Posted in Մայրենի, Uncategorized

Տարեմուտի խոստովանություն

 

 

8ebd1665b7d9133800c273fe5b91d08070aebaf2714b366915pimgpsh_fullsize_distr1.Ի՞նչ կուզենայիր ունենալ 2017 թվին, որ պակասում էր 2016-ին:

2017 թվին ես ցանկանում եմ ունենալ գեղեցիկ հեռախոս, որպեսզի ավելի շատ շփվեմ ընկերներիս հետ:

  1. 2016 թվին ի՞նչ ամսաթիվ միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:

2016 թվից ինձ լավ ու հաճելի հիշողություն կմնա Մոսկվա այցելությունը : Առաջին անգամ եմ լինելու այդ մեծ քաղաքում:

  1. Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը 2016-ին:

2016-ին տեղի ունեցավ իմ առաջին համերգը բեմում:
4. Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:

Իմ ամենամեծ անհաջողությունը իմ փոքրիկ շնիկի կորուստն էր:
5. Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:

Իմ գնած ամենալավ բանը ծննդյանս տոնի  գեղեցիկ հագուստն էր:
6. Ու՞մ վարքը կուզեիր գովել:

Կուզեի գովել քույրիկիս վարքը:
7. Ի՞նչն էր ամենաշատը քեզ ոգևորում:

Ինձ ամենաշատը  ոգևորում է գովեստի խոսքերը իմ հասցեին:

  1. Ո՞ր երգը քեզ միշտ կհիշեցնի նախորդ տարին:

Ես կհիշեմ Ռազմիկ Ամյանի<Սիրեմ քեզ լիանամ> երգը:
9. 2016թվին Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:

Կուզեի ավելի շատ հանգստանալ:
10. Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:

Ավելի քիչ կուզեի դաս անել:
11. Սիրահարվե՞լ ես 2016-ին:

Դեռ չեմ սիրահարվել:
12. Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը:

Իմ սիրելի հեռուստահաղորդումը  <Ֆուլ Հաուս>-ն է;
13. Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը 2016-ին:

Իմ կարդացած ամենալավ գիրքը 2016-ին <Չիպոլինոյի արկածներն> են:
14. Ի՞նչ էիր ուզում և ստացար:

Ուզում էի տեսնել մորաքրոջս ու իր բալիկներին, որոնք ապրում են Մոսկվա քաղաքում, և դա կատարվեց:
15. Ի՞նչ էիր ուզում և չստացար:

Ուզում էի լավ հեռախոս , բայց ցավոք չստացա:
16. Ո՞րն էր քո սիրելի ֆիլմը 2016-ին:

Իմ սիրելի ֆիլմը 2016-ին <Սիրո գործակիցն > էր:
17. Գրիր որևէ երգի բառեր, որոնք ամփոփում են 2016-ը:

-Դու՛ Նոր տարի, գալդ բարի…

 

Advertisements
Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Ձմեռային ուսումնական աշխատանք 2016

1.Գրի՛ր հետևյալ թվերի նախորդը և հաջորդը՝

200, 201, 202

1098, 1099, 1100 

19999, 20000, 20001

2.Հետևյալ թվերը  ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով՝ 

2601=2×1000+6×100+0x10+1×1

34009=3×10000+4×100+0x100+0x10+9×1

909=9×10+0x10+9×1

  1. Քառակուսու պարագիծը 400 մ էԳտի՛ր քառակուսու կողմը և մակերեսը:

Լուծում

1) 400:4=100մ

2) 100×100=10000 մ2                         Պատ.՝100մ և 10000 մ2

  1. Ուղղանկյանմի կողմը 2 սմ էիսկ  մյուսը՝  քսան անգամ երկար էԳտի՛ր ուղղանկյան պարագիծը և մակերեսը:

Լուծում

1) 20×2=40մ

2) 2×2+2×40=84սմ

3) 40×2=80սմ2                         Պատ.՝84սմ և 80սմ2

  1. Գտի՛րօրինաչափությունը և լրացրու՝

250, 230, 210, 190, 170

6.Հաշվի՛ր հարցերով՝  

45x(792:3+888):5=10368
1. 792:3=264
2. 264+888=1152
3. 1152×45=51840
4. 51840:5=10368

7.Արտահայտի’ր նշված միավորով՝

13 տ=13000 կգ

8 ց=800 կգ

25 կմ=25000 մ

  1. Հաշվի’ր հարմար եղանակով`.

4x9x11x125x 0=0

  1. Հաշվի՛ր.

53440:4=13360

  1. Երկուդարակներում միասին կա 245 գիրք: Մի դարակում 15 գիրք   ավելի  շատ կա,  քան մյուսում: Յուրաքանչյուր դարակում քանի՞ գիրք կա:

Լուծում

1) 245-15=230

2) 230:2=115 գիրք

3) 115+15=130 գիրք                      Պատ.՝115 և 130 գիրք

11.Յոթ հազար երեք հարյուր ութ թիվը թվանշաններով  գրելիս, ո՞ր կարգում  գրված կլինի «3» թվանշանը:

7308-3 կարգ հարյուրավորների

12.Ո՞ր թիվն  է  8 հազարյակ,  6 հարյուրյակ և 4 տասնյակ կարգային գումարելիների գումարը:

8×1000+6×100+4×10+0x1=8640

13.Հինգ հազար երեք հարյուր  ութ թիվը թվանշաններով գրելիս, որ կարգում  պետք է  գրել 0 թվանշանը:

5308-2 կարգ

14.Գրիր այն թիվը, որը հավասար է  2 հազարյակ, 4 տասնյակ և 1 միավոր  կարգային  գումարելիների  գումարի :

2×1000+0x100+4×10+1×1=2041

15.Որքանո՞վ  կփոքրանա 3876 թիվը, եթե  նրա  գրության հարյուրավորը փոխարինենք   0-ով:

3876-3076=800                Պատ.՝800-ով

16.Չորս  հազար  քսանվեց  թիվը թվանշաններով գրիր:

4026

  1. Որքանո՞վ կփոքրանա 7999 թիվը, եթե նրա գրության տասնավորը փոխարինենք   0-ով:

7999-7909=90               Պատ.՝90-ով

18.Հինգ հազար քառասունհինգ թվի գրության  մեջ ո՞ր կարգում է գրված 0:

5045-3 կարգ

19.Նշիր ամենամեծ եռանիշթիվը, որի  գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:

987

20.Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը:

999-99=900

Posted in Հայրենագիտություն

Հայկական ամանորից

Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվի

Ամանորը տարվա տոներից, թերևս, ամենասիրելին է: Հատկանշական է, որ հայկական ավանդական ամանորյա խոհանոցի մի շարք կերակուրներ այսօր էլ տեղ են գտնում մեր սեղաններին:

Տարեհաց

Մինչ օրս պահպանվել է ծիսական հաց թխելու սովորույթը, որի խորհուրդը նվիրված է գալիք տարվա հաջողություններին: Ծիսական հացը կոչվում է տարեհաց` կլոր կամ ձվաձև տեսքով, իսկ մեծությունը` ըստ ընտանիքի անդամների թվի: Տարեհացի երեսը սերմերով և մրգերով զարդարելը խորհրդանշում է տարվա հացի և մրգերի առատության գաղափարը: Ներսում դնում են «միջինք»` լոբի, սիսեռ, փոքրիկ կորիզ կամ մետաղադրամ: «Միջինքը» տան այդ տարվա հարստության խորհրդանիշն է: Ըստ ավանդույթի՝ ուտելու պահին ում բաժնի միջից այն դուրս գա, տարին այդ մարդու համար հաջողակ կլինի:

Հատիկավոր կերակուրներ

Հայկական ամանորյա սեղանի զարդն են եղել նաև հատիկներն ու հատիկավոր կերակուրները: Մինչ օրս Ամանորի սեղանին անպայման տեղ է գտնում աղանձը, որը տարբեր հատիկների աղանձված, խարկված խառնուրդ է: Հայկական որոշ գյուղերում հատիկեղենով պատրաստում են նաև կճախաշ, որը կճուճի մեջ ամբողջ գիշեր թոնրում եփված տարբեր հատիկների խաշն է: Թոնրի մեջ են պատրաստում նաև ամանորյա քյաշկը կամ հարիսան, որպես նոր սկսվող տարվա երկրագործական աշխատանքների առատության խորհրդանիշ:

Լոռու մարզում մի ասացվածք կա. «Նոր տարին չի գա առանց լոբու»: Լոբով ճաշի կամ աղցանի կողքին, լոռեցին պատրաստում է նաև գոզինախ կոչվող քաղցրավենիքը (մեղրով խառնված մանրացված նուշ և ընկույզ):

Հայկական ամանորյա սեղանի զարդը պասուց դոլման է, որն իր մեջ պարունակում է յոթ տարբեր հատիկներ: Պասուց, քանի որ քրիստոնեական Նոր տարին պահքի օրեր են, և պահքը լուծարվում է Հիսուսի ծննդյան տոնին, իսկ յոթ հատիկները խորհրդանշում են յոթ աստվածային թիվը, որի հիմքում ընկած են աշխարհի յոթ տարերքները: Առհասարակ, ամանորյա սեղանի առատությունը յուրաքանչյուրի համար պարտադիր է’ հավատալով, որ այն կապահովի ամբողջ գալիք տարվա առատությունն ու բարեկեցությունը:

Նոր տարին` նորովի

Ամանորի առիթով հայերը ոչ միայն լավ մաքրում էին տունը, այլև’ ախոռը: Ոչ միայն տան անդամներն են նոր հագուստ հագնում, այլև անասունների եղջյուրներից կարմիր ժապավեն են կապում’ գալիք տարին ուրախ անցկացնելու ցանկությամբ: Ամանորը դիմավորելու հին ավանդույթներից կարելի է ասել չի պահպանվել միմյանց խնձոր (ներսում մետաղադրամ) նվիրելու սովորույթը: Փոխարենն այսօր նվիրում են, օրինակ’ հագուստ, կենցաղային իր, հուշանվեր և այլն:

Ավանդույթներն ըստ շրջանների

Անցյալում Շիրակում տարեհացը կտրելուց առաջ տան պառավն այն վերցնում, թոնրատան երդիկի շուրջ երեք անգամ պտտվում էր, ապա երդիկից գցում քուրսու վրա:

Թբիլիսում թխվող մարդակերպ հացերից մեկը չիք էր կոչվում, մյուսը`էգ: Էգը պահում էին ալյուրի մեջ, որպեսզի առատանար, իսկ չիքը գցում էին ջուրը, որպեսզի անցնող տարվա նման չքանար:

Ջավախքում Նոր տարվա առավոտյան նահապետական ընտանիքը հավաքվում էր, տան հայրն ու մայրը նստում էին օջախի գլխին, մյուսները ավագության կարգով մոտենում էին նրանց` համբուրում էին մեծահասակների ձեռքերը, շնորհավորում նրանց Ամանորը և նվերներով փոխանակվում:

Համշենում ընդունված էր շնորհավորել ամեն ինչ` իրար շնորհավորելուց բացի. շնորհավորում էին գոմերն ու անասունները, մթերանոցները և մաղթում բախտ ու հաջողության: Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվեր: Հավատում էին նաև, որ հունվարի առաջին 12 օրերի եղանակների նման պիտի անցնեին տարվա 12 ամիսները:

Ախալքալաքում հունվարի 1-ի գիշերը երիտասարդները գնում էին գետ, ջրի մեջ լցնում էին ցորեն ու գարի և սրբազան ջուրը տուն բերում:

Լոռեցիները հավատում էին, որ տարեմուտի կեսգիշերին գետերը մի պահ կանգ են առնում, և ով այդ պահին հասցներ ջուր վերցնել` կհարստանար: Այստեղ կար նաև մեկ այլ հետաքրքիր սովորույթ. հին տարվա վերջին օրը տուն էին բերում մի մեծ գերան` տարեմուտի գերանը, դրանով օջախը վառում էին Նոր տարվա առաջին օրից մինչև Ծննդյան երեկոն, ապա գերանի մոխիրը շաղ էին տալիս հանդերում` կանխելով կարկուտը և ապահովելով բերքի առատությունը: Այս սովորույթը մինչև օրս պահպանվում է: Հիմա էլ օջախը վառ են պահում և տուն մտնող հյուրերին խնդրում, որ յուրաքանչյուրը մի տաշեղ գցի կրակի մեջ:

Նվերների փոխանակում

Հնում Ամանորը շնորհավորելու հետաքրքիր սովորույթ է եղել. բարեկամներն իրար տուն այցելելիս նվիրել են հատիկեղենով ճաշեր և քաղցրեղեն: Իսկ փեսացուն իր հարսնացուին նվիրել է խնձոր, իբրև պտղաբերության ևսիրո խորհրդանիշ: Կանայք իրենց հերթին սրբազան ծառերի ճյուղերին կարմիր կտորներ ու թելեր են կապել, որպեսզի գալիք տարին ուրախ ու առատ լինի` կարմիր-ուրախ-բախտավոր օրեր շատ լինեն: Իսկ հայկական Ամանորի տոնածառը զարդարվում էր չոր ճյուղի վրա գունավոր թելերից կախելով մրգեր, չրեր ու խմորեղեններ:

Մեր պապերը Ամանորին ուտում էին միայն բուսական ծագում ունեցող ուտեստներ: Քանի որ Ամանորը Սուրբ Ծննդից առաջ էր լինում` 7-օրյա պասի շրջանում, հետևաբար Ամանորի կերակրացանկից բացառված էին կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի ուտեստները:

Սակայն դա չի նշանակում, որ սեղանները լի ու առատ չէին: Այնուամենայնիվ, Ամանորի խմորեղենի մեջ չէր օգտագործվում կաթնային ծագում ունեցող մթերք կամ ձու, իսկ սառն ու տաք ճաշատեսակները պատրաստում էին տարաբնույթ ընդեղենից ու հատիկեղենից:

Շատ տարածված է եղել հատիկեղենից ու ընդեղենից պատրաստված կոլոլակները, ինչպես նաև պասուց ճաշատեսակները:

Ժամանակակից Ամանորի սեղանները թերևս ժառանգել են միայն պասուց դոլման: Նախկինում ամանորյա սեղանները իրենց ճոխությամբ տոնական էին և ֆինանսական մեծ բեռ չէին տանտիրոջ համար, քանի որ մարդիկ սեղանին էին դնում ողջ տարին իրենց մշակած ու ամբարած բարիքը: Ի դեպ, այս շրջանում էին նաև տոնվում հարսանիքները, քանի որ տունը բերք ու բարիքով լի էր:

Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Սուրբծննդյան հեքիաթ

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼԻՈ «ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ>>

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:

– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:

Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:

Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:

Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:

Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

Posted in Ընտրություն

Ընտրություն

Խնդիր 1.

Ունենք երեք աշակերտ` Արման, Ալեն, Սամվել:

ա/ Քանի եղանակով է հնարավոր ընտրել մեկին հերթապահ:

Արման

Ալեն

Սամվել

բ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երկու սովորողի  հերթապահ:

Արման և Ալեն

Արման և Սամվել

Ալեն և և Սամվել

գ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երեք սովորողի  հերթապահ:

Արման  Ալեն և Սամվել

Խնդիր 2.

Ունենք չորս  աշակերտ` Արման, Ալեն, Սամվել, Կարեն:

ա/ Քանի եղանակով է հնարավոր ընտրել մեկին հերթապահ:

1) Արման

2) Սամվել

3) Կարեն

4) Ալեն

բ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երկու սովորողի  հերթապահ:

Արման, Ալեն

Կարեն, Սամվել

Արման, Կարեն

Արման, Սամվել

Ալեն, Սամվել

Ալեն, Կարեն

գ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել երեք սովորողի  հերթապահ:

Սամվել, Ալեն, Կարեն

Սամվել, Կարեն, Արման……

դ/Քանի եղանակով է հնարավոր ընտրել չորս  սովորողի  հերթապահ:

Սամվել, Ալեն, Կարեն, Արման

 

 

 

 

 

Posted in Руски язик, Uncategorized

Русский язык

СНЕГОВИК

Весь день шел мягкий пушистый снег. Дети решили слепить снеговика. Мальчики скатали три снежных кома. Девочки сделали из угольков глаза, а из морковки – нос. На голову надели старое ведро. В руку дали метлу. Хороший получился снеговик!

Вопросы плана

  1. Какой снег шел весь день?

Щел мягкий пушистый снег.
2. Что решили сделать дети?

Дети решили слепить снеговика
3. Что сделали мальчики?

Мальчики скатали три снежных кома
4. Что сделали девочки?

Девочки сделали из угольков глаза, а из морковки – нос.
5. Какой получился снеговик.

Получился хороший снеговик!

  1. Из слов каждой строчки составить предложение.

Зимой хорошо в русском  лесу.

Деревья оказались под глубокими  сугробами.

Пни  были в снежных шапках.

На белом ковре появились следы зверей и птиц.

Posted in Մայրենի, Uncategorized

Իքսիկ- նոլիկ խաղը

jogo_da_velha_-_tic_tac_toe1Այս խաղն ունի շատ հին պատմություն և ոչոք հաստատ չգիտի, թե դա երբ է առաջացել: Բայց տարածված կարծիք կա, որ այն առաջացել է Չիաստանում: Սակայն այդ խաղը խաղացել են ոչ թե տառերով, այլ սև և սպիտակ քարերով: Խաղը տարբեր երկրներում ունեցել է տարբեր անվանումներ, օրինակ Ռուսաստանում կոչվել է Смекалка, իսկ ԱՄՆ-ում` tic-tac-toe:                  Իքսիկ-նոլիկ խաղի կանոնները պարզ են: Պետք է գծել ինը վանդակից բաղկացած մի քառակուսի, որոշել թե, որ տառն է քոնը և ցակացած վանդակում գրել այդ տառը: Բայց պետք է այնպես անել, որ դրանք հատվեն: Այս դեպքում մենք կդառնանք խաղի հաղթող: