 46-ը 3-ի բաժանելուց առաջացած մնացորդը:
                                                                                     Պատ.` 1 մն.
Առաջադրանք 2.
Համակարգիչներ նորոգող ձեռնարկությունը շաբաթական ստանում է 26 կանչ: Կարելի է արդյո՞ք այդ կանչերը հավասար բաշխել ինը բրիգադների միջև:
                                                                                      Պատ.` ոչ
Առաջադրանք 3.
C-ն երկնիշ թիվ է, որի վերջին երկու թվանշանները 6-ն ու 2-ն են: Արդյո՞ք C-ն անմնացորդ բաժանվում է 4-ի:
                                                                                     Պատ.` ոչ
Առաջադրանք 4.
Որոշիր, թե ի՞նչ թիվ պետք է գրել  -ի փոխարեն, որպեսզի 4647 թիվը բաժանվի 3-ի:
Պատասխան (թվերը գրիր աճման կարգով, առանց բաց տեղերի, դրանք անջատելով ; նշանով)` 369
 -ի փոխարեն պետք է գրել ( 369  ) թվերը:
Լուծում
4+6+4+7=21
21+3=24
2+4=6
6:3=2
Առաջադրանք 5.
Երեք խոզուկները՝ Նիֆ-Նիֆը, Նաֆ-նաֆը և Նուֆ-Նուֆը անտառում կաղիններ հավաքեցին և որոշեցին դրանք հավասար բաժանել: Կարող են արդյո՞ք նրանք դա իրականացնել, եթե Նուֆ-Նուֆը հավաքեց 252 կաղին, Նաֆ-Նաֆը հավաքեց 2 անգամ շատ, իսկ Նիֆ-Նիֆը հավաքեց 102-ով քիչ կաղին, քան՝ Նուֆ-Նուֆը:  Պարզիր, թե ընդամենը քանի՞ կաղին նրանք հավաքեցին:
Պատ.` նրանք հավագեցին 906 հատ կաղիններ և նրանք կարող են հավասար բաժանել միմյանց մեջ կաղինները:
Առաջադրանք 6.
Առաջին կայանավայրում կա 48 մեքենա, երկրորդում՝ 15-ով պակաս, երրորդում 2 անգամ ավելի, քան առաջինում: Ընդամենը քանի՞ մեքենա կա երեք կայանավայրերում:
Հնարավո՞ր է այդ մեքենաները երեք կայանավայրերում բաշխել այնպես, որ յուրաքանչյուրում լինի հավասար թվով մեքենա:
Պատ.` երեք կայանավայրերում կա 177 մեքենա և հնարավոր է բաժանել մեքենաները հավասար 3 կայանավայրերում:
Առաջադրանք 7.
Որոշիր այն եռանիշ թիվը, որի առաջին թվանշանը 6-ն է, և այն բաժանվում է 3-ի և 5-ի, բայց չի բաժանվում 2-ի և 9-ի:
 Պատասխան՝ (թվերը գրիր աճման կարգով, առանց բաց տեղերի՝ դրանք իրարից անջատելու համար օգտագործիր ; նշանը)
Պատ.` այդ թիվը 645-ն է: