Posted in Մաթեմատիկա, Առանց կարգի

Բանավոր հաշվարկ: Քննարկում ենք չստացված առաջադրանքները:

Թեմա՝  Ամրապնդում գիտելիքները: Շրջանագիծ և շրջան:

Նոր դասը՝ 5-րդ դասարանի դասագրքից՝ էջ 94:

Ա. 7մլրդ.250մլն.613հազ.704միանվոր, 99մլրդ.320մլն.634հազ.001միանվոր

Բ. 3023500

Թեմա՝  Ամրապնդում գիտելիքները: Շրջանագիծ և շրջան:

Նոր դասը՝ 5-րդ դասարանի դասագրքից՝ էջ 94:

Ընկերներ կարդում ենք, քննքրկում՝ մանրամասն:

Снимок1457

Կատարում ենք ինքնուրույն՝

Առաջադրանք 1. (710)

Քանի՞ անգամ է շրջանագծի տրամագիծը մեծ նրա շառավղից:

Առաջադրանք 2. (711)

Ուղիղը հատում է շրջանագիծը A և B կետերում: Ի՞նչ կետով պիտի անցնի այդ ուղիղը, որպեզի AB հատվածն ունենա հնարավոր ամենամեծ երկարությունը:
Պատ.՝ կենտրոնով

Առաջադրանք 3. (712)

Որտե՞ղ է գտնվում այն կետը, որի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից հավասար է շրջանագծի շառավղին:

Առաջադրանք 4. (713)

Գծե՛ք մի շրջանագիծ և նրա վրա նշե՛ք երեք կետ: Յուրաքանչյուր կետից շառավի՛ղ տարեք: Չափե՛ք շառավղի երկարությունը:

Առաջադրանք 5. (714)

Գծե՛ք երեք շրջանագծեր, որոնց կենտրոնները լինեն միևնույն կետում: Չափե՛ք այդ շրջանագծերի շառավիղները:

Առաջադրանք 6. (715)

Գծե՛ք մի շրջանագիծ և նրա վրա նշե՛ք որևէ A կետ: Այդ կետից տարե՛ք տրամագիծ և երկու լար : Չափե՛ք և համեմատե՛ք լարերի և տրամագծի երկարությունները:

Առաջադրանք 7. (716)

Երկու շրջանագծերի կենտրոնները հեռավորություննը 10 սմ է: Շրջանագծերի շառավիղներն են՝ 3 սմ և 5 սմ: Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը:

Posted in Մայրենի, Առանց կարգի

Յ ձայնակապի ուղղագրությունը.

  1. Պատասխանիր հարցերին, ուշադրություն դարձրու յ ձայնակապի գրությանը:

ո՞վ- մարգարե, Արա, արքա,  քահանա, վերակացու, խաբեբա, Լուսինե, Մարո,  ծաղրածու, Սարո

ո՞ւմ-մարգարեի, Արայի, արքաի,  քահանայի, վերակացուի, խաբեբայի, Լուսինեի, Մարոյի, ծաղրածու, Սարոի

2.Պատասխանիր հարցերին, ուշադրություն դարձրու յ ձայնակապի գրությանը:

ի՞նչ- բազե, Ձի, ժողովածու, երեկո, վերարկու, կաթսա, ափսե, մեքենա, պահածո, եղջերու:

ինչի՞- բազեի, Ձիու, ժողովածույի, երեկոյի, վերարկույի, կաթսաի, ափսեի, մեքենաի, պահածո, եղջերույի:

3. Գրիր յ ձայնակապը այն բառերում կամ բառաձևերում, որտեղ անհրաժեշտ է:

Լիություն, հեքիաթ, հայերեն, գոյություն, վերարկույով, պոեմ, նկարեի, քահանայի, մրցեի, ժողովածուից, գնաի, մոտենայի, րոպեից, տղայի, արքայի, միլիոն, ցերեկային, Ամերիկայի, Նարինեի, Կարոյի:

4. Շարունակիր՝ ամբողջական միտք դարձնելով: Ուշադրություն դարձրու յ ձայնակապի գրությանը:

Եթե բերեիր մաթեմաթիկիայի գիրքը ես քեզ 7կնշանակեի:

Երանի գնայի մանկապարտեզ:

Թե կարդայիր գիրքը լավ կսովորեիր:

Գուցե գայիք մեր տուն հյուր:

5. Սովորիր հետևյալ բառերի ուղղագրությունը՝ քրիստոնյա, փորձ, փորձանք, քվեարկել, քանիերորդ, քիմիա, ուղեվճար, տևողություն, փախչել, սերկևիլ:

Լրացրու բաց թողած տառերը՝ վայրէջք, մեղմօրեն, երբևիցե, Ամանոր, գիշերուզօր, շտապօգնություն, մեղմօրոր, փղոսկր, անօթի, ոսկեզօծ, օրըստօրե, օվկիանոս, պոեմ, ելևէջ, անէանալ, ամենօրյա, հանրօգուտ, օրեցօր, անորակ, քնքշօրեն, արջաորս:

Posted in Հայրենագիտություն, Առանց կարգի

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՊՎԱԾ ԼԱՎԱՇԻ ՀԵՏ

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑՆԵՐ ԿԱՊՎԱԾ ԼԱՎԱՇԻ ՀԵՏ

1.    Ավանդազրույցներից մեկն ասում է. «Հացահատիկի Հայոց Աստվածուհի Աշորայի ծամերըցորենի ոսկե ցողունի հյուսքեր էին: Արորը եղել է աստվածուհու ոտքը, գրտնակը սկզբում եղել էհացահատիկի աստվածուհի Աշորայի ձեռնափայտը: Բայց դա սովորական գավազան չէր:  Հենցոր Հայոց աշխարհում մեկը հացի մնացորդը կամ նույնիսկ փշուրը դեն էր նետում` աղբինխառնելով, աստվածուհու ձեռքից ձեռնափայտը դուրս էր թռչում` հասնում և հարվածում հացնանարգողի ճակատին ու ետ գալիս աստվածուհու մոտ:  Գրտնակն այդպես կլորիկ ու թմբլիկ էդարձել սրա-նրա ճակատին  թմփացնելով:  Հետո այնպես եղավ, որ մարդիկ սովորեցին հացի ոչմի փշուր դեն չնետել եւ Աստվածուհին իր ձեռնաձայտը նվիրեց մարդկանց»:Image result for լավաշ

.Խմորի եւ հացի հետ կապված հայերը ունեն ծիսա-հմայական արարողություններ: Հացըդանակով կտրել չէր կարելի, միայն ձեռքով: Հացը կտրել նշանակում է, մարդունբարեկեցությունից զրկել, մինչև հաց ուտելը ծերերը հացը մոտեցրել են ճակատին: Հացիպաշտամունքի հետ կապված կան օրհնանքներ, անեծքներ, մաղթանքներ, երդումներ: Հացովերդվել են` «Էս հացը վկա», «Էս հացը ինձ կուրացնի», օրհնել են`«Կերածդ հացը հալալ լինի»,անիծելիս ասել են` «Տվածս հացը աչքերդ բռնի», «Կերած հացդ հարամ լինի»,  «Հացը գետին միգցի, Աստված աչքերդ կհանի», հետաքրքիր է աչքի և  հացի համադրումն ու կապը:

Posted in Հայրենագիտություն, Առանց կարգի

Տրնդեզ. ավանդույթներ կրակի լեզվով

Տրնդեզ. ավանդույթներ կրակի լեզվով

Հազարամյա փորձը հուշում է, որ կրակի լեզվով սեր խոստովանելն ավելի արդյունավետ է:

Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ կաթոլիկները տոնում են սուրբ Վալենտինի օրը, այլ ոչ 13-ին, ինչպես շատերը կարծում են: Խնդիրն այն է, որ համաձայն եկեղեցական օրացույցի, օրը փոխվում է երեկոյան պատարագից հետո: Տրնդեզի պաշտոնական անունը՝ Տեառնընդառաջ, կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի, Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, միանգամից հասկացավ, որ հենց նա է Տերը:

Սակայն Տեառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր, ու կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:

Ծեսը հետևյալ տեսքն ուներ. տաճարի բակում մեծ կրակ էին վառում: Հավաքվում էր ամբողջ ժողովուրդը՝ կոչ անելով «այրել ձմեռը»: Ծիսակատարության մասնակիցները երգեր էին ձոնում իրենց խնդրանքների մասին: Տարիքավորները, օրինակ, երգում էին «հավերս ձու ածեն, կովս կաթ տա, հարսներս ծնեն»: Երիտասարդ տղաներն ու աղջիկներն իրենց երգերի մեջ սերն էին գովաբանում: Անզավակ կանայք ցատկում էին կրակի վրայով՝ հավատալով, որ դա կօգնի հղիանալ: Ապաքինման հույսով կրակի մոտ էին բերում հիվանդներին:

Տների բակերում էլ էին կրակ վառում, որի շուրջը պտտվում էր նորապսակ զույգն ամուսնական տարազով: Սա համարվում էր երկրորդ հարսանիքի պես մի բան: Հարսն այդ ընթացքում ձեռքն էր առած լինում նորածին տղա, որպեսզի իր զավակն էլ տղա լինի: Եթե նա դեռ հայրական տանն էր ապրում, սկեսուրն ուղարկում էր նրան «բաժինքը»՝ ընկույզ, մրգեր, չամիչ, շաքար ու տարբեր զարդեր:

Ժամանակի ընթացքում Տրնդեզի ծեսերը, իհարկե, փոխվել են, բայց այսօր էլ Հայաստանում փետրվարի 14-ին կրակ են վառում ու վրայով ցատկում: Հազարամյա փորձը հուշում է, որ կրակի լեզվով սեր խոստովանելն ավելի արդյունավետ է:

Կրակի շուրջ հավաքվածներն ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, քանի որ վստահ էին, որ այն ցույց է տալու այն այգիները, դաշտերն ու արոտավայրերը, որոնք այդ տարի առավել բերրի էին լինելու:

Կրակի վրայով առաջինը ցատկում էր տան ամենատարեց կինը՝ «տունը չարից մաքրելով»: Նրանից հետո գալիս էին երիտասարդներն ու երեխաները: Եթե այդ ընթացքում աղջկա շորի փեշն այրվում էր, համարում էին, որ այդ տարի նա ամուսնանալու է:

Մեծ կրակից հանում էին այրվող փայտեր, որպեսզի տների բակերում էլ կրակ վառեն: Մանավանդ այնտեղ, որտեղ նորապսակներ կամ նշանված աղջիկներ էին ապրում. սկեսուրներն այդ օրը պետք է «կրակին ի ցույց տային հարսին»: