Պարապունք 1
Առաջադրանք 2:
Պատկերը տրոհիր 6 հավասար մասի և յուրաքանչյուր կտորը գունավորիր տարբեր գույնով :
Առաջադրանք3:
Հողամասի հատակագիծը պատկերված է նկարում, որտեղ հոծ գծված մասերում շինություններ են:
Այգեպանը սկսեց շրջայցը
∗-ով վանդակից և հարևան վանդակներով զբոսնելով վերադարձավ սկզբնական դիրք՝ ամեն վանդակում լինելով ճիշտ մեկ անգամ: Գտեք, թե ինչպե՞ս է շարժվել այգեպանը:
ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 4
Փորձի’ր տեղափոխել մարդկանց գետի մի ափից մյուսը, հետևելով խաղի կանոններին.
1. Ոստիկանը չի կարող մենակ թողել գողին մարդկանց հետ:
2.Հայրիկը չի կարող մենակ թողել որդիներին մայրիկի հետ:
3. Մայրիկը չի կարող մենակ թողել աղջիկներին հայրիկի հետ:
4.Երեխաները չեն կարող մենակ գնալ տախտակամածով :
5.Տախտակամածը ինքնուրույն ետ չի վերադառնում:
6. Տախտակամածը կարող է տեղափոխել երկուսից ոչ ավել մարդ:
Խաղը տե’ս այստեղ:
Խնդրի լուծումը տես այստեղ
ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 5
Գայլը, գառն ու խոտը գտնվում են գետի մի ափին, փորձիր բոլորին տեղափոխել մյուս ափ` իմանալով որ նավակում քեզ հետ դրանցից միայն մեկը կարող է գտնվել:
Ինչպե՞ս տեղափոխել, որ նույն ափին գայլը գառան հետ չմնա, իսկ գառն էլ` խոտի, որ գայլը գառանը չուտի, գառն էլ խոտ չուտի:
Խնդիրը տես այստեղ:
Լուծումը տես այստեղ
Խնդիր 3.
Ավտոխցանման ժամանակ նեղ ճանապարհով 6 մեքենա դուրս եկան իրար ընդառաջ, տես նկարը:
Ճանապարհի մեջտեղում կար մեկ մեքենայի համար նախատեսված ավտոկայան:
Ինչպես մեքենաները անցնեն:
ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 6
Փորձիր ձախ կողմում գտնվող գորտերին տեղափոխել աջ կողմ, և աջ կողմի գորտերին` ձախ կողմ, իմանալով, որ գորտերը թռչում են մեկ քարի վրայով ազատ տեղը, կամ հենց իրենց մոտ գտնովղ ազատ քարը, ընդ որում, ետ չեն թռչում:
Խնդիր տես այստեղ…
ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 7
Խաղ գորտերով, տես այստեղ…
- Խաղը շարունակել, երբ գորտերի թիվը յուրաքանչյուր փուլում համապատասխանաբար` 3, 4, 5 է:
- Հաշվելով յուրաքանչյուր փուլում կատարած քայլերի թիվը, գտնել օրինաչափություն:
- Կատարել եզրակացություն:
- Տեղադրել բլոգում, համապատասխանաբար մաթեմատիկայի ընտրության էջում:
ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 8
Բանավոր հաշվարկ, խաղ մրցույթ:
Հանոյի աշտարակը (կոչվում է նաև Բրահմայի աշտարակ կամԼուկասի աշտարակ[1]) մաթեմատիկական խաղ կամ գլուխկոտրուկէ։ Այն բաղկացած է երեք ձողերից, և մի շարք տարբեր չափերի սկավառակներից, որոնք կարող է տեղադրել ցանկացած ձողի վրա։Գլուխկոտրուկը սկսվում է ինչ-որ քանակով սկավառակների՝ առաջին ձողի վրա կոկիկ, վերևից դեպի ներքև աճման կարգով դասավորված, շարքից։
Գլուխկոտրուկի նպատակն է՝ տեղաշարժել սկավառակների ամբողջ շարքը առաջին ձողից մյուս երկու ձողերից մեկի վրա՝ հետևելով այս կանոններին.
- Միաժամանակ միայն մեկ սկավառակ է կարելի տեղաշարժել։
- Ամեն մի քայլ իրենից ներկայացնում է վերին սկավառակի տեղափոխումը մի ձողից մյուս ձող, այսինքն սկավառակը կարելի է տեղաշարժել միայն այն դեպքում, երբ այն գտնվում է շարքի ամենավերևում։
- Սկավառակը չի կարելի տեղադրել իրենից ավելի փոքր սկավառակի վրա։
Խաղը տես այստեղ…