Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Երևանի հին փողոցները

1899-թ.-Աստաֆյան-փողոց1

Նկարում Աստաֆյան փողոցն է:

Երևանի ամենահին փողոցները գտնվում էին Հին Երևանի ամենամեծ թաղում, որը զբաղեցնում էր կենտրոնական հատվածը։ Այն հայտնի էր նաև որպես Բուն քաղաք կամ Շահար ( պարսկերեն`  քաղաք):
Դա  այն հատվածն էր, ուր այժմ գտնվում են  «Երևան» հյուրանոցը, «Մոսկվա» կինոթատրոնը և նրա շուրջը եղած տարածությունները։ Քանի որ Երևանը երկար ժամանակ պարսկական տիրապետության տակ էր մնացել, ուստի նրա կենտրոնն էլ Շահար կոչեցին։ Շահարում էր գտնվում քաղաքի կենտրոնական` Աստաֆյան (այժմ Աբովյան) փողոցը, որից դեպի աջ ու ձախ, հյուսիսից հարավ  անցնում էր Բժշկական փողոցը (այժմ Թումանյան)։ Այժմյան Թումանյան և Աբովյան փողոցների անկյունում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը 1930-ական թվականներին Խորհրդային իշխանությունների որոշմամբ քանդվել է, և տեղում կառուցվել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքը:

Saint_Peter_and_Paul_Church,_Yerevan Աստաֆյանով շարունակելով հասնում ես Եկեղեցական փողոցը  (այժմ Սայաթ- Նովայի), որն այդպես էր կոչվում, քանի որ փողոցի անկյունում էր գտնվում  (ներկայիս Աբովյան — Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում)  Սուրբ Աստվածածին կամ Կաթողիկե եկեղեցին։

thumb_2753_default_listԱյն, ի տարբերություն Պողոս-Պետրոսի, համեմատաբար փոքր էր, բայց բարետես էր։ Այժմ Կաթողիկե եկեղեցին Երևանի Կենտրոն համայնքի  գործող եկեղեցիներից է: Եկեղեցական փողոցի վերջում գտնվում էր Գեթսեմանի մատուռը, որի տեղում այժմ կառուցված է Երևանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնի շենքը:

Գեթսեմանի_մատուռ

Առաջադրանք
 Երևանի ուրիշ ի՞նչ հին փողոցներ գիտեք: Պատմեք դրանց մասին:
Ի՞նչ անվանումներ ունեն այժմ:
Նշանավոր ի՞նչ շենքեր կան այդ փողոցներում:

Posted in Руски язик, Uncategorized

Умный попугай

1,  прочитайте текст  и  озаглавьте:

Купил папа Ирочке попугая.Научила Ирочка его мяукать, лаять,

говорить„Здравствуйте, ребята!”и захотела показать его своим

одноклассникам.

Решила она пойти с попугаем в школу, а бабушка к ней с просьбой:

–Сходи, пожалуйста, в магазин.

–Вот ещё! –ответила Ирочка. –Мне некогда! Отстань!

Она всегда так говорила, когда бабушка просила её что-нибудь сделать.

Отнесла Ирочка попугая в школу.Окружили ее одноклассники.

 Ирочка говорит попугаю:

–Поздоровайся с ребятами, Чико!

А попугай вместо „Здравствуйте, ребята!”говорит:

–Отстань!

Ребята удивились, а Ирочка покраснела, но тут же спросила снова

попугая:

–А как кошка мяукает? Помяукай, Чико!

Попугай посмотрелна Ирочку и в ответ:

–Вот ещё!

–А как собачка лает?–чуть не плача, спросила

Ирочка.

–Мне некогда! –прокричал попугай.

Ребята засмеялись, а Ирочка рассердилась.

–Вот противный! Ничего говорить не хочет.

–Как не хочет?–не согласились ребята. –Он нам

очень многое рассказал. Молодец, Чико!

2. К данным словам найдите из текста слова с противоположным значением:

Заплакали-

Хороший-

Ответила-

Побледнела-

Никогда-

Глупый-

3.Разделите текст на части в соответствии с планом. Дополните недостающие части плана.

  1. Чему научила Ирочка попугая?
  2. О чём попросила бабушка Ирочку?
  3. … …
  4. … …
Posted in Բնագիտություն, Uncategorized

Գիսավորների մասին

ԻՍՈՆ գիսավորը, որին հաճախ անվանում են «դարի գիսավոր», արդեն անզեն աչքով տեսանելիէ, ինչպես հաղորդում են մի շարք սիրող աստղագետներ, ովքեր հաջողացրել են այն նկատելերկնակամարում: Ըստ որոշ հաղորդումների, մոտենում է մի հրաշալի երկնային շոու, որինԵրկրի բնակիչները ականատես կլինեն նոյեմբեր-հունվար ամիսներին:
2012 թ. սեպտեմբերի 21-ին սիրող աստղագետների կողմից գիսավորի հայտնաբերվելուցանմիջապես հետո հաշվարկները ցույց տվեցին, որ այն իր ամենապայծառ վիճակում` Արեգակիմոտով անցնելիս, կարող է գերազանցել նույնիսկ լիալուսնին, սակայն այնուհետև գիսավորիպայծառության աճը տեղի չունեցավ այդ կանխատեսումներին համապատասխան: Այնշարժվում է առավելագույնը 380 կմ/վրկ արագությամբ և նոյեմբերի 28-ին սպասվում է նրաանցումը արևամերձ կետով: Այդ դիրքում այն գտնվելու է Արեգակին չափազանց մոտ`մակերևույթից ընդամենը 1.2 մլն կմ հեռավորության վրա (հիշեցնենք, որ Երկիր-Արեգակհեռավորությունն է 150 մլն կմ) և ամենապայծառը կլինի, և դրանից 2 շաբաթ առաջ գիսավորըհանկարծ ակտիվության բռնկում ցուցաբերեց, ինչը ստիպեց նորից խոսել նրա սպասվողարտառոց պայծառության մասին: Այս գիսավորին անվանում են նաև Ծննդյան տոների նվեր,քանի որ Երկրի մոտով (մոտ 60 մլն կմ) նրա անցումը սպասվում է դեկտեմբերի 26-ին, իհարկեեթե գիսավորը մինչ այդ կարողանա հաղթահարել Արեգակի ձգողությունը և շարունակի իրճանապարհը:

Հայկական աստղագիտական ընկերություն

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Հին Երևանի արհեստները

arhestnery_2.gifՆշանավոր գիտնական-ճանապարհորդ Ի. Շոպենն իր «Հայկական մարզի պատմական հուշարձանը» գրքում մանրամասն անդրադարձել է հին Երևանի տնտեսական կյանքին, ապրելակերպին, նշել է երևանաբնակ հայերի արհեստներն ու զբաղմունքը։ Այդ գրքում նա մանրամասն նկարագրում է մոտ 70 արհեստ:

Ի. Շոպենի վկայությամբ` նրա այցելության ժամանակ քաղաքում եղել է մի քանի գործարան։ Ինքնին հասկանալի է, որ դրանք իսկական գործարաններ չէին (ժամանակակից պատկերացմամբ), այլ գործատներ կամ արհեստանոցներ՝ մեկ տասնյակի հասնող բանվորներով։ Քաղաքում շատ էին, այսպես կոչված, «դուքանները», որոնցում աշխատում էին մեկ կամ երկու հոգի, այսինքն՝ վարպետն ու աշակերտը։
Այդ գործարաններից կարևորը երեքն են եղել` ապակու, թնդանոթաձուլական և վառոդի։ Թնդանոթաձուլականը և վառոդինը գտնվում էին Երևանի բերդում` սարդարի անմիջական հսկողության տակ։ Ինչ վերաբերում է ապակու գործարանին, շատ հետամնաց ձեռնարկություն էր՝ վատ որակի կանաչավուն ու կոպիտ արտադրանքով։
Ի. Շոպենը նշվածի կողքին հիշատակում է նաև կաշեգործների արհեստանոցները, որոնք հիմնականում Զանգվի ձորում էին, քանի որ կաշի մշակելու համար առատ ջուր էր պետք։ Ձորում էին ներկարարների գործատները, դարձյալ ջրին մոտ լինելու համար։ Ձորում ջրի ուժով գործում էին բրնձի մշակման դինգեր և ջրաղացներ` թվով ինը հատ։
Քաղաքի մյուս ծայրամասում առանձին թաղ էին կազմում «շիլաչիները»՝ կտորը կարմիր ներկողները։ Չորս կողմը կարմիր ներկ էր, ջրափոսեր, աղտեղություն։ Հետո այս թաղամասը մտավ քաղաքի տարածքը։
Քաղաքում կային նաև առանձին մանր-մունր գործատներ։ Կոնդում գտնվող Արազովների նկուղը վարձել էր մի ձեռներեց և «սապոն» էր եփում։ Փոքր, ստվարաթղթե կլոր տուփերի մեջ սափրվելու փոշի էին վաճառում։ Տուփին եվրոպատիպ մի դեմք էր` ածելին ձեռքին սափրվելիս։ Գործատան տերը գնում էր տուփերով փոշին և լցնում էր մեծ չանի մեջ, վրան ջուր ավելացնում։ Նկուղում սոսկալի փոշի էր կանգնած, և աշխատողները, որ հիմնականում անչափահասներ էին, դեմքերը, ավելի շատ` քիթը, ծածկում էին թաշկինակով։ Մեծ օջախին դրված չանում երկար եփվում էր փոշին, մակարդվում, փոխում էր գույնը, դառնում շագանակագույն, պնդանում։ Երբ եփածը սառչում էր, մակարդվում, կտոր-կտոր էին անում, մի քիչ տանելի տեսք տալիս ու վաճառում։
Քաղաքի կենտրոնը՝ Շահարը, աչքի էր ընկնում դուքանների առատությամբ, որոնք առանձին շարքեր ունեին Աստաֆյան փողոցում։ Այդպիսի շարքեր կային Ղանթարում, որտեղ հետագայում կառուցվեց վաճառատների համալիրը, Անգլիական այգու հարևանությամբ։ Այստեղ աչքի էին ընկնում տարբեր արհեստի տեր մարդկանց` դերձակների, գդակ կարողների, վարսավիրների, ոսկերիչների, դարբինների, թիթեղագործների կրպակները։ Շուկայի մոտ ձիեր էին պայտում
Շատ արհեստանոցներ էին կուտակված Չարխի փողոցում` դագաղագործներ, ատաղձագործներ, հյուսներ։ Չարխի վրա պատրաստում էին գրտնակներ, սխտոր ծեծելու հավանգներ, երեխաների համար երկաթե գլուխներով հոլեր։
Քաղաքում շատ էին կոշկակարանոցները և փինաչիների «դուքանները»։
Նստակյաց արհեստավորներից առանձնանում էին շրջիկները, որոնք գործիքների արկղը բռնած՝ անցնում էին թաղից թաղ, փողոցից փողոց, մտնում բակերը։
Հին Երևանի «ազատ արհեստավորների» թվում էին բեռնակիրները (համբալները) և աշնան ամիսներին փայտ կտրողները։ Համբալների հավաքատեղին նախկին Սպանդարյան փողոցի հիվանդանոցի պատի տակ էր։ Հավաքվում էին, նստոտում իրենց փալանների վրա ու «մուշտարու» սպասում։ Շատ հետաքրքիր էին նրանց փալանները։ Հաճախ պատված «էրգրից» բերած կարպետի կամ հին գորգի կտորով, գույնզգույն, տարօրինակ։ Համբալները հիմնականում ապարանցիներ էին, քաղաք էին գալիս աշխատելու։ Գնանք, ասում էին, միլիցա կդառնանք, թե չդարձանք, համբալությունը կա ու կա։ Ցախ կտրողները հայտնվում էին ձմեռնամուտին։ Երկար սղոցը դրած մեծ տոպրակի մե` գնում էին ցախ կտրելու, վերցնում էին իրենց հասանելիքը և վերջում մի մեծ կտոր փայտի մեջ խրելով կացինը, ասում էին. «Գնացինք, խեր լինի։ Էս մի կոճն էլ ձեզանից»։
Շրջիկ արհեստավորներից էին գզրարները։ Նրանք հայտնվում էին բակերում, ամռան վերջերին, երբ կանայք լվանում էին բուրդը, չորացնում։ Բուրդը լվանում էին Մամուռի (Մամրինի հինավուրց ջրանցքի) այն հատվածում, որտեղ գետն ազատվում էր բակերի ու տների շրջափակումից և ազատ տեղ դուրս գալիս։ Այդտեղ մարդիկ լվանում էին շորերը, բուրդը, փալաս-փուլուսը, և տեղն էլ կոչվում էր «Փալաս»։
Չոր, մաքուր բուրդը հաճախ կանայք իրենք էին չփխում ճիպոտով։ Աշխատանքը դժվար էր, և նրանք հաճախ իրենց տեղը զիջում էին գզրարներին։ Մտնում էր գզրարը բակ ու գոռում. «Բուրդ-մուրդ գզեմ, գործերը դզեմ»։ Նրա ձեռքին մի տարօրինակ գործիք էր, որն անեղ էր կոչվում (երևի աղեղ բառից) և նման էր մի լարանի սազի։ Լարը ձգվում էր մոտ մեկ մետր երկարություն ունեցող աղեղի վրա։ Երբ գզրարը թակով հարվածում էր անեղի հիմքին, լարը թրթռում էր, բուրդը անեղի շարժումից գզգզվում էր։ Գործը դանդաղ էր առաջ գնում, լարը թափով բզզում էր։ Գզած բուրդը գզրարը մի կողմ էր տանում, լավ չգզվածը հավաքում թաղիք պատրաստելու համար։

Մեծ իրարանցում էր սկսվում հին Երևանի հին բակերում, երբ հայտնվում էր դանակ-մկրատ սրողը։ Նրա սրելու գործիքը գրավում էր ոտնակով, մեծ անիվով, լիսեռով, որին շարված էին տարբեր չափի ու մեծության կլոր սրաքարերը։ Նա դազգահը դնում էր բակի կենտրոնում ու կանչում. «Դանակ-մկրատ սրեմ,- ու քթի տակ ավելացնում,- բերողին սիրեմ»։ Շտապում էին տան տիկինները դանակ-մկրատ առած, հավաքվում էին երեխաները տեսնելու այդ հրաշքը, երբ ոտքի թեթև շարժումով վարպետը պտտում էր քարերը, և սրվող դանակի կամ մկրատի տակից հորդում էին կայծերը։ Կայծերը վառ էին, երբ երեխաները ձեռքները դեմ էին անում, զգում էին կայծերի տաք խտղտոցը։ Սրող վարպետը ձայն չէր հանում, թողնում էր, որ երեխաները զգան կայծերի ջերմությունը. «Ո՛նց է,- հարցնում էր,- կծում է, չէ՞»։ Ու պտտում էր անիվը, իջնում-ելնում էր ոտնակը՝ թափ հաղորդելով պտտվող սրաքարերին։ Եվ նա սպասում էր հաջորդին ու կանչում. «Դե չուստ, հրես գնացի»։
Հնակարկատ կոշկակարները, որոնց «փինաչի» էին ասում, շատ էին հին Երևանում։ Մտնում էին բակ, լուռ կանգ առնում, ձեռքի տոպրակը դնում գետնին։ «Փինաչին եկավ, փինաչի՛ն»,- կանչում էին հարևանները, իսկ երեխաները ծաղրում էին. «Փինաչի, փինաչի, գործդ գործի նման չի»։
Կոշկակարը, առանց ուշադրություն դարձնելու երեխաներին՝ գոռում էր. «Պաչինկա. չուստ, սանդալ, բասանոչկա»։
«Փինաչին» տոպրակը բացում էր ու ձեռքն առնում մուրճը, կաշվի կտորները, բիզը։ Նա կարողանում էր ոչ միայն տեսքի բերել հին, ծռմռված կոշիկը, այլև նոր ներբան կամ կրունկ էր սարքում, գեղեցիկ կտրում եզրերը, տոպրակից ինչ-որ ներկ էր հանում, քսում կողերին ու ասում. «Տիկին-խանում, համեցեք»։
Անցան ժամանակները, կենտրոնում ու Ղանթարում կրպակները քչացան։ Նոր շուկան կառուցելուց հետո, որը գտնվում էր այժմվա «Այրարատի» տեղում, կառուցվեցին բավական բարեկարգ 24 խանութներ, մի երկար շարք, որը ներկված էր կանաչ։ Այդ կրպակները վարձով էին տրվում նստակյաց արհեստավորներին։
Շատ էին տնայնագործ արհեստավորները։ Ջուլհակները հիասքանչ գորգեր էին գործում, որ վաճառվում էին դրսում։ Տնայնագործության համար կային շատ գործիքներ։ Երևանի պատմության թանգարանում պահպանվել է բուրդ գզելու այն հարմարանքը, որը կոչվում է «սանդերք»։ Տախտակի հիմքով բարձրանում է սանդերքի բուն մարմինը, որը վերջանում է վեր ցցված մլերով, որոնք երկար են, հաստ և շատ։ Բուրդ գզողը չոքում էր հատակի կարպետին, սանդերքը դնում ոտքերի արանքում ու երկշարք այդ ատամների վրա, երկու կողմից քաշելով, բուրդը գզում։ Բուրդը գզվում էր, փափկում։ Հետո մանում էին։ Իլիկներով թել էին ոլորում։ Հաճախ թել ոլորողը, որպեսզի թելը երկար լինի, բարձրանում էր կտուրը, կանգնում ծայրին և պտտվող իլիկը բաց թողնում մինչև գետին։ Շատ էր տարածված երկանքը։ Երկու քար էր` հղկված ու կլոր։ Ներքևի քարն ամբողջական էր, միայն մեջտեղում մի մեծ, երկաթե ցցունք ուներ։ Վերևի քարը մեջտեղում լայն բացվածքով էր և կոթ ուներ։ Քարը պտտելով՝ աղում էին ձավար, ավելի մանր՝ ալյուր՝ տնային կարիքների համար։ Կոնդում և քաղաքում շատ էին ձավար ծեծելու սանդերը. բազալտե մեծ քար, մեջը՝ խոր ու հարթ մի փոս։ Ցորենը լցնում էին այդ փոսը և մեծագլուխ ու երկարակոթ թակով ծեծում։ Մի ժամանակ հին Երևանում շատ էր տարածված շերամապահությունը։ Նկուղներում իրար վրա փայտե դարակներ էին պատրաստում ու թթենու տերևները դարսում դրանց վրա։ Մանր ձվերից հայտնվում էին թրթուրները՝ սպիտակ, հատվածավոր մարմնով։ Լավ աշխատող թրթուրավոր մեքենաների նման դրանք ուտում էին տերևը՝ արագորեն, ագահաբար։ Այդպես՝ ամբողջ օրը։ Հետաքրքիր կենսական շրջափուլ էին անցկացնում այդ զարմանահրաշ ճիճուները. ձվից՝ թրթուր, բոժոժ, թիթեռ. թրթուրային փուլը տևում է 22-30 օր։ Այդ ընթացքում դրանք չորս անգամ մաշկափոխվում են։ Երբ շատ են մեծանում, հասուն թրթուրները հյուսում են մետաքսե պատյան՝ բոժոժ կամ կոկոն։ Բոժոժ հյուսելու 4-րդ օրը թրթուրը բոժոժում փոխակերպվում է հարսնյակի, մոտ 10 օր անց դառնում է թիթեռ, որը ծակում է բոժոժը, դուրս թռչում, զուգավորվում, ապա՝ բեղմնավորվում, որից հետո սկսվում է ձվադրությունը։
Շերամապահները պահում են բոժոժների մի խմբաքանակ՝ սերնդի համար, իսկ մյուս բոժոժները գցում տաք ջուրը ու գտնելով ծայրը՝ սկսում կծկել, որից 100-1500 մ մաքուր մետաքսաթել է ստացվում։
Կոնդում, ինչպես նաև հին Երևանում, կային մեղվաբույծներ։ Ունեին մի քանի փեթակ։ Գարնանը փեթակները դուրս էին բերում նկուղներից ու բացում դռնակները։ Վաղ գարնան օդը լցվում էր երկար քնից ազատված մեղուների անվերջանալի բզզոցով։ Դա դժվար գործ էր քաղաքի բնակիչների համար. ամռանը փեթակները պետք է սարերը տանեին, որտեղ ծաղիկը շատ էր, օդը` բարեխառն։ Դա էր պատճառը, որ մեղվաբուծությունը հին Երևանում տարածված չէր։

Հեղինակ` Էդուարդ Ավագյան
Երևան քաղաքի պատմության թանգարան

Առաջադրանք
Վերը նշված արհեստներից ո՞ր արհեստներն են այսօր գործում Հայաստանում, կա՞ արհեստ, որ սերնդեսերունդ ձեր ընտանիքում շարունակվում է:

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Մաթեմատիկա

Առաջադրանք 1:

Հաշվի’ր հարմար եղանակով`

90x 125 x 8=90×8=720×125=90000

91+4690219=4690310

(3408 +23)+77=23+77=100+3508

 

Առաջադրանք 2:

Հաշվի’ր այս երեք թվերի գումարը՝ 77, 5699, 1090:
77+5699+1090=6866

Առաջադրանք 3:

Փակագծեր տեղադրի’ր այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն՝

(3000-20)x10-29800=0

Առաջադրանք 4.

Երկու արտադրիչներից մեկը 15 է, եթե  մյուսը մեծացնենք 10-ով,ինչքանով կմեծանա  արտադրյալը:

Առաջադրանք 5.

Երեք գումարելիներից  յուրաքանչյուրը  մեծացրին 100-ով,ինչքանո՞վ  կմեծանա գումարը:
Պատ.՝300-ով

Առաջադրանք 6:

Աստղանիշերի փոխարեն գրիր բաց թողած թվանշանները՝

Ա) 25  x  4=100

Բ) 143  x 3=429

Առաջադրանք 7:

Երկու թվերի արտադրյալը 0 է, գումարը՝ 178: Գտի’ր այդ թվերը:
178 և 0

Առաջադրանք 8:

Հրուշակագործը հինգ օրում պետք է թխեր 320 գաթա: Առաջին և երկրորդ օրը

թխում էր օրական 70 գաթա, մնացած օրերը 65-ական:
Հասցրեց արդյոք հրուշակագործը թխել գաթաները այդ ժամանակահատվածում:
Պատ.՝այո

Առաջադրաք 9:

Գիրքն ունի 1250 էջ: Նարեն կարդաց 250 էջ:

Մնացած  էջերի քանակը  քանի՞ անգամ է
շատ կարդացած էջերի քանակից:

Լուծում
1250-250=1000էջ
1000:250=4էջ
Պատ՝4 անգամ
Առաջադրանք 10:

Տեղադրելով թվաբանական գործողության նշանները, ստացիր` 1000:

88888888=1000

Posted in Մայրենի, Uncategorized

Կոմիտաս

ԿՈՄԻՏԱՍ

Հայ եկեղեցական եւ ժողովրդական երաժշտության պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի երաժշտագետ եւ երգահան Կոմիտաս վարդապետը: Յուրաքանչյուրը, ով գեթ մեկ անգամ երգել է հայկական որեւէ երգչախմբում, վստահաբար սովորել ու կատարել է Կոմիտասի գոնե մեկ ստեղծագործություն: Սուրբ Պատարագի նրա քառաձայն մշակումը քաջածանոթ է բոլոր հայ հավատացյալներին: Բազմաթիվ երգչախմբեր Հայաստանում եւ Սփյուռքում կրում են այս մեծ վարդապետի անունը: Կոմիտասի բազմաբնույթ երաժշտական մշակումները իր ժամանակին եւ այսօր գնահատվել ու գնահատվում են ոչ միայն հայ մասնագետների եւ երաժշտասեր հանրության, այլեւ օտար երաժշտագետների ու երաժիշտների կողմից: Ռեժիսոր Դոն Ասկարյանի եւ Մարգարիտա Ոսկանյանի կողմից 1985-1988 թ.թ.-ին նկարահանվել է «Կոմիտաս» պատմավավերագրական ֆիլմը, որը միջազգային փառատոններում շահել է բազմաթիվ մրցանակներ:

Այսօր ցանկանում ենք Ձեզ հրավիրել մի երաժշտական փառատոնի, որը կրում է մեծ երաժշտագետ-երաժշտահանի անունը եւ ի թիվս մնացյալի նվիրված է նրա ստեղծագործություններին եւ որը Ձեզ կուղեկցի դեպի հայ տաղանդաշատ այս երգահանի երաժշտական ստեղծագործությունների հարուստ աշխարհը: Ստորեւ Ձեզ ներկայացվող տեքստը ներկայացնում է Կոմիտասի կյանքից միայն որոշ հատվածներ եւ դրվագներ: Նրա անձի եւ գործունեության մասին մանրամասն տեղեկություններ Ձեր ուշադրությանը կներկայացվի 2011 թ.-ի օգոստոսի 6-ին նախատեսված դասախոսության ընթացքում:

Այսպիսով ինչպիսի՞ն էր Կոմիտաս անձի ներաշխարհը: Ի՞նչ իրադարձություններ են իրենց հետքը թողել վերջինիս ձեւավորման վրա:

Իր կարճ կյանքի ընթացքում, քանզի նա ապրեց միայն 66 տարի, Կոմիտասը ապրել է բազմաթիվ կորուստներ, որոնց հետ նա ներքուստ չկարողացավ համակերպվել:

Նա ծնվել է 1869թ.-ի սեպտեմբերի 26-ին (նոր տոմարով հոկտեմբերի 8-ին) Օսմանական Կայսրության Կուտինա կամ Քյոթահիա քաղաքում եւ մկրտվել է Սողոմոն անունով: Այս անունը նա պահպանեց մինչեւ 1895 թ.-ի իր կուսակրոն քահանայական ձեռնադրութիւնը, երբ նա ստացավ Կոմիտաս հոգեւոր անունը: Այս անունը նրան շնորհվեց իր երաժշտական բացառիկ ունակությունների համար` ի հիշատակ 7-րդ դարի հայ նշանավոր երաժշտագետ կաթողիկոս Կոմիտաս Աղցեցու: Հայ Առաքելական Եկեղեցում բոլոր հոգեւորականները իրենց ձեռնադրութեան ժամանակ ստանում են հոգեւոր նոր անուն:

Կոմիտասը ծնվել է համեստ, բայց երաժշտասեր մի ընտանիքում: Հայրը՝ Գեւորգ Սողոմոնյանը, կոշկակար էր եւ ազատ ժամանակ երգում էր եկեղեցական երգչախմբում ու նվագում նաեւ երաժշտական գործիքներ: Մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, կարողանում էր լավ երգել:

Ճակատագրի առաջին հարվածը Կոմիտասը ստացել է մեկ տարեկան հասակում, երբ 1870թ.-ին մահացավ նրա մայրը: Սկզբում Կոմիտասը հավանաբար մեծացել է Քյոթահիայում՝ իր հորեղբոր ընտանիքում: Տարրական ուսումն ավարտելուց հետո տասը տարեկան հասակում նրան ուղարկում են Բուրսա՝ տատի եւ պապի մոտ: Կարճ ժամանակ հետո, երբ մահացավ նաեւ նրա հայրը, Կոմիտասին բերում են ետ՝ Քյոթահիա, որտեղ նա ընկնում է անպաշտպան եւ ծայրագույն աղքատության մեջ: Ապա նրան վերցնում են որբանոց: Մանկության տարիների իր միայնությունը խորը հետք է թողել նրա հոգեբանության վրա:

1881 թ.-ին Կոմիտասի կյանքում տեղի է ունենում բախտորոշ մի իրադարձություն: Բուրսայի հայոց թեմի առաջնորդ Գեւորգ վարդապետ Դերձակյանին կանչում են Սուրբ Էջմիածին՝ Հայ Եկեղեցու Մայր Աթոռ, եպիսկոպոս ձեռնադրելու նպատակով: Գեւորգ Դ Ամենայն Հայոց Վեհափառ Կաթողիկոսը նրան պատվիրում է իր հետ Էջմիածին տանել լավ ձայն ունեցող մի որբ երեխայի, որը սովորելու էր Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում: Քյոթահիայի որբատանը ընտրությունը ընկնում է Կոմիտասի վրա, քանի որ նա այնտեղ արդեն հայտնի էր իր գեղեցիկ ձայնով: 1981 թ.-ի հոկտեմբերի 1-ին Կոմիտասին ներկայացնում են Գեւորգ Դ Կաթողիկոսին: Կոմիտասը իր երգեցողությամբ մեծ տպավորություն է գործում նրա վրա եւ հակառակ հայերեն չիմանալուն նրան ընդունում են ճեմարան, որտեղ Կոմիտասին հաջողվում է լավ կրթություն ստանալ: Գեւորգ Դ Կաթողիկոսը նրան առնում է իր հովանավորության տակ եւ նկատելով նրա երաժշտական բացառիկ ունակությունները աջակցում է, որպեսզի նա ստանա փայլուն երաժշտական կրթություն: Ուսման իր առաջադրանքները կատարելուց հետո Կոմիտասը մնացած ժամանակը նվիրում է հայ երգին եւ երաժշտությանը: Մինչեւ 1895թ.-ը, այսինքին՝ մինչեւ 27 տարեկան հասակը, նա իր կյանքը Կոմիտասն անցկացնում է Էջմիածնի Գեւորգյան Ճեմարանում:

Posted in Մայրենի, Uncategorized
  • -2-

    Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք դեռ ունեին մի երկու խնձոր, իմ մայրիկի մեղմ ժպիտը, շիկավուն շունը, որ պառկել էր իմ ոտքերի մոտ ու ննջում էր, և աքաղաղի կարմիր կատա՛րը, և կեռասի ծառը, որ հանկարծ սկսեց ծվծվալ։ Ես նայեցի այգուն, տեսա կեռասի ծառը և դեղնափորիկ թռչունին, որ այդքան ուշ աշունով ծառին կեռաս էր գտել և զարմանքից ծվծվում էր։ Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։
    Ես, ուրեմն, ասացի.
    — Գիրքը խոզերի մոտ կկարդամ։
    — Շնորհակալ կլինեմ,— ասաց իմ հայրիկը։— Ուզում ես՝ շունը թող մնա հավերին պահակ, ուզում ես՝ հետդ տար։ Շնորհակալություն,— կրկին ասաց նա, և ես մի քիչ ամաչեցի։
    — Լավ,— ասացի ես,— շունը հետս կտանեմ։
    Նրանք ինձ հագցրին բրդե տաք ու փափուկ սվիտեր, որ մայրիկն էր երեկոները գործել ինձ համար, հագցնել տվին ռետինե տակերով թեթև կոշիկներ, որպեսզի կաշվե կոշիկներով խոտերի վրա հանկարծ չսայթաքեմ, և ինձ նայեցին գուրգուրանքով, քանի որ սվիտերն ինձ շատ էր սազում, և ես իրենց որդին էի։
    — Հիմա՞ գնամ,— ասացի ես։
    — Քո և հորեղբոր ճանապարհը մինչև Կույր աղբյուր նույնն է, հորեղբոր հետ մինչև Կույր աղբյուր գնա, էնտեղից կթեքվես Թփուտ կածանով դեպի Պարզ բացատ։
    Շունը չէր ուզում գալ։ Ես  նորից կանչեցի,  նա դանդաղ ելավ ու ծուլորեն հետևեց մեզ։ Նա ճանաչում էր Դիմաց անտառի գող ուրուրին, Դիմաց անտառի գող ուրուրը ճանաչում էր նրան։ Նրանք վաղուցվա ծանոթներ էին։ Դիմաց անտառի գող ուրուրը չէր ճախրում բազեի պես բաց ու բարձր, նա մեր հավերին մոտենում էր թփից թուփ և ծառից ծառ անցնելով, գրեթե սողալով։ Շունը դարձյալ կանգ առավ։ Ես տեսա գորշ ուրուրի գողունի թռիչքը թփուտից թփուտ, բայց մտածեցի, որ շանը տանում եմ նույնքան կարևոր գործի, ինչքան կարևոր է հավերի հսկողությունը, և սուլոցով կանչեցի շանը։ Նա մեր ետևից գալիս էր ակամա, ապա, երբ գյուղից դուրս էինք եկել, և մոռացել էր ուրուրի մասին, ուրախ վնգստոցով առաջ սլացավ ու գնաց։ Նա կարոտել էր անտառին, խոզերին, վազքին, հոգնածությանը։
    Տանը իմ գրասեղանն էր, լուսամփոփի ջերմ ու շոյող լույսը, իմ փոքրիկ գրադարանը, ռադիոյի մեղմ երգը և, իմ թախտին, ուղտի բրդից գործած հաստ շալը՝ ցերեկային նիրհի համար։ Անտառում արջերն էին, փղերը, վագրերը, հովազները, սատանաները, դևերը և հրեշները, մեր խոզերից և իմ ազնվությունից բացի, բոլորն էլ անտառում էին, և ես գնում էի դանդաղ` իմ հորեղբորից ետ մնալով։ Ես բացել էի գիրքը և գնում էի գրքին նայելով, իբր թե չեմ կարողանում կտրվել գրքից և ետ եմ մնում կարդալու պատճառով։
    Կույր աղբյուրի մոտ, որտեղ ճամփաբաժանն էր, շունը կանգնել էր և սպասում էր մեզ։ Աղբյուրը Կույր էր կոչվում, որովհետև իր խորքերից նա մանրահատիկ ավազ էր հանում, ավազը փակում էր նրա ակը։ Աղբյուրը դարձյալ լցվել էր մանրահատիկ ավազով ու տիղմով, փակ ակունքի ետևում, գետնի տակ աղբյուրը գուցե խեղդվում էր։
    Իմ հորեղբայրը նայում էր արդեն ճահիճ դարձող աղբյուրին։ Հանդի իր պայուսակից նա հանեց հանդի իր ուտելիքը, խաշած հավը կիսեց, փաթաթեց լավաշ հացի մեջ, այդ փաթեթը փաթաթեց թերթով և դրեց իմ թևի տակ։ Եվ գլխով ցույց տվեց Պարզ բացատի կածանը։
    —  Ուզում եմ ջուր խմեմ,— ասացի ես։
    — Պարզ բացատի աղբյուրից կխմես,— ասաց նա,— մեծ կաղնու տակ է, գնացեք։
    Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան։ Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի։ Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր։ Այդ խշխշոցն էր, երբ վազում էի՝ իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր։ Խաշամը հասնում էր ծնկներիս։ Երբ կանգ էի աոնում՝ լուո լռություն էր, այդ լռության ու լույսի մեջ հազիվ լսելի սվսվալով օրորվում էին թափվող տերևները։ Սև մոշահավը կչկչոցով թոավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր։ Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը։

    Հարցեր և առաջադրանքներ՝

    • Բացատրիր ընդգծված բառերը:
      Խաշամ-չորացած տերևների կույտ
      կածան-տքի նեղ ճանապարհ, արահետ
      նիրհ-ք
      նին նախորդող թմրություն

    • Բացատրիր հետևյալ նախադասությունըԵս հասկացաոր աշնան մեղմարևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ էև միակ տգեղը ես եմ:

    • Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ երկրորդ հատվածիվերաբերյալ: